Понедельник, 21.07.2025, 01:48
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (մաշկի)
22:56
Քաղցկեղ (մաշկի)
Մաշկի քաղցկեղը հանդիպում է հիմնականում մեծահասակների մոտ (60-70 տարեկանից հետո): Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և հիմնականում ախտահարում է մարմի բաց հատվածների մաշկը: Հյուսվածաբանորեն մաշկի քաղցկեղը կարող է լինել տափակբջջային եղջերացող և չեղջերացող:
Այն զարգանում է բազմաշերտ, տափակ էպիթելից:
Ունի զարգացման մի քանի փուլեր, որոնց ընթացքում ախտահարվում է ինչպես էպիդերմիսը, այնպես էլ դերման:

Էպիդերմիսի ախտահարումը պայմանականորեն բաժանում են 3 փուլերի:
Սկզբում ի հայտ է գալիս հիպերկերատոզը, այնուհետև առաջանում է էպիդերմիսի ատրոֆիա, որի արդյունքում մակերեսը դառնում է փայլուն, և ի վերջո առաջանում է խոցոտում: Բուն դերմայում առաջին հերթին քայքայվում է պտկիկային շերտը, սկսում է շոշափվել գոյացություն ամուր հիմքը: Ուռուցքային պրոցեսի զարգացմանը զուգահեռ ի հայտ են գալիս մաշի հիպերեմիան, արյունահոսությունը, մազային ֆոլիկուլների քայքայումը, որի արդյունքում ախտահարված հատվածում առաջանում է մազաթափության պատկեր:

Կլինիկական դասակարգումը

T - առաջնային ուռուցք

Tx – տվյալները բավարար չեն առաջնային ուռուցքը գնահատելու համար

To - առաջնային ուռուցքը չի հայտնաբերվում

T1 – ուռուցքի չափսը չի գերազանցում 2 սմ

T2 – ուռուցքի չափսը` 2-5 սմ

T3 – ուռուցքի չափսը 3 սմ-ից ավելի է

T4 – ուռուցքի ներաճ դեպի էքստարևադերմալ տարացք (մկաններ, ոսկրեր)

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալները բավարար չեն ռեգիոնար ավշային հանգույցների վիճակը գնահատելու համար

No – ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարման մասին վկայող տվյալներ չկան

N1 - առկա են ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցներ

M – հեռավոր մետաստազներ

Mx - տվյալները բավարար չեն հեռավոր մետաստազներ հայտնաբերելու համար

Mo – հեռավոր մետաստազների մասին վկայող տվյալներ չկան

M1 - առկա են հեռավոր մետաստազներ

Կլինիկան և ախտորոշումը

Կլինիկորեն առանձնացնում են մակերեսային, խորը թափանցող և պապիլյար ձևեր: Մակերեսային ձևը տեղակայվում է հիմանակնում դեմքի շրջանում, զարգանում է բավականին դանդաղ:
Սկզբանական շրջանում առաջանում են ամուր, սպիտակավուն, կամ դեղնա-մոխրագույն հանգույցներ, որոնք հեշտությամբ արնում են և ունեն շագանակագույն եղջերային մակերես:
Եղջերացած մակերեսը հեռացնելու դեպքում բացվում է անհարթ հատակով էրոզիվ գոյացությունը:
Խորը թափանցող ձևերի ժամանակ ուռուցքն առաջանում է էպիդերմիսի բազալ շերտերում և աստիճանաբար հրում է մաշկը դեպի վեր:
Սկզբնական շրջանում մաշկը մնում է անփոփոխ, սակայն, ինֆիլտրացիային զուգահեռ այն ձեռք է բերում կարմրավուն, կամ կապտակարմրավուն գունավորում: Ուռուցքը բավականին ամուր և ունի բավականին խորը ներաճ: Ժամանակի ընթացում ի հայտ է գալիս նեկրոտիկ քայքայումը ձագարաձև խոցոտումով:
Պապիլյար ձևը հանդիպում է բավականին հազվադեպ: Ուռուցքն ունի լայն հիմքի կամ ոտիկի վրա աճող հանգույցի տեսք: Մակերեսն անհարթ է, պատված է կեղևով և հեշտությամբ արնում է:
Ախտորոշումը իրականացվում է հիմնական կլինիկական ախտանշանների հիման վրա: Պարտադիր են բջջաբանական և հյուսվածաբանական քննությունը: Ներկայումս լայնորեն կիրառվում է ֆոտոդիանմիկ ախտորոշման մեթոդը:

Բուժումը

Բուժական մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության փուլից և տեղակայումից:
I և II փուլերի համար հիմնական մեթոդ է հանդիսանում վիրահատակաը: Ուռուցքը հեռացվում է առողջ հյուսվածքների սահմաններում` ուռուցքի սահմաններից հեռանալով 2-3 սմ: Վիրաբուժական միջամտության անհնարինության դեպքում (կապված ուռուցքի տեակայման հետ) ցուցված է ռենտգենոթերապիան: Մի շարք ուռուցքաբանական կլինիկաներում ներկայումս ահջողությամբ կիրառվում է ֆոտոդինամիկ թերապիան և քսուքային ապլիկացիաները: Կիրառվում են նաև կրիո- կամ լազերային դեստրուկցիայի մեթոդները: Պրոֆիլակտիկ լիմֆոդիսեկցիաները ցուցված չեն:
Հիվանդության III փուլի ժամանակ բուժման հիմնական եղանակը ճառագայթայինն է (ԳՕԴ - 40-60 Գր): Վիրաբուժական միջամտությունը կարող է կատարվել և ճառագայթումից առաջ, և հետո (լիմֆադենէկտոմիա` ախտահարված ավշային հանգույցների առկայության դեպքում, խոցոտված մակերեսների հեռացում, ամպուտացիաներ և այլն):
Հիվանդության IV փուլում կիրառվում է համակցված բուժում: Կատարվում է ճառագայթային բուժում, որը լրացվում է վիրաբուժական միջամտությամբ, հնարավոր է նաև քիմիաթերապիայի կիրառումը (մետոտրեկսատ, բլեոմիցին, պլատինային դեղամիջոցներ, ադրիաբլաստին):
Просмотров: 602 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz