|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (ստորին ծնոտի)
22:37 Ուռուցքներ (ստորին ծնոտի) |
Ստորին ծնոտի չարորակ նորագոյացությունները կախված հյուսավածաբանական տեսակից բաժանվում են էպիթելիալ (քաղցկեղ) և ոչ էպիթելիալ (սարկոմա) ձևերի: Քաղցկեղն իր հերթին կարող է լինել առաջնային կամ երկրորդային: Առաջնային քաղցկեղը հիմնականում տեղակայվում է ստորին ծնոտի մարմնում, որի պատճառով էլ հիվանդության առաջին դրսևորումներն են դառնում ստորին շրթունքի պարեսթեզիաները, ցավը, որը ճառագայթում է դեպի ականջ և քունք: Ավելի ուշ, հիվանդության զարգացմանը զուգահեռ, ի հայտ են գալիս ստորին ծնոտի հաստացումները, ատամների շարժունությունը և այլն: Ավելի հաճախ ստորին ծնոտի ախտահարումը կրում է երկրորդային բնույթ, երբ ուռուցքը ներաճում է բերանի խոռոչի լորձաթաղանթից, լեզվից, այտից, թքագեղձերից, կամ որպես հեռավոր մետաստազ ախտահարվում է կրծքագեղձերի, թոքերի, ստամոքսի, երիկամների, շագանակագեղձի, ուղիղ աղու և այլ օրգանների առաջնային ախտահարումների դեպքում:
Ախտորոշումը, դասակարգումն ու բուժումը նույնպիսին է ինչպիսին բերանի խոռոչի լորձաթաղանթի քաղցկեղի դեպքում: Ծնոտների սարկոման կարող է զարգանալ ծնոտի տարբեր հատվածներից (վերոսկրից, ողնուղեղի կորտիկալ շերտից և սպունգանման նյութից): Ծնոտների սարկոման սովորաբար զարգանում է ավելի երիտասարդ մարդկանց մոտ:
Կլինիկորեն այն բնութագրվում է արագ աճով, հյուսվածքների և ատամների տեղաշարժով, դեմքի դեֆորմացիայով և համառ, ճառագայթող ցավերով: Ավելի հաճախ հանդիպում են օստեոգեն սարկոմաները, խոնդրոսարկոմաները, ֆիբրոսարկոմաները և այլն: Լիմֆոգեն մետաստազավորում դեպի լիմֆատիկ հանգույցներ գրեթե չի հանդիպու: Դրա փոխարեն մեծ է հեմատոգեն մետաստազավորման հավանականությունը դեպի այլ ոսկրեր, թոքեր և այլ օրգաններ: Հետազոտության անհրաժեշտ ծավալը ենթադրում է ռենտգենաբանական հետազոտություն, ինչպես նաև համակարգչային շերտագրություն և մագնիսառեզոնանսային շերտագրություն:
Բուժումն էլ ենթադրում է ճառագայթային և վիրաբուժական մեթոդների համակցում: Վերջինիս ծավալը կախված է առաջնային ուռուցքի չափսերից և տարածվածությունից: Հնարավոր են վիրահատություններ, որոնք ուղեկցվում են ծնոտի հետագա պլաստիկայով:
|
Просмотров: 826 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |