Понедельник, 21.07.2025, 01:45
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ բարորակ (որկորի)
22:45
Ուռուցքներ բարորակ (որկորի)
Որկորի բարորակ ուռուցքները և կիստաները հանդիպում են հազվադեպ:
Որկորի պատի նկատմամբ ուռուցքները կարող են լինել ներլուսանցքային (պոլիպանման; հաճախ որկորի պրոքսիմալ կամ դիստալ հատվածում) և ներպատային (ինտրամուրալ; հաճախ որկորի ստորին երկու երրորդականներում):

Ըստ հյուսվածաբանական կառուցվածքի ուռուցքները լինում են էպիթելային (ադենոմատոզ պոլիպներ, պապիլոմաներ) և ոչէպիթելային (լեյոմիոմաներ, ռաբդոմիոմաներ, ֆիբրոմաներ, լիպոմաներ, խոնդրոմաներ, հեմանգիոմաներ, նևրինոմաներ և այլն):
Որկորի բարորակ ինտրամուրալ գոյացություններոի շրջանում երկրորդ տեղն ըստ հաճախականության (լեյոմիոմաներից հետո) գրավում են կիստաները (ռետենցիոն, բրոնխոգեն, էնտերոգեն), որոնք իրենցից ներկայացնում են բարակապատ գոյացություններ` բաց գույնի կպչուն հեղուկով պարունակությամբ: Կիստայի պատը կազմված է ֆիբրոզ հյուսվածքից` հարթ մկանաթելերի և աճառի խառնուրդով: Բրոնխոգեն կիստայի ներքին մակերեսը պաստառված է շողացող էպիթելով, էնտերոգենինը` գլանաձև կամ տափակ էպիթելով: Ռետենցիոն կիստաները տեղակայում են որկորի ենթալորձային շերտում, առաջանում են գեղձերի ծորանների խցանման հետևանքով: Դրանք երբեք չեն հասնում խոշոր չափսերի:

Կլինիկական պատկերը

Որկորի բարորակ ուռուցքները և կիստաները աճում են դանդաղ, երկար ժամանակ չեն առաջացնում կլինիկական ախտանշաններ և սովորաբար հայտնաբերվում են պատահականորեն: Կլինիկական արտահայտությունները կարող են լինել մեծ չափսերի (դիսֆագիա) կամ նրա խոցոտման (արյունահոսություն, անեմիա) դեպքում:

Ի տարբերություն որկորի քաղցկեղի, բարորակ ուռուքցների ժամանակ դիսֆագիան չունի անշեղորեն և արագ հարաճման տենդենց և կարող է անփոփոխ մնալ մի քանի ամիսների և նույնիսկ տարիների ընթացքում:
Երբեմն հիվանդները նշում են կրծոսկրի հետևում ցավեր, սեղմելու կամ լեցունության ախտանշաններ, դիսպեպտիկ երևույթներ, ուռուցքով միջնորմի օրգանների ճնշման հետևանքով առաջացող ախտանշաններ:

Երկար ոտիկ ունեցող որկորի պարանոցային հատվածի ուռուցքների դեպքում կարող է առաջանալ ուռուցքի ռեգուրգիտացիա և ասֆիքսիայի զարգացում:
Որկորի կիստաները կարող են թարախակալել:
Հնարավոր է նաև որկորի բարորակ ուռուցքների և կիստաների չարորակ կազմափոխում:

Ախտորոշումը

- ռենտգենաբանական հետազոտություն – լցման դեֆեկտ հստակ հարթ եզրագծերով, դեֆեկտի շրջանում լորձաթաղանթի ռելիեֆի, պատի էլաստիկության և պերիստալտիկայի պահպանում, հստակ անկյուն որկորի պատի և ուռուցքի եզրի միջև (ՙայծիկի՚ ախտանշան), որկորի սուպրաստենոտիկ լայնացում սովորաբար տեղի չի ունենում:

- էզոֆագոսկոպիա - ուռուցք, որն արտացցվում է որկորի լուսանքի մեջ և պատված է չփոփոխված կամ խոցոտված լորձաթաղանթով; պոլիպների դեպքում կատարվում է բիոպսիա; ներպատային ուռուցքների դեպքում բիոպսիան հակացուցված է, քանի որ խորը տեղակայման դեպքում այն հաճախ անիրագործելի է, մյուս կողմից լորձաթաղանթի վնասումը բերում է բորբոքման, որը խոչընդոտում է վիրահատական միջամտությանը:

Բուժումը. վիրահատական է, նեղ ոտիկի պոլիպների դեպքում հնարավոր է էլեկտրոբացազատում էնդոսկոպիայի ժամանակ, ինտրամուրալ ուռուցքների և կիստաների դեպքում կատարվում է ուռուցքի հեռացում (էնուկլեացիա) առանց լորձաթաղանթի վնասման:
Просмотров: 744 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz