Воскресенье, 20.07.2025, 18:13
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Գլխի թեփոտումն արտահայտվում է գլխի մազածածկ մասի մաշկի ալրանման թեփոտումով՝ բորբոքային երևույթների բացակայությամբ։ Թեփոտումը տարածվում է գլխի մազածածկ մասի մաշկի ամբողջ մակերեսին և չունի արտահայտված սահմաններ, որով, բացի բորբոքային երևույթների բացակայությունից, տարբերվում է սեբորեային Էկզեմայից, էկզեմատիդից և մյուս էրիթեմա-թեփային ախտահարումներից։ Հիվանդները շատ անգամ գանգատվում են թեթև քորից։ Գլխի թեփոտումով տառապող հիվանդների համար բնորոշ է վերնահագուստի օձիքի ու ուսերի կեղտոտումը նրանով։ Սեբորեայով տառապող անձանց մոտ թեփոտում առաջանալիս թեփուկները ձեռք են բերում յուղոտ բնույթ։

Հեղինակների մեծամասնությունը գլխի թեփոտումը դիտում է որպես մաշկի վարակական հիվանդություն։ Դրա մասին են վկայում ամենից առաջ թեփոտումով հիվանդների զգալի պակասումը վարսավիրանոցներում սանիտարահիգիենիկ միջոցառումների անցկացումից հետո (քանի որ վարակը փոխանցվում է, ըստ երևույթին, գլխի խոզանակների, սանրերի ու մազերի խնամքի այլ պարագաների միջոցով), ինչպես նաև թեփոտման ժ ... Читать дальше »
Просмотров: 701 | Добавил: Suren | Дата: 26.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ֆուրունկուլոզն իրենից ներկայացնում է հաճախ հանդիպող մաշկի թարախաբշտիկային հիվանդություն, որի ժամանակ մաշկի վրա բազմաթիվ ֆուրունկուլներ (չիբաններ) են առաջանում: Այն կարող է լինել տեղային կամ տարածուն:

Պատճառներ

Ֆուրունկուլի հարուցիչները ստաֆիլակոկերն են: Ֆուրունկուլոզի առաջացմանը նպաստում են մաշկի մշտական անմաքրությունը և հագուստի հետ անընդհատ շփումը, մաշկի գրգռումը քիմիական նյութերով, քերծվածքները, քորվածքները և այլ մանր վնասվածքներ, ինչպես նաև մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև օրգանիզմի ցածր դիմադրողականությունը:

Ֆուրունկուլոզը կարող է առաջանալ նաև հետևյալ դեպքերում`

- ստամոքսաբորբի,
- հաստ աղիքի բորբոքման,
- երիկամաբորբի,
- խիստ ցրտահարության,
- ջերմահարության,
- ֆիզիկական երկարատև հոգնածության,
- ֆուրունկուլի սխալ բուժման և այլն:

Պաթոգենեզ
< ... Читать дальше »
Просмотров: 1027 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ֆիմոզն իրենից ներկայացնում է առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում, որի պատճառով էլ այն նաև անվանում են թլիպանեղացում: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի:

Պատճառներ

Նորածինների ֆիմոզը ֆիզիոլոգիական երևույթ է. սովորաբար 2-3 տարում առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև փուխր կպումները քայքայվում են, և դրա օղը լայնանում է: Այս գործընթացի խանգարումը հանգեցնում է ֆիմոզի առաջացման, որի ժամանակ մեզը միզուկի արտաքին բացվածքով հոսում է ծայրային թլիպի պարկի մեջ և այն ուռչում է օդապարիկի նման:
Ձեռքբերովի ֆիմոզն առաջանում է քրոնիկական թլիպածեփուկաբորբի ժամանակ առաջացած ծայրային թլիպի սպիական փոփոխությունների հետևանքով:

Պաթոգենեզ

Ֆիմոզի ժամանակ առնանդամի ծայրային թլիպը խիստ նեղանում է և անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը:
Առնանդամի գլխիկի մշտական գրգռումը կարող է հանգեցնել թլիպածեփուկաբորբի, որն ավելի է խորացնում ծայրային թլիպի նեղացումը: Երեխաների ֆիմոզը կարող է գիշերա ... Читать дальше »
Просмотров: 1187 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (1)

(Lյարդի բնածին ֆիբրոզ, բիլիար ֆիբրոանգիոմատոզ, լյարդի բշտիկային ֆիբրոադենոմատոզ, ֆիբրոխոլանգիոմատոզ, բիլիար ֆիբրոադենոմատոզ)

Բնածին հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվային տիպով։ Բնորոշվում է լյարդի ֆիբրոզով և լեղածորանների լայնացումով։ Ֆիբրոզ հյուսվածքի աճման հետևանքով զարգանում է դրունքային հիպերտենզիայի ախտանշակոմպլեքս՝ որկորաստամոքսային արյունահոսություններով։



Հիվանդի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է լյարդի մեծացում, որը հաճախ քարանման պնդություն է ունենում և ցիռոզ է հիշեցնում։ Մեծացած է նաև փայծաղը։ Զարգացող հեպատոսպլենոմեգալիան հարաճում է դրունքային կանգի ուժեղացման հետ։ Ինչպես դրունքային հիպերտենզիայի այլ ձևերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում արյան մեջ նկատվում է հիմնային ֆոսֆատազայի ակտիվության որոշ բարձրացում և բրոմսուլֆալեինի ընկճում։ Ֆունկցիոնալ փորձանմուշները քիչ են փոփոխված։ Գրակրկնային (էխոգրաֆիկ) հետազոտությամբ լյարդում խորշիկային պատկեր է հայտնաբերվում, իսկ հյուսվածաբանական հետազոտութ ... Читать дальше »
Просмотров: 1444 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ֆարինգիտը (Ըմպանաբորբ), իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։

Պատճառներ

Մեծամասամբ ըմպանաբորբը լինում է սուր շնչառական հիվանդությունների, գրիպի վարակի և այլ հիվանդությունների հետևանք: Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի վրա տարբեր գործոնների անմիջական ազդեցությունից: Սա հատկապես պատահում է, որբ բերանով սառը օդ են շնչում, նույն ազդեցությունն է թողնում նաև շատ տաք կամ սառը սնունդը, ծուխը, ալկոհոլը և այլն:

Պաթոգոնեզ

Հիվանդության սուր տիպի ժամանակ կոկորդում ի հայտ է գալիս չորության, քերծման զգացում, ականջներում՝ ծակծկոց ։ Ջերմաստիճանը սովորաբար բնականոն է կամ քիչ է բարձրանում, հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար։ Սակայն հիվանդության ժամանակին կանխարգելման ու բուժման միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նա վերածվում է քրոնիկական տիպի, որի ժամանակ ըմպանում կուտակված մածուցիկ լորձը վերածվում է բարենպաստ պայմանի` մշտական հազի առկա ... Читать дальше »
Просмотров: 1104 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Օտոսկլերոզ հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է կանանց: Սովորաբար այն առաջանում է սեռական հասունացման շրջանում կամ դրան հաջորդող տարիներին և ունենում է քրոնիկական ընթացք: Հաճախ ծննդաբերությունից հետո հիվանդության առաջացումն արագանում է:

Պատճառներ

Օտոսկլերոզի առաջացման պատճառների վերաբերյալ մի շարք ենթադրություններ են առաջադրվել, բայց դրանցից ոչ մեկը դեռևս լրիվ հաստատված չէ: Հետազոտությունների նորագույն մեթոդների լայնորեն կիրառմամբ մոտավորապես են պարզվում օստեոխոնդրոզի առաջացման պատճառները:

Պաթոգենեզ

Օտոսկլերոզը բնորոշվում է ականջներում աղմուկի զգացումով և լսողության թուլացմամբ` լսողական ոսկրիկների հետևանքով ներքին ականջ ձայնի հաղորդումն ընդհատվելու հետևանքով: Հիվանդության առաջին ախտանշաններն են աղմուկի զգացումը ականջներում և լսողության թուլացումը: Սովորաբար հիվանդությունը դանդաղ է ընթանում: Բնորոշ է ժամանակի ընթացքում լսողության կայուն վատացումը: Ալկոհոլի օգտագործումը, ծխելը, գերհոգնածո ... Читать дальше »
Просмотров: 1484 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Ազդոսկրի գլխիկի էպիֆրիզի օստեոխոնդրոպաթիա



Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն։



Հիվանդությունը զարգանում է մեծ մասամբ 5-12 տարեկանում։ Որպես կանոն, ախտահարվում է մեկ հոդը, հաճախ՝ աջ հոդը։ Երկկողմանի ախտահարում հազվադեպ է լինում։ Տղաները մի քանի անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները։ Հիվանդության վաղ ախտանիշներից են ցավն ու կաղալը։ Երեխաները ազդրոսկրի մեծ տամբիոնի շրջանում նշում են «ձգման» զգացում։ Հենց այդ շրջանում էլ հայտնաբերվում է կարծր սահմանափակ այտուց։ Վաղ և մշտական ախտանիշներից է նաև մկանների ատրոֆիան, որը հիվանդության սկզբնական փուլում առավել նկատելի է հետույքային մկանների շրջանում։ Պերտեսի հիվանդության կլինիկայում առանձնահատուկ տեղ են գրավում վեգետատիվ անոթային խանգարումները։ Վերջիններս ավելի արտահայտված են մի ... Читать дальше »
Просмотров: 998 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Առաջանում է փոխներարկման ժամանակ անոթային հունի մեջ օդի որոշակի քանակի (2 սմ3 և ավելի) թափանցման հետևանքով: Երակներ ներխուժած օդը մղվում է աջ սիրտ, իսկ այնտեղից՝ թոքային զարկերակ և թոքերի մանր անոթներ, առաջացնելով մեխանիկական արգելք արյան շրջանառության համար:

Օդային էմբոլիան կարող է առաջանալ փոխներարկման սկզբում կամ վերջում: Հիվանդները նշում են ցավ և ճնշման զգացում կրծոսկրի ետևում, դժվարաշնչություն: Նկատվում է դեմքի ցիանոզ, հաճախասրտություն: Ասեղից օդի թափանցման պահին միշտ լսվում է բնորոշ սուլոց: Եթե օդի քանակը շատ չէ, ապա շնչառության և սրտային գործունեության խանգարումները կարճատև են: 2 սմ3 և ավելի օդի քանակի ներթափանցումը հիվանդի անոթային հունի մեջ ուղեկցվում է հիվանդի կարճատև անհանգստությամբ, որին հետևում է պուլսի բացակայությունը և կլինիկական մահը:

Բուժումը

Այս բարդությունը պահանջում է անհետաձգելի վերակենդանացման գործողություններ՝ սրտի անուղակի մերսում, թոքերի արհեստական շնչառություն, սրտային պատրաստուկների ներարկում ... Читать дальше »
Просмотров: 1275 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Քրտնարտադրության ուժեղացումը, որը կապված չէ ջերմահարության, ֆիզիկական լարվածության, շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացման և այլ ֆիզիկական գործոնների հետ, անվանում են քրտնոտություն:

Պատճառներ

Քրտնոտության առաջացման պաճառ կարող են հանդիսանալ նյարդային և ներզատիչ համակարգերիֆունկցիոնալ խանգարումները (հատկապես պատանեկան տարիքում և կլիմաքսի ժամանակ), ուժեղ հուզական գրգռվածությունը և արյան մեջ ածխաթթվի կուտակումը (երբ սրտի գործունեությունը կտրուկ թուլանում է, առաջանում է սառը քրտինք): Հաճախ քրտնոտությամբ ուղեկցվում են առանձին վարակիչ հիվանդություններ (օրինակ` տուբերկուլոզը): Այդպիսի դեպքերում քրտնում է հիվանդի ամբողջ մարմինը:

Պաթոգենեզ

Մեծ մասամբ քրտնոտությունը սահմանափակվում է մարմնի առանձին հատվածներով (ներբաններ, ափեր, անութային փոսեր), և քրտնարտադրությունը լինում է շատ առատ: Մաշկի վրա բակտերիաների առկայությունը նպաստում է քրտինքի հետ արտադրված նյութերի քայքայմանը, ինչի հետևանքով էլ ... Читать дальше »
Просмотров: 617 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Քրտնախաշը մաշկի հիվանդություն է, որն առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին` կրծքի և կրտսեր տարիքի երեխաների մաշկի վրա:

Պատճառներ

Քրտնախաշը առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում քրտնախաշ կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով:

Պաթոգենեզ

Քրտնախաշը բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների քրտնախաշը առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը` կաթնագեղձերի տակի, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա:
Քրտնախաշի ժամանակ կարող են առաջանալ նաև քորոցի գլխիկի մեծության կարմիր, այտուցվա ... Читать дальше »
Просмотров: 3396 | Добавил: Suren | Дата: 25.11.2011 | Комментарии (0)

1 2 3 ... 16 17 »
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Июль 2025  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz