Понедельник, 21.07.2025, 01:48
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (թքագեղձրի չարորակ)
22:31
Ուռուցքներ (թքագեղձրի չարորակ)
Թքագեղձերի չարորակ ուռուցքները կարող են լինել ինչպես առաջնային այնպես էլ մետաստատիկ բնույթի: Ամեն դեպքում բնորոշ են արագաճն ու ցավային ախտանիշները: Արդյունքում թքագեղձերի ուռուցքները շոշափվում են սահմանափակ շարժունակությամբ, ոչ հստակ եզրագծերով հանգույցների ձևով:
Ինֆիլտրատիվ աճի հաշվին բավական արագև հաճած ախտահարվում են դիմային ներվերը, մաշկը, մկաններն ու ստորին ծնոտը: Հազվադեպ, ուռուցքի քայքայման արդյունքում, գեղձը սեղմելիս ծորանից կարող է դիտվել արյունային արտադրություն: Թքագեղձերի համար ռեգիոնար են համարվում պարանոցի լծային խորը և մակերեսային հանգույցները: Կախված ուռուցքի հյուսվածաբանական տիպից հավասարապես բնորոշ են ինչպես հեմատոգեն, այնպես էլ լիմֆոգեն մետաստազավորման ճանապարհները: Հեմատոգեն մետաստազավորման դեպքում առավել հաճախ ախտահարվում են թոքերն ու ոսկրերը:

Կլինիկական ընթացքը բավականին բազմազան է և նույնես կախված է ուռուքի հյուսվածաբանական տեսակից, ինչպես նաև լոկալիզացիայից ու հիվանդության փուլից:

Թքագեղձերում առավել հաճախ հանդիպում է ադենոկիստոզ քաղցկեղը (ցիլինդրոմա): Ցիլինդրոմայի դեպքում հիվանդների գրեթե 50%-ի մոտ հայտանաբերվում են մետաստազներ թոքերում և ոսկրերում: Ընդ որում բնորոշ է ինչպես վաղ մետաստազավորումը այնպես էլ առաջնային ուռուցքի վերացումից տարիներ անց մետաստազների առաջացումը: Լիմֆոգեն մետաստազավորում դիտվում է 6-9% հիվանդների մոտ: Ադենոկարցինոմայի կլինիկան գրեթե չի տարբերվում ադենոկիստոզ քաղցկեղից: Միակ և հիմնական տարբերությունը հիմնականում լիմֆատիկ մետաստազավորման մեջ է:
Մուկոէպիդերմոիդ քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ և ախտահարվում են հիմնականում հարականջային թքագեղձերը:

Սկզբնական փուլերում կլինիկական ընթացքը հիշեցնում է բարորակ նորագոյացությունների, սակայն հետագայում միանում են շարժունության սահամափակումը, հստակ սահամանների բացակայությունը, ցավը և ինֆիլտարացիան հարակից հյուսվածքներ: Մետաստազավորում է հիմանակնում ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներ:

Տափակբջջային քաղցկեղը հանդիպում է ավելի հազվադեպ և բնորոշ է 40 տարեկանից բարձր հիվանդներին: Բնորոշվում է արագինֆիտրատիվ աճով և ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարմամբ, որոնք կարող են լինել ավելի մեծ չափերի քան առաջնային ուռուցքն է:

Պոլիմորֆ ադենոմայում քաղցկեղը հիմնականում (30%) առաջանում է թքագեղձի խառը ուռուցքի երկարատև (ավելի քան 10 տարի) անամնեզ նշող հիվանդների մոտ: Մալիգնիզացիայի ֆոնի վրա ուռուցքը ձեռք է բերում չարորակ ուռուցքին բնորոշ կլինիկական դրսևորումներ, սակայն ռեգիոնար լիմֆատիկ հանգույցները ախտահարվում են բավականին հազվադեպ:

Ախտորոշիչ հիմնական մեթոդ են հանդիսանում բիոպսիայի արդյունքում ստացված բջջաբանական կամ հյուսվածաբանական հետազոտության արդյունքները: Մյուս հետազոտության մեթոդները, ինչպիսին օրինակ համակարգչային շերտագորությունն է կատարվում են ուռուցքի վիրահատելիության հարցը որոշելու նպատակով:

Կլինիկական դասակարգումը

T - առաջնային ուռուցք

Tx – տվյալները բավարար չեն առաջնային ուռուցքը գնահատելու համար

To - առաջնային ուռուցքը չի հայտնաբերվում

Tis – carcinoma in situ

T1 – ուռուցքի չափսը չի գերազանցում 2 սմ

T2 – ուռուցքի չափսը` 2-4 սմ

T3 – ուռուցքի չափսը 4-6 սմ է, կամ առկա է էքստրապարենխիմալ տարածում

T4 – ուռուցքի տարածում դեպի հարակից հյուսվածքներ (գանգի հիմք, դիմային ներվ), կամ չափը ավելի քան 6 սմ է:

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալները բավարար չեն ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը գնահատելու համար

No – ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարման մասին վկայող տվյալներ չկան

N1 - առկա է մեկ հոմոլատերալ ախտահարված հանգույց մինչև 3սմ չափի

N2 - առկա է մինչև 6սմ չափերի ախտահարված հոմոլատերալ ռեգիոնար ավշային հանգույց, կամ բազմաթիվ բիլատերալ կամ կոնտլատերալ լիմֆատիկ ահնգույցներ մինչև 6սմ չափերով

N3 - առկա են 6սմ-ից մեծ ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցներ

M – հեռավոր մետաստազներ

Mx - տվյալները բավարար չեն հեռավոր մետաստազներ հայտնաբերելու համար

Mo – հեռավոր մետաստազների մասին վկայող տվյալներ չկան

M1 - առկա են հեռավոր մետաստազներ

Բուժման մեթոդի ընտրությունը հիմնականում կախված է ուռուցքի հյուսվածաբանական տեսակից, տեղակայումից և հիվանդության տարածվածության աստիճանից: Ընդունված և առավել արդյունավետ բուժումը ենթադրում է ճառագայթային թերապիա և վիրաբուժական միջամտություն:

Առաջին փուլում անց են կացնում դիստանցիոն գամմա-թերապիա ԳՕԴ-ն 55-60Գր.:
Վիրահատական միջամտությունն անց են կացնում ճառագայթային բուժման ավարտից 3-4 շաբաթ անց: T1,T2,T3, փուլերում կատարում են պարոդիտէկտոմիա առանց դիմային ներվի պահպանման, ինչպես նաև պարանոցային բջջանքի հեռացմամբ No,N1 փուլերում կամ Կրայլի վիրահատություն N2,N3 փուլերում:
T4 փուլում կատարում են համակցված պարոդիտէկտոմիա մեկ բլոկով հեռացնելով նաև այն հյուսվածքները, որոնց ներաճել է ուռուցքը (ստորին ծնոտի, ականջախեցու, այտոսկրի ռեզեկցիա): Ոչ վիրահատական դեպքերում անց են կացնում համակցված քիմիաճառագայթային թերապիա` ցիսպլատին, դոքսոռուբիցին, ցիկլոֆոսֆամիդ, դեղամիջոցներով:
Просмотров: 807 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz