|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 25
Նկարագրություն
Ֆուրունկուլոզն իրենից ներկայացնում է հաճախ հանդիպող մաշկի թարախաբշտիկային հիվանդություն, որի ժամանակ մաշկի վրա բազմաթիվ ֆուրունկուլներ (չիբաններ) են առաջանում: Այն կարող է լինել տեղային կամ տարածուն:
Պատճառներ
Ֆուրունկուլի հարուցիչները ստաֆիլակոկերն են: Ֆուրունկուլոզի առաջացմանը նպաստում են մաշկի մշտական անմաքրությունը և հագուստի հետ անընդհատ շփումը, մաշկի գրգռումը քիմիական նյութերով, քերծվածքները, քորվածքները և այլ մանր վնասվածքներ, ինչպես նաև մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև օրգանիզմի ցածր դիմադրողականությունը:
Ֆուրունկուլոզը կարող է առաջանալ նաև հետևյալ դեպքերում`
- ստամոքսաբորբի, - հաստ աղիքի բորբոքման, - երիկամաբորբի, - խիստ ցրտահարության, - ջերմահարության, - ֆիզիկական երկարատև հոգնածության, - ֆուրունկուլի սխալ բուժման և այլն:
Պաթոգենեզ <
...
Читать дальше »
Просмотров:
1028
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Նկարագրություն
Ֆիմոզն իրենից ներկայացնում է առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում, որի պատճառով էլ այն նաև անվանում են թլիպանեղացում: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի:
Պատճառներ
Նորածինների ֆիմոզը ֆիզիոլոգիական երևույթ է. սովորաբար 2-3 տարում առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև փուխր կպումները քայքայվում են, և դրա օղը լայնանում է: Այս գործընթացի խանգարումը հանգեցնում է ֆիմոզի առաջացման, որի ժամանակ մեզը միզուկի արտաքին բացվածքով հոսում է ծայրային թլիպի պարկի մեջ և այն ուռչում է օդապարիկի նման: Ձեռքբերովի ֆիմոզն առաջանում է քրոնիկական թլիպածեփուկաբորբի ժամանակ առաջացած ծայրային թլիպի սպիական փոփոխությունների հետևանքով:
Պաթոգենեզ
Ֆիմոզի ժամանակ առնանդամի ծայրային թլիպը խիստ նեղանում է և անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը: Առնանդամի գլխիկի մշտական գրգռումը կարող է հանգեցնել թլիպածեփուկաբորբի, որն ավելի է խորացնում ծայրային թլիպի նեղացումը: Երեխաների ֆիմոզը կարող է գիշերա
...
Читать дальше »
Просмотров:
1187
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(Lյարդի բնածին ֆիբրոզ, բիլիար ֆիբրոանգիոմատոզ, լյարդի բշտիկային ֆիբրոադենոմատոզ, ֆիբրոխոլանգիոմատոզ, բիլիար ֆիբրոադենոմատոզ)
Բնածին հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվային տիպով։ Բնորոշվում է լյարդի ֆիբրոզով և լեղածորանների լայնացումով։ Ֆիբրոզ հյուսվածքի աճման հետևանքով զարգանում է դրունքային հիպերտենզիայի ախտանշակոմպլեքս՝ որկորաստամոքսային արյունահոսություններով։
Հիվանդի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է լյարդի մեծացում, որը հաճախ քարանման պնդություն է ունենում և ցիռոզ է հիշեցնում։ Մեծացած է նաև փայծաղը։ Զարգացող հեպատոսպլենոմեգալիան հարաճում է դրունքային կանգի ուժեղացման հետ։ Ինչպես դրունքային հիպերտենզիայի այլ ձևերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում արյան մեջ նկատվում է հիմնային ֆոսֆատազայի ակտիվության որոշ բարձրացում և բրոմսուլֆալեինի ընկճում։ Ֆունկցիոնալ փորձանմուշները քիչ են փոփոխված։ Գրակրկնային (էխոգրաֆիկ) հետազոտությամբ լյարդում խորշիկային պատկեր է հայտնաբերվում, իսկ հյուսվածաբանական հետազոտութ
...
Читать дальше »
Просмотров:
1445
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Նկարագրություն
Ֆարինգիտը (Ըմպանաբորբ), իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։
Պատճառներ
Մեծամասամբ ըմպանաբորբը լինում է սուր շնչառական հիվանդությունների, գրիպի վարակի և այլ հիվանդությունների հետևանք: Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի վրա տարբեր գործոնների անմիջական ազդեցությունից: Սա հատկապես պատահում է, որբ բերանով սառը օդ են շնչում, նույն ազդեցությունն է թողնում նաև շատ տաք կամ սառը սնունդը, ծուխը, ալկոհոլը և այլն:
Պաթոգոնեզ
Հիվանդության սուր տիպի ժամանակ կոկորդում ի հայտ է գալիս չորության, քերծման զգացում, ականջներում՝ ծակծկոց ։ Ջերմաստիճանը սովորաբար բնականոն է կամ քիչ է բարձրանում, հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար։ Սակայն հիվանդության ժամանակին կանխարգելման ու բուժման միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նա վերածվում է քրոնիկական տիպի, որի ժամանակ ըմպանում կուտակված մածուցիկ լորձը վերածվում է բարենպաստ պայմանի` մշտական հազի առկա
...
Читать дальше »
Просмотров:
1105
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Նկարագրություն
Օտոսկլերոզ հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է կանանց: Սովորաբար այն առաջանում է սեռական հասունացման շրջանում կամ դրան հաջորդող տարիներին և ունենում է քրոնիկական ընթացք: Հաճախ ծննդաբերությունից հետո հիվանդության առաջացումն արագանում է:
Պատճառներ
Օտոսկլերոզի առաջացման պատճառների վերաբերյալ մի շարք ենթադրություններ են առաջադրվել, բայց դրանցից ոչ մեկը դեռևս լրիվ հաստատված չէ: Հետազոտությունների նորագույն մեթոդների լայնորեն կիրառմամբ մոտավորապես են պարզվում օստեոխոնդրոզի առաջացման պատճառները:
Պաթոգենեզ
Օտոսկլերոզը բնորոշվում է ականջներում աղմուկի զգացումով և լսողության թուլացմամբ` լսողական ոսկրիկների հետևանքով ներքին ականջ ձայնի հաղորդումն ընդհատվելու հետևանքով: Հիվանդության առաջին ախտանշաններն են աղմուկի զգացումը ականջներում և լսողության թուլացումը: Սովորաբար հիվանդությունը դանդաղ է ընթանում: Բնորոշ է ժամանակի ընթացքում լսողության կայուն վատացումը: Ալկոհոլի օգտագործումը, ծխելը, գերհոգնածո
...
Читать дальше »
Просмотров:
1485
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Ազդոսկրի գլխիկի էպիֆրիզի օստեոխոնդրոպաթիա
Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն։
Հիվանդությունը զարգանում է մեծ մասամբ 5-12 տարեկանում։ Որպես կանոն, ախտահարվում է մեկ հոդը, հաճախ՝ աջ հոդը։ Երկկողմանի ախտահարում հազվադեպ է լինում։ Տղաները մի քանի անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները։ Հիվանդության վաղ ախտանիշներից են ցավն ու կաղալը։ Երեխաները ազդրոսկրի մեծ տամբիոնի շրջանում նշում են «ձգման» զգացում։ Հենց այդ շրջանում էլ հայտնաբերվում է կարծր սահմանափակ այտուց։ Վաղ և մշտական ախտանիշներից է նաև մկանների ատրոֆիան, որը հիվանդության սկզբնական փուլում առավել նկատելի է հետույքային մկանների շրջանում։ Պերտեսի հիվանդության կլինիկայում առանձնահատուկ տեղ են գրավում վեգետատիվ անոթային խանգարումները։ Վերջիններս ավելի արտահայտված են մի
...
Читать дальше »
Просмотров:
999
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Առաջանում է փոխներարկման ժամանակ անոթային հունի մեջ օդի որոշակի քանակի (2 սմ3 և ավելի) թափանցման հետևանքով: Երակներ ներխուժած օդը մղվում է աջ սիրտ, իսկ այնտեղից՝ թոքային զարկերակ և թոքերի մանր անոթներ, առաջացնելով մեխանիկական արգելք արյան շրջանառության համար:
Օդային էմբոլիան կարող է առաջանալ փոխներարկման սկզբում կամ վերջում: Հիվանդները նշում են ցավ և ճնշման զգացում կրծոսկրի ետևում, դժվարաշնչություն: Նկատվում է դեմքի ցիանոզ, հաճախասրտություն: Ասեղից օդի թափանցման պահին միշտ լսվում է բնորոշ սուլոց: Եթե օդի քանակը շատ չէ, ապա շնչառության և սրտային գործունեության խանգարումները կարճատև են: 2 սմ3 և ավելի օդի քանակի ներթափանցումը հիվանդի անոթային հունի մեջ ուղեկցվում է հիվանդի կարճատև անհանգստությամբ, որին հետևում է պուլսի բացակայությունը և կլինիկական մահը:
Բուժումը
Այս բարդությունը պահանջում է անհետաձգելի վերակենդանացման գործողություններ՝ սրտի անուղակի մերսում, թոքերի արհեստական շնչառություն, սրտային պատրաստուկների ներարկում
...
Читать дальше »
Просмотров:
1276
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Նկարագրություն
Քրտնարտադրության ուժեղացումը, որը կապված չէ ջերմահարության, ֆիզիկական լարվածության, շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացման և այլ ֆիզիկական գործոնների հետ, անվանում են քրտնոտություն:
Պատճառներ
Քրտնոտության առաջացման պաճառ կարող են հանդիսանալ նյարդային և ներզատիչ համակարգերիֆունկցիոնալ խանգարումները (հատկապես պատանեկան տարիքում և կլիմաքսի ժամանակ), ուժեղ հուզական գրգռվածությունը և արյան մեջ ածխաթթվի կուտակումը (երբ սրտի գործունեությունը կտրուկ թուլանում է, առաջանում է սառը քրտինք): Հաճախ քրտնոտությամբ ուղեկցվում են առանձին վարակիչ հիվանդություններ (օրինակ` տուբերկուլոզը): Այդպիսի դեպքերում քրտնում է հիվանդի ամբողջ մարմինը:
Պաթոգենեզ
Մեծ մասամբ քրտնոտությունը սահմանափակվում է մարմնի առանձին հատվածներով (ներբաններ, ափեր, անութային փոսեր), և քրտնարտադրությունը լինում է շատ առատ: Մաշկի վրա բակտերիաների առկայությունը նպաստում է քրտինքի հետ արտադրված նյութերի քայքայմանը, ինչի հետևանքով էլ
...
Читать дальше »
Просмотров:
618
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Նկարագրություն
Քրտնախաշը մաշկի հիվանդություն է, որն առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին` կրծքի և կրտսեր տարիքի երեխաների մաշկի վրա:
Պատճառներ
Քրտնախաշը առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում քրտնախաշ կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով:
Պաթոգենեզ
Քրտնախաշը բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների քրտնախաշը առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը` կաթնագեղձերի տակի, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա: Քրտնախաշի ժամանակ կարող են առաջանալ նաև քորոցի գլխիկի մեծության կարմիր, այտուցվա
...
Читать дальше »
Просмотров:
3397
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Մաշկի քոր (pruritus cutaneus) հիվանդության միակ ախտանիշը քորն է՝ յուրօրինակ զգացում, որը մաշկը քորելու պահանջ է առաջացնում։ Քորի ֆիզիոլոգիան դեռևս անբավարար չափով է ուսումնասիրված: Այն առաջանում է համապատասխան ընկալող նյարդային ապարատի վրա որոշակի գրգռիչների ազդեցության ժամանակ։ Այդ ապարատը բաղկացած է երեք բաժիններից. 1) ծայրամասային, ներդրված մաշկի մեջ, 2) կենտրոնական, ներդրված կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժիններում, 3) հաղորդիչ, որը միացնում է այդ երկու բաժինները։
Այստեղից էլ՝ ծայրամասային ու կենտրոնական քորի առաջացման հնարավորությունը։ Համաձայն հետազոտողների մեծամասնության կարծիքի` քորն իրենից ներկայացնում է ոչ թե ինքնուրույն զգացում, այլ ցավի ձևափոխված զգացումը, որը ծագում է ցավային ընդունիչների թույլ, բայց մեկը մյուսին հաճախակի հաջորդող գրգռումներից, որոնք իմպուլսները հաղորդում են C խմբի թելերով, այսինքն այն թելերով, որոնք դանդաղ են անցկացնում գրգիռը։ Միայն քչերն են քորը կապում շոշափական զգացողության
...
Читать дальше »
Просмотров:
4410
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Քոսը վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։ Քոսի տիզն ունի ձվաձև տեսք։ Էգի չափերն են՝ երկարությունր 0,4- 0,45 մմ, լայնությունը 0,25-0,35 մմ արուինը՝ երկարությունը 0,2 մմ, լայնությունը 0,14-0,19 մմ։ Մաշկի վրա ընկած բեղմնավորված էգը խրվում է եղջերային շերտի մեջ, որտեղ մաշկի մակերեսին զուգահեռ փորում է, այսպես կոչված, քոսային ուղի և այնտեղ ձվադրում (մինչև 20 ձու)։ Վերջիններից 3-4 օր անց գոյանում են թրթուրներ, որոնք անցնելով հարսնյակային փուլը, վեր են ածվում հասուն ձևի։ Զարգացման ամ֊ բողջ շրջանը տևում է մոտ 2 շաբաթ։ Արուները ուղիներ չեն փորում. բեղմնավորելով էգին, նրանք ոչնչանում են։
Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։ Գաղտնի շրջանը 7-10 օ
...
Читать дальше »
Просмотров:
2386
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Քողարկված դեպրեսիա (թաքնված, սոմատիզացվւսծ դեպրեսիա)։ Այս դեպքում առաջին հերթին առաջանում են սոմատիկ և վեգետատիվ բազմազան խանգարումներ քողարկելով դեպրեսիայի ախտանշանները։
Սոմատո-վեգետատիվ խանգարումներն արտահայտվում են գլխացավերով ու գլխապտույտներով, սիրտ-անոթային համակարգի զանազան գանգատներով, աղեստամոքսային խանգարումներով (սրտխառնոց, ախորժակի բացակայություն և այլն)։
Օբյեկտիվ քննության ժամանակ ներքին օրգաններում ոչ մի ախտաբանական պրոցես չի հայտնաբերվում։ Չնայած դրան, հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, բուժումներ են ստանում, բայց առանց նկատելի արդյունքների։ Այս հիվանդների ուշադիր, մանրակրկիտ քննության ժամանակ հնարավոր է լինում հայտնաբերել դեպրեսիային բնորոշ հազիվ նկատելի նշաններ, տրամադրության թեթև անկում, հատկապես առավոտյան ժամերին, հոգեկան պրոցեսների թեթևակի արգելակում, հետաքրքրությունների նվազում, ներքին անհանգստություն։
Նման դեպքերում բուժման ճիշտ կազմակերպումը (մեղմ հակադեպրեսանտնե
...
Читать дальше »
Просмотров:
579
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Քթի խոռոչը միջնապատի միջոցով բաժանվում է 2 ասիմետրիկ մասերի: Ասիմետրիան կապված է այն փաստի հետ, որ մեծամասամբ դեպքերում` մասնավորապես տղամարդկանց մոտ, միջնապատը կարող է լինել ծռված կամ ունենալ կատարանման ելուստ, որը զգալիորեն կարող է նեղացնել ընդհանուր քթային անցուղին և պատճառ հանդիսանալ քթային դժվարաշնչության համար: Եթե միջնապատի ծռվածությունը լինում է աննշան ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա: Վիրաբուժական միջամտություն խորհուրդ է տրվում միայն այն ժամանակ, երբ առկան է միակողմանի կամ երկկողմանի արտահայտված քթային դժվարաշնչառություն: Սովորաբար քթի միջնապատը բնածին լինում է ուղիղ և ենթադրվում է, որ այն ծռվում է դիմային կմախքի զարգացման ժամանակ կամ էկզոգեն գործոնների ազդեցությամբ (տրավմաներ, քթային խեցու հիպերտրոֆիա, ուռուցքներ և այլն): Միջնապատի ծռվածությունը կարող է լինել տարբեր` ամբողջովին դեֆորմացված և սեղմված լինել խեցուն, կարող է լինել S -ձև ծռված կամ դեֆորմացված լինել միայն աճառային կամ ոսկրային հատվածներում: Քթի միջնապատի ծռվա
...
Читать дальше »
Просмотров:
697
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Այն առաջանում է քթի մեխանիկական տրավմաներից հետո և երբեմն ուղեկցվում քթի կոտրվածքներով: Վնասվածքից հետո առաջանում է արյան կուտակում աճառի և վերնաճառի միջև, որն էլ երկկողմանիորեն բարձրացնում է միջնապատի լորձաթաղանթը: Հեմատոմայի կլինիկական նշաններն են քթային շնչառության խանգարումը և ռնգախոսությունը: Երկարատև չբուժվելու և ինֆեկցիոն գործոնի առկայության հետևանքով հեմատոման կարող է թարախակալվել և վերածվել թարախակույտի, որի դեպքում դիտվում է գլխացավ , ջերմություն և սարսուռ: Բուժումը: Առաջի ժամերի կամ օվա ընթացքում կատարվում է կուտակված արյան արտածծում և ճնշող տամպոնադա, իսկ ուշացած դեպքերում կատարվում է կտրվածք, հեռացվում է թարախային արտադրությունը և արյան մակարդուկները, խոռոչը դրենավորում է և նշանակվում հակաբորբոքային բուժում: Աճառային և ոսկրային հյուսվածքների քայքայման հետևանքով կարող է առաջանալ միջնապատի թափածակում կամ քթամեջքի իջեցում, որը պայմանավորված է միջնապատի աճառային հատվածի դեստրուկցիայով (երբ աբսցեսի ձևավորումից հետո անցնում է երկար ժամանակ)
...
Читать дальше »
Просмотров:
511
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Թոքի թարախակույտը և փտախտը կազմում են այսպես կոչված թոքերի վարակային կազմալուծումները: Թոքերի վարակային կազմալուծումները հիմնականում համարվում են աղքատ հարբեցողների հիվանդություններ, հանդիպելով այն դեպքերում, երբ զուգակցվում է թերսնումը, հիմնականում սպիտակուցային թերսնումը, ալկոհոլամոլությունը և բնակարանային վատ պայմանների զուգակցումը: Նշված երկու հիմնական տարատեսակներից շատ առավել հաճախ հանդիպում է թոքի թարխակույտը /աբսցեսը/: Առավել հաճախ դիտվում է հետթոքաբորբային թարախակույտը: Թոքի թարախակույտի կլինիկական պատկերը բաժանվում է 2 միմյանցից զգալիորեն տարբերվող շրջանների: Առաջին շրջանը լինում է մինչև թարախակույտի դեպի բրոնխ բացվելը, երկրորդը` դրանից հետո: Մինչև թարախակույտի բացվելը դեպի բրոնխ դիտվում է արտահայտված տենդ և թունավորում /ինտոքսիկացիա/: Վերջինս արտահայտվում է գլխացավով, արտահայտված թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, մարմնի կոտրտվածության զգացումով, մկանային և հոդային ցավերով, հաճախասրտությամբ, արյան պատկերում` լեյկոցիտոզ ձախ թեքումով, լեյկոցիտների թունային հատի
...
Читать дальше »
Просмотров:
757
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Էթիոլոգիան։ Ըստ առաջացնող պատճառի նորածնային թոքաբորբերը լինում են վիրուսային, մանրէական, պարազիտային, սնկային, միկոպլազմային և խառը, իսկ ըստ զարգացման շրջանների՝ ներծննդային (ինտրանատալ), ներարգանդային և հետծննդային (պոստնատայլ): Հիվանդության զարգացման համար մեծ նշանակություն ունի նորածնի օրգանիզմի ռեակտիվականության փոփոխությունը, որը կարող է առաջանալ տարբեր անբարենպաստ գործոններից՝ մոր հիվանդությունից, ախտաբանական հղիությունից և ծննդաբերությունից, սնուցման խանգարումից, սառեցումից, գերտաքացումից և այլն։ Պաթոգենեզը։ Երեխաների թոքաբորբերի ախտածնության մեջ ընդգծվում են 3 հիմնական պրոցես. 1. հիպոքսեմիայի, հիպերկապնիայի և ացիդոզի զարգացում, 2. միջանկյալ նյութափոխանակության խանգարում, 3. իմունաբանական դիմադրողականության իջեցում և հիպովի տամինոզների զարգացում։ Նորածնային թոքաբորբերի ախտածագման առանձնահատկություններից են կենտրոնական նյարդային համակարգի և վեգետատիվ ֆունկցիաների խանգարումների հետ կապված տոքսիկոզի արագ զարգացումը,
...
Читать дальше »
Просмотров:
824
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Ձգձգվող թոքաբորբ են համարվում այն թոքային պրոցեսները, որոնք հիվանդության սկզբից 6-8 ամսվա ընթացքում չեն ավարտվել առողջացումով։ Ձգձգվող բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստող գործոններից են թոքաբորբի ծանր ընթացքը և ուշ ախտորոշումը, երեխայի առողջացման հարցը վճռելիս ռենտգենաբանական հսկողության բացակայությունը, ոչ լիարժեք բուժումը։ Անկասկած, մեծ դեր են խաղում նաև երեխայի օրգանիզմի դիմադրողականության առանձնահատկությունները։ Սովորաբար հիվանդության սկզբից 2-3 շաբաթ անց կարելի է որոշել հիվանդության ընթացքի ձգձգման հակումը։ Նկատվում է ենթատենդային ջերմություն, ախորժակի նվազում, համառ հազ և չափավոր հևոց։ Պերկուսիայի փոփոխությունները բավականին աղքատ են։ Թաց խզզոցները թոքերում, որպես կանոն, լսվում են ախտահարման շրջանում, հիվանդության առաջին 1-2 ամիսներին։ Այդ նույն ժամանակ արյան հետազոտությամբ կարելի է հայտնաբերել չափավոր լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի արագացում։ Ձգձգվող թոքաբորբի ախտորոշման հիմքը, կլինիկական ախտանիշներից բացի, նաև ռենտգենաբանական հետազոտությունն է, որը միջին ուժգնութ
...
Читать дальше »
Просмотров:
757
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԴԻՔԼՈՖՈՍ, ԹԻՈՖՈՍ ԵՎ ԱՅԼՆ) Գործնական նշանակություն ունեն այն ֆոսֆորօրգանական միացությունները, որոնք կիրառվում են միջատների ոչնչացման համար։ Թունավորումներ զարգանում են նաև ֆոսֆորօրգանական միացություններով սննդամթերքի, մասնավորապես մրգերի և բանջարեղենի աղտոտումից։ Վերջիններս օժտված են հոգեհակ և նյարդաթունային ազդեցությամբ։ Տարբերում են թունավորման 4 աստիճան. * Թեթև աստիճանի թունավորումն արտահայտվում է գրգռվածությամբ, անհանգստությամբ։ Լինում է գլխացավ, գլխապտույտ, ցավ ականջներում, լուսավախություն։ Նկատվում է քրտնոտություն, գունատություն, թքարտադրման ուժեղացում։ Միզարձակությունը հաճախացած է: Հաճախ լինում է փսխում և լուծ։ * Միջին ծանրության թունավորման ժամանակ նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման արտահայտված նշաններ։ Հնարավոր է հալյուցինացիաներով հոգեախտի (պսիխոզների) առաջացում։ Նկատվում են շարժումների կոորդինացիայի, խոսելու խանգարումներ։ Միջին ծանրության թունավորմանը բնորոշ է նաև բրոնխոսպազմը, հաճախացած և աղմկոտ
...
Читать дальше »
Просмотров:
578
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ՄԱՏՆԱԾԱՂԻԿ, ԴԻԳԻՏՈՔՍԻՆ, ԴԻԳՈՔՍԻՆ, ԻԶՈԼԱՆԻԴ, ԼԱՆՏՈԶԻԴ, ՍՏՐՈՖԱՆԹԻՆ, ԿՈՐԳԼԻԿՈՆ ԵՎ ԱՅԼՆ) Մանկական տարիքում սրտային գլիկոզիդներով թունավորումը հաճախ լինում է նրանց դեղաչափերի գերազանցման և, ավելի հազվադեպ, նրանց պատահական ընդունման հետևանքով։ Հայտնի է, որ գլիկոզիդները ստամոքսաաղիքային ուղուց ներծծվում են տարբեր արագությամբ։ Այդ է պատճառը, որ բերանային ճանապարհով ընդունված որոշ գլիկոզիդներից թունավորումը զարգանում է արագ (դիգոքսին, իզոլանիդ), իսկ մյուսներից՝ դանդաղ (մատնածաղկի տերևների դեղափոշի, դիգիտոքսին)։ Երեխաների թունավորումը կարող. է զարգանալ քիմիապես մաքուր 5-50 գ գլիկոզիդների, ընդունումից։ Սրտային գլիկոզիդների մեծ դեղաչափերը ցուցաբերում են ընտրողական կարդիոտոնիկ ազդեցություն։ Նրանք ուժեղացնում են խոլիներգիկ նյարդաթելերի վերջնածայրերից ացետիլխոլինի անջատումը, մասնավորապես թափառող նյարդի վերջնածայրերից և խթանում նրա արգելակող ներգործությունը սրտի հաղորդչականության և դրդման վրա։ Կատեխոլամինների պարունակության ավելացումը բարձրացնում է սրտամկանի դրդելիությունը,
...
Читать дальше »
Просмотров:
1256
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ՕՂԻ, ԳԻՆԻՆԵՐ, ԿՈՆՅԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ) Երեխաների թունավորման մեղսակիցները հաճախ մեծահասակներն են, այդ թվում՝ ծնողները։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ սպիրտային ծանր թունավորում կարող է զարգանալ 20-30 մլ, իսկ բարձր տարիքի երեխաների մոտ՝ 150-200 մլ 40%-անոց սպիրտի ընդունումից։ Էթիլ սպիրտը ստամոքսաաղիքային ուղուց շատ լավ է ներծծվում։ Արյան մեջ առավելագույն խտություն հայտնաբերվում է 40-90 րոպե հետո։ Ներծծումը շարունակվում է 2-6 ժամ։ Ալկոհոլը տարածվում է բոլոր օրգաններում և, օքսիդանալով, վեր է ածվում ջրի և ածխաթթվի: Էթանոլի մոտ 10%-ը չփոփոխված ձևով արտազատվում է երիկամներով և թոքերով։ Կերակրող մայրերի մոտ այն կարող է արտազատվել կաթով։ Թունավոր ազդեցությունը պայմանավորված է նաև սպիրտի մետաբոլիտ նյութից՝ ացետալդեհիդից։ Սպիրտային թունավորման կլինիկան արտահայտվում է հոգեշարժ գրգռվածությամբ, շարժումների համադասության և ինքնավերահսկողության խանգարմամբ։ Մեծ քանակի ընդունման դեպքում այդ վիճակը խոխարինվում է կենտրոնական նյարդային համակարգի ընկճմամբ, գիտակցության խանգար
...
Читать дальше »
Просмотров:
712
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Սնկերի թունականությունը կախված է նրանց մեջ պարունակվող տարբեր նյութերից՝ ֆալոիդինից և ամանիտինից, որոնք լյարդաերիկամային թունավոր ազդեցություն ունեն, մուսկարինից, որն օժտված է նյարդաթունավոր ազդեցությամբ, գելվելաթթվից, որն արյունաթունական ազդեցություն ունի։ Սնկեր ուտելուց 8-24 ժամ անց հանկարծակի սկիզբ են առնում կրկնվող փսխումներ, լուծ և որովայնային ցավեր։ Թունավորման թեթև ձևերը սովորաբար այդպես էլ ավարտվում են։ Ավելի ծանր դեպքերում մեծ քանակությամբ հեղուկների և էլեկտրոլիտների կորստի, ինչպես նաև թունավորման հետևանքով կարող են զարգանալ շրջանառական (ցիրկուլյատոր) կոլապս, ծանր էնտերոկոլիտի պատկեր՝ «եփած բրնձաջրի» տիպի կղանքով։ Շոշափման ժամանակ նշվում է լյարդի չափերի մեծացում և ցավոտություն։ Եթե հիվանդը դուրս չի գափս թունավորման այդ շրջանից, ապա առաջանում է հեպատոմեգալիա, դեղնուկ, հիպոպրոթրոմբինեմիա, հիպոֆիբրինոգինեմիա։ Մեզում հայտնվում են լեղապիգմենտներ, բարձրանում է շիճուկային տրանսամինազայի ակտիվությունը։ Զարգանում են նաև երիկամների ախտահարման նշաններ՝ օլիգուրիա, պրոտեինուրի
...
Читать дальше »
Просмотров:
506
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Սնկերի թունականությունը կախված է նրանց մեջ պարունակվող տարբեր նյութերից՝ ֆալոիդինից և ամանիտինից, որոնք լյարդաերիկամային թունավոր ազդեցություն ունեն, մուսկարինից, որն օժտված է նյարդաթունավոր ազդեցությամբ, գելվելաթթվից, որն արյունաթունական ազդեցություն ունի։ Սնկեր ուտելուց 8-24 ժամ անց հանկարծակի սկիզբ են առնում կրկնվող փսխումներ, լուծ և որովայնային ցավեր։ Թունավորման թեթև ձևերը սովորաբար այդպես էլ ավարտվում են։ Ավելի ծանր դեպքերում մեծ քանակությամբ հեղուկների և էլեկտրոլիտների կորստի, ինչպես նաև թունավորման հետևանքով կարող են զարգանալ շրջանառական (ցիրկուլյատոր) կոլապս, ծանր էնտերոկոլիտի պատկեր՝ «եփած բրնձաջրի» տիպի կղանքով։ Շոշափման ժամանակ նշվում է լյարդի չափերի մեծացում և ցավոտություն։ Եթե հիվանդը դուրս չի գափս թունավորման այդ շրջանից, ապա առաջանում է հեպատոմեգալիա, դեղնուկ, հիպոպրոթրոմբինեմիա, հիպոֆիբրինոգինեմիա։ Մեզում հայտնվում են լեղապիգմենտներ, բարձրանում է շիճուկային տրանսամինազայի ակտիվությունը։ Զարգանում են նաև երիկամների ախտահարման նշաններ՝ օլիգուրիա, պրոտեինուրի
...
Читать дальше »
Просмотров:
544
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ) Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։ Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։ Բուժումը։ Ստամոքս
...
Читать дальше »
Просмотров:
504
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԷՈՒՖԻԼԻՆ, ԹԵՈՖԻԼԻՆ, ԹԵՈՖԵԴՐԻՆ և ԱՅԼ ՔՍԱՆԹԻՆՆԵՐ) Քսանթինները սովորաբար առաջացնում են շատ ծանր թունավորումներ։ Մահացու կարող են լինել նրանց տարբեր դեղաչափերը՝ սկսած 20 մգ/կգ-ից մինչև 300 մգ/կգ երեխայի զանգվածին։ Հատկապես վտանգավոր են այն դեղորայքը, որոնք, բացի քսանթիններից, պարունակում են նաև էֆեդրին, որը մեծացնում է տվյալ դեղամիջոցի թունականությունը։ Դեղորայքները շատ լավ ներծծվում են և արյան մեջ առավելագույն խտությունը զարգանում է 1-5 ժամում։ Թունավորման հիմնական կլինիկական աշտանիշները պայմանավորված են կենտրոնական նյարդային համակարգի դրդումից և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումից։ Կենտրոնական նյարդային համակարգի դրդումն արտահայտվում է շարժողական ակտիվության բարձրացումով; Զարգանում է դողոց, ձեռնածություն (ժեստիկուլյացիա), գերռեֆլեքսություն, ցնցումներ։ Միաժամանակ դիտարկվում են նաև հոգեկան գործունեության խանգարումներ՝ ապակողմնորոշում, զառանցանք, հալուցինացիաներ։ Կապված երկարավուն ուղեղի դրդման հետ զարգանում է շնչա
...
Читать дальше »
Просмотров:
645
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ՄՈՐՖԻՆ, ՕՄՆՈՊՈՆ, ՊԱՆՏՈՊՈՆ, ՊՐՈՄԵԴՈԼ, ՀԵՐՈԻՆ, ԿՈԴԵԻՆ, ՏԵԿՈԴԻՆ, ՖԵՆԱԴՈՆ) Այս խմբի ղեղորայքները հատկապես թունավոր են կրտսեր տարիքային խմբի երեխաների համար։ Կլինիկական հիմնական աշտանիշների առաջացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի ընկճման, հիստամինի առաջացման և օքսիդացման պրոցեսների թուլացման հետ։ Հիմնական ախտանիշը, որը և որոշում է թունավորման ծանրությունն ու ելքը, շնչառության խանգարումն է։ Զարգանում է տարբեր աստիճանի հիպոքսեմիա, հիպոքսիա և նույնիսկ անոքսիա։ Շնչառությունը հաճախանում է, դառնում մակերեսային, առաջ է գալիս կապտուկ։ Հիստամինի անջատման հետ կապված կարող է զարգանալ բրոնխների սպազմ, որն իր հերթին առաջ է բերում շնչառության խանգարում։ Ծանր թունավորումների դեպքում բավականին հաճախ հանդիպող բարդություն է թոքերի այտուցը։ Նյարդային համակարգի ախտահարման հետևանքով սկիզբ են առնում տեղային և համատարած ցնցումներ։ Զարգանում է կոմային վիճակ, որին սովորաբար նախորդում է դրդումը։ Բբերը նեղացած են, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Լինում է միզակապություն, կղա
...
Читать дальше »
Просмотров:
563
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Երկաթի պատահական գերդոզավորումները սովորաբար տեղի են ունենում հիմնականում երեխաների մոտ, որոնք երկաթի հաբերը շփոթում են կոնֆետի հետ: ԱՄՆում տարեկան ավելի քան 25000 այդպիսի դեպք է գրանցվում: Մարմնի յուրաքանչյուր 1 կգ զանգվածին բաժին ընկնող երկաթի քանակից 60 մգից ավելինը կարող է առաջացնել թունավորման ծանր ախտանիշներ: Երկաթի թունավորման սկզբնական (առաջին 6 ժամերի ընթացքում) ախտանիշներն են՝ սրտխառնոցը, փսխումը, արյունային փսխումը, լուծը, ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթի բորբոքման հետևանքով առաջացած արյունային լուծը, որն ուղեկցվում է խոցով և արյունահոսությությամբ: Կարող է տեղի ունենալ ստամոքսաղիքային ուղու թափածակում և պերիտոնիտ: Դրանց կարող են հետևել շնչառության խանգարումներ՝ դիսպնոե, լեթարգիա, կոմա և շոկ, առաջանում է նյութափոխանակային ացիդոզ: Լյարդի անբավարարություն կարող է առաջանալ երկաթի ներթափանցումից 25 օր հետո: Աղիքային խցանումն առաջանում է որպես ուշ բարդություն՝ աղիների սպիացման և նեղացման հետևանքով: Սուր թունավորումների բուժումը ներառում է ստամոքսի լվացո
...
Читать дальше »
Просмотров:
690
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Թունավորումը հաճախ զարգանում է այլ դեղամիջոցի փոխարեն սխալմամբ բորաթթու խմելու դեպքում։ Երեխաների համար մահացու է համարվում 500 մգ/կգ չափը։ Թունավորման սկզբնական աշտանիշներն են որովայնի ցավերը, փսխումը, լուծը։ Երեխայի մաշկի, առաջին հերթին, ափերի ու ներբանների վրա հայտնվում է կարմրություն, շտա-բազմաբծային, եղնջային կամ քութեշանման տարրերով ցաներ։ Ավելի ուշ զարգանում են երիկամային ֆունկցիայի ծանր խանգարումներ՝ ալբումինամիզություն, գլանամիզություն, սակավամիզություն, անմիզություն։ Լինում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններ՝ հոգեշարժ դրդում, մենինգիալ աշտանիշներ, ցնցումներ, կոլապս, շնչաոության խանգարումներ։ Բուժումը։ Ստամոքսի լվացում։ Լվացման համար նպատակահարմար է օգտագործել նատրիումի հիդրոկարբոնատի 1-2%-անոց լուծույթ, ավելացնելով նրան մանիտոլ կամ 5%-անոց սորբիտ։ Բորաթթվի հակաթույնը դեռևս հայտնի չէ։ Օրգանիզմից նրա հեռացման համար միզարտադրությունը ուժեղացվում է։ Կատարվում է էքստրակորպորալ հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալ
...
Читать дальше »
Просмотров:
787
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԴԻՊՐԱԶԻՆ, ՊԻՊՈԼՖԵՆ, ՍՈՒՊՐԱՍՏԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱԿԱՀԻՍՏԱՄԻՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ) Կյանքի առաջին տարիների երեխաների համար թունավոր են համարվում դեղամիջոցների 100-150 մգ դեղաչափերը։ Հակահիստամինային դեղորայքները լավ լուծվում են ճարպերում, արագ ներծծվում են ստամոքսաաղիքային ուղուց և թափանցում են բոլոր հյուսվածքները, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգ։ Արյան մեջ բարձր խտությունը պահպանվում է 18- 24 ժամվա ընթացքում։ Թունավորման կլինիկական արտահայտությունները կապված են կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թունավոր ազդեցությունից։ Լինում է թորշոմածություն, քնկոտություն, մկանային լարվածության իջեցում։ Որոշ հիվանդների մոտ հնարավոր է գրգովածություն, անհանգստություն։ Շատ հաճախ նկատվում են գերշարժումներ (հիպերկինեզ), մկանային կծկումներ, տոնիկ և կլոնիկ ցնցումներ։ Ծանր դեպքերում՝ հալուցինացիաներ, զառանցանք։ Լինում են նաև մաշկի գերարյունություն, ջերմություն, բբերի լայնացում, հաճախասրտություն։ Զարգանում է նաև կոմային վիճակ, սրտային գործունեության անկում։ Բուժո
...
Читать дальше »
Просмотров:
724
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԲԵՆԶԻՆ, ՆԱՎԹ, ՍԿԻՊԻԴԱՐ) Ընդունած նյութի ընդհանուր չափի, օրգանիզմ թափանցման ճանապարհի և նյութի որակի հետ կապված զարգանում են թեթև, միջին ծանրության ևծանր ձևերի թունավորումներ։ Սկիպիդարային թունավորումներ հազվադեպ են հանդիպում։ Բենզինի կլման ժամանակ, առաջին հերթին, առաջ է գալիս ստամոքսի, հազվադեպ աղիքների լորձաթաղանթների գրգռում: Բենզինի, նավթի գոլորշիների ներշնչումն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան պատահական կուլ տալը, որովհետև ներշնչման ճանապարհով օրգանիզմ թափանցելու դեպքում նրանց թունականությունԸ 100-140 անգամ ավելի բարձր է լինում, քան խմելիս։ Բենզինի կամ նավթի գոլորշիներն առաջացնում են բրոնխների էպիթելի վնասում, բորբոքային, անգամ մեռուկային փոփոխություններ։ Զարգանում են բորբոքային մանր օջախներ, որոնք հետագայում կարող են մեծանալ, ձուլվել միմյանց և ընդգրկել թոքի բիլթը կամ նույնիսկ ամբողջ թոքը։ Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ատելեկտազներ, թոքերի հեմոռագիկ այտուց՝ վարակի հետագա միակցումով։ Բենզինի կամ նավթի կուլ տալն առաջացնում
...
Читать дальше »
Просмотров:
542
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ԲԵԼԱՍՊՈՆ, ԲԵԼԱՏԱՄԻՆԱԼ) Բելոիդի կազմության մեջ են մտնում բաոբիտուրատները, էրգոտամինը, ատրոպինը։ Թունավոր ազդեցությունը կախված է դեղամիջոցի 3 բաղադրամասերի գումարային ներգործությունից։ Որպես կանոն, զուգակցված դեղամիջոցներով թունավորումները ծանր ընթացք են ունենում։ Թունավորման եզրափակիչ փուլում նշված 3 նյութերը հանդես են գալիս որպես սիներգիստներ (համագործիչներ)։ Պոտենցելով և լրացնելով մեկը մյուսին, նրանք առաջացնում են ուղեղի բոլոր ֆունկցիաների լրիվ ընկճում, շնչառության և արյան շրջանառության ծանր խանգարումներ։ Տարբերում են բելատամինալային թունավորման ծանրության 4 աստիճան։ Թեթև աստիճանի թունավորումը զարգանում է դեղանյութի 2-5 դրաժեի ընդունումից։ Նկատվում է թուլություն, քնկոտություն։ Առաջանում է գլխապտույտ, շարժումների համադասեցման որոշ խանգարումներ։ Բբերը նորմալ են։ Միջին ծանրության թունավորում զարգանում է 6-15 դրաժեի ընդունումից։ 10-15 րոպե հետո հայտնվում է քնկոտություն, 1,5-2 ժամ հետո՝ խոր քուն։ Կարող է լինել փսխում։ Այնուհետև զարգանում
...
Читать дальше »
Просмотров:
668
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ՏՐԻՊՏԻԶՈԼ, ԻՄԻՊՐԱՄԻՆ ԵՎ ԱՅԼՆ) Երեխաների թունավորումները հակադեպրեսանտներով հազվադեպ են հանդիպում, չնայած նրանք ևս շատ վտանգավոր են և պահանջում են ինտենսիվ բուժում։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ ծանր թունավորումներ կարող են զարգանալ 75-100 մգ իմիպրամինի կամ որևէ այլ հակադեպրեսանտի (3-4 հաբ) միանվագ ընդունումից։ Մահացու է համարվում 250 մգ դեղաչափը։ Դեղամիջոցն արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղուց և արյան մեջ առավելագույն խտությունը նկատվում է 1,5-2 ժամ հետո։ Թունավոր ազդեցությունը պայմանավորված է նյարդային համակարգի վրա ունեցած ներգործությունից։ Կենտրոնական նյարդային համակարգի դրդման հետևանքով զարգանում են կլոնիկ և տոնիկ ցնցումներ, էպիլեպսանման վիճակ։ Միաժամանակ զարգանում է կենտրոնական նյարդային համակարգի խոր արգելակում՝ ընդհուպ մինչև կոմա։ Շնչական կենտրոնի վրա հակադեպրեսանտների արգելակող ազդեցության հետևանքով առաջ է գալիս հևոց, կապտուկ, շնչադադար (ապնոէ)։ Ջերմությունը լինում է բարձր, սկզբնական շրջանում կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը, որը հետագայում իջ
...
Читать дальше »
Просмотров:
618
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
(ՔԼՈՐՊՐՈՄԱԳԻՆ, ՊԼԵԳՈՄԱԶԻՆ և ՖԵՆՈԹԻԱԶԻՆԻ ԱՅԼ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ) Թունավոր են համարվում ամինազինի մոտ 1 մգ/կգդեղաչափերը, մահացու՝ 15մգ/կգ–ը։ Երեխաները շատ զգայուն են այս խմբի դեղորայքի նկատմամբ։ Ամինազինը լավ լուծվում է ջրում և ճարպային հեղուկներում, արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղում։ Երեխաները թունավորվում են հիմնականում դեղահաբերի պատահական ընդունումից։ Թունավորումները կապված դեղորայքի գերդեղաչափերից շատ հազվադեպ են հանդիպում։ Թունավորման երևույթների զարգացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թողած ազդեցությունից։ Դեղորայքի մեծ դեղաչափերի ընդունման դեպքում, բացի հիմնական հանգստացնող (սեդատիվ) ներգործությունից, զարգանում են նաև հիպոտենզիվ և թերջերմային երևույթներ, ընկճվում է շնչական կենտրոնի ֆունկցիան։ Թեթև աստիճանի թունավորման դեպքում զարգանում է թուլություն, գլխապտույտ։ Ընկնում է մկանային լարվածությունը, առաջ է գալիս քնկոտություն։ Նկատվում էմաշկի և լորձաթաղանթների չորություն, հաճախասրտություն, երբե
...
Читать дальше »
Просмотров:
580
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
|
Քթախոսությունը (ռնգախոսություն) ձայնի հնչեղության խիստ թուլացումն է,
ինչպես նաև ձայնի երանգի փոփոխությունը, որը զուգակցվում է խոսքի
հնչյունների աղավաղման հետ: Առաջանում է ձայնառաջացման և արտաբերական
գործընթացներում քթի խոռոչի մասնակցության խանգարումների հետևանքով:
Քթախոսությունն առաջանում է քթի և քթըմպանի հիվանդությունների ժամանակ,
որոնք ուղեկցվում են քթային շնչառության խանգարումներով` քթի միջնապատի
ծռումներ, քթային խեցիների մեծացում, քթի գեղձանմանների և պոլիպների
առկայություն: Նման դեպքերում ձայնը խլանում է, աղավաղվում են << մ
>> և << ն >> հնչյունները, արտաբերվում են որպես
<< բ >> և << դ >>: Քթախոսության պատճառ կարող են
լինել նաև փափուկ քիմքի ֆունկցիայի խանգարումը` դրա լուծանքի, բնածին ոչ
սերտաճման դեպքում, փափուկ և կարծր քիմքերի վնասումները, ինչպես նաև
դիֆթերիայի ժամանակ քթըմպանի ախտահարումը: Նման դեպքերում մի շարք
հնչյուններ արտաբերելիս քիմային վարագույրը չի հպվում ըմպանի հետին պատին և
բերանաըմպանը չի բաժանում քթըմպան
...
Читать дальше »
Просмотров:
542
|
Добавил:
Suren
|
Дата:
25.11.2011
|
| |
|
|