Понедельник, 21.07.2025, 02:12
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (ստամոքսի բարորակ)
22:36
Ուռուցքներ (ստամոքսի բարորակ)
Ուռուցքներ (ստամոքսի բարորակ)

Ստամոքսի բարորակ ուռուցքները լինում են էպիթելային (պոլիպներ և պոլիպոզ) և ոչ էպիթելային:

Ստամոքսի պոլիպները հաճախ տեղակայում են անտրալ հատվածում (մոտ 80%): Տարբերում են գեղձային (ադենոմատոզ), անգիոմատոզ, գրանուլյացիոն պոլիպներ:
Ստամոքսի պոլիպների չարորակացման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ` այն տատանվում է լայն սահմաններում 5-60%: Պոլիպի չարորակ կազմափոխումը հաճախ սկսվում է նրա հիմքից` լայն հիմքը, պինդ (աճառային) կոնսիստենցիան, կենտրոնում կամ հիմքի մոտ խոցոտման առկայությունը` պոլիպի մալիգնիզացիայի բնորոշ մակրոսկոպիկ նշաններն են:

Կլինիկական պատկերը.

- ցավեր սրտագդալի շրջանում

- փակում են ստամոքսաելքը – փսխում

- երկար ոտիկ ունեցող պոլիպների արտանկում տասներկումատնյա աղիք – խիստ կծկանքանման ցավեր

- պոլիպի խոցոտում – ստամոքսային արյունահոսություն

- պոլիպի մալիգնիզացիա - ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, նիհարում



Ախտորոշումը

- Ռենտգենաբանական հետազոտություն – կլոր կամ օվալաձև լցման դեֆեկտ` հստակ հարթ եզրագծերով, լորձաթաղանթը փոփոխված չէ, պերիստալտիկան պահպանված է

- գաստրոսկոպիա - բիոպսիա

Բուժումը

- եզակի պոլիպներ (մինչև 1.5 սմ տրամագծով) մալիգնիզացիայի բացակայությամբ (գաստրոբիոպսիայով հաստատված) - դինամիկ հսկողություն

- մալիգնիզացիա - ստամոքսի ռեզեկցիա ռեգիոնար ավշահանգույցների հեռացումով

- բազմակի պոլիպներ – ստամոքսի սուբտոտալ ռեզեկցիա կամ գաստրէկտոմիա:

Ոչ էպիթելային բարորակ ուռուցքներ – միոմաներ, ֆիբրոմաներ, հեմանգիոմաներ, լիմֆանգիոմաներ, նևրինոմաներ, նևրոֆիբրոմաներ, հանդիպում են նաև օստեոմաներ, օստեոխոնդրոմաներ, համարտոմաներ և այլն:

Հիմնականում տեղակայում են ենթալորձային և մկանային շերտերում կամ շճաթաղանթի տակ: Աճում են էնդոգաստրալ, էկզոգաստրալ, խառը:

Կլինիկական պատկերը.

- ցավեր – տարբեր ինտենսիվության, մշտական և կարճատև

- խոցոտման դեպքում արյունահոսություն` թաքնված կամ ինտենսիվ, կյանքին սպառնացող

- դիսպեպտիկ երևույթներ,

- ուռուցքի շոշափում

Ախտորոշումը

- ռենտգենաբանական հետազոտություն – լցման դեֆեկտ, լորձաթաղանթի ծալքերը տեղախախտված են, պերիստալտիկան դեպքերի մեածմասնությունում պահպանված է

- գաստրոսկոպիա+բիոպսիա

Բուժումը վիրահատական է, էնդոգաստրալ ուռուցքների դեպքում կատարվում է ստամոքսի ռեզեկցիա, ոչ մեծ էկզոգաստրալ ուռուցքների դեպքում` ստամոքսի սեպաձև ռեզեկցիա:
Просмотров: 541 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz