Понедельник, 21.07.2025, 01:53
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցք աճառային հյուսվածքի
22:24
Ուռուցք աճառային հյուսվածքի
Խոնդրոմա
Կախված ոսկրում տեղակայումից տարբերում են կենտրոնական և պերիֆերիկ խոնդրոմաներ: Կանանց և տղամարդկանց մոտ հանդիպում են հավասար հաճախականությամբ, 11-50 տարեկանում: Հիմնականում տեղակայված են ոտնաթաթի և ձեռնաթաթի ոսկրերում, հազվադեպ` երկար խողովակաձև և տափաւկ ոսկրերում: Կլինիկական պատկերը չափազանց աղքատ է, ցավեր լինում են կապված վնասվածքի կամ ախտաբանական կոտրվածքի հետ: Հաճախ հիվանդությունը ընթանում է անսիմպտոմ և հայտնաբերվում է պատահականորեն:

Ռենտգենոլոգիական պատկերը – համեմատաբար հստակ սահմաններով հոմոգեն դեստրուկցիայի օջախ, որը տեղակայված է էպիֆիզի կենտրոնում, կամ էլ էքսցենտրիկ: Դեստրուկցիայի կենտրոնում երբեմն լինում են կրակալված օջախներ: Միկրոսկոպիկ իրենից ներկայացնում է հիալինային աճառ անկանոն ցրված խոնդրեոցիտներով: Դիֆերենցում են գիգանտ բջջային ուռուցքի և ոսկրի ֆիբրոմայի հետ:

Բուժումը վիրահատական է` աբլաստիկ ռեզեկցիա` դեֆեկտի պլաստիկայով:

Երկար խողովակաձև ոսկրերի, կոնքի, կողերի, ողնաշարի մեծ չափերի խոնդրոմաները կարող են տալ մալիգնիզացիա:

Խոնդրոբլաստոմա
Հազվադեպ է հանդիպում, հիմնականում 5-25 տարեկանում, տեղակայվելով երկար խողովակաձև ոսկրերի մետաֆիզներում կամ էպիֆիզներում, երբեմն էլ տարածվում է դիաֆիզի վրա (ազդրոսկրի, մեծ ոլոքի և բազուկոսկրի պրոքսիմալ ծայրերին):

Դեստրուկցիայի օջախը տեղակայված է էքսցենտրիկ, կամ կորտիկալ շերտի տակ, կամ սուբխոնդրալ շերտում: Կլոր է կամ օվալաձև, հստակ, ուղիղ կոնտուրներով սկլերոզի զոնայի առկայությամբ, որը հիվանդության սկզբում թույլ է արտահայտված:
Հաճախ դիտվում է կորտիկալ շերտի բարակում և արտափքում, իսկ երբեմն էլ քայքայում` էքստրաօսալ կոմպոնենտի առաջացումով:
Խոնդրոբլաստոմային բնորոշ են գիգանտ, բազմակորիզ օստեոկլաստիկ տիպի բջիջներ: Լինում են աճառային միջբջջային նյութի կուտակումներ:
Կլինիկայի հիմքը կազմում են մոտակա հոդում պրոգրեսիվող ցավերը, որոնք ուժեղանում են աշխատանքից հետո և գիշերային ժամերին: Բնորոշ են վաղ առաջացող կոնտրակտուրաները, մկանային ատրոֆիան և սինովիտները:

Բուժումը վիրահատական է` ուռուցքի հեռացումը առողջ հյուսվածքի սահմաններում: Կան նաև չարորակ խոնդրոբլաստոմաներ, որոնց ժամանակ կատարում են ախտահարված հոդը կազմող ոսկրային ծայրերի ռեզեկցիա, ռեցիդիվների դեպքում` նաև ամպուտացիա:

Խոնդրոմիկսոիդ ֆիբրոմա
Հանդիպում է խիստ հազվադեպ: Տարբերում են հետևյալ ձևերը:

1. Տիպիկ ( կլասիկ)
2. Ատիպիկ ձև (բացակայում է բնորոշ արխիտեկտոնիկան):
3. Խառը ձև( ունի և’ խոնդրոմիկսոիդ ֆիբրոմայի, և’ խոնդրոբլաստոմայի կառուցվածք): 4. Մալիգնիզացված ձև (վեր է ածվում խոնդրոսարկոմայի):

Ամենասիրած տեղը երկար խողովակաձև ոսկրերի պրոքսիմալ մետաֆիզն է, հատկապես մեծ ոլոքինը: Ախտահարվում են նաև կարճ խողովակաձև ոսկրերը` հատկապես ոտնաթաթի ոսկրերը:

Ռենտգենոլոգիական պատկերը - երկար խողովակաձև ոսկրերում երկար էքսցենտրիկ դասավորության լիտիկ դեստրուկցիայի օջախ է: Կորտիկալ շերտը բարակած է, փքված: Բնորոշ է առողջ հյուսվածքներից սահմանազատող սկլերոզի օջախը: Երբեմն ուռուցքը քայքայում է կորտիկալ շերտը:

Կարճ խողովակաձև ոսկրերում ուռուցքը ունի կենտրոնական դասավորություն, առաջացնելով ոսկրի իլիկաձև դեֆորմացիա, կորտիկալ շերտի փքման և բարակեցման հաշվին:

Մանկական հասակում բնորոշ են պրոգրեսիվող ցավերը, ուռուցքի արագ աճը, հարակից հոդերում շարժումների սահմանափակումը, մկանային ատրոֆիան, տեղային հիպերթերմիան:
Մեծահասակների մոտ կլինիկան ավելի աղքատ է: Ցավերը չնայած պրոգրեսիվում են, բայց թույլ են արտահայտված: Կոնտրակտուրա չի զարգանում:

Բուժումը վիրահատական է` en block հեռացում` հետագա պլաստիկայով (եզրային կամ հարհոդային ռեզեկցիաներ, հոդի ռեզեկցիա):
Ոչ ադեկվատ հեռացումից հետո լինում են ռեցիդիվներ, հնարավոր է մալիգնիզացիա:
Просмотров: 1068 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz