|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (շագանակագեղձի)
22:58 Քաղցկեղ (շագանակագեղձի) |
Էպիդեմիոլոգիա
Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ կլինիկական խնդիր է հանդիսանում է տարիքն առած արական բնակչության շրջանում: Հիվանդացության և մահացության ցուցանիշների գագաթնակետը մոտավորապես կազմում է 70 տարին. Այն ներկայացնում է արական սեռիբնակչության քաղցկեղների մոտ 11 %-ը և տղամարդկանց քաղցկեղային հիվանդություններից մահացության 9%-ը : Հիվանդացության ցուցանիշները համեմատաբար ցածր են ասիական երկրներում, միջին են Լատինական Ամերիկայում և Հարավային Եվրոպայում և բարձր են Հյուսիսային Ամերիկայում ու Հյուսիսային Եվրոպայում:
Շագանակագեղձի քաղցկեղի կլինիկորեն անախտանիշ դեպքերը, որոնք ախտորոշվում են այլ հիվանդությունների կապակցությամբ հետազոտման և բուժման ընթացքում կամ հայտնաբերվում են աուտոպսիայի ժամանակ դիտվում են արական բնակչության 12-16%-ի մոտ: Շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ աճող, բջջային տարբերակմամբ բազմաբնույթ ուռուցք է, որի չափերի մեծացումն ու բջջային դիֆերենցիացիայի նվազումը վկայում են վերջինիս բարձր կենսաբանական ակտիվության մասին:
Էթիոլոգիա
Առավել կարևոր ռիսկային գործոն է հանդիսանում ժառանգականությունը: Անգամ մեկ մերձավոր հիվանդ ազգականի դեպքում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնապատկվում է: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ էկզոգեն գործոնները կապված են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սնունդը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մասնագիտությունը, աշխարհագրական վայրը ունեն կարևոր նշանակություն: Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման համար ռիսկային գործոններ են հանդիսանում սննդի մեջ կենդանական ճարպիբարձր պարունակությունը, ինչպես նաև E և A խմբերի վիտամինների, կարոտինի, սելենիումի, լիգնանի և իզոֆլավենոիդների պակասը: Կարևոր է նշել, որ լոլիկում առկա որոշակի ուժեղ հակաօքսիդանտների շնորհիվ այն հայտնի է դարձել որպես հնարավոր հակամիջոց շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Կան տվյալներ, որ երիտասարդ տարիքում ԱՄՆ տեղափոված ճապոնացի տղամարդկանց մոտ հետագայում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները ԱՄՆ-ի նմանատիպ միջին ցուցանիշներից ցածր են, իսկ Ճապոնիայի ցուցանիշներից` բարձր:
Պաթոլոգիա
Հյուսվածաբանորեն շագանակագեղձի քաղցկեղի ճնշող մեծամասնությունը հանդիսանում է տարբեր աստիճանի տարբերակմամբ ադենոկարցինոմա, որի բջջային դիֆերենցիացիան ու աստիճանագրումը հանդիսանում են հիվանդության ելքի կարևորագույն կանխորոշիչ գործոններ` անկախ ձեռնարկված բուժման եղանակից: Գլիսոնի ցուցիչը հանդիսանում է շագանակագեղձի ադենոկարցինոմայի աստիճանագրման լավագույն համակարգ: Այն որոշվում է կենսազննման նյութի երկու ամենատարածված հյուսվածաբանական կառուցվածքների գնահատմամբ, ըստ 1-5-րդ աստիճաններ ունեցող սանդղակի: Գլիսոնի ցուցիչը իրենից ներկայացնում է այդ երկու միավորների գումարը, որի նվազագույն ցուցանիշը` 2 (1+1 ) բնորոշ է ամենաքիչ ագրեսիվ ուռուցքի, իսկ առավելագույնը` 10 (5+5) ամենաագրեսիվ ուռուցքի: Շագանակագեղձի քաղցկեղի առաջնային օջախը կարող է զարգանալ եզակի հանգույցի ձևով, սակայն ավելի հաճախ լինում է բազմաօջախային: Հատկանշական է, որ ուռուցքային օջախները գեղձում սովորաբար ունեն ծայրամասային տեղակայում, ինչը թույլ է տալիս որոշ դեպքերում հայտնաբերել հանգույց(ներ) մատնային ռեկտալ քննությամբ: Մոտավորապես 25% դեպքերում ուռուցքը տեղակայվում է շագանակագեղձի անցումային գոտու շրջանում: Ծայրամասային դասավորվածություն ունեցող ուռուցքներին ավելի բնորոշ է էքստրակապսուլյար աճը:
Պրոստատիկ ինտրաէպիթելիալ նեոպլազիան (ՊԻՆ) հանդիսանում է ուռուցքային պրոցեսի նախորդողը: Բարձր աստիճանի պրոստատիկ ինտրաէպիթելիալ նեոպլազիայի առկայությունը շուրջ 50-100% դեպքերում ուղեկցվում է քաղցկեղով և պահանջում է կրկնակի կենսազննում:
Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի մակարդակի որոշումը կարևոր դեր ունի շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման գործում: Այն ներկայացնում է կալիկրեինանման սերինային պրոտեազ, որն արտադրվում է շագանակագեղձի էպիթելայինբջիջների կողմից, հանդիսանում է օրգանսպեցիֆիկ, սակայն ոչ քաղցկեղսպեցիֆիկ գործոն: Այն բարձր ցուցանիշներ կարող է ունենալ շագանակագեղձի այլ ոչ չարորակ պրոցեսների դեպում: Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի մակարդակի ընդունված ստորին սահման գոյություն չունի, սակայն շատ հետազոտություններում օգտագործվում է 4 նգ/մլ ցուցանիշը:
Ախտորոշում
Անախտանիշ պոպուլյացիայում շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերման նպատակով նախատեսված սկրինինգային ծրագրերը ներառում են մատնային ռեկտալ քննությունը, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի շիճուկային մակարդակի որոշումը և տրանսռեկտալ սոնոգրաֆիան: Այդ ախտորոշիչ միջոցառումների զուգակցման արդյունքում որոշակի է դառնում կենսազննման անհրաժեշտությունը: Ախտորոշումը հիմնված է հյուսվածաբանական հետազոտման միջոցով շագանակագեղձի վիրահատական կամ կենսազննման նյութերում չարորակ ուռուցքի բջիջների հայտնաμերման վրա, միաժամանակ որոշելով ուռուցքի աստիճանը: Ներկայումս ընդունված են ՈՒՁՀ-ուղղորդված բազմակի սիստեմավորված կենսազննումները:
Աստիճանագրում և կանխորոշում
Կլինիկական և ախտահյուսվածաμանական աստիճանագրումը բացահայտում է առաջնային օջախի չափսերը, ուռուցքի տեղային տարածման աստիճանը (T), ռեգիոնար ավշահանգույցների (N) և հեռավոր օրգանների մետաստատիկ ախտահարումը (M) TNM միջազգային համակարգի միջոցով:
Սխեմատիկ այն ունի հետևյալ տեսքը:
Tx - առաջնային ուռուցքի որոշումը հնարավոր չէ
To - առաջնային ուռուցքըբացակայում է
T1 - ուռուցքը չի շոշափվում և չի երևակվում
T1a - հեռացված ադենոմայի հյուսվածքի ոչ ավելին, քան` 5%
T1b - հեռացված ադենոմայի հյուսվածքի ավելի քան` 5%
T1c - հայտնաμերվել է կենսազննությամμ
T2 - ուռուցքը չի ծավալվում շագանակագեղձի պատիճից դուրս
T2a - շագանակագեղձի կողմնային 1բլթի ախտահարում
T2b - շագանակագեղձի կողմնային 2բլթերի ախտահարում
T3 - ուռուցքը ծավալվում է շագանակագեղձի պատիճից դուրս
T3a - աճ կապսուլայի սահմաններից դուրս
T3b - ուռուցքը թափանցում է սերմնաμշտերի մեջ
T4 - ներաճում միզապարկի վզիկի, հետանցքի սեղմիչների, ուղիղ աղու, հետանցքըբարձրացնող մկանի, կոնքի պատերի մեջ
N - Ռեգիոնար ավշային հանգույցներ (փականցքային, ներքին և արտաքին զստային, սրμանային)
Nx - Ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարման որոշումը հնարավոր չէ
No - Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
N1 - Մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում
M - Հեռավոր մետաստազներ
Mx - Հեռավոր մետաստազների որոշումը հնարավոր չէ
Mo - Հեռավոր մետաստազներ չկան
M1a - Մետաստազներ ոչռեգիոնար ավշային հանգույցներում
M1b - Ոսկրային մետաստազներ
M1c - Այլ օրգանների մետաստազներ Շագանակագեղձի քաղցկեղի ստադիայի որոշումը սովորաμար իրականացվում է մատնային ռեկտալ քննության, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի որոշման, տրանսռեկտալ ուլտրասոնոգրաֆիայի, համակարգչային շերտագրման, մագնիսա-ռեզոնանսային հետազոտման, ոսկրերի սկանավորման և կրծքավանդակի ռենտգեն հետազոտման հիման վրա:
Ներկայումս գոյություն չունի որևէ հավաստի կանխորոշիչ ցուցիչ, որ երաշխավորի յուրաքանչյուր դեպքի ուրույն կանխորոշումը, սակայն գնահատելով հիմնական կանխորոշիչ գործոնները, որոնցից առանձնացվում են ուռուցքի աստիճանագրումը, ստադիան, ծավալը, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի ցուցանիշը, հստակեցվում են մոտեցումները բուժման համար:
Բուժումը
Բուժման մոտեցումները և արդյունքները շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղի և տարածուն ձևերի միջև խիստ տարբեր են: Տեղայնացված (T1 - T2) քաղցկեղի վիրահատական բուժումը` արմատական պրոստատեկտոմիան ցուցված է 10 տարուց ավելի կյանքի ակնկալվող տևողություն ունեցող հիվանդներին: Այն ընդգրկում է շագանակագեղձի, սերմնաբշտերի, հարակից հյուսվածքների հեռացում:
Նույն փուլում վիրահատական բուժմանը այլընտրանքային եղանակ է ճառագայթաբուժումը (դիստանցիոն ռադիոթերապիա և բրախիթերապիա): Հետաձգվածբուժում կամ զգուշավոր հետևում տերմինը օգտագործվում էբուժման ստրատեգիան նկարագրելու համար, որն ընդգրկում է հետաձգվածբուժման ակտիվ մոտեցում, մինչև դրա անհրաժեշտության առաջացումը: Այն կիրառվում է 70-ից բարձր տարիքային խմբում, բարձր դիֆերենցված քաղցկեղի դեպքում, առկա ուղեկցող հիվանդությունների ժամանակ: Հետազոտման փուլում են գտնվում այլ եղանակներ, որոնցից առանձնանում է կրիոաբլացիան` հյուսվածքի դեստրուկցիան ցածր ջերմության ազդեցությամբ:
Բուժական մոտեցումը շագանակագեղձի քաղցկեղի տարածված դեպքերում (մինիմալ էքստրակապսուլյար աճից մինչև բազմաթիվ հեռավոր մետաստազներ) չի կարող համարվել արմատական: Այս դեպքում բուժումն ուղղված է շիճուկային անդրոգենների քանակի իջեցման, ինչպես նաև ուռուցքային բջիջների կողմից անդրոգենների յուրացման կանխելու վրա:
Անդրոգենների քանակը կրճատելու նպատակով կատարվում է վիրահատական (բիլատերալ օրխէկտոմիա) կամ դեղորայքային (ԼՀՌՀ-ի անալոգները) կաստրացիա: Կաստրացիայից հետո տեստոստերոնի մակարդակը նվազում է 95%-ից ավելի, սակայն մակերիկամներում արտադրվող անդրոգենների արգելափակման նպատակով անցկացվում է հակաանդրոգենային թերապիա, որը հայտնի է որպես լրիվ (առավելագույն) անդրոգենայինբլոկադա:
|
Просмотров: 599 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|