|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 24
Տափակաբջջային քաղցկեղ (սպինոցելուլար էպիթելիոմա)։ Հանդիպում է բազալիոմայից ավելի պակաս, բայց աչքի է ընկնում մեծ չարորակությամբ, որն արտահայտվում է, մասնավորապես, շրջանային ավշային հանգույցների արագ ախտահարումով ու ավելի հեռավոր մետաստազներով։ Կարող է զարգանալ մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում, բայց ամենից հաճախ՝ բնական անցքերի մոտ (ստորին շրթունք, սեռական օրգաններ), ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա (լեզու): Ոչ հազվադեպ ծագում է այրվածքներից, ճառագայթային մաշկաբորբից, տուբերկուլոզային գայլախտից հետո գոյացած սպիների վրա։ Դիտվում է տարեց, ավելի պակաս՝ միջին տարիքի անձանց մոտ, տղամարդկանց մոտ ավելի հաճախ, քան կանանց։ Զարգացման սկզբում արտահայտվում է մաշկի մեջ վերջինիս մակարդակից վեր բարձրացող, խիստ սահմանագծված պինդ հանգույցիկի կամ թիթեղի առաջացումով, որոնց կենտրոնական մասը ծածկված է ամուր եղջերային զանգվածներով։ Քայքայումն սկսվում է համեմատաբար վաղ, և գոյանում է ամուր, շրջված եզրերով, անհարթ, մոխրագույն փալով ծածկված ու քիչ արյունահոսող
...
Читать дальше »
Просмотров:
736
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
1.Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա Ա. Հիվանդացություն : Վուլվայի քաղցկեղ կազմում է կանանց գենիտալների չարորակ ուռուցքների մոտ 3-4% : Հաճախ հանդիպում է 50 տարեկան և ավելի մեծ տարիքի կանանց մոտ: Վուլվայի քաղցկեղով հիվանդների միջին տարիքը մոտ 65 տարեկան է: Բ. Էթիոլոգիա: Ենթադրվում է վուլվայի քաղցկեղի վիրուսային էթիոլոգիան: 2. Պաթոգենեզ Ա. Հիստոստրուկտուրա : 90% դեպքերում վուլվայի քաղցկեղը ներկայացված է տափակբջջային քաղցկեղով: 5-10% դեպքերում կարող է լինել մելանոմա: Առավել հազվադեպ հանդիպում է ադենոկարցինոմա, սարկոմա, բազալ-բջջային քաղցկեղ և այլ ուռուցքներ: Բ. Լոկալիզացիա: Սեռական մեծ շրթեր>սեռական փոքր շրթեր> կլիտոր> շեք 3. Ախտորոշում Ա. Սիմպտոմիկա` - Տափակբջջային քաղցկեղի ժամանակ հիվանդները հաճախ նշում են խոցի առկայություն վուլվայի շրջանում: Հետագայում կարող է միանալ ցավ, արյունահոսություն : - Կարող են լինել մեծացած աճուկային լիմֆատիկ հանգույցներ: Բ.Ինցիզիոն բիոպսի
...
Читать дальше »
Просмотров:
799
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Երեխաների վահանագեղձի չարորակ կազմափոխությունը սակավադեպ հանդիպող հիվանդություններից է։ Պատճառը լիովին պարզ չէ։ Նշանակություն են տալիս վաղ մանկական տարիքում կիրառվող ռենտգենաբուժմանը (հիմնականում ուրցագեղձի մեծացման դեպքում), հորմոնագոյացման խանգարումներին, մանավանդ, երբ խիստ ավելանում է թիրեոտրոպ հորմոնի ներզատումը։ Հավաստի է այն, որ վահանագեղձի չարորակ կազմափոխությունը զարգանում է հատկապես հանգուցավոր խպիպ ունեցող երեխաների մոտ։ Վահանագեղձի թեր կառուցվածքով, այսպես կոչվող, վերակազմական (անապլազիայի) ձևերը ունեն չարորակ ընթացք, փոխակայման հակում և մեծ մասամբ ռադիոիզոտոպային յոդը չեն կլանում։ Վահանագեղձի չարորակ ադենոման և հասուն ֆոլիկուլներ ունեցող պտկիկային քաղցկեղը կարող են կլանել ռադիոակտիվ յոդը, իսկ հասուն ֆոլիկուլներ չունեցող պտկիկային քաղցկեղն ու ադենոկարցինոման, չդիֆերենցված քաղցկեղն ու սկիռը՝ ընդհակառակը։ Երեխաների մոտ հաճախ զարգանում է վահանագեղձի քաղցկեղի պտկիկային ձևր, իսկ հազվադեպ՝ փոխակայման հակում ունեցող ֆոլիկուլային կարցինոման։
...
Читать дальше »
Просмотров:
1613
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ստորին շրթունքի քաղցկեղը բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Հիվանդների ավելի քան 90%-ը 50 տարեկանից բարձր տղամարդիկ են: Վերին շրունքի քաղցկեղը շատ ավելի հազվադեպ հանդիպող հիվանդություն է և կազմում է շրթունքի քաղցկեղի ընդամենը 2-5%: Էթիոլոգիայի հիմնական պատճառներ են այնպիսի անբարենպաստ գործոնները ինչպիսիք են արևային ռադիացիայի երկարատև ազդեցությունը, լորձաթաղանթի քրոնիկ վնասվածքները, քիմիական և ջերմային ազդեցությունը: Հիմնական գործոններից է համարվում ծխախոտամոլությունը, որն ուղեկցվում է ինչպես ջերմային, այնպես էլ քիմիական ազդեցությամբ: Սրանք բոլորը բերում են նախաքաղցկեղային վիճակների (հիպերկերատոզ, ճաքեր, խոցեր, լեյկոպլակիաներ), որոնք էլ իրենց հերթին տարիքի հետ կարող են վերածվել քաղցկեղի: Շրթունքի քաղցկեղի համար օբլիգատ նախաքաղցկեղներ են համարվում դեստրուկտիվ չլավացող խոցերը, էրիթրոպլակիաները, պրոդուկտիվ լեյկոպլակիաները, պապիլոմաները: Կանխարգելման հիմանական եղանակ է համարվում անբարենպաստ գործոնի վերացումը` ծխելու դադարեցումը, շուրթերին վիտամին A-ի ք
...
Читать дальше »
Просмотров:
678
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Վիճակագրական հաշվարկներով երկրագնդի վրա տարեկան ստամոքսի քաղցկեղից մահանում է 500 000 մարդ: Ստամոքսի քաղցկեղի առավել բարձր հիվանդացությամբ երկրներին են պատկանում Ճապոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան: Ստամոքսի քաղցկեղը դիտվում է առավելապես միջին և տարեց հասակում` 40-60 տարեկանում: Տղամարդիկ մոտ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Նախաքաղցկեղային վիճակներ. - ստամոքսի պոլիպներ և պոլիպոզ - խրոնիկ գաստրիտ (ատրոֆիկ և հիպերտրոֆիկ) - ստամոքսի խրոնիկ խոց - Մենետրիեյի հիվանդություն, որպես հիպերտրոֆիկ գաստրիտի տարատեսակ - պենիցիոզ անեմիա (B12-դեֆիցիտային անեմիան կարող է լինել ստամոքսի չարորակ ուռուցքի ախտանշաններից մեկը, միևնույն ժամանակ Ադիսոն-Բիրմերի հիվանդության դեպքում ստամոքսի քաղցկեղը մոտ 8 անգամ ավելի հաճախ է զարգանում, քան առողջ մարդկանց մոտ): Ժառանգականության նշանակությունը ևս բացառված չէ: Ստամոքսի քաղցկեղի հաճախակի տեղակայումը համարվում է անտրալ հատվածը (ստամոքսի քաղցկեղ
...
Читать дальше »
Просмотров:
2195
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ուղիղ աղիքի քաղցկեղը ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքների շրջանում առաջատար տեղ է գրավում: Առավելապես ախտահարում է 50-60 տարեկանում, միանման հաճախ տղամարդկանց և կանանց: Ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման մեջ մեծ դեր ունեն նախաքաղցկեղային հիվանդությունները` պոլիպներ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, խրոնիկ պարապրոկտիտ, թութք, ճաքեր և խուղակներ: Որոշակի նշանակություն են տալիս նաև ընդունած սննդի բնույթին (հեշտ յուրացվող սնունդ, որը պարունակում է քիչ խարամներ և մեծ քանակով քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի պահածոյացման ժամանակ): Ուղիղ աղիքի քաղցկեղը կարող է տեղակայել անալ խողովակում (10%-ի մոտ), ամպուլյար հատվածում (60%-ի մոտ), ռեկտոսիգմոիդալ հատվածում (30%-ի մոտ): Մակրոսկոպիկ տարբերում են էկզոֆիտ (պոլիպոզ-սնկանման, թավիկավոր-պապիլյար, ափսեանման), էնդոֆիտ (դիֆուզ-ինֆիլտրատիվ, խոցաինֆիլտրատիվ) և խառը ձևեր: Հյուսվածաբանական կառուցվածքը. ադենոկարցինոմա (90%), լորձային (5%), սոլիդ (2%), տափակբջջային (կատարային գծից ներքև տեղա
...
Читать дальше »
Просмотров:
3220
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Որկորի քաղցկեղն այս օրգանի ամենահաճախակի հիվանդությունն է: Քաղցկեղը կազմում է որկորի հիվանդությունների 60-80%-ը: Որկորի մյուս չարորակ նորագոյացություններին (սարկոմա, մելանոմա, նևրինոմա և այլն) բաժին է ընկնում մոտ 1%-ը: Որկորի քաղցկեղը հիմնականում հանդիպում է տարեց հասակում (80% դեպքերում 60 տարեկանից բարձր), հավասարապես ախտահարելով տղամարդկանց և կանանց: Որկորի քաղցկեղի զարգացման մեջ մեծ դեր են խաղում - որկորի լորձաթաղանթի խրոնիկ բորբոքումները` մեխանիկական, թերմիկ կամ քիմիական գրգռիչների հողի վրա - կարդիայի ախալազիան` հատկապես որկորի զգալի լայնացմամբ -սպիական ստրիկտուրաներ քիմիական այրվածքից հետո -որկորի խրոնիկ խոցեր, պոլիպներ -որկորի պապիլոմա - օբլիգատ նախաքաղցկեղ -Բարրետի որկոր -սիդերոպենիկ սինդրոմ (Պլամեր-Վինսոնի սինդրոմ) Չնայած որկորի քաղցկեղը կարող է տեղակայել որկորի երկարությամբ ցանկացած բարձրության վրա, այն առավել հաճախ զարգանում է որոշակի հատվածներում` ֆիզ
...
Читать дальше »
Просмотров:
867
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Էպիդեմիոլոգիա Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ կլինիկական խնդիր է հանդիսանում է տարիքն առած արական բնակչության շրջանում: Հիվանդացության և մահացության ցուցանիշների գագաթնակետը մոտավորապես կազմում է 70 տարին. Այն ներկայացնում է արական սեռիբնակչության քաղցկեղների մոտ 11 %-ը և տղամարդկանց քաղցկեղային հիվանդություններից մահացության 9%-ը : Հիվանդացության ցուցանիշները համեմատաբար ցածր են ասիական երկրներում, միջին են Լատինական Ամերիկայում և Հարավային Եվրոպայում և բարձր են Հյուսիսային Ամերիկայում ու Հյուսիսային Եվրոպայում: Շագանակագեղձի քաղցկեղի կլինիկորեն անախտանիշ դեպքերը, որոնք ախտորոշվում են այլ հիվանդությունների կապակցությամբ հետազոտման և բուժման ընթացքում կամ հայտնաբերվում են աուտոպսիայի ժամանակ դիտվում են արական բնակչության 12-16%-ի մոտ: Շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ աճող, բջջային տարբերակմամբ բազմաբնույթ ուռուցք է, որի չափերի մեծացումն ու բջջային դիֆերենցիացիայի նվազումը վկայում են վերջինիս բարձր կենսաբանական ակտիվության մասին: Էթիոլոգիա
...
Читать дальше »
Просмотров:
599
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Միզապարկի քաղցկեղը չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց, և 11-րդ տեղը` կանանց մոտ: Հիվանդացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 10-19 դեպք 100 000 բնակչի հաշվով: Ցուցանիշի այդպիսի տատանումը պայմանավորված է տարբեր շրջաններում միզապարկի քաղցկեղով հիվանդացության տարբեր ցուցանիշներով: Հիվանդացության մակարդակը բարձր է տնտեսապես զարգացած երկրներում (ԱՄՆ, Եվրոպական երկրներ): Ընդհանուր առմամբ աշխարհում տարեկան գրանցվում են միզապարկի քաղցկեղով 170.000 առաջնային հիվանդներ, 20-25% մահացու ելքով: ՀՀ-ում օնկոուրոլոգիական ախտահարումների ընդհանուր կառուցվածքում միզապարկի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը: Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ևս միզապարկի քաղցկեղով հիվանդացությունը տարեցտարի աճում է: Դրա հետ մեկտեղ այդ հիվանդների բուժման արդյունքների բարելավման գործում առաջընթացն աննշան է: Ներկայիս տեսության համաձայն միզապարկի քաղցկեղը հանդիսանում է նորմալ լորձաթաղանթի գենետիկակա
...
Читать дальше »
Просмотров:
1088
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Մաշկի քաղցկեղը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ (60-70 տարեկանից հետո): Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և հիմնականում ախտահարում է մարմի բաց հատվածների մաշկը: Հյուսվածաբանորեն մաշկի քաղցկեղը կարող է լինել տափակբջջային եղջերացող և չեղջերացող: Այն զարգանում է բազմաշերտ, տափակ էպիթելից: Ունի զարգացման մի քանի փուլեր, որոնց ընթացքում ախտահարվում է ինչպես էպիդերմիսը, այնպես էլ դերման: Էպիդերմիսի ախտահարումը պայմանականորեն բաժանում են 3 փուլերի: Սկզբում ի հայտ է գալիս հիպերկերատոզը, այնուհետև առաջանում է էպիդերմիսի ատրոֆիա, որի արդյունքում մակերեսը դառնում է փայլուն, և ի վերջո առաջանում է խոցոտում: Բուն դերմայում առաջին հերթին քայքայվում է պտկիկային շերտը, սկսում է շոշափվել գոյացություն ամուր հիմքը: Ուռուցքային պրոցեսի զարգացմանը զուգահեռ ի հայտ են գալիս մաշի հիպերեմիան, արյունահոսությունը, մազային ֆոլիկուլների քայքայումը, որի արդյունքում ախտահարված հատվածում առաջանում է մազաթափության պատկեր: Կլինիկական դասակարգումը
...
Читать дальше »
Просмотров:
602
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
1.Էթիոլոգիան և էպիդեմիոլոգիան Ա. Հիվանդացությունը: Հեշտոցի առաջնային քաղցկեղը կազմում է 1-2 % օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում: Հեշտոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ բուժված կանանց մոտ: Հեշտոցի չարորակ ուռուցքների մոտ 80% -ը մետաստազներ են այլ լոկալիզացիայի ուռուցքներից: Բ.Պապիլոմավիրուսային ինֆեկցիա: Մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ) նպաստում է հեշտոցային էպիթելի դիսպլազիայի զարգացմանը (VIN) ,որի մալիգնիզացիայի հաճախականությունը կազմում է 3-5%: 2. Պաթոգենեզ Ա . Հիստոստրակտուրա: Հեշտոցի ուռուցքների մոտ 85%-ը իրենցից ներկայացնում են տափակբջջային քաղցկեղ: Հազվադեպ հանդիպում են ադենոկարցիոմաներ,մելանոմաներ, սարկոմաններ : Բ. Լոկալիզացիա: Առավել հաճախ հանդիպող լոկալիզացիան է հեշտոցի հետին պատի պրոքսիմալ 1/3-ը: Գ. Մետաստազավորում` - Տեղային ինֆիլտրատիվ աճ - Լիմֆոգեն մետաստազավորում (կոնքային և պարաաորտալ լիմֆատիկ
...
Читать дальше »
Просмотров:
558
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Հաստ աղիքի քաղցկեղն ուռուցքաբանական հիվանդությունների կառուցվածքում գրավում է առաջին տեղերից մեկը: Տարեկան արձանագրվում են հաստ աղիքի քաղցկեղի մոտ 40 հազար նոր դեպքեր: Սովորաբար ախտահարում է 50-70 տարեկանում, միանման հաճախ տղամարդկանց և կանանց: Հաստ աղիքի քաղցկեղի զարգացման մեջ մեծ նշանակություն ունեն բնակչության սնման առանձնահատկությունները (սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և հատկապես ռաֆինացված ածխաջրերի մեծ քանակություն, բջջանյութի` ցելյուլոզայի քիչ քանակություն): Նախաքաղցկեղային հիվանդություններին են պատկանում հաստ աղիքի պոլիպները և պոլիպոզը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը (3-5%), Կրոնի հիվանդությունը: Կարևոր նշանակություն ունեն նաև գենետիկական սինդրոմները (ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ, Պեյտց-Յեգերսի սինդրոմ, Գարդների սինդրոմ) և ժառանգական նախատրամադրվածությունը: Հաստ աղիքում տեղակայող չարորակ ուռուցքներից ամենահաճախակին համարվում է քաղցկեղը (98-99%), սարկոմաները հանդիպում են 1-2%-ից ոչ հաճախ: Առավել հաճախ քաղցկեղը զարգանում է սիգմայաձև (5
...
Читать дальше »
Просмотров:
4984
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը: Տնտեսապես զարգացած երկրներում կրծքագեղձի քաղցկեղը բնութագրվում է հիվանդացության բարձր ցուցանիշներով, աճի կայուն տեմպերով` հիվանդների միջին տարիքի նվազման պարագայում: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում այն գրավում է երկրորդ տեղը զիջելով միայն թոքի քաղցկեղին, իսկ կանանց մոտ առաջին տեղը, կազմելով 19,5%: Աշխարհում տարեկան արձանագրվում է այս հիվանդության մոտ 1 մլն. նոր դեպք, իսկ 2010 թ. կանխորոշվում է հիվանդացության աճ տարեկան մինչև 1,45 մլն նոր դեպք: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը տատանվում է 12-14,4%-ի սահմաններում, իսկ 100 հազար կին բնակչության հաշվով հիվանդացության ցուցանիշը կազմում է 35,0-44,6: Ամեն տարի մեր հանրապետությունում արձանագրվում են կրծքագեղձի քաղցկեղով 750-850 առաջնային հիվանդներ, և ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես նկատվում է հիվանդացության ցուցանիշների աճ: Մեր հանրապետո
...
Читать дальше »
Просмотров:
1899
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Լյարդաբջջային (հեպատոցելուլյար) քաղցկեղը ընդհանուր օնկոլոգիական հիվանդացության կառուցվածքում կազմում է 3-5% և լյարդի առաջնային չարորակ ուռուցքների 75%-ը: Տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում: Լյարդի մետաստատիկ ուռուցքները հանդիպում են 50-60 անգամ ավելի հաճախ, քան առաջնային քաղցկեղը: Էթիոլոգիական գործոնները. - խրոնիկ վիրուսային հեպատիտ B և C, լյարդաբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը վիրուսակիրների մոտ աճում է 200 անգամ, հատկապես տղամարդկանց մոտ - լյարդի ցիռոզ (հատկապես խոշորհանգուցավոր ձևը) – հայտնաբերվում է հիվանդների 60-90%-ի մոտ - հեմոքրոմատոզ - շիստոսոմոզ և այլ պարազիտային հիվանդություններ (օպիստորխոզ) - արտադրական կանցերոգեններ - քլորացված ածխաջրածնային լուծիչներ (տետրաքլորային ածխաջրածին), օրգանական քլորպարունակող պեստիցիդներ - աֆլատոքսին – խմորասնկերի կենսագործունեության տոքսիկ պրոդուկտ: Մակրոսկոպիկ տարբերում են հանգուցավոր, մասիվ (մեծ չափսերի հանգույց, որը երբե
...
Читать дальше »
Просмотров:
1340
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Որկորի բարորակ ուռուցքները և կիստաները հանդիպում են հազվադեպ: Որկորի պատի նկատմամբ ուռուցքները կարող են լինել ներլուսանցքային (պոլիպանման; հաճախ որկորի պրոքսիմալ կամ դիստալ հատվածում) և ներպատային (ինտրամուրալ; հաճախ որկորի ստորին երկու երրորդականներում): Ըստ հյուսվածաբանական կառուցվածքի ուռուցքները լինում են էպիթելային (ադենոմատոզ պոլիպներ, պապիլոմաներ) և ոչէպիթելային (լեյոմիոմաներ, ռաբդոմիոմաներ, ֆիբրոմաներ, լիպոմաներ, խոնդրոմաներ, հեմանգիոմաներ, նևրինոմաներ և այլն): Որկորի բարորակ ինտրամուրալ գոյացություններոի շրջանում երկրորդ տեղն ըստ հաճախականության (լեյոմիոմաներից հետո) գրավում են կիստաները (ռետենցիոն, բրոնխոգեն, էնտերոգեն), որոնք իրենցից ներկայացնում են բարակապատ գոյացություններ` բաց գույնի կպչուն հեղուկով պարունակությամբ: Կիստայի պատը կազմված է ֆիբրոզ հյուսվածքից` հարթ մկանաթելերի և աճառի խառնուրդով: Բրոնխոգեն կիստայի ներքին մակերեսը պաստառված է շողացող էպիթելով, էնտերոգենինը` գլանաձև կամ տափակ էպիթելով: Ռետենցիոն կիստաները տեղակայում են որկորի ենթալո
...
Читать дальше »
Просмотров:
744
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ուռուցքներ (քթի և հավելյալ ծոցերի) Քթի և հավելյալ ծոցերի չարորակ ուռուցքների չարորակ նորագոյացությունների առաջացման համար էթիոլոգիական նպաստող գործոններ են հանդիասանում քթի խոռոչի և հավելյալ ծոցերի քրոնիկ հիպերպլաստիկ բորբոքային պրոցեսները, ախտոտված, զանազան կանցերոգեն նյութերով հագեցած օդի ներշնչումը և այլն: Քթի և հավելյալ ծոցերի չարորակ ուռուցքները կազմում են չարորակ նորագոյացությունների ընդամենը 0,5%-ը: Ուռուցքների մեծամասնությունն (մոտ 80%) ունի էպիթելիալ ծագում, որոնց մեջ գերակշռում է տափակբջջային քաղցկեղը (մոտ 90%): Ոչ էպիթելիալ ուռուցքներից առավել հաճախ հանդիպում են էսթեզիոնեյրոբլաստոման, ավելի հազվադեպ խոնդրոսարկոման, ֆիբրոսարկոման և անգիոսարկոման: Խիստ հազվադեպ նկարագրվում է մելանոմա: Տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ: Կլինիկորեն հիվանդության սկզբանական փուլերն չեն դրսևորվում: Հետագայում ի հայտ են գալիս շնչառական խանգարումները, գլխում ծանրության զգացումը, գլխացավերը, դեմքի շրջանում նևրոլոգիական ցավերը: Քթային շնչառության խանգարման արտ
...
Читать дальше »
Просмотров:
547
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Փափուկ հյուսվածքների տակ հասկանում են բոլոր այն անատոմիական
կառուցվածքները (գոյացությունները), որոնք տեղակայված են ոսկրերի և
մաշկի միջև:
Փափուկ հյուսվածքների ուռուցքներին են պատկանում.
1. մեզենխիմալ հյուսվածքից ծագող բոլոր ուռուցքները,
բացառությամբ ոսկրերի ուռուցքների, ներքին օրգանների մեզենխիմալ
ուռուցքների, հեմոպոետիկ և ռետիկուլյար հյուսվածքների ուռուցքների,
2. պերիֆերիկ ներվերի ուռուցքները:
Չնայած փափուկ հյուսվածքները գրավում են զգալի ծավալ և
կազմում են մարմնի զանգվածի մոտ&
...
Читать дальше »
Просмотров:
1007
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ստորին շրթունքի քաղցկեղը բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Հիվանդների ավելի քան 90%-ը 50 տարեկանից բարձր տղամարդիկ են: Վերին շրունքի քաղցկեղը շատ ավելի հազվադեպ հանդիպող հիվանդություն է և կազմում է շրթունքի քաղցկեղի ընդամենը 2-5%: Էթիոլոգիայի հիմնական պատճառներ են այնպիսի անբարենպաստ գործոնները ինչպիսիք են արևային ռադիացիայի երկարատև ազդեցությունը, լորձաթաղանթի քրոնիկ վնասվածքները, քիմիական և ջերմային ազդեցությունը: Հիմնական գործոններից է համարվում ծխախոտամոլությունը, որն ուղեկցվում է ինչպես ջերմային, այնպես էլ քիմիական ազդեցությամբ: Սրանք բոլորը բերում են նախաքաղցկեղային վիճակների (հիպերկերատոզ, ճաքեր, խոցեր, լեյկոպլակիաներ), որոնք էլ իրենց հերթին տարիքի հետ կարող են վերածվել քաղցկեղի: Շրթունքի քաղցկեղի համար օբլիգատ նախաքաղցկեղներ են համարվում դեստրուկտիվ չլավացող խոցերը, էրիթրոպլակիաները, պրոդուկտիվ լեյկոպլակիաները, պապիլոմաները: Կանխարգելման հիմանական եղանակ է համարվում անբարենպաստ գործոնի վերացումը` ծխելու դադարեցումը, շուրթերին վիտամին A-ի ք
...
Читать дальше »
Просмотров:
602
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ստորին ծնոտի չարորակ նորագոյացությունները կախված հյուսավածաբանական տեսակից բաժանվում են էպիթելիալ (քաղցկեղ) և ոչ էպիթելիալ (սարկոմա) ձևերի: Քաղցկեղն իր հերթին կարող է լինել առաջնային կամ երկրորդային: Առաջնային քաղցկեղը հիմնականում տեղակայվում է ստորին ծնոտի մարմնում, որի պատճառով էլ հիվանդության առաջին դրսևորումներն են դառնում ստորին շրթունքի պարեսթեզիաները, ցավը, որը ճառագայթում է դեպի ականջ և քունք: Ավելի ուշ, հիվանդության զարգացմանը զուգահեռ, ի հայտ են գալիս ստորին ծնոտի հաստացումները, ատամների շարժունությունը և այլն: Ավելի հաճախ ստորին ծնոտի ախտահարումը կրում է երկրորդային բնույթ, երբ ուռուցքը ներաճում է բերանի խոռոչի լորձաթաղանթից, լեզվից, այտից, թքագեղձերից, կամ որպես հեռավոր մետաստազ ախտահարվում է կրծքագեղձերի, թոքերի, ստամոքսի, երիկամների, շագանակագեղձի, ուղիղ աղու և այլ օրգանների առաջնային ախտահարումների դեպքում: Ախտորոշումը, դասակարգումն ու բուժումը նույնպիսին է ինչպիսին բերանի խոռոչի լորձաթաղանթի քաղցկեղի դեպքում: Ծնոտների սարկոման կարող է զ
...
Читать дальше »
Просмотров:
826
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ուռուցքներ (ստամոքսի բարորակ) Ստամոքսի բարորակ ուռուցքները լինում են էպիթելային (պոլիպներ և պոլիպոզ) և ոչ էպիթելային: Ստամոքսի պոլիպները հաճախ տեղակայում են անտրալ հատվածում (մոտ 80%): Տարբերում են գեղձային (ադենոմատոզ), անգիոմատոզ, գրանուլյացիոն պոլիպներ: Ստամոքսի պոլիպների չարորակացման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ` այն տատանվում է լայն սահմաններում 5-60%: Պոլիպի չարորակ կազմափոխումը հաճախ սկսվում է նրա հիմքից` լայն հիմքը, պինդ (աճառային) կոնսիստենցիան, կենտրոնում կամ հիմքի մոտ խոցոտման առկայությունը` պոլիպի մալիգնիզացիայի բնորոշ մակրոսկոպիկ նշաններն են: Կլինիկական պատկերը. - ցավեր սրտագդալի շրջանում - փակում են ստամոքսաելքը – փսխում - երկար ոտիկ ունեցող պոլիպների արտանկում տասներկումատնյա աղիք – խիստ կծկանքանման ցավեր - պոլիպի խոցոտում – ստամոքսային արյունահոսություն - պոլիպի մալիգնիզացիա - ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, նիհարում Ախտորոշ
...
Читать дальше »
Просмотров:
541
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Մարդու չարորակ հիվանդությունների մասին հայտնի է շատ վաղուց և դեռ հին Եգիպտական մագաղաթներում, այնուհետև հին հունական աղբյուրներում և Հիպոկրատի աշխատություններում արձանագրված են ուռուցքային հիվանդությունների մասին տեղեկություններ: Ուռուցքաբանության առաջացրած առողջական խնդիրները փորձել են բուժել Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, սակայն իրական ուռուցքաբանության նոր փուլը թևակոխեց մանրադիտակի հայտնաբերումից հետո, երբ հնարավոր եղավ ուսումնասիրել ախտահարված հյուսվածքի բջջաբանական պատկերը: Բժշկագիտություն զարգացմանը ուռուցքաբանության առումով մեծ ծառայություն մատուցվեց գերմանացի մեծ գիտնական Վիրխովի աշխատանքների միջոցով: Ուշադրություն սևեռվեց թե ինչ նախապայմաններ կարող են լինել ուռուցքի առաջացման հիմքում: Աստիճանաբար ուրվագծվում էին վնասակար սովորույթները, մասնագիտական վնասակարությունները, ժառանգական գործոնները: Ավելի հաճախ և ավելի նպատակային էին դառնում մարդկանց մահվան պատճառների ուսումնասիրությունները և քանի որ, ուռուցքները վիճակագրությամբ այս առումո
...
Читать дальше »
Просмотров:
848
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ուռուցքներ (ոսկրային ) Էթիոլոգիա Չարորակ նորագոյացությունների շարքում ոսկրերի ուռուցքների հարաբերական խտությունը աննշան է: Ոսկրերի առաջնային ուռուցքների առաջացման պատճառները բացահայտված չեն: Ներկայումս հեղինակների մեծ մասը նշում է տրավմայի դերը ոսկրերի առաջնային ուռուցքների առաջացման գործում: Ոսկրերի չարորակ ուռուցքներով հիվանդների կեսից ավելին անամնեզում նշում է ոսկրերի և փափուկ հյուսվածքների վնասվածք: Ոսկրերի չարորակ ուռուցքների առաջացման մեջ ոչ վերջին տեղն է տրվում ժառանգական գործոններին: Կան տվյալներ մեկ ընտանիքի անդամների մոտ ոսկրային ուռուցքների առաջացման մասին: Դասակարգում Ոսկրերի առաջնային ուռուցքների և ուռուցքանման ախտահարումների դասակարգումն ըստ ԱՀԿ-1972 I. Ոսկրագոյացնող ուռուցքներ ա. բարորակ 1. օստեոմա 2. օստեոիդ-օստեոմա և օստեոկլաստոմա (բարորակ օստեոբլաստոկլաստոմա) բ. չարորակ 1. օստեոսարկոմա (օստեոգեն սարկոմա) 2. յուքստակորտիկալ օստեոսարկոմա (պա
...
Читать дальше »
Просмотров:
2194
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Մաշկի չարորորակ նորագոյացությունները գրեթե հավասարապես հանդիպում են ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց շրջանում: Էթիոլոգիան և պաթոգենեզը: Մաշկի նորագոյացությունների էթիոլոգիական ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ ռիսկի գործոններ են հանդիսանում սուր և քրոնիկ վնասվածքները, մեխանիկական գրգռումը, մկնդեղը, այրվածքները, նավթի և քարածխի ածանցյալների ազդեցությունը և իհարկե, ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթումը: Մաշկային նորագոյացությունները ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի` բարորակ նորագոյացություններ, ֆակուլտատիվ և օբլիգատ նախաքաղցկեղային նորագոյացություններ, հիմաբջջային քաղցկեղ կամ բազալիոմա, տափակբջջային քաղցկեղ, մելանոմա: Մաշկի նորագոյացությունները պատկանում են վիզուալ ձևերին, ինչը թույլ է տալիս հիվանդությունը ախտորոշել բավական վաղ փուլերում: Հիվանդությունը ուղեկցվում է հիվանդին անհանգստություն պատճառող մի քանի ախտանշաններով, որնոնցից հիմնականներն են քորը, ցավը, այրոցի զգացումը,
...
Читать дальше »
Просмотров:
957
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ընդամենը 40 տարի է, ինչ մանկական ուռուցքաբանությունը իր տեղն է զբաղեցրել բժշկության մեջ, որպես առանձին գիտություն պրակտիկ ճյուղ: Մանկական պոպուլյացիայում ուռուցքային հիվանդություննորը բավականին հազվադեպ են հանդիպում: Մանկական օնկոլոգիայի առաջին գիրքը լույս է տեսել 1997թ-ին: Բուժման ժամանակակից պրոտոկոլների և ճառագայթային բուժման կոմպլեքսային կիրառումը թույլ են տալիս լիարժեք բուժել հիվանդացած երեխաների գրեթե 80%: Բժշկության բնագավառը բավականին արագ է զարգանում և վառ օրինակն է օնկոլոգիայի ասպարոզում ունեցած հաջողությունների վերջին 2 տասնամյակի ընթացքում: 20-րդ դարի 60-ական թվականներին սկսեցին ձևավորվել առաջին մանկական օնկոլոգիական բաժանմունքները: Մինչ այդ օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաները բուժվում էին ընդհանուր մանկաբուժական բաժանմունքներում: Ճառագայթային բուժման առաջին փորձերը կատարվել են 1915թվ. A. Friendlender-ի կողմից: 1954թվ. ապացուցվել է հորմոնալ պրեպարատներոի էֆեկտիվությունը մանկական մի շարք ուռուցքների բուժման ժամանակ:
...
Читать дальше »
Просмотров:
690
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
1.Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա Ա. Հիվանդացություն : Ձվարանների քաղցկեղը հաճախականությամբ 4-րդն է վիսցերալ ուռուցքների մեջ և 1-ին տեղում է ըստ մահացության գինեկոլոգիական ուռուցքների մեջ: Վերջին 30 տարվա ընթացքում տվյալ պաթոլոգիայի ժամանակ չի նշվում ցուցանիշների էական լավացում: Բ. Ռիսկի գործոնները` -Ինդուստրիալ երկրներ, -Ժառանգականություն -Սնօվուլյացիա 2. Դիագնոստիկա Ա. Սիմպտոմատիկա : Ձվարանների քաղցկեղի սկզբնական փուլերը որպես օրենք ընթանում են` անսիմպտոմ: Բ. Կլինիկական տվյալներ: Գինեկոլոգիական հետազոտության ժամանակ շոշափվում է հավելումների ուռուցքային գոյացություն: Վիրահատությունը ցուցված է ` - Եթե կա գոյացություն 8 սմ և ավելի, - Պրեմենոպաուզալ կանանց 2 ամսվա հսկողության ընթացքում ձվարանի 8սմ-ից պակաս կիստայի առկայության դեպքում , - Պրեմենոպաուզալ կանանց մոտ հավելումների 8սմ-ից փոքր սոլիդ գոյացության առկայություն : Օնկոմարկերներ (CA125;CEA; β քոր
...
Читать дальше »
Просмотров:
951
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Թքագեղձերի չարորակ ուռուցքները կարող են լինել ինչպես առաջնային այնպես էլ մետաստատիկ բնույթի: Ամեն դեպքում բնորոշ են արագաճն ու ցավային ախտանիշները: Արդյունքում թքագեղձերի ուռուցքները շոշափվում են սահմանափակ շարժունակությամբ, ոչ հստակ եզրագծերով հանգույցների ձևով: Ինֆիլտրատիվ աճի հաշվին բավական արագև հաճած ախտահարվում են դիմային ներվերը, մաշկը, մկաններն ու ստորին ծնոտը: Հազվադեպ, ուռուցքի քայքայման արդյունքում, գեղձը սեղմելիս ծորանից կարող է դիտվել արյունային արտադրություն: Թքագեղձերի համար ռեգիոնար են համարվում պարանոցի լծային խորը և մակերեսային հանգույցները: Կախված ուռուցքի հյուսվածաբանական տիպից հավասարապես բնորոշ են ինչպես հեմատոգեն, այնպես էլ լիմֆոգեն մետաստազավորման ճանապարհները: Հեմատոգեն մետաստազավորման դեպքում առավել հաճախ ախտահարվում են թոքերն ու ոսկրերը: Կլինիկական ընթացքը բավականին բազմազան է և նույնես կախված է ուռուքի հյուսվածաբանական տեսակից, ինչպես նաև լոկալիզացիայից ու հիվանդության փուլից: Թքագեղձերում առավել հաճախ հանդիպում է ադենոկիստոզ
...
Читать дальше »
Просмотров:
807
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
-Էպիդեմիոլոգիա: Կազմում են ձվարանների բոլոր ուռուցքների 20-25%-ը,սակայն նրանց ընդամենը 3%-ն է հանդիսանում չարորակ:Մինչև 20 տարեկան հիվանդների մոտ գերմինոգեն ուռուցքները կազմում են ձվարանների ուռուցքների 70%-ը, սակայն այս տարիքային խմբում դրանց 30%-ը հանդիսանում է չարորակ: -Կլինիկա:Նկատի առնելով արագ աճը գերմինոգեն ուռուցքները սովորաբար դրսևորվում են ոլորման կամ ուռուցքի պատռման սուր սիմպտոմներով: -Դիագնոստիկա: Հետազոտության ստանդարտ մեթոդների հետ մեկտեղ հավելումների նորագոյացություններով հիվանդների մոտ անհրաժեշտ է որոշել α ֆետոպլատեինի, խորիանալ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ: -Գերմինոգեն ուռուցքների տեսակները` 1. Դիսգերմինոմա 2. Անհաս տերատոմա 3. Էնդոդերմալ սինուսի ուռուցքներ 4. Էմբրիոնալ կարցինոմա 5. Խորիոն կարցինոմա 6. Խառը գերմինոգեն ուռուցքներ: - Վիրաբուժական բուժում: Գերմինոգեն ուռուցքների վիրաբուժական բուժման սկզբունքները նման են ձվարանների էպիթելի
...
Читать дальше »
Просмотров:
778
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ոսկրերի բարորակ ուռուցքներ Օստեոմա Մորֆոլոգիական կառուցվածքից ելնելով տարբերում են կոմպակտ, սպունգանման և խառը օստեոմաներ: Կան լայն հիմքի վրա և նեղ ոտիկի վրա օստեոմաներ: Ավելի հաճախ հանդիպում են 10-25 տարեկանում, հիմնականում երկար խողովակավոր ոսկրերի մետաֆիզներում և դիաֆիզներում, գանգի ոսկրերում: Մալիգնիզացիա չի տալիս: Կլինիկական պատկերը կախված է ուռուցքի տեղակայումից և պայմանավորվում է կոմպրեսիոն համախտանիշով: Վիրահատական բուժումը (միայն ուռուցքի հեռացում վերնոսկրի հետ) ցուցված է, եթե կա ցավ, վերջույթի ֆունկցիայի խանգարում և ուռուցքի մեծ չափսեր: Օստեոիդ-օստեոմա Որոշ հեղինակներ սրան համարում են ուռուցքանման գոյացություն, որոշները` համարում են սահմանային խրոնիկ օստեոմիելիտ: Սակայն հեղինակների մեծ մասը օստեոիդ-օստեոման դասում են իսկական ոսկրային ուռուցքների շարքին: Ունի յուրահատուկ կլինիկական ընթացք, սպեցեֆիկ հիստոլոգիական և ռենտգենոլոգիական պատկեր: Հանդիպում է հիմնականում 5-30 տարեկանում, տղամարդկանց մոտ 3-4 անգամ
...
Читать дальше »
Просмотров:
1360
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Հանդիպում են հազվադեպ: Ոչ էպիթելային ուռուցքներից հանդիպում են ֆիբրոմաներ, լիպոմաներ, միոմաներ, լիմֆանգիոմաներ, կավերնոզ անգիոմաներ, նեյրոֆիբրոմաներ: Կավերնոզ անգիոմաները կարող են զգալի արյունահոսության աղբյուր լինել:
Թավիկավոր ուռուցքն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի բազմաթիվ պապիլյար գերաճներ, որը կարող է լինել ինչպես ուռուցքային հանգույցի ձևով, այնպես էլ ծածկել լորձաթաղանթը մեծ տարածությամբ:
Կարող է ենթարկվել չարորակ կազմափոխման:
Ախտորոշումը կատարվում է ուղիղ աղիքի մատնային հետազոտման (փափուկ, շարժուն ուռուցքի շոշափում), ռեկտոռոմանոսկոպիայի և բիոպսիայի միջոցով:
Բուժումը. վիրահատական, էլեկտրոկոագուլյացիա, էլեկտրոռեզեկցիա, առանձին դեպքերում` աղիքի ախտահարված մասի ռեզեկցիա:
Просмотров:
532
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ֆիբրոադենոման կրծքագեղձի ամենահաճախակի բարորակ ուռուցքն է, հանդիպում է 20-40 տարեկան կանանց և աղջիկների մոտ: Ուռուցքն աճում է շատ դանդաղ, հասնում է 2-5 սմ չափսերի, կարող է լինել եզակի կամ բազմակի, տեղակայել մեկ կամ երկու կրծքագեղձերում, հաճախ ուղեկցվում է մաստոպաթիայով: Ֆիբրոադենոման շոշափելիս որոշվում է որպես մաշկից և շրջակա հյուսվածքներից հստակ սահմանազատված, պինդ կլորավուն հանգույց հարթ կամ երբեմն թմբկավոր մակերեսով, որն ազատ տեղաշարժվում է գեղձի հյուսվածքներում (ՙլողում է յուղի մեջ): Տարբերում են ֆիբրոադենոմաների 2 ձևեր` ֆիբրոադենոմա (ուռուցք ֆիբրոզ հյուսվածքի գերիշխմամբ) և ադենոֆիբրոմա (ուռուցք գեղձային հյուսվածքի գերիշխմամբ): Ադենոֆիբրոմային բնորոշ են ավելի հստակ եզրագծերը, շոշափելիս այն ավելի փափուկ է: Հյուսվածաբանորեն ապացուցված է, որ ֆիբրոադենոման չունի սեփական պատյան: Ֆիբրոադենոմայի համար պատյան է ծառայում ստրոմայի պնդացած թելերի շերտը` հրված աճող ուռուցքային հանգույցով (պերիկանալիկուլյար ֆիբրոադենոմա), կամ կաթնային ծորանի ձգված պատը, որում աճ
...
Читать дальше »
Просмотров:
5039
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Ենթաստամոքսագեղձի բարորակ ուռուցքները ծագում են գեղձի հասուն հյուսվածքից և հանդիպում են շատ հազվադեպ: Տարբերում են էպիթելային (ադենոմաներ, ցիստադենոմաներ), շարակցահյուսվածքային (ֆիբրոմա, լիպոմա), մկանային (լեյոմիոմա), անոթային (հեմագիոմաներ, լիմֆանգիոմաներ) և նևրոգեն (նևրինոմա, գանգլիոնևրոմա) ուռուցքներ: Լինում են նաև դիզօնտոգենետիկ ուռուցքներ կամ տերատոմաներ: Բարորակ ուռուցքները կարող են տեղակայել գեղձի բոլոր հատվածներում, լինում են եզակի և բազմակի, հասնում են տարբեր չափսերի: Պաթոգնոմոնիկ ախտանշաններ չկան: Հիվանդները հաճախ գանգատվում են որովայնում բութ, ոչմշտական ցավերից, դիսպեպտիկ խանգարումներից, մեծ չափսերի դեպքում ուռուցքները կարող են շոշափվել: Ախտորոշման ժամանակ առավել տեղեկատվական են կոմպյուտերային տոմոգրաֆիայի տվյալները` հարթ եզրագծերվ գոյացություն ենթաստամոքսագեղձի հյուսվածքում: Ենթաստամոքսագեղձի բարորակ ուռուցքներին են դասվում նաև կղզյակային ապարատի բջիջներից ծագող հորմոնակտիվ ուռուցքները: Բետաբջջային ադենոմաները (ինսուլինոմաները)
...
Читать дальше »
Просмотров:
627
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
|
Խոնդրոմա Կախված ոսկրում տեղակայումից տարբերում են կենտրոնական և պերիֆերիկ խոնդրոմաներ: Կանանց և տղամարդկանց մոտ հանդիպում են հավասար հաճախականությամբ, 11-50 տարեկանում: Հիմնականում տեղակայված են ոտնաթաթի և ձեռնաթաթի ոսկրերում, հազվադեպ` երկար խողովակաձև և տափաւկ ոսկրերում: Կլինիկական պատկերը չափազանց աղքատ է, ցավեր լինում են կապված վնասվածքի կամ ախտաբանական կոտրվածքի հետ: Հաճախ հիվանդությունը ընթանում է անսիմպտոմ և հայտնաբերվում է պատահականորեն: Ռենտգենոլոգիական պատկերը – համեմատաբար հստակ սահմաններով հոմոգեն դեստրուկցիայի օջախ, որը տեղակայված է էպիֆիզի կենտրոնում, կամ էլ էքսցենտրիկ: Դեստրուկցիայի կենտրոնում երբեմն լինում են կրակալված օջախներ: Միկրոսկոպիկ իրենից ներկայացնում է հիալինային աճառ անկանոն ցրված խոնդրեոցիտներով: Դիֆերենցում են գիգանտ բջջային ուռուցքի և ոսկրի ֆիբրոմայի հետ: Բուժումը վիրահատական է` աբլաստիկ ռեզեկցիա` դեֆեկտի պլաստիկայով: Երկար խողովակաձև ոսկրերի, կոնքի, կողերի, ողնաշարի մեծ չափերի խոնդրոմաները կարող են տալ մալիգնիզ
...
Читать дальше »
Просмотров:
1068
|
Добавил:
Suren
|
Дата:
24.11.2011
|
| |
|
|