Понедельник, 21.07.2025, 01:47
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (մաշկի)
22:33
Ուռուցքներ (մաշկի)
Մաշկի չարորորակ նորագոյացությունները գրեթե հավասարապես հանդիպում են ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց շրջանում:

Էթիոլոգիան և պաթոգենեզը:

Մաշկի նորագոյացությունների էթիոլոգիական ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ ռիսկի գործոններ են հանդիսանում սուր և քրոնիկ վնասվածքները, մեխանիկական գրգռումը, մկնդեղը, այրվածքները, նավթի և քարածխի ածանցյալների ազդեցությունը և իհարկե, ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթումը:
Մաշկային նորագոյացությունները ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի` բարորակ նորագոյացություններ, ֆակուլտատիվ և օբլիգատ նախաքաղցկեղային նորագոյացություններ, հիմաբջջային քաղցկեղ կամ բազալիոմա, տափակբջջային քաղցկեղ, մելանոմա:

Մաշկի նորագոյացությունները պատկանում են վիզուալ ձևերին, ինչը թույլ է տալիս հիվանդությունը ախտորոշել բավական վաղ փուլերում: Հիվանդությունը ուղեկցվում է հիվանդին անհանգստություն պատճառող մի քանի ախտանշաններով, որնոնցից հիմնականներն են քորը, ցավը, այրոցի զգացումը, խոցոտումն ու արյունային արտադրությունը: Ախտորոշումը հիմնված է համալիր մեթոդների հիման վրա, որտեղ առաջնային տեղ է գրավում մորֆոլոգիական քննությունը:

Մաշկի բարորակ նորագոյացությունների թվին են պատկանում` պապիլոմաները, ադենոմաները, տրիխոէպիթելիոմաները, հիդրոսիրինգոադենոմաները և այլն: Սրանք տարբեր տարիքային խմբերին բնորոշ, տարբեր էթիոլոգիա և արտաքին տեսք ունեցող նորագոյացություններ են, որոնք ունեն ընդհանուր մի հատկանիշ` այն է չարորակացման հատկության բացակայություն:

Մաշկի ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններ

Ծերունական ատրոֆիա (կերատոմա). Մաշկը դառնում է չոր, աբարակ և կնճռոտված: Ի հայտ են գալիս դեղնավուն, մաշկի վրա բարձրացող լաքաներ, որոնք պատված են դժվարությամբ առանձնացող կեղևով: Կիրառվում է վիրաբուժական բուժում:

Մաշկային եղջյուր. Առաջանում է ծերունական ատրոֆիայի ֆոնի վրա: Բնորոշ է 60-70 տարեկան հասակի համար: Մաշկի վրա ի հայտ են գալիս պապիլոմաների նման գոյացություններ: Կիրառվում է վիրաբուժական բուժում:

Մաշկի ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններին են պատկանում նաև քրոնիկ մասնագիական դերմատիտները, որոնք առաջանում են ճառագայթային ռադիացիայի, նավթի, քարածխի, մկնդեղ պարունակող նյութերի վերամշակման ժամանակ առաջացող նյութերի ազդեցության ներքո:

Մաշկի օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություններ

Պիգմենտային քսերոդերմա. Մաշկի վրա ի հայտ են գալիս կարմրավուն գունավորմամբ լաքաներ` առանց ընդգծված սահմանների, աննշան այտուցվածությամբ: Արևի ազդեցության տակ սրանք չորանում են, թեփոտում: Առաջանում են պիգմենտային լաքաներ: Հյուսվածաբանորեն սրանք ականտոմաներ են: Բուժման բացակյության պայմաններում գրեթե միշտ առկա է չարորակացում: Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Բազմաթիվ օջախների դեպքում կիրառվում է նաև ռենտգենոթերապիա:

Բոուենի հիվանդություն. Կարող է տարածվել ամբողջ մարմնով, սակայն, ավելի հաճախ ախտահարվում են իրանի, դեմքի, պարանոցի, վերջույթների և սեռական օրգանների մաշկն ու լորձաթաղանթները: Կլինիկական ընթացքը բազմազան է: Բնորոշվում է սահմանազատված, օվալաձև, դեղնաշագանակագույն գունավորմամբ գոյացությունների առաջացմամբ: Հյուսվածաբանորեն նման է մաշկի քաղցկեղին: Բուժումը նույնն է ինչ որ պիգմենտային քսերոդերմայի ժամանակ:

Բազալիոմա

Բազլիոման միջանկյալ տեղ է գրավում չարորակ և բարորակ նորագոյացությունների միջև: Սա պայմանավորված է ինֆիլտրատիվ և ինվազիվ աճի առկայությամբ և մեթաստազների գրեթե բացակայությամբ: Սա բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Հիվանդանում են հիմնականում 50 տարեկանից բարձր տարիքում: Կանայք և տղամարդիկ հիվանդանում են գրեթե հավասար հաճախությամբ: 90-98% դեպքերում գոյացությունը տեղակայվում է դեմքի և պարանոցի մաշկի վրա: Միայն 3-10% դեպքերում է ախտահարվում իրանի և վերջույթների մաշկը:
Կլինիկորեն արտահայտվում է բավական դանդաղ ամուր կոնսիստենցիա ունեցող, մաշկի մակերեսից բարձրացող, վարդագույն, վարդադեղնավուն հանգույցի առաջացմամբ:
Այս գոյացությունը հաճախ ծածկված է էպիդերմալ կեղևով, նրա շուրջ առաջանում են նմանատիպ գոյացություններ, որոնք միաձուլվում են` դառնալով մեկ միասնական հանգույց: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս հանդույցների մակերեսի խոցոտում և քայքայում, իսկ գոյացության եզրերով առաջանում է սպիտակավուն, մանր հանգույցներից կազմված և մարգարիտներ հիշեցնող թմբիկ:
Ախտորոշումը կատարվում է բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների հիման վրա:

Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Վիրահատության համար դժվարամատչելի տեղակայումների դեպքում (հիմանականում դեմքի վրա) լայնորեն կիրառվում է ճառագայթային բուժումը, որը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Հնարավոր է նաև ֆտորուրացիլի 10% քսուքի տեղային օգտագործումը: Արմատական բուժման դեպքում արդյունքները բավականին գոհացուցիչ են: Սակայն, ոչ արմատական վիրահատությունների և բարձիթող դեպքերում մեծ է տեղային կրկնողությունների հավանականությունը:
Просмотров: 957 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz