Понедельник, 21.07.2025, 01:28
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10
Նկարագրություն

Մենինգիտը (ուղեղապատյանաբորբ) գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս երեխաներին: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից: Բուժվելուց հետո մարդը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է մինչեւ հիվանդանալը` ոչ մի օրգան կամ օրգան-համակարգ չեն տուժում:

Պատճառներ

Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաեւ մարդիկ, ովքեր կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն: Իսկ ընդհանրապես կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից` խոսելիս, հազալիս, փռշտալիս ... Читать дальше »
Просмотров: 698 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Հոմանիշ՝ ընդմիջվող ճահճային տենդ Մալարիան պրոտոզոային անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնութագրվում է տենդի նոպաներով, անեմիայով, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Հիվանդության հարուցիչը մալարիայի պլազմոդիումներն են, որոնք փոխանցվում են Anopheles ցեղի էգ մոծակներով։ Հիվանդության օջախներ դիտվում են գերազանցապես տաք և շոգ կլիմայով երկրներում։ Պատմական տվյալներ Մալարիան մարդու ամենահին հիվանդություններից է, որն արտացոլվել է տարբեր ժողովրդների հիշատակարաններում։ 1696թ. Ժնևի բժիշկ Մորտոնը առանձնացրել է հիվանդությունը որպես առանձին միավոր և հիմնավորել է հինայի ծառի կեղևի օգտագործումը մալարիայի բուժման նպատակով։ Վերջինիս բուժական հատկությունները հայտնի էին դեռևս Պերուի հնդկացիներին և նկարագրվել էին 1640թ. Խուան դել Վետոյի կողմից։ 1717թ. Լանցիզին հիմնավորել է մալարիայի առաջացման և տեղայնքի ճահճուտության միջև կապը (իտալ. mala aria՝ նեխած օդ)։ 1960թ. նախկին ԽՍՀՄ-ում մալարիան փաստացիորեն վերացված է եղել։ Սակայն առավել ակտիվ տրոպիկական օջախներում հակամալարիային գործողությունները քիչ արդյունավետ ... Читать дальше »
Просмотров: 886 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Երկար, կոշտ, մուգ մազերի ի հայտ գալը մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար չեն լինում կամ աճում են աղվամազեր, կոչվում է մազոտություն: Լինում է տեղային և տարածուն: Առավել բնորոշ է կանանց:

Պատճառներ

Տեղայինն առաջանում է երկարատև մեխանիկական (մազերի քաշում, կոպիտ սափրում), քիմիական կամ ջրային գրգռիչների ազդեցությունից, ինչպես նաև ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումից: Տարածուն մազաթափությունը կարող է լինել բնածին կամ ժառանգական: Մարմնի անսովոր մասերում մազերի առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պաթոգենեզ

Մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար մազեր չեն աճուն, ի հայտ են գալիս երկար, կոշտ ու մուգ մազեր: Ընթանում է բեղերի ու մուրուքի աճով:

Բուժում

Մազոտությունը, որպես արատ, վերացնում են բուժկոսմետիկական բուժարաններում: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն օգտագործել մազերի ցողունը լուծող դեղանյութեր, որովհետև դրանք կարող են ապահովել միայն մազերի կարճատև անհետացում ... Читать дальше »
Просмотров: 522 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետեւանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը եւ աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել:

Ավելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց, վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո: Մազաթափությունը կարող է սկսվել սթրեսային վիճակներ ապրելուց 2 ամիս հետո, այդ պատճառով, երբեմն մարդիկ դժվարանում են դրանք իրար կապել: Նոր սկսվող մազաթափություն կարող է լինել հղիների կամ հղիությունն ընդհատողների ու նաեւ հաբի ձեւով հակաբեղմնավորիչներ օգտագործողների մոտ: Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դ ... Читать дальше »
Просмотров: 588 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ճողվածքն իրենից ներկայացնում է ներքին օրգանների արտացցումը խոռոչներից` առանց դրանց պատերը ծածկող թաղանթների վնասման: Ճողվածքները լինում են բնածին և ձեռքբերովի:Երեխաների ճողվածքը հաճախ լինում է բնածին: Տարբերում են ճողվածքների հետևյալ տեսակները`

- ուղեղային ճողվածք,
- կրծքային ճողվածք,
- որովայնային ճողվածք:

Որովայնային ճողվածքն ըստ տեղադրության լինում է`

- աճուկային,
- ազդրային,
- պորտային, որովայնի սպիտակ գծի,
- ստոծանիական,
- ճարպոնային և այլն:

Երեխաների մոտ ավելի մեծ տարածում ունեն պորտային և աճուկային ճողվածքները:

Պատճառներ

Ճողվածքի առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում են տեղայինի և ընդհանուրի: Տեղայինի պատճառը մարմնի այն հատվածների կառուցվածքի թերությունն է, որով կատարվում է ճողվածքապարկի արտացցումը (աճուկային շրջան, պորտային օղ և այլն): Ընդհանուր պատճառներն են ֆիզիկական ծանր աշխատանքը, փորկապության ժամանակ մշտական լարումները, ... Читать дальше »
Просмотров: 628 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական եւ գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։ Ըստ վիճակագրական տվյալների` տնտեսապես զարգացած երկրներում բնակչության 30 %-ի քաշը գերազանցում է բնականոն քաշին 20 %-ից ավելի: Ապացուցված է, որ ճարպակալված հիվանդների կյանքի տևողությունը ցածր է միջինից: Այն կրճատվում է 10-12 տարով: Ավելցուկային քաշը մեծամասամբ նկատվում է նորածին երեխաների մոտ ծնվելիս (4000 գ), իսկ կյանքի առաջին տարում հաճախ նկատվում է ճարպակալում: Ճարպակալման վտանգն առավել մեծ է աղջիկների համար, քանզի նրանց ենթամաշկային ճարպաբջջանքն ավելի արտահայտված է: Այս բոլորը վկայում են այն մասին, որ ճարպակալումը վտանգավոր է առողջության համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն պայքարել դրա դեմ:

Պատճառներ

Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում ... Читать дальше »
Просмотров: 601 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Երբ օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը գերազանցում է թուլյատրելի չափաքանակը, առաջանում է ժառագայթային հիվանդություն: Այն կարող է առաջանալ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի արտաքին ընդհանուր ճառագայթահարման հետրանքով: Ռադիոակտիվ նյութերը կարող են կուտակվել հյուսվածքներում և օրգաններում` ստեղծելով մշտական ճառագայթահարման օջախներ:

Պատճառներ

Սուր ճառագայթային հիվանդությունն առաջանում է իոնացնող ճառագայթների մեծ չափաքանակների, իսկ քրոնիկականը` փոքր չափաքանակների տևական (ամիսներ և տարիներ) ազդեցության հետևանքով: Հիվանդության սուր ձևը կարող է նկատվել ռազմական իրավիճակներում` հակառակորդի կողմից միջուկային զենք կիրառելիս, իսկ խաղաղ պայմաններում` իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող ձեռնարկություններում: Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը կարող է առաջանալռռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս` անվտանգության կանոնների խախտման հետևանքով:

Պաթոգենեզ

Ճա ... Читать дальше »
Просмотров: 518 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Երբ օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը գերազանցում է թուլյատրելի չափաքանակը, առաջանում է ժառագայթային հիվանդություն: Այն կարող է առաջանալ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի արտաքին ընդհանուր ճառագայթահարման հետրանքով: Ռադիոակտիվ նյութերը կարող են կուտակվել հյուսվածքներում և օրգաններում` ստեղծելով մշտական ճառագայթահարման օջախներ:

Պատճառներ

Սուր ճառագայթային հիվանդությունն առաջանում է իոնացնող ճառագայթների մեծ չափաքանակների, իսկ քրոնիկականը` փոքր չափաքանակների տևական (ամիսներ և տարիներ) ազդեցության հետևանքով: Հիվանդության սուր ձևը կարող է նկատվել ռազմական իրավիճակներում` հակառակորդի կողմից միջուկային զենք կիրառելիս, իսկ խաղաղ պայմաններում` իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող ձեռնարկություններում: Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը կարող է առաջանալռռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս` անվտանգության կանոնների խախտման հետևանքով:

Պաթոգենեզ

Ճա ... Читать дальше »
Просмотров: 496 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Հեռատեսությունը աչքի օպտիկական թերություն է, որի դեպքում առարկայից եկող զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղթի վրա, այլ նրա հետևում: Տարբերում են թույլ, միջին և բարձր աստիճանի հեռատեսություն, որը որոշում են տեսապակիների օպտիկական ուժով, աչքի հարմարման (ակոմոդացիա) հանգստի պայմաններում դրված տեսապակին փոխում է աչքի մեջ ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունն այնպես, որ դրանք խաչվում են ցանցաթաղանթի վրա: Բնականոնից շեղում կարելի է համարել միայն բարձր աստիճանի հեռատեսությունը, որը, որպես կանոն, պայմանավորված է ակնագնդի զարգացման կասեցմամբ: Հեռատես աչքի բեկունակությունը համեմատաբար թույլ է: Որպեսզի նույնիսկ հեռու գտնվող առարկայի պատկերը փոխադրվի ցանցաթաղանթի վրա, այն պետք է ուժեղացվի աչքի հարմարման ` ոսպնյակի կորության մեծացման հաշվին: Մոտ գտնվող առարկաները պարզ տեսնելու համար աչքի հարմարման առավել լարվածություն է պահանջվում: Աչքի հարմարման չափից ավելի լարումը միջին և բարձր աստիճանի հեռատեսության ժամանակ կարող է առաջացնել տեսողության արագ հոգնել ... Читать дальше »
Просмотров: 645 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Հարբուխը, որը նաև կոչում են քթաբորբ կամ ռինիտ, իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում: Այն հաճախ վարակիչ հիվանդությունների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ և այլն) ախտանշան է:

Պատճառներ

Սովորաբար հարբուխը առաջանում է տարբեր մանրէներով և վիրուսներով ախտահարվելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:

Պաթոգենեզ

Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքովքթի խոռոչում կամ կոկորդումառաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած (37-37,5˚ C), այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը: Երբեմն, աչքի լորձա ... Читать дальше »
Просмотров: 739 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է:Հազը տարբերում են` 1. ըստ տևողության` նոպայանման (կապույտ հազի դեպքում), պարբերական (բրոնխաբորբի ժամանակ), անընդհատ, կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում), 2. ըստ ձայներանգի` <<հաչոցանման>> (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ), խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ):

Պատճառներ

Պատճառը կարող է լինել շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի և կրծքամզի նյարդերի զգացող վերջույթների (ընկալիչներ) անմիջական գրգռումը: Հազվադեպ նկատվում է ռոֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս: Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից:

Պաթոգենեզ

Հազալիս սկզբում տեղի է ունենում խոր շնչառում, այնուհետև լարվում են շնչառական մկանները, ձայնաճեղքը փակվում է, կրծքավանդակում ստեղծվում է բարձր ճնշում: Դրանից հետո կատարվում է սեղմված ձայնաճեղքով բարձր ճնշման տակ օդի ուժեղ շիթով հրոցանման կրկնակի արտ ... Читать дальше »
Просмотров: 972 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կուրությունը տեսողության նշանակալի նվազումն է: Տարբերում են բացարձակ կուրություն և հարաբերական: Հարաբերական կուրությամբ տառապողների մեջ տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ անձինք: Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում:

Պատճառներ

Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին կուրությունը պայմանավորված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ: Ձեռքբերովի կուրությունն առաջանում է աչքի մի շարք հիվանդությունների (գլաուկոմա, տրախոմա, եղջերենաբորբ, ինչպես նաև մեթիլ սպիրտով թունավորման ժամանակ տեսողական նյարդի ախտահարում) դեպքերում և ակնագնդի, ակնակապիճի և գանգագլխուղեղային վնասվածքներից հետո: Ավելի հաճախ կուրությունը առաջանում է որպես գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանք:

Պաթոգենեզ

Թույլ տեսողութամբ անձանց շարքն են դա ... Читать дальше »
Просмотров: 490 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Քթի կոտրվածքները լինում են բաց` մաշկային ծածկույթի ամբողջականության խախտմամբ և փակ կամ ենթամաշկային, ոսկրային բեկորների տեղաշարժով կամ առանց տեղաշարժի: Հարվածի հետևանքով առաջացած կոտրվածքների դեպքում քթի ոսկրերի հետ մեկտեղ կարող են վնասվել նաև ճակատային և հայմորյան խոռոչի պատերը: Առաջացած արտաքին քթի դեֆորմացիան պայմանավորված է հարվածի տեսակից և ուղղությունից (բռունցքով, բութ կամ սուր գործիքով կատարված հարված` ուղղահայաց կամ կողմնային ուղությամբ):

Հարվածի հետևանքով կարող է դեֆորմացվել ինչպես հարվածի ենթարկված քթի միայն կողմնային պատը, այնպես էլ` հանդիպակաց կողմնային պատը, առաջացնելով 2 կողմնայն պատերի միաժամանակյա դեֆորմացիա: Ուղղահայաց հարվածի դեպքում քթամեջքը ներհրվում է դեպի քթի խոռոչ ( թամբաձև կամ հարթ քիթ): Կախված հիվանդի ընդհանուր վիճակից և կոտրվածքի տեսակից` հիվանդները կարող են հոսպիտալացվել կամ բուժվել ամբուլատոր պայմաններում:

Կոտրվածքի տեսակը որոշելու համար զննում ենք արտաքին քիթը. իրականացվում է քթամեջքի և քթի կողմնային պատերի շոշափում, ապա` առաջային ... Читать дальше »
Просмотров: 902 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարո ... Читать дальше »
Просмотров: 701 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշումից կամ շփումից:

Պատճառներ

Կոշտուկը հաճախ առաջանում է ձեռքերի վրա` առանց թաթմանների ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ գործիքներով ճնշվելիս (օրինակ` կոշկակարների մոտ), և ոտքերի վրա` անհարմար, ոչ ճիշտ ընտրած կոշիկներ հագնելիս:

Պաթոգենեզ

Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները հաճախ ցավոտ են և դժվարացնում են քայլելը: Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել կարմիր քամուն բնորոշ բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ:

Բուժում

Կոշտուկը ի հայտ գալիս պետք է վերացնել պատճառը և, եթե անհրաժեշտ է, հեռացնել այն: Կոպտացած մաշկը փափկացնում են ամենօրյա տաք օճառասոդային կամ կալիումի կարբոնատ (պոտաշ) պարունակող տեղային լոգանքներով (1 լ ջրին` 1 թեյի գդալ նատրիումի հիդրոկարբոնատ կամ կալիումի կարբոնատի 10 %-անոց լուծույթ և օճառի շերտիկ): Դրանից հետո կոշտուկի վրա դնում ... Читать дальше »
Просмотров: 541 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կոման կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը բնորոշվում է գիտակցության կորստով և արտաքին գրգռիչների հանդեպ պատասխան հակազդեցության (խոսքային, ցավային ներգործություն և այլն) բացակայությամբ:

Պատճառներ

Պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով և (կամ) կենտրոնական նյարդային համակարգի բջիջների թունավոր վնասումներով: Կոմայի առաջացման պատճառները բազմազան են, առավել հաճախ ի հայտ է գալիս գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումների, շաքարախտի, լյարդի և երիկամների ծանր հիվանդությունների, ինչպես նաև ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների դեպքերում:

Պաթոգենեզ

Կոմատոզ վիճակը կարող է առաջանալ հանկարծակի, օրինակ` գլխուղեղային կաթվածի, թերշաքարարյունային կոմայի ժամանակ: Շատ դեպքերում կոման, բարդացնելով քրոնիկական հիվանդությունների, օրինակ` շաքարախտային կոմայի, միզարյունային կոմայի ընթացքը, առաջանում է աստիճանաբար: Սկզբում ի հայտ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ախտանշա ... Читать дальше »
Просмотров: 513 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, վերին շնչուղիների լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ, ձայնի խռպոտություն), աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթների բորբոքումով և մաշկի վրա կարմիր խոշոր բծավոր ցանի առաջացմամբ:

Պատճառներ

Կարմրուկի հարուցիչը վիրուսն է, վարակի աղբյուրը` հիվանդ մարդը, որի խորխում, թքում, արցունքում պարունակվող վիրուսն օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է առողջներին: Կարմրուկով կարող են հիվանդանալ ամեն տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները` ձեռք բերելով կայուն իմունիտետ: Մինչև 3 ամսական երեխաները սովորաբար կարմրուկով չեն հիվանդանում, նրանց իմունիտետը փոխանցվում է մորից, իսկ կարմրուկով չհիվանդացած մորից ծնված երեխան կարող է հիվանդանալ նույնիսկ կյանքի առաջին ամիսներին:

Պաթոգենեզ

Հիվանդությունն ընթանում է 4 շրջանով: 1-ին` գաղտնի շրջանը տևում է 6-18 օր, որի ընթացքում վիրուսը գտնվում է օրգանիզմում, սակ ... Читать дальше »
Просмотров: 1136 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կարմրախտը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, թույլ արտահայտված լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ), ծոծրակային ավշահանգույցների մեծացմամբ, ցավոտությամբ և մաշկի ցանով:

Պատճառներ

Կարմրախտի հարուցիչը վիրուսն է, որը հիվանդի խորխի, թքի և արցունքի կաթիլների հետ (հազալիս, փռշտալիս, խոսելիս) օդակաթիլային ճանապարհով առողջ մարդու շնչուղիներով թափանցում է օրգանիզմ: Կարմրախտով կարող են վարակվել ամեն տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները, իսկ հասուն մարդիկ` հազվադեպ: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Կարմրախտով հիվանդը վարակի աղբյուր կարող է լինել նույնիսկ հիվանդության բոլոր ախտանշաններն անցնելուց հետո (մոտ 2 շաբաթ):

Պաթոգենեզ

Կարմրախտի վիրուսն օրգանիզմում կարող է մնալ 16-21 օր, և հիվանդությունը չդրսևորվի (գաղտնի շրջան): Հիվանդության նախանշանային շրջանը դրսևորվում է թույլ արտահայտված հարբուխով, հազով և հաճախ աննկատ է ... Читать дальше »
Просмотров: 1468 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կակազությունը խոսքի արագության և ռիթմի խանգարում է, որը բնորոշվում է հնչյունների և վանկերի ակամա կարճատև հապաղումով կամ դրանց կրկնությամբ: Սովորաբար առաջանում է նախադպրոցական տարիքում, ավելի հաճախ բնորոշ է տղաներին:

Պատճառներ

Կարող է առաջանալ վախի, ընտանիքում ծագած ընդհարումների, վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կապույտ հազ), գլխի վնասվածքների հետևանքով: Կակազությանը երբեմն նպաստում է ծնողների, հարազատների, ուրիշ երեխաների սխալ խոսքի ընդօրինակումը: Կակազությունը հաճախ բնորոշ է թույլ նյարդային համակարգով դյուրագրգիռ երեխաներին: Ընտանիքում և մանկական կոլեկտիվում բարենպաստ պայմանների դեպքում այն կարող է վերանալ առանց բոուժման, սակայն ավելի հաճախ պահպանվում է, ոչ հազվադեպ (հատկապես պատանեկան տարիքում)` ուժեղանում: Սովորաբար 25-30 տարեկանից հետո կակազությունը նվազում է, իսկ հասուն և տարեց մարդկանց մոտ նկատվում է խիստ հազվադեպ:

Պաթոգենեզ

Կակազող երեխաները ծանր ապրումներ են ունենում այդ թերության համար, դա ... Читать дальше »
Просмотров: 609 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառական մկանների կծկանքով:

Պատճառներ

Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են` շները, կատուները, ուղտերը, ձիերը, իսկ վայրի կենդանիներից` գայլը, աղվեսը, շնագայլը, որոնք բնության մեջ կատաղության վիրուսի հիմնական կրողներն են:

Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, ինչպես նաև թուքը վնասված մաշկի , հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա ընկնելիս, այնուհտեև վիրուսը նյարդացողուններով թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ:

Պաթոգենեզ

Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահա ... Читать дальше »
Просмотров: 647 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Խոցը մաշկի կամ լորձաթաղանթների և դրանց տակ գտնվող հյուսվածքների ամբողջականության խախտումն է, որը երկար ժամանակ պահպանվում է ապաքինման գործնթացների խանգարման հետևանքով: Տարբերում են մաշկի մակերեսին գտնվող, աչքով տեսանելի արտաքին խոցեր և ներքին օրգաններում (ստամոքս, աղիքներ և այլն) տեղադրված ներքին խոցեր:

Պատճառներ

Խոցի առաջացման պատճառները տարբեր են: դրանցից առավել կարևոր են արյան և ավշի շրջանառության խանգարումները (արյան կանգ, երակների հանգուցավոր լայնացում, փղախտ և այլն), բորբոքային գործնթացները (տուբերկուլոզ, թարախային վարակ և այլն), հյութափոխանակության խանգարումները (շաքարախտ, թերվիտամինություն և այլն): Խոցը առավել հաճախ բնորոշ է տարեցներին և մեծահասակներին:

Տարբերում են նաև, այսպես կոչված, գերհույզային խոց, որի առաջացման պատճառ են դառնում ուժեղ, հիմնականում բացասական հույզերը` հարազատների և մերձավորների մահը, հրդեհը, վթարը, նյարդային լարվածությունը և այլն: Երբեմն խոցի պատճառ են դառնում խոշոր նյարդերի վնասվածքները: < ... Читать дальше »
Просмотров: 527 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Լյարդի ցիռոզը քրոնիկական առաջադիմող հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, շարակցական հյուսվածքով դրանց աստիճանական փոխարինումով և լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով: Լյարդի ցիռոզը կարող է լինել որպես վիրուսային լյարդաբորբի բարդություն` հատկապես ժամանակին բժիշկի չդիմելուց, բուժումը ուշ սկսելուց, բժշկի խորհուրդներին չհետևելուց, սխալ սննդակարգից: Լյարդի ցիռոզիպատճառ կարող է լինել ալկոհոլի չարաշահումը: Լյարդի համար վնասակար թունավոր նյութերի (քլորոֆորմ, արսեն, ֆոսֆոր և այլն) ազդեցությունը օրգանիզմի վրա, որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և այլն) առանց վերահսկողության օգտագործումը, լեղուղիների խցանումը և բորբոքումը նույնպես հանգեցնում են լյարդի ցիռոզի, որի դրսևորումները տարբեր են` կախված հիվանդության ձևից ու փուլից:

Երկար տարիներ հիվանդությունը կարող է մնալ աննկատ, սակայն հետազոտման ժամանակ պարզվում է, որ լյարդը պնդացած ու մեծացած է, հայտնաբերվում են այլ ախտանշաններ ևս: ... Читать дальше »
Просмотров: 439 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

(Խոլեցիստիտ, խոլանգիտ, խոլեցիստոխոլանգիտ) Հիվանդությունների այս խումբը մարսողական համակարգի հիվանդությունների մեջ տեսակարար մեծ կշիռ ունի։ Էթիոպաթոգենեզը։ Հիվանդության հարուցիչները կարող են լինել զանազան միկրոբներ՝ ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր, աղիքային ցուպիկ, անաերոբ ֆլորա և այլն։ Երեխաների մոտ խոլեպաթիաների առաջացման մեջ մեծ դեր ունեն նախկինում կրած հիվանդությունները։ Այդ տեսակետից մեծ տեղ է տրվում վիրուսային հեպատիտին։ Վիրուսային հեպատիտի դեպքում լեղու մեջ բարձրանում է քլորիդների պարունակությունը, խիստ նվազում է լեղաթթուների կոնցենտրացիան, որոնք լեղու մեջ ունեն կոլոիդները պաշտպանող դեր։ Վիրուսային հեպատիտի ժամանակ լեղուղիներում կուտակվում է մեծ քանակությամբ դետրիտ, որը բարենպաստ միջավայր է միկրոբների զարգացման համար։ Հիվանդների անամնեզում հաճախ է հանդիպում քրոնիկական տոնզիլիտ, դիզենտերիա, ապենդիցիտ։ Լյամբլիաները, որոնք մակաբուծվում են աղիքներում և տասներկումատնյա աղիքում, առաջացնում են լյարդալեղային համակարգի դիսկինեզիա և նպաստում բորբոքային պրոցեսի զարգացմանը։ Լեղազատման ուղինե ... Читать дальше »
Просмотров: 1149 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կաթվածը գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Պատճառներ

Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Պաթոգենեզ

Արյունազեղումային կաթվածը հաճախ լինում է ցերեկը. առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք, հիմնականում` միակողմանի (օրինակ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ` աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լ ... Читать дальше »
Просмотров: 873 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ժանտախտն իրենից ներկայացնում է հատուկ վտանգավոր սուր վարակիչ հիվանդություն բարձր վարակելիության և մահացության բարձր տոկոսի պատճառով: Այն ախտահարում է ավշահանգույցները, թոքերը և այլ օրգանները:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը ժանտախտի ցուպիկն է: Հարուցիչները լվի օրգանիզմ են թափանցում հիվանդ կենդանու կամ մարդու արյունը ծծելիս: Մարդը վարակվում է լվի խայթոցից, վնասված մաշկի միջոցով հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից, ինչպես նաև հիվանդ մարդուց: Որպես վարակի աղբյուր` առողջ մարդկանց համար հատուկ վտանգ է ներկայացնում ժանտախտի թոքային ձևով հիվանդ մարդը, որը խոսելիս, հազալիս և փռշտալիս տարածում է ժանտախտի ցուպիկ պարունակող խորխի կաթիլներ:

Պաթոգենեզ

Ժանտախտի հարուցիչը, ընկնելով մարդու օրգանիզմ, մի քանի ժամից մինչև 3-6 օր հետո առաջացնում է հիվանդության կլինիկական ախտանշաններ: Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-40°C: Նկատվում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, հաճախ` սրտխառնոց և փ ... Читать дальше »
Просмотров: 480 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Թոքաբորբը բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, (բրոնխիոլները, ալվեոլյար ուղիները) գերազանցապես ախտահարելով ալվեոլները նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա, ինչպես նաև ինտերարիցիալ հյուսվածք:
Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը , որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է "Պնևմոնիտ":

Չնայած վերջին տարիներին թոքաբորբի ախտորոշման և բուժման մեջ հասած հաջողություններին ներկայումս թոքաբորբը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություններից է:
Տարիներին զուգահեռ աճում են թոքաբորբով հիվանդացությունը և մահացությունը: Թոքաբորբերը գտնվում են ընհանուր մահացության զանգվածի 5-րդ տեղում: Հիվանդացածների 30%-ը կազմում է 60-նն անց անձիք, որոնց մոտ մահացությունը կազմում է 10-33 % ,իսկ 5տարեկանից փոքր երեխաների մոտ` 25%:Խիստ բարձր է ներհիվանդանոցային` ատիպիկ և ասպիրացիոն թոքաբորբերից առաջացած մահացությունը (միջինը 50%):
մահացության ամենահաճախակի պատճ ... Читать дальше »
Просмотров: 1156 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

(ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ, ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ, ԱՂԱԹԹՈՒ, ՔԱՑԱԽԱԹԹՈՒ ԵՎ ԱՅԼՆ)

Թթուներով թունավորումները սովորաբար երեխաների մոտ լինում են պատահական, այն անփույթ պահելու հետևանքով։ Չեն բացառվում նաև թունավորումները կենցաղային քիմիայի պատրաստուկներով, որոնց բաղադրության մեջ թթուներ կան։ Թթվի թունավոր դեղաչափը կախված է մի շարք գործոններից՝ թույնի ընդունման պահին ստամոքսի լցվածության աստիճանից, փսխման ռեֆլեքսի առաջացման արագությունից, օրգանիզմի ընդհանուր ռեակտիվականությունից, առաջին բժշկական օգնություն ցույց տալու ժամկետներից։ Թթուները ցուցաբերում են տեղային այրող, հեմատոքսիկ և նեֆրոտոքսիկ (օրգանական թթուներ) ազդեցություններ։ Թթուների ընդունման ժամանակ և հյուսվածքների հետ նրանց շփման դեպքում զարգանում է այրվածք, որն առաջացնում է սուր ցավեր և շոկ։ Հատկապես այրող ազդեցություն են թողնում անօրգանական թթուները (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու): Բերանի խոռոչի, բկանցքի, նշիկների լորձաթաղանթը դառնում է խիստ գերարյուն, այտուցված և արյունահոսում է։ Լինում են շատ ուժեղ ցավեր կոկորդում, որկորի ուղղու ... Читать дальше »
Просмотров: 717 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Թուլամտություն մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված հիվանդությունների ժամանակ

Թուլամտությունը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) պայմանավորված հիվանդությունների ժամանակ որևէ յուրահատուկ նշան չի ցուցաբերում։ Այն ախտորոշվում է, երբ թուլամտության բնորոշ չափանիշներից համապատասխան վիճակը դրսևորվում է առանց որևէ այլ մարմնական հիվանդության կամ վիճակի, սակայն առկա է ՄԻԱՎ-ը, որով և կարելի է բացատրել այդ թուլամտության կլինիկական պատկերները։

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) կարող է անմիջականորեն ախտահարել նյարդային համակարգը, գլխուղեղը, առաջացնելով միելոպաթիա և նևրոպաթիա, որոնք, իրենց հերթին, առաջացնում են թուլամտություն, անձի խանգարումներ, փսիխոզներ և դեպրեսիաներ։ Վիրուսը կարող է հայտնաբերվել արյան մեջ, արցունքներում, թքի մեջ, ողնուղեղային հեղուկում։ Հիվանդությունը, որն առաջանում է այդ վիրուսից, կոչվում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)։

Համարվում է, որ ՁԻԱՀ-ով հիվանդների 10%-ի շրջանում ... Читать дальше »
Просмотров: 444 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Կոկաինը Erythroxylon coca բույսի տերևներից ստացվող ալկոլոիդ է։ Այն դասվում է նյարդային համակարգի հզոր խթանիչների շարքին։ Կոկաինային թունավորման հետևանքները շատ մոտ են ամֆետամինայիններին։ Կոկաինի չարաշահումը բերում է արտահայտված կախվածության ձևավորման։

Կոկաինի մշակումից ստանում են տարբեր «մթերքներ» և, հետևաբար, այն գործածվում է զանազան ձևերով` կոկայի տերևները ծամում են, կոկան ներշնչում են, ներարկում երակից, ծխում, այսպես կոչված՝ «կրեկը» կամ կոկայի մածուկը։

Սուր թունավորումն (F14.0) ընթանում է գիտակցության խանգարումով, դեռեալիզացիայի և դեպերսոնալիզացիայի ախտանիշներով, զգացողությունների (մարմնի, միջավայրի, օբյեկտների, լույսի) ընկալումների սրացումով, տրամադրության բարձրացումով։ Բոլորի հանդեպ դառնում են բարեհոգի և ջերմ։ Իրենց թվում է, թե ունեն անսահման հնարավորություններ (նյութական, ֆինանսական, ինտելեկտուալ, սեքսուալ)։ Սկսում են գործունեություն ծավալել, հատկապես՝ ստեղծագործական։

Սովորաբար, այս վիճակին հաջորդում է դիսֆորիան, որը և հանգեցնում է թմրանյութ ... Читать дальше »
Просмотров: 559 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումայիև թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրո ... Читать дальше »
Просмотров: 725 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Թթվածնաքաղցը (թերթթվածնություն, հիպօքսիա) իրենից ներկայացնում է թթվածնի պարունակության նվազումը օրգանիզմի հյուսվածքներում։ Առաջանում է թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների կողմից վերջինիս կլանման խանգարման դեպքում։ Թթվածնաքաղցի ընթացքում առաջացած ախտաբանական վիճակը պայմանավորված է դեպի հյուսվածքները թթվածնի անցման և դրա յուրացման խանգարմամբ, որի հետևանքով կենսական կարևոր օրգաններում առաջանում են ոչ դարձելի փոփոխություններ։ Թթվածնաքաղցը նկատվում է բավականին հաճախ և հիմք է ծառայում զանազան ախտաբանական գործընթացների առաջացման համար։ Կարճատև թթվածնաքաղցը կարող է առաջանալ նաև օրգանիզմում թթվածնի տեղափոխությունը կամ յուրացումը խանգարող գործընթացների բացակայության դեպքում։ Դա տեղի է ունենում, երբ կտրուկ մեծանում է թթվածնի պահանջը՝ կապված չափից ավելի մեծ ֆիզիկական ակտիվության հետ (ծանր ֆիզիկական աշխատանք, գերլարվածություն և այլն)։ Թթվածնաքաղցը կարող է լինել սուր, որն առաջանում է մի քանի րոպեների, նույնիսկ՝ վայրկյանների (կայծակնային) ընթացքում և քրոնիկակա ... Читать дальше »
Просмотров: 592 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

<<Էպիլեպսիա>> ( ընկնավորություն, վերնոտություն ) տերմինը 11-րդ դարում առաջին անգամ օգտագործել է Ավիցեննան։ Էպիլեպսիան իրենից ներկայացնում է քրոնիկական հոգեկան հիվանդություն, որը դրսևորվում է գիտակցության նոպայանման խանգարումներով և ցնցումներով։ Այդ ախտանշանների արտահայտվածության աստիճանը տատանվում է գիտակցության լրիվ կորստից մինչև որոշ շշմածություն և ընդհանրացված ցնցումներից մինչև առանձին մկանախմբերի անկառավարելի ինքնաբեր շարժումներ։

Պատճառներ

Էպիլեպսիայի պատճառ է ջղաձգությունների հանդեպ գլխուղեղի բնածին կամ ձեռքբերովի նախատրամադրվածությունը։ Հիվանդության սկսվելուն նպաստում են վնասվածքները, վարակիչ հիվանդությունները և վնասակար այլ գործոններ։ Առանձին դեպքերում պարզվում է, որ հիվանդի հարազատների նախորդ սերունդներում ևս եղել են էպիլեպսիայով տառապողներ։ Հաճախ էպիլեպսիայի պատճառը սաղմնավորման ժամանակ ծնողների ալկոհոլային հարբեցումն է։

Պաթոգենեզ

Էպիլեպսիայի դրսևորումները բազմազան են. առավել բնորոշ է մեծ ցնցումայի ... Читать дальше »
Просмотров: 1111 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Դեղնախտը հիվանդություն է, որով ախտահարումը առաջ է բերում մաշկի, աչքի սպիտապապատյանի և լորձաթաղանթի դեղին գունավորում:

Պատճառներ

Ըստ առաջացման պատճառների տարբերում են հիվանդության հետևյալ տիպերը`

1. լյարդային (պարենքիմային)
2. մեխանիկական
3. արյունատարրալուծական

Լյարդային դեղնախտն առավել հաճախակի դեպքերում առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ։ Խանգարվում է բիլիռուբինի արտադրանքն ու արտազատումը դեպի աղիքներ: Հիվանդության ժամանակ կղանքն անգունանում է, իսկ մեզի գույնը` մգանում։

Մեխանիկական տիպի դեղնախտն առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, սա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին ուղի չի ունենում անցնելու աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինի տոկոսը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգունանում է, մեզի գույնը` մգանում, հիվանդի մոտ նկատելի մաշկի քոր է առաջ գալիս։ Արյունատարրալուծական դեղն ... Читать дальше »
Просмотров: 461 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:

Պատճառներ

Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:

Պաթոգենեզ

Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առա ... Читать дальше »
Просмотров: 471 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Գլխացավը տարբեր հիվանդությունների ժամանակ հաճախակի հանդիպող ախտանշան է:

Պատճառներ

Գլխացավի առաջաման պատճառը հանդիսանում է գլխի անոթների կամ գլխուղեղի թաղանթների նյարդային վերջույթների գրգռումը: Գլխացավը կարող է առաջանալ նաև գլխի և պարանոցի մկանների գերլարվածության, տեսողության գերլարման, աչքի հիվանդությունների (օրինակ` գլաուկոմա) դեպքերում, աշխատանքի ժամանակ գլխի ոչ ճիշտ դիրքից և այլն: Հաճախ գլխացավը կապված է քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների հետ: Այն կարող է լինել նաև գանգագլխուղեղային վնասվածքի հետևանք:

Պաթոգենեզ

Անոթային հիվանդությունների ժամանակ գլխացավը հաճախ լինում է բաբախող և ուժեղանում է ծխելուց, գերհոգնածությունից, ալկոհոլ օգտագործելուց, ինչպես նաև ուժեղ գրգչիչների ազդեցությունից (աղմուկ, ուժեղ լույս և այլն): Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողներին հաճախ քնից հետո անհանգստացնում են գլխում ծանրության զգացումը և ծոծրակում ճնշող ցավը: Անգարի ժամանակ ցավը լինում է նոպայաձև. ցավում է գլխի կեսը: Եռվորյ ... Читать дальше »
Просмотров: 723 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Գլխապտույտն իրենից ներկայացնում է շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն, որն առաջանում է հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումների հետևանքով: Գլխապտույտ կարող է առաջանալ նաև առողջ մարդկանց մոտ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում` մարմնի դիրքի փոփոխության կամ մեծ բարձրության վրա աշխատելիս: Սակայն ավելի հաճախ գլխապտույտ ունենում են գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող անձինք, որոնք մանկուց վատ են տանում տատանումները:Գլխապտույտը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով: Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է << ընկնելու >> զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում: Գլխապտույտի առաջացման պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդությունը, գլխի վնասված ... Читать дальше »
Просмотров: 613 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Գիգանտիզմ (հսկայություն) հիվանդությունը մարդու աճի ախտաբանական ուժեղացում է: Այս հիվանդությամբ տառապողների ծնողների աճի գործընթացները, որպես կանոն, բնականոն են: Առավել հաճախ բնորոշ է տղամարդկանց, ի հայտ է գալիս 9-10 տարեկանում կամ սեռական հասունացման շրջանում և շարունակվում ֆիզիոլոգիական աճի ամբողջ շրջանում:

Պատճառներ

Գիգանտիզմը պայմանավորված է հիպոֆիզի առաջային բլթում աճման հորմոնի ավելցուկային արտադրությամբ:

Պաթոգենեզ

Գիգանտիզմով տառապող անձինք սովորաբար առանձնանում են թույլ առողջությամբ. Գանգատվում են գլխացավերից, ընդհանուր թուլությունից, արագ հոգնելիությունից, ծայրանդամների ցավերից: Մկանային ուժը սկզբում կարող է բարձրանալ, այնուհետև` կտրուկ իջնել: Վատանում է հիշողությունը, տուժում հոգեկանը, խանգարվում սեռական ֆունկցիան: Հնարավոր են նաև այլ հորմոնային խանգարումներ (վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի փոփոխություններ): Հսկաներն արտաքնապես աչքի են ընկնում անհամաչափ մարմնակազմվածքով, ծայրանդամների (հատկապես` ... Читать дальше »
Просмотров: 607 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։

Բրոնխիտները երեխաների մոտ դասակարգվում են (Ս.Վ. Ռազինսկի, Վ.Կ. Տատոտչենկո և ուրիշներ) հետևյալ ձևով՝

սուր հասարակ բրոնխիտ,
սուր խցանող (օբստրուկտիվ) բրոնխիտ,
սուր բրոնխիոլիտ և 4) կրկնվող (ռեցիդիվող) բրոնխիտ։

Էթիոլոգիան։ Զարգանում են ամենատարբեր վիրուսային և մանրէական վարակներից։ Առավել հաճախակի պատճառներն են պարագրիպի, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսները և ադենովիրուսները։ Բրոնխիտով հիվանդացության կապը տարվա եղանակների և էպիդեմիոլոգիական վիճակների հետ ակնհայտ է։ Բրոնխիտների նկատմամբ հատկապես նա ... Читать дальше »
Просмотров: 857 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Բորբոքումն իրենից ներկայացնում է օրգանիզմի պաշտպանահարմարվողական տեղային հակազդեցությունը վնասակար տարբեր ազդակների նկատմամբ։ Բորբոքային հակազդեցությունն ամբողջ օրգանիզմից սահմանազատում է վնասակար օջախը, դեպի ուր շարժվում են ֆագոցիտոզի երևույթն իրականացնող արյան սպիտակ մարմնիկները՝ լեյկոցիտները, որոնք լափում, կլանում են օրգանիզմ ներթափանցած օտարածին նյութերը, մանրէները և այլն։ Դրա հետ մեկտեղ հակամարմիններ առաջացնող արյան լեյկոցիտների և հատուկ բջիջների բազմացումը հանգեցնում է տեղային և ընդհանուր իմունիտետի բարձրացման։

Առավել հաճախ հանդիպում է էքսուդատիվ բորբոքում, երբ բորբոքային օջախում արյան անոթները փոփոխվում են, և դրանց պատերի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով շրջակա միջավայր են անցնում արյան պլազման, էրիթրոցիտները, լեյկոցիտները, սպիտակուցները և այլն, որոնք միասին կազմում են արտաքիրտը (էքսուդատ)։ Եթե արտաքիրտը համարյա թափանցիկ է և պարունակում է մինչև 8% սպիտակուց, բորբոքումը կոչվում է շճային, իսկ եթե մեծ քանակությամբ հատուկ սպիտակուց ... Читать дальше »
Просмотров: 429 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Բոտուլիզմն իրենից ներկայացնում է սննդային թունավորում: Հատսապես վտանգավոր են սխալ ջերմամշակված և տնային պայմաններում պահածոյացված մթերքները` սունկը, բանջարեղենը, միրգը և այլն: Վտանգավոր է նաև ապխտած ձուկը:

Պատճառներ

Բոտուլիզմի մանրէները, որոնք թույն են արտադրում, շատ տարածված են բնության մեջ: Այդ մանրէների թույն պարունակող սննդամթերք օգտագործելուց թույնը ներծծվում է աղիքներ, արյան միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում` ախտահարելով տարբեր օրգաններ: Առաջին հերթին ախտահարվում է նյարդային համակարգը:

Պաթոգենեզ

Որպես կանոն, հիվանդությունը սկսվում է հանկարծակի` վարակված մթերք գործածելուց մի քանի ժամ անց: Նկատվում է փորկապություն և որովայնի փքվածություն: Առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, անքնություն, բերանի չորություն և ծարավի զգացողություն: Մի քանի ժամից կամ 1-2 օրից խանգարվում է տեսողությունը: Աչքերի առջև << վանդակներ >> են հայտնվում, առարկաները երևում են մշուշում, հաճախ` երկակի, բիբերը լայնանում են, ի ... Читать дальше »
Просмотров: 514 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կակղենու բորբոքումը առավել հաճախ ատամների ոսկրափուտի բարդություն է: Սովորաբար այն առաջանում է որպես սուր հիվանդություն:

Պատճառներ

Կակղենու բորբոքման պատճառ կարող են դառնալ ատամը սնող անոթների վնասվածքները, ատամի պսակի մի մասի պոկվելը, ատամի կոտրվածքը և այլն:

Պաթոգենեզ

Հիմնական ախտանշանը ցավի նոպաներն են, որոնք սկսվում են հատկապես երեկոյան և գիշերը, ինքնուրույն են, կապված չեն ծամելու, տաք և սառը գրգռիչների հետ: Երբեմն ցավն ունի <<կտրատող>> բնույթ, տարածվում է դեպի ծոծրակը, ականջը, քունքերը, հարևան ատամները: Ուժեղ, սուր ցավերը պայմանավորված են կակղենու բորբոքմամբ և նրա հյուսվածքների այտուցմամբ, որն առաջանում է ատամի կարծր հյուսվածքներով շրջապատված խոռոչում և կակղենու մեջ գտնվող նյարդերի ճնշմամբ:

Որպես կանոն` բորբոքման հետևանքով առաջանում է կակղենու մեռուկացում, ցավերն աստիճանաբար մեղմանում են, բայց չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում մանրէները մեռուկացած կակղենուց ատամի խողովակի միջով թափանցում ... Читать дальше »
Просмотров: 488 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Աստիգմատիզմը աչքի տարաբեկության լատիներեն անվանումն է, որը նշանակում է կիզակետի բացակայություն, քանզի աստիգմատիզմի ժամանակ անհնար է ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկերն ստանալ: Աստիգմատիզմն իրենից ներկայացնում է աչքի օպտիկական արատ, որի դեպքում մեկ աչքում զուգակցվում են նույն ձևի (կարճատեսություն, հեռատեսություն և բնականոն) տարբեր աստիճաններ կամ բեկունակության տարբեր ձևեր: Սովորաբար դա պայմանավորված է եղջերաթաղանթի կորության ոչ միանմանությամբ, հազվադեպ` ոսպնյակի ձևի անկանոնությամբ: Աստիգմատիզմի ժամանակ տեսողության սրությունը հնարավոր է բարձրացնել հատուկ, այսպես կոչված, գլանաձև տեսապակիներ ունեցող ակնոցով, իսկ որոշ դեպքերում` անմիջապես եղջերաթաղանթին հպվող տեսապակիներով:
Հարկ է նշել, որ հասուն մարդկանց աստիգմատիզմը, որպես կանոն, կայուն է, իսկ երեխաների աստիգմատիզմը օրգանիզմի աճմանը զուգընթաց հաճախ է փոխվում, ուստի հարկավոր է աչքը տարին մեկ անգամ ստուգել և համապատասխան ակնոց ընտրել:
Просмотров: 844 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Հարուցիչն ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր նեմատոդների (կլոր որդերի) դասին։ Ասկարիդները բարակ աղիքներում ապրող պարազիտներ են։ Նրանց թիվը կարող է լինել եզակի, բայց առանձին դեպքերում կարող է հասնել նույնիսկ հարյուրների։ Ասկարիդները սնվում են աղիքների պարունակությամբ և կլանում են բարակ աղիքների լորձաթաղանթի մակերեսային շերտերը։ Աղիքներում էգ ասկարիդը բեղմնավորված ձվեր է դնում, որոնք կղանքի հետ արտաթորվում են։ Արտաքին միջավայրում, սովորաբար հողում, սաղմը ձվի մեջ հասունանում է և դառնում ինվազիոն հարսնյակ։ Որպեսզի ասկարիդի ձվերը զարգանան մինչև ինվազիոն փուլը, անհրաժեշտ են արտաքին միջավայրի բարենպԱաստ պայմաններ՝ ջերմաստիճանը 12-36° (լավագույնը՝ 24-26°), բավարար խոնավություն և թթվածին։ Ասկարիդի ձվի զարգացումը տևում է 10-12 օր։ Հասուն ձվերից հարսնյակների դուրս գալը կատարվում է մարդու բարակ աղիքում։


Ասկարիդների ինվազիայի hիմնական գործոններն են հողը, բանջարեղենը, ջուրը և ճանճերը։ Ասկարիդի ձվերով խիստ կեղտոտված են զուգարանների շրջապատի hոդը, բանջարանոցները, և ընդհանրապես ան ... Читать дальше »
Просмотров: 1663 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Առաջնակարգ տեղ է գրավում երեխաների ալերգիկ հիվանդությունների մեջ։ Հիմնական արտահայտությունը շնչահեղձության նոպան է, որը պայմանավորված է բրոնխների անցանելիության խանգարումով։

Էթիոլոգիան։ Պատճառական գործոններ կարող են ծառայել ինչպես էկզոգեն, այնպես էլ էնդոգեն ալերգենները։ Աոաջինների շարքին են պատկանում սննդային, դեղորայքային, կենցաղային, վերմաշկային, ծաղկափոշու, մանրէական, վիրուսային և սնկային ալերգենները։ Էնդոգեն ալերգեններ կարող են ծառայել մանրէական և վիրուսային վարակով ախտահարված թոքի հյուսվածքները։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ բրոնխային ասթմայի զարգացման պրոցեսում մեծ դեր է խաղում սննդային ալերգիան, 2-3 տարեկանների մոտ՝ վարակային և դեղորայքային ալերգիան, 4-5 և ավելի տարեկան երեխաների մոտ՝ կենցաղային և ծաղկեփոշու նկատմամբ օրգանիզմի գերզգայնությունը։ Անհրաժեշտ է նշել, որ երեխաների մոտ բրոնխային ասթմայի առաջացումը սովորաբար ուղեկցվում է բազմապատճառ սենսիբիլիզացիայով։

Պաթոգենեզը։ Էկզոգեն ալերգեններն օրգանիզմ են թափանցում շնչառական (ինհալացիոն), հպման (կոնտակտ ... Читать дальше »
Просмотров: 928 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Սինուսային առիթմիան մանկական և պատանեկան տարիքում որպես ֆիզիոլոգիական երևույթ հաճախ է հանդիպում։
Սինուսային առիթմիայի դեպքում սինուսային հանգույցի գրգիռները անհամաչափ ռիթմով են ծագում։ Այս դեպքում շնչական գործողության հետևանքով թափառող նյարդի տոնուսը փոփոխվում է։ Ներշնչման փուլում սրտի գործունեության հաճախականությունն ավելանում է, իսկ արտաշնչման փուլում՝ պակասում։ Այդ պատճառով էլ սինուսային առիթմիան կոչվում է նաև շնչական։ Առիթմիայի այս ձևի առաջացման գործում կարևոր դեր ունի թափառող նյարդի սրտային կենտրոնների տոնուսի վիճակը. որքան բարձր է տոնուսը, այնքան ավելի արտահայտված է սինուսային առիթմիան։


Վաղ մանկական տարիքում սինուսային առիթմիա գրեթե չի դիտվում, ինչը կապված է այդ տարիքի երեխաների մոտ թափառող նյարդի սրտային կենտրոնների թույլ զարգացման հետ։


Սինուսային առիթմիան ԷՍԳ-ի վրա արտահայտվում է անհավասար հատվածներով՝ կախված T—P տարածությունների տարբեր չափերից։ Սինուսային առիթմիան կարող է լինել նաև սինուսային հանգույցի ախտահարման հետևանք և հանդես ... Читать дальше »
Просмотров: 882 | Добавил: Suren | Дата: 10.11.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz