Понедельник, 21.07.2025, 01:37
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (փափուկ հյուսվածքների)
22:40
Ուռուցքներ (փափուկ հյուսվածքների)

Փափուկ  հյուսվածքների  տակ  հասկանում  են  բոլոր  այն  անատոմիական  կառուցվածքները  (գոյացությունները), որոնք  տեղակայված  են  ոսկրերի  և  մաշկի  միջև:

Փափուկ  հյուսվածքների  ուռուցքներին  են  պատկանում.

1.    մեզենխիմալ  հյուսվածքից  ծագող  բոլոր  ուռուցքները, բացառությամբ  ոսկրերի  ուռուցքների, ներքին  օրգանների  մեզենխիմալ ուռուցքների, հեմոպոետիկ  և  ռետիկուլյար  հյուսվածքների  ուռուցքների,

2.    պերիֆերիկ  ներվերի  ուռուցքները:

 


Չնայած  փափուկ  հյուսվածքները  գրավում  են  զգալի  ծավալ  և  կազմում  են  մարմնի  զանգվածի  մոտ  50%-ը, նրանցից  առաջացած  ուռուցքների   հաճախականությունը  մեծ  չէ: Փափուկ  հյուսվածքների  ուռուցքներին  է  բաժին   ընկնում  մարդու  մոտ  հանդիպող  ուռուցքների  5%-ից  ոչ  ավելին:
Դրանց  մոտ  70%-ը  տեղակայում  է  վերջույթներում, մնացած  30%-ը`  իրանում  և  կոնքում: Միանման  հաճախ  ախտահարում  են  կանանց  և  տղամարդկանց, հիմնականում  20-50  տարեկանում:

Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  հիստոգենետիկ  դասակարգումը

- ֆիբրոսարկոմա

- չարորակ  ֆիբրոհիստիոցիտոմա

- լիպոսարկոմա

- լեյոմիոսարկոմա

- ռաբդոմիոսարկոմա

- չարորակ  մեզենխիմոմա

- սինովիալ  սարկոմա

- մեզոթելիոմա

- անգիոսարկոմաներ

- արտաոսկրային  օստեոսարկոմա

- արտաոսկրային  խոնդրոսարկոմա

- չդասակարգված  սարկոմաներ

Փափուկ  հյուսվածքների  սարկոմաներին, անկախ  հյուսվածաբանական  կառուցվածքից, բնորոշ  են  մի  շարք  առանձնահատկություններ.

1.    չունեն  իսկական  պատյան (կապսուլա), շրջակա  հյուսվածքների  վրա  տևական  ճնշման  հետևանքով  առաջանում  է  պսևդոկապսուլա,

2.    ուռուցքային  բջիջները  կարող  են  տարածվել    գոյացության  տեսանելի  կամ  շոշափվող  սահմաններից  զգալիորեն  հեռու,

3.    բնորոշ  է  տեղային  տարածումը  միջփակեղային  տարածություններով,
 
4.    կարող  են  լինել  բազմակենտրոն (մուլտիցենտրիկ)  և  բազմաօջախային  (մուլտիֆոկալ),

5.    առավելապես  հակված  են  հեմատոգեն  մետաստազավորման  (մինչև  90%  դեպքերում` թոքեր),  և  քիչ  չափով  լիմֆոգեն  մետաստազավորման (3-20%),

6.    բուժումից   հետո  հակված  են  կրկնումների (ռեցիդիվման) - առավել  բնորոշ  կենսաբանական  գիծն  է:

Գոյություն  ունի  փափուկ  հյուսվածքների  ուռուցքների  խումբ, որը  միջանկյալ  դիրք  է  գրավում  բարորակ  և  չարորակ ուռուցքների  միջև - այդ  ուռուցքները  օժտված  են  ինֆիլտրատիվ  աճով, հաճախ  կրկնվում  են, բայց  մետաստազներ  չեն  տալիս  կամ  մետաստազավորում  են  խիստ  հազվադեպ (դեսմոիդ  ուռուցքներ, էմբրիոնալ  լիպոսարկոմաներ, դիֆերենցված  ֆիբրոսարկոմաներ, միքսոմաներ):
  
Լեյոմիոսարկոման, ռաբդոմիոսարկոման, սինովիալ  սարկոման, անգիոսարկոմաները  և  չդասակարգված  սարկոմաները  համարվում  են  փափուկ  հյուսվածների  գերչարորակ  սարկոմաներ, որոնց  բնորոշ  է  բուռն  աճը  և  վաղ  հեմատոգեն  մետաստազավորումը:

Դասակարգումը

Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  դասակարգումը  ըստ  TNM  համակարգի

T- առաջնային  ուռուցք.

Tx – տվյալներն  անբավարար  են  առաջնային  ուռուցքի  գնահատման  համար,

T0 - առաջնային  ուռուցքը  չի  որոշվում,

T1 – ուռուցքի  ամենամեծ  չափսը  մինչև  5  սմ  է

T1a - մակերեսային  ուռուցք

T1b – խորանիստ  ուռուցք

T2 - ուռուցքի ամենամեծ  չափսը  5 սմ-ից  ավել է

T2a -  մակերեսային  ուռուցք

T2b - խորանիստ  ուռուցք

Կլինիկական  պատկերը

Բնորոշ  է  ուռածության  կամ  ուռուցքային  հանգույցի  առկայությունը`  տարբեր  չափսերով, ձևով, կոնսիստենցիայով, հստակ  կամ  ոչհստակ  սահմաններով  ու  եզրագծերով, հիմնականում  սահմանափակ  շարժունությամբ  կամ  անշարժ, ոչհազվադեպ  ախտահարված  վերջույթի  ֆունկցիայի  խանգարումով  և  դեֆորմացիայով:
Ներվերի  և  անոթների  ճնշման  հետևանքով  առաջանում  են  ցավեր, զգացողական  խանգարումներ, վերջույթների  անոթային  անբավարարության  ախտանշաններ: Մաշկի  մեջ  ներաճման  դեպքում  առաջանում  է  մաշկի  հատվածի  այտուց` երակային  ցանցի  բնորոշ  լայնացումով, հետագայում  մաշկը  ձեռք  է  բերում  բոսորագույն  երանգ  և  առաջանում  են  խոցոտումներ:

Ախտորոշումը

- ռենտգենաբանական  հետազոտություն – հնարավորություն  է  տալիս  հայտնաբերել  փափուկհյուսվածքային  ստվեր, նրանում  ներառուկների  (կալցիֆիկատներ)  առկայությամբ, հետազոտվում  է  նաև  ախտաբանական  օջախի  հարաբերությունը  մոտակա  ոսկրի  և/կամ  հոդի  հետ, թոքերի  վիճակը

- անգիոգրաֆիա - ախտաբանական  օջախի  հարաբերությունը  մագիստրալ  անոթի  հետ

- ուլտրաձայնային  հետազոտություն

- կոմպյուտերային  տոմոգրաֆիա

- միջուկառեզոնանսային  տոմոգրաֆիա

- մորֆոլոգիական  հետազոտություն – որպես  համալիր  հետազոտման  ավարտական  փուլ`  որոշելու  համար  ոչ  միայն  ուռուցքային  աճի  բնույթը, այլ  նաև  հիստոգենեզը – պունկցիոն  բիոպսիա, տրեպանոբիոպսիա, առանձին  դեպքերում`  ինցիզիոն  կամ  էքսցիզիոն  բիոպսիա

Տարբերակիչ  ախտորոշումը

Փափուկ  հյուսվածքների  ուռուցքների  տարբերակիչ  ախտորոշումը  կատարվում  է  հետևյալ  հիվանդությունների  հետ.

- վայրածոր  թարախակույտ  ողնաշարի  տուբերկուլոզային  ախտահարման  ժամանակ

- հետտրավմատիկ  բարդություններ, հեմատոմաներ

- խրոնիկ  կորտիկալ  օստեոմիելիտ

- ինֆեկցիոն  գրանուլոմաներ  փափուկ  հյուսվածքներում

- պարազիտար  կիստաներ  մկաններում

- մկանային  ճողվածքներ

- օսիֆիկացնող  միոզիտ

Բուժումը

Գոյություն  ունեն  բուժման  3  հիմնական  եղանակներ` վիրահատական, ճառագայթային  և  քիմիոթերապիա, որոնք  ըստ  ցուցումների  կիրառվում  են  ինքնուրույն  կամ  զուգակցված:
Որպես  կանոն, վիրահատական  բուժումը  համարվում  է  հիմնականը:
Բարորակ  ուռուցքների  դեպքում  բուժման  միակ  եղանակը  վիրահատականն  է`  ուռուցքի  հեռացում  առողջ  հյուսվածքների  սահմաններում:

Չարորակ  ուռուցքների  դեպքում  կատարվում  են.

1.    վերջույթապահպան  վիրահատություն`   ուռուցքի  լայն  բացազատում  (excisio) – ուռուցքը  հեռացվում  է  առողջ  հյուսվածքների  սահմաններում` առանց  նրա  վնասման  կամ  մերկացման, ամբողջական  մկանափակեղային  բունոցով` ախտահարված մկանի  կպման  անատոմիական  գոտու  սահմաններում

2.    վերջույթի  անդամահատում  (ամպուտացիա, էկզարտիկուլյացիա) – կատարվում  է  ուռուցքով  ախտահարված  մկանախմբի  մակարդակից  վեր - երբ  հնարավոր  չէ  ուռուցքը  հեռացնել  լայն  բացազատման  միջոցով (ուռուցքի  ներաճում  մագիստրալ  անոթների, ներվերի  մեջ), բազմակի  անհաջող  վերջույթապահպան  վիրահատություններից  հետո  և  ամոքիչ (պալիատիվ)  նպատակով`  քայքայվող  և  արյունահոսող  ուռուցքների  դեպքում:

Ռեգիոնար  ավշահանգույցների  ախտահարման  դեպքում  կատարվում  են  լիմֆոդիսեկցիաներ:
Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  ճառագայթային  բուժումը  հիմնականում  կատարվում  է  նեոադյուվանտ  և  ադյուվանտ  նպատակներով:  Որպես  բուժման  ինքնուրույն  եղանակ  կամ  քիմիոթերապիայի  հետ  համակցված,  այն  կիրառվում  է  միայն  անվիրահատելի  ուռուցքների  կամ  վիրահատությունից  հիվանդների  հրաժարման  դեպքում:

Քիմիոթերապիան  կարող  է  կիրառվել  նախավիրահատական  շրջանում`  տեղային  տարածված  ուռուցքը  վիրահատելի  դարձնելու  նպատակով (հնարավոր  է  ռեգիոնար  պերֆուզիաներ  մելֆալանով, ներզարկերակային  սուպերսելեկտիվ  քիմիոթերապիա  պլատինի, մետոտրեքսատի, դոքսոռուբիցինի  պրեպարատներով)   կամ  ուռուցքի  հեռացումից  հետո`  ադյուվանտ  քիմիոթերապիայի  կուրսերի  ձևով:
Քիմիոպրեպարատների  առավել  հաճախ  կիրառվող  կոմբինացիաներն  են  MAID և   CyVADIC  սխեմաները:
Просмотров: 1007 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz