|
Доска объявлений
Ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Դրանք կարող են կինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ պրոբլեմներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ: Բոլորս էլ մարդ ենք, և բոլորս էլ բավարար չափով տարբեր ենք այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ չգտնենք հպման կետեր իրար հետ: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են օտարանալ, և այս դեպքերում Ձեզ անպայման անհրաժեշտ է մի մարդու օգնություն, ով խորությամբ կհասկանա Ձեր խնդիրը և կօգնի Ձեզ հետ վերադարձնել Ձեր երջանկությունը, հաջողությունը և սեփական անձի նկատմամբ համոզվածությունը:
Հոգեբանը դա մարդ է, որի մասնագիտությունը կայանում է նրանում, որ օգնի Ձեզ ելք գտնել ստեղծված բարդ կյանքի իրավիճակից անելով դա Ձեզ համար փոքրագույն կորուստներով:
Աշխարհում ապրում են միլլիարդավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը իր կյանքի ընդացքում ընդհարվում է, իր համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող պրոբլեմների հետ ու արհեստավարժ հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նա իմանա այդ բոլոր խնդիրների լուծումները:
Չնայած նրան, որ մենք սովոր չենք մեր խնդիրները վստահել օտար մարդու և զգուշությամբ ենք մոտենում քիչ ծանոթ մասնագիտություններին, պետք է հաշվի առնել, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ և կարողանալ անել՝ աշխարհում ամեն մարդու համար նախատեսված է իր, իրեն հատուկ տեղն ու դիրքը:
Հնարավոր չէ, որ աշխարհի բոլոր մարդիկ կարողանան հեշտությամբ և արդյունավետ լուծել իրենց բոլոր պրոբլեմները: Կասեմ ավելին՝ փորձելով ինքնուրույն գտնել լուծումը, մենք միշտ չէ, որ տեսնում ենք իրավիճակի ամբողջական պատկերը և օբյեկտիվ գնահատում մեր շուրջը կատարվածը: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ դիմում ենք "խոհանոցային հոգեբանների"՝ ընկերների և բարեկամների օգնությանը: Այս դեպքում մենք հաշվի չենք առնում, որ մեր մտերիմները՝ շահագրգիռ անձեր են, ովքեր սովոր են մեզ տեսնել միայն որոշակի կողմից և որոշակի ամպլուայի մեջ, հետևաբար նրանք նույնպես չեն կարող մեզ օբյեկտիվ գնահատել:
. |
Просмотров: 589 |
Дата: 30.12.2011
|
|
Ցավոք, բայց այս ամենը վերաբերում է հասարկության միայն որոշ շերտերին, քանզի մեր հասարկության որոշ մասը դեռ հոգեբանների և հոգեբանության մասին սահամանափակ գիտելիքների և ստեղծված համատարած այն թյուր կարծիքի տարածվածության պատճառով, որ հոգեբանին այցելում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ ինչպես ոմանք են ասում, այն մարդիկ ում "գլխի հետ մի բան էն չի", խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենց ծայրահեղ վիճակի:
Սա միայն վկայում է այն մասին, որ հոգեբանները շատ անելիքներ ունեն, որպեսզի կարողնան փոխել իրենց մասնագիտության նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արձագանքը հոգեբանական խորհրդատվության հանդեպ:
Խնդիրը ինֆորմացիայի պակասն է այդ մասնագետների կատարած գործի մասին:
Հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, որ հոգեբանությունը բավականին զարգացած և հին արմատներ ունեցող գիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի համարյա թե բոլոր կողմերը և մշտապես գտնվում է իր դինամիկ զարգացման փուլում:
Հարկավոր է հասկանալ հոգեբանի, հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգենյարդաբանի, հոգեվերլուծողի միջև եղած տարբերությունները:
Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ և իրավունք չունի դեղեր նշանակելու:
Հոգեբանի մոտ այցելում են այն անձինք, ովքեր գտնվում են դժվար հոգեբանական կացության մեջ, իրենց կյանքի տվյալ պահին բախվել են որոշ խնդիրների, անհրաժեշտ է սեփական վարքի կարգավորում կամ էլ միջանձնային փոխհարաբերությունների հարթեցում, հոգեբանական ճգնաժամի հաղթահարում, միջանձնային խնդիրների կարգավորում, ներքին ներդաշնակության հաստատում, սեփական ընդունակությունների բացահայտում և արդյունավետ կիրառում, սուր ապրումների վերացում կամ թուլացում և այլն: Բացի այդ հարկավոր է հիշել, որ հոգեբանական խորհրդատվությունը խիստ գաղտնի գործընթաց է, և գաղտնիությունը հանդիսանում է բարձրակարգ հոգեբանի առաջնային և կարևորագույն որակներից մեկը:
Ցավոք այսօր շատերը հոգեբանին այցելելու փոխարեն նախընտրում են կիսվել իրենց ընկերուհու, ընկերոջ կամ հարզատ մարդկանց հետ, մեկ բաժակ սուրճի սեղանի մոտ հարևաններին պատմել բոլոր անձնական խնդիրները և յուրացնելով նրանց կողմից տրված բոլոր խորհուրդները` կատարել համապատասխան քայլեր:
Միշտ հիշեք, որ ցանակցած անձ անհատականություն է, յուրօրինակ և չկրկնվող, այս կյանքում չկան լրիվ իրար նման մարդիկ, տարբեր են նրանց անձնային և անհատական առանձնահատկությունները, կյանքի փորձը, արժեքային կողմնորոշումները և այլն: Դրա համար վտանգավոր է սեփական փորձից ելնելով խորհուրդներ տալը, քանզի չգիտես, թե ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել, իսկ ցանակացած խորհուրդ տվող առաջին հերթին ինքն է պատասխանատու հետևանքների համար: Եթե նույնիսկ տվյալ խնդրի լուծումները օգնել են մեկին հենց նմանատիպ իրավիճակում, ապա հնարավոր է լրիվ հակառակ ռեակցիա ունենան մյուսի համար և վնասեն նրան:
Բայց հաճախ մարդիկ խուսափում են անձնական գաղտնիքները վստահել որևէ մեկին` կասկածելով հետագայում նրանց կողմից գաղտնիության պահպանման հարցում, իսկ հարազատները, եթե նույնիսկ շատ գաղտնապահ էլ լինեն, ցուցաբերում են զգացմունքային վերաբերմունք ստեղծված խնդրի հանդեպ, չեն կարող ադեկվատ և օբյեկտիվ գնահատել ու վերլուծել իրավիճակը: Ոմանք էլ չեն ցանկանում անհանգստացնել և ցավ պատճառել իրենց հարազատներին անձնական խնդիրներով` մտածելով նրանց առողջության և հոգեկան հանգստության մասին: Նման մարդիկ հաճախ, նախընտրելով սեփական ուժերով խնդրի լուծման մեկ ուրիշ տարբերակ, ոչ ոքի ոչինչ չեն պատմում, պահում են իրենց մեջ, կամ էլ փորձում են լուծումները փնտրել ինքնուրույն (հոգեբանական գրքերի ընթերցման միջոցով):
Ամեն դեպքում խնդիրը անձի ներսում պահելը և չարտահայտվելը որոշ դեպքերում հետագայում կարող է տանել դեպի բարդացում և խորացում` հասցնելով ավելի բարդ հոգեկան վիճակի: Իսկ սեփական ուժերով հաղթահարումը երբեմն անհնար է, քանզի կյանքում գոյություն ունեն խնդիրներ, որոնց սկզբնաղբյուը և լուծումները թաքնված են անգիտակցականի խորը շերտերում, և դրանց դուրս բերումը հնարավոր է միայն հոգեբանի միջամտությամբ:
Հոգեբանի աշխատանքը բավականին ծանր և պատասխանատու աշխատանք է:
Հոգեբանը, ի տարբերություն վերը նշվածների, ունի անձի մասին համապատասխան գիտելիքների հզոր պահեստ, որը նրան թուլ է տալիս այցելուին ճիշտ կողմնորոշելու և ընտրելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մեջ:
. |
Просмотров: 580 |
Дата: 30.12.2011
|
|
Դա կախված է կոնկրետ այն խնդրից, որն ունի այցելուն: Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել ընդամենը 1-2 այցի ընթացքում, որոշ դեպքերում էլ պահանջվում է երկարատև աշխատանք:
Աշխատանքի արդյունավետության կարևոր պայմաններից է անհատական զրույցները և սենյակի կահավորանքը:
Զրույցների ժամանակ սենյակի կահավորանքը և իրերի դասավորությունն այնպիսին պետք է լինի, որ այցելուն ստիպված չլինի նստել մեջքով դեպի դուռը։ Այսպիսի դիրքը այցելուի մոտ անպաշտպանության և ներքին մեծ լարվածության զգացում է առաջացնում, որր թույլատրելի չէ (այդպիսի վիճակում մարդն անգիտակցորեն սպասում է, որ ցանկացած պահի կարող է դուռը բացվել, և կողմնակի մարդիկ կարող են ներս մտնել ու խանգարել իրենց)։
Խոսքը գնում է ոչ թե այցելուի ֆիզիկական հարմարավետության, այլ նրա մոտ իրավիճակը վերահսկելու և պաշտպանվածության բազային, կարևոր զգացումն ապահովելու մասին։ Այդ նույն պատճառով չի կարելի այցելուին նստեցնել դեմքով դեպի լուսավոր պատուհանը կամ ուժեղ լույսի աղբյուրը (այդ դեպքում պատուհանը պետք է վարագուրված լինի)։
Շատ կարևոր են կոնսուլտանտի և այցելուի փոխադարձ դիրքերը։ Ցանկալի չէ այն դեպքը, երբ կոնսուլտանտն ու այցելուն նստում են սեղանի երկու կողմերում՝ իրար դեմ հանդիման։ Այդ դեպքում սեղանը հաղորդակցման արգելք է հանդիսանում, զրուցակիցների միջև պաշտպանական և մրցակցային հակազդումներ հարուցում, որը բնականաբար ցանկալի չէ։ Սեղանի առկայությունր նպատակահարմար է պաշտոնական շփումների և բանակցությունների ժամանակ, այլ ոչ թե ոչ ձևական և անմիջական շփումների դեպքում։ Բացի այդ, դիմահար հայացքների առկայությունր մասնակիցներին մղում է փակվելու և պաշտպանական դիրք գրավելու։
Թերապևտիկ սեանսը ներառում է երեք փուլ, սկզբնական մի քանի րոպեն, որի ընթացքում զրուցակիցներն աստիճանաբար մոտենում են զրույցի բուն թեմային, բուն թերապևտիկ զրույցը, ինչպես նաև վերջին մի քանի րոպեները, որոնց ընթացքում այցելուն "ուշքի է գալիս" ինտենսիվ հույզերի դրսևորումից հետո։ Հարկավոր է հասնել այն բանին, որ այցելուն հեռանալիս հուզական բարվոք վիճակում լինի։ Այդ նպատակով զրույցի վերջին մի քանի րոպեների ընթացքում հուզական լարվածությունը պետք է թուլացվի և թոթափվի։
Սեանսի ավարտման ժամանակ թերապևտը կարող է ասել. "Մեր ժամանակն այսօր սպառվեց։ Ե՞րբ կցանկանայիք նորից այցելել", կամ "Այսօրվա համար բավական է։ Փոքր-ինչ հանգստացեք և եկեք պայմանավորվենք հաջորդ հանդիպման մասին":
Զրույցի ավարտման արդյունավետ և հանձնարարելի ձևերից մեկը հանդիպման արդյունքների ամփոփումն է, որը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից, այցելուի կողմից կամ համատեղ։ Զրույցի կարևոր ասպեկտներին անդրադառնալը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից։ Կարող է կիրառվել ամփոփիչ ռեֆլեքսիա կամ ընդհանրացնող դիտարկում արվի։
Ինչպես սեանսի սկզբում, վերջում ևս կոնսուլտանտը ոտքի է կանգնում, ուղեկցում է այցելուին մինչև դուռը և ջերմորեն հրաժեշտ է տալիս նրան։ Այդպես ավելի լավ է, քան երբ այցելուն հեռանում է՝ սեղանի մոտ թողնելով "չափազանց զբաղված" կոնսուլտանտին:
Կարևոր է, որ այցելուն հեռանալիս որոշակի պատկերացնի իր անելիքները, ճիշտ գնահատի գործընթացից ստացված արդյունքները, նրա նպատակներն ու հնարավորությունները։
Վերջում նշենք, որ նույնիսկ ձևական հրաժեշտը պետք է իրականացվի վստահելի ձևով և ավարտվի ջերմ, բարյացակամ նոտայով։
. |
Просмотров: 594 |
Дата: 30.12.2011
|
|
Հոգեբանական օգնության առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների մատուցումն է:
Հոգեբանական օգնության արդյունքում այցելուն տեղեկանում է իր հոգեկան վիճակի, այս կամ այն ախտորոշիչների առաջացման պատճառների և մեխանիզմների մասին: Հոգեբանական օգնության ընթացքում, նաև, նպատակային ազդեցություն է իրականացվում անձի վրա նրա հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և ստրեսային վիճակներին դիմակայելու նպատակով:
Կարելի է առանձնացնել հոգեբանական օգնության մի քանի ձևեր՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեկոռեկցիա, հոգեթերապիա:
Այս ձևերից յուրաքանչյուրը անձի տարբեր կողմերի վրա ազդեցություն է ենթադրում: Հոգեբանական օգնության ձևերն ունեն տարբեր նպատակներ և իրականացման եղանակներ, կարող են կիրառվել առանձին կամ համատեղ:
Ցավոք, մեր իրականության մեջ բավականաչափ զարգացած չէ հոգեբանական կուլտուրան, այսինքն՝ սեփական հոգեբանական խնդիրները լուծելու մարդու կարողությունը, որը թույլ կտար ինքնուրույնաբար լուծել իր հոգեբանական խնդիրները և առանց էական դժվարությունների հաղթահարել բարդ իրավիճակները։
Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլն։ Կախված տարիքից, կենսական իրադրություններից, անձի անհատական առանձնահատկություններից, մարդու փորձից և այլ գործոններից՝ նման օգնություն կարող է ցուցաբերել.
1. հոգեբանը՝ բազային հոգեբանական կրթությամբ մասնագետը, որը տիրապետում է հոգեկան երևույթների գնահատման և կարգավորման ու շտկման մեթոդներին։
2. հոգեթերապևտը՝ նախկինում ընդունված էր, որ նա պետք է մասնագիտությամբ բժիշկ լինի և մարդուն օգնություն է տրամադրում այն պրոբլեմների լուծման րնթացքում, որոնք կապված են հոգեկան առողջության հետ, սակայն չեն անցնում հոգեկան նորմայի սահմաններից, այսինքն, ըստ էության, հոգեախտաբանական բնույթ չեն կրում։
Հոգեկարգավորման իրավիճակր ընդգրկում է 5 հիմնական տարր.
1. Մարդ, որը տառապում ե սեփական խնդիրների, պրոբլեմների ուղղակի և անուղղակի լուծումներ է փնտրում։ Մարդը, որն ունի խնդիրներ և համապատասխան հոգեբանական օգնության կարիք, կոչվում է այցելու։
2. Մարդը, որն օգնում է և ուսման կամ փորձի շնորհիվ ընկալվում է որպես հոգեբանական օգնություն իրականացնելու ընդունակ անձ, հոգեբանն է կամ հոգեկարգավորողը։
3. Տեսությունը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմների բացատրության համար, ներառում է հոգեդինամիկան, ուսուցման սկզբունքները և այլ հոգեբանական գործոններ։
4. Ընթացակարգերի (տեխնիկաների, մեթոդների) խումբը, որն օգտագործվում է այցելուի պրոբլեմները լուծելու նպատակով։ Դրանք անմիջականորեն կապված են լինում տեսության հետ։
5. Հատուկ սոցիալական հարաբերությունները, որոնք ծառանում են այցելուի և հոգեբանի միջև և օգնում են այցելուի պրոբլեմները հաղթահարելուն։
Հոգեբանը պետք է ձգտի ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որը հնարավորություն կտա այցելուին իրատեսորեն նայել իր պրոբլեմների լուծմանը։ Այս գործոնը բնորոշ է հոգեբանական ներգործության բոլոր ուղղություններին և ձևերին։
. |
Просмотров: 635 |
Дата: 30.12.2011
|
|
Հոգեբանը մասնագետ է, որը զբաղվում է մարդկային անձի հետազոտությամբ և դասակարգմամբ, միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ և անձի վարքը ուղղելով: Հոգեբանը չի նշանակում դեղամիջոցներ:
Հոգեբանի նկարագիրը կազմող բնութագրերը միայն նրա անձնային որակներով չեն սպառվում։ Թերապևտիկ ներգործության առումով կարևոր են նրա կերպարի բաղկացուցիչ մասերը կազմող այլ բնութագրեր ևս։
Կարևոր է, թե ինչպիսի հաստատությունում է հոգեբանը ձեռք բերել իր որակավորումը, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունր։
Ինչպիսի՞ հաստատությունում է նա աշխատում ներկայումս, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունը՛ ինչպիսի՞ կոչումներ և մասնագիտական իրազեկությունը հավաստող փաստաթղթեր ունի նա։
Որոշ հոգեբաններ իրենց աշխատասենյակներում մասնագիտական իրազեկությունը հավաստող դիպլոմներ ու վկայագրեր են փակցնում։
Հոգեբանի կերպարը նկարագրող բնութագրերի մյուս խումբը նրա մասնագիտական հատկանիշներն են:
Պրոֆեսիոնալիզմի առկայությունն անհրաժեշտ է թերապիայի արդյունավետության համար, դրա նախապայմանն է։ Այցելուի վրա թողած ազդեցության առումով, սակայն, այս խմբի տեսակարար կշիռն աննշան է, քանի որ այցելուների ճնշող մեծամասնությունր չի կարող դատողություններ անել կոնսուլտանտի մասնագիտական կարողությունների, նրա վարպետության աստիճանի մասին։ Դրա համար այցելուն պետք է քաջատեղյակ լինի այդ բնագավառին և կոնսուլտանտի մասնագիտական գործունեության նրբություններին։
Հոգեբանի նկարագիրը կազմող բնութագրերի մյուս խումբը նրա զուտ ակնային հատկանիշներն են, որոնք այցելուի հետ փոխհարաբերություններում մղվում են առաջին պլան։ Միանգամից շեշտենք, որ փոխհարաբերություններում վճռորոշ է ոչ թե կոնսուլտանտի իրական անձը, նրա իրական կերպարը, այլ այդ կերպարի ընկալումն այցելուի կողմից։
Այցելուի մոտ նախնական դիրքորոշումների առկայությունը հաճախ հանգեցնում է այն բանին, որ հոգեբանի կերպարն ընկալվում է բավական կոպիտ աղավաղումներով։
Այսպես՝ իր հասցեին քննադատություն սպասող մարդը բարյացակամ ժպիտը կարող է ընկալել որպես քմծիծաղ, ինքն իրեն թերագնահատող մարդն իր հասցեին ուղղված խրախուսանքի և գովեստի խոսքերն ընկալում է որպես կեղծ մխիթարանք, օբյեկտիվորեն չեզոք դիտարկումր կարող է ընկալել որպես խոցելու և նվաստացնելու նպատակով արվող դիտողություն և այլն։ Ընկալման աղավաղումները նվազեցնում են հաղորդակցման արդյունավետությունը, որի հետևանքով փոխհարաբերություններում բազմաթիվ արգելքներ ու դժվարություններ են առաջանում։
Հոգեբանի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Թերապևտիկ փոխհարաբերություններում առաջին հերթին հենց դա է ընկալվում և գնահատվում այցելուի կողմից։
Անկախ նրանից, թե այցելուներն ինչպիսի պրոբլեմներով են դիմում կոնսուլտանտներին, թերապիայի նախնական փուլերում նրանց առավելապես հուզողը լինում է հոգեբանի վերաբերմունքն իրենց նկատմամբ։
Այցելուների ճնշող մեծամասնությունը կոնսուլտանտից սպասում է, որ նա կարողանա զուտ մարդկայնորեն հասկանալ իրենց, աջակցություն դրսևորի, հանդես բերի կարեկցանք, սփոփի և հանգստացնի իրենց, ասել է թե՝ կոնսուլտանտի սուբյեկտիվ վերաբերմունքը նրանց համար առաջնային նշանակություն ունի։ Այս հանգամանքը հաստատվում է նաև հետազոտություններով։
Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։ Թերապևտիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հոգեբանի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-անձնական կյանք ունենալն է։
Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ, նաև փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։
Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։
Հոգեբանը պետք է լավ ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։
Հոգեբանը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։
Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումները թերապիային խոչրնդոտող հիմնական իրողություններն են։ Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։
Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը հոգեբանին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք առավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։
Հոգեբանի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու համար: Շատ կարևոր է նաև թերապիայի ընթացքում սեփական զգացումների ու ապրումների անմիջական գիտակցումը՝ (ռեֆլեքսիայի ընդունակությունը)՝ դրանք վերահսկելու և թերապիայի նպատակներին ծառայեցնելու համար։
Այցելուի նկատմամբ ընդունող վերաբերմունքը թերապիայի արդյունավետության կարևորագույն նախապայմանն է։ Ակնհայտ է, որ այցելուն ներքուստ րնդունելու համար կոնսուլտանտր պետք է ներքուստ ընդունի իր իսկ անձը : Ինքն իրեն (ուրիշներին) ներքուստ ընդունելն ամենևին չի նշանակում չտեսնել սեփական (ուրիշների) անկատարությունն ու թերի կողմերը։ Դա պարզապես նշանակում է հրաժարվել դատապարտելուց, օբյեկտիվ, անկանխակալ կերպով վերաբերվել իրեն և ջանքեր գործադրել առկա անկատարությունների վերացման համար։
Հոգեբանը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։ Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով:
Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար են առանց վստահության, որն այցելուն պետք է տածի հոգեբանի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուի ինքնավարությանը և անկախությունը, հավատա այցելուի ուժերին և դժվարությունները հաղթահարելու կարողությանը։ Այլ կերպ ասած,հոգեբանը բնականոն, անկեղծ, ոչ շինծու վարքագիծ պետք է ունենա։ Ձևական, ոչ անկեղծ վարքագծի ցանկացած դրսևորում կնկատվի զգայուն այցելուի կողմից։
Հոգեբանի անձը պետք է լինի հնարավորին չափ հասուն։ Նա պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել սեփական վարքի և զոհողությունների համար, կարողանա իրատեսական նպատակներ դնել իր առջև, գիտակցի իր սահմանափակությունը։
Սկսնակ կոնսուլտանտները նախրնտրում են աշխատել այնպիսի այցելուների հետ, որոնք անձնային առումով նման են իրենց (մենք ավելի հեշտ ենք հասկանում այն մարդկանց, ովքեր նման են մեզ):
. |
Просмотров: 659 |
Дата: 30.12.2011
|
|
Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:
Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է "փսյուխե - հոգի" և "լոգոս - գիտություն" արմատներից։
Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել "մինչգիտական հոգեբանություն" և "գիտական հոգեբանություն" հասկացությունները։
Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։
Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։
Հոգեբանության զարգացման երկրորդ փուլը համարվում է XVII դարը, և հոգեբանությունը ընդունված էր համարել գիտություն գիտակցության մասին։
Հոգեբանության որպես գիտության զարգացման երրորդ փուլում, որն ընդգրկում է XX դարը, հոգեբանությունը նշանավորվում է որպես գիտություն վարքի մասին։
Եվ, վերջապես, չորրորդ փուլը՝ գիտական հոգեբանության ձևավորման փուլն է, և այն ուսումնասիրում է հոգեկանի (գիտակցության) զարգացման օբեկտիվ օրինաչափությունները, փաստերն ու դրսևորման մեխանիզմները։
Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։
. |
Просмотров: 553 |
Дата: 30.12.2011
|
|
Կարևոր է, որ յուրաքանչյուր սեանս ավարտվի որոշակի կերպով, այսինքն՝ այցելուի մոտ որոշակիության և ավարտվածության զգացում առաջանա։
Ժամանակի սահմանափակության (զրույցի ավարտվելու) մասին հիշեցումը սեանսն ավարտելու հնարքներից մեկն է։ Սրա կիրառման համար զրույցի սկզբում պետք է պայմանավորվել նրա տևողության մասին։
Թերապևտիկ սեանսը ներառում է երեք փուլ, սկզբնական մի քանի րոպեն, որի ընթացքում զրուցակիցներն աստիճանաբար մոտենում են զրույցի բուն թեմային, բուն թերապևտիկ զրույցը, ինչպես նաև վերջին մի քանի րոպեները, որոնց ընթացքում այցելուն "ուշքի է գալիս" ինտենսիվ հույզերի դրսևորումից հետո։ Հարկավոր է հասնել այն բանին, որ այցելուն հեռանալիս հուզական բարվոք վիճակում լինի։ Այդ նպատակով զրույցի վերջին մի քանի րոպեների ընթացքում հուզական լարվածությունը պետք է թուլացվի և թոթափվի։
Սեանսի ավարտման ժամանակ թերապևտը կարող է ասել. "Մեր ժամանակն այսօր սպառվեց։ Ե՞րբ կցանկանայիք նորից այցելել", կամ "Այսօրվա համար բավական է։ Փոքր-ինչ հանգստացեք և եկեք պայմանավորվենք հաջորդ հանդիպման մասին":
Զրույցի ավարտման արդյունավետ և հանձնարարելի ձևերից մեկը հանդիպման արդյունքների ամփոփումն է, որը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից, այցելուի կողմից կամ համատեղ։ Զրույցի կարևոր ասպեկտներին անդրադառնալը կարող է իրականացվել կոնսուլտանտի կողմից։ Կարող է կիրառվել ամփոփիչ ռեֆլեքսիա կամ ընդհանրացնող դիտարկում արվի։
Լայնորեն կիրառվում է նաև այն ձևը, երբ կոնսուլտանտի առաջարկությամբ այցելուն ինքն է ամփոփում զրույցի արդյունքները և հանրագումարի բերում դրանք։
Սեանսի եզրափակման երրորդ ձևը ապագային ուղղված հղումներն են։ Շատ կարևոր է զրույցն ավարտել ջերմ տոնով։
Ինչպես թեմայի ամփոփման ժամանակ, այստեղ ևս կարող են կիրառվել ամփոփիչ դիտարկումներ և եզրակացություններ։ Կոնսուլտանտի խնդրանքով այցելուն կարող է ինքն ամփոփել արդյունքները, իսկ կոնսուլտանտն աջակցում է նրա ինքնուրույն դիտարկումներին։
Զրույցն ավարտին մոտենալիս ոտքի կանգնելը նույնպես ավարտելու շատ համոզիչ ձև է, թեև բավական կտրուկ է և ուղղակի։ Որոշ դժվար այցելուներ չեն ցանկանում ավարտել զրույցը և շարունակում են անհոգ խոսել ժամանակը սպառվելուց հետո էլ։ Այդ ժամանակ ոտքի կանգնելով՝ ուղղակի ցույց է տրվում, որ հանդիպումն ավարտված է։ Սա կարելի է անել փոքր-ինչ մեղմ ձևով, եթե կոնսուլտանտը ոտքի կանգնի դադարի ժամանակ, երբ այցելուն ավարտում է մի թեմա կամ կամ միտք և դեռ չի հասցրել անցնել մեկ այլ թեմայի։
Ավելի ձևական իրավիճակում (օրինակ՝ չափահաս տղամարդու հետ առաջին սեանսի վերջում) օգտակար է ձեռքսեղմումը որպես ամփոփիչ ժեստ։ Նուրբ ժեստերի կիրառմամբ ևս կոնսուլտանտն ակնարկում է զրույցի ավարտվելու մասին։ Նա, օրինակ, հպանցիկ նայում է ժամացույցին, ձեռքերը դնում է ծնկներին և հակվում է առաջ՝ պատրաստվելով ոտքի կանգնել (ստարտային կեցվածք)։ Սա բնավ չի նշանակում, որ կոնսուլտանտը գրգռվածության և նյարդայնության նշաններ պետք է ցույց տա, օրինակ՝ սկսի գրասեղանի վրա տեղափոխել թղթերը կամ դրանք դասավորել՝ ուշադրություն չդարձնելով այցելուին։
Ինչպես սեանսի սկզբում, վերջում ևս կոնսուլտանտը ոտքի է կանգնում, ուղեկցում է այցելուին մինչև դուռը և ջերմորեն հրաժեշտ է տալիս նրան։ Այդպես ավելի լավ է, քան երբ այցելուն հեռանում է՝ սեղանի մոտ թողնելով "չափազանց զբաղված" կոնսուլտանտին:
Կարևոր է, որ այցելուն հեռանալիս որոշակի պատկերացնի իր անելիքները, ճիշտ գնահատի գործընթացից ստացված արդյունքները, նրա նպատակներն ու հնարավորությունները։
Վերջում նշենք, որ նույնիսկ ձևական հրաժեշտը պետք է իրականացվի վստահելի ձևով և ավարտվի ջերմ, բարյացակամ նոտայով։
. |
Просмотров: 581 |
Дата: 30.12.2011
|
|
Դիմադրությունը այցելուի պաշտպանական հակազդումների ամբողջությունն է, թերապևտիկ գործընթացի նկատմամբ գիտակցված կամ անգիտակցական խոչընդոտների ստեղծումը։ Փաստորեն, դիմադրությունը տրանսֆերի պաշտպանական ձևն է։ Դիմադրությունն ի հայտ է գալիս, երբ իրավիճակը այցելուի կողմից ընկալվում է որպես սպառնալիք։ Անձին ուղղված սպառնալիքը կարող է լինել ինչպես արտաքին (կոնսուլտանտի իրական կամ թվացյալ գնահատումները), այնպես էլ ներքին։ Պաշտպանական մեխանիզմներին վերաբերող բաժնում արդեն նշել ենք, որ անձը շատ հաճախ պաշտպանվում է իր իսկ ներսից եկող զգացումներից, իմպուլսներից, որոնց գիտակցումը սպառնում է նրա ինքնագնահատականին։ Այդպիսի դեպքերում նա ճնշում, արտամղում է իր զգացումները և դիմադրում է իր իսկ ներսից եկող իմպուլսներին։ Հոգեթերապիայում դիմադրությունը ևս, տրանսֆերի նման, ենթակա է վերլուծման և մեկնաբանման։ Գիտակցելով սեփական դիմադրությունը, ոչ ադեկվատ պաշտպանական մեխանիզմները՝ այցելուն կարող է ձերբազատվել դրանցից։ Դիմադրությունը կարող է նկարագրվել որպես զգացումների ագատ դրսևորման հակառակ բևեռ։ Հոգեթերապիայում հայտնի է այս օրինաչափությունը, որքան ավելի քիչ պաշտպանական հակազդումներ է դրսևորում այցելուն գործընթացի սկզբնական փուլերում, այնքան ավելի կառուցողական և արդյունավետ են դառնում նրա դիրքորոշումներն ու հակազդումները հետագայում։ Դիմադրությունը դրսևորվում է այցելուի ներքին երկվության, ամբիվալենտության հետևանքով։ Մի կողմից՝ նա ցանկանում է ազատվել իր պրոբլեմներից, մյուս կողմից՝ դիմադրում է դրա համար պահանջվող փոփոխություններին։ Մի կողմից՝ նա ուզում է օգնություն ստանալ մյուս կողմից՝ հրաժարվում է իրական օգնությունից։ Դիմադրությունը հիմնականում անգիտակցական երևույթ է։ Քանի որ դիմադրությունը խանգարում է թերապիային, ապա փոխհարաբերությունների ընթացքում այն պետք է հասցնել նվազագույն մակարդակի։ Ուժեղ արտահայտված դիմադրության դեպքում թերապիան արդյունավետ չի լինում։ Դիմադրությունն այս կամ այն չափով առկա է բոլոր զրույցների ընթացքում և կարող է դրսևորվել ամենաբազմազան ձևերով։ Կոնսուլտանտի հետ միշտ և ամեն ինչում համաձայնվելը նույնպես դիմադրության ձևերից է։ Դիմադրությունր կարող է դրսևորվել սկսած բացահայտ և ընդգծված ձևերից, ինչպիսիք են գործընթացից հրաժարվելը, կոնսուլտանտին մեղադրանքներ ներկայացնելը, վիճաբանությունը, կոնֆլիկտները, հանդիպմանը չներկայանալը, մինչև նուրբ, քողարկված և հազիվ նկատելի ձևերը, ինչպես անուշադրությունը, անվճռականությունը և անվստահությունը։ Փորձառու կոնսուլտանտների վարպետության դրսևորումներից մեկն էլ դիմադրության տարբեր ձևերը նկատելու և դրանց հետ համապատասխան աշխատանք տանելու ունակությունն է, քանի որ դիմադրությունը կարող է դրսևորվել բազմազան ձևերով։ Դիմադրությունը հազվադեպ է լինում գիտակցված և հիմնականում դրսևորվում է որպես անգիտակցական երևույթ։ Դիմադրության հետ տարվող աշխատանքն օգնում է այցելուին հասկանալ, թե նա ինչ ձևերով է պաշտպանվում գործընթացից, և հնարավորություն է ստեղծում ձերբազատվել դրանից: Թեև դիմադրությունն արգելակում և կասեցնում է թերապիայի գործընթացը, այն ունի նաև դրական նշանակություն։ Նախ և առաջ դիմադրությունը հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ, որի օգնությամբ այցելուն նվազեցնում և կարգավորում է իր սուր տագնապը։ Այն թույլ է տալիս կազմալուծումից փրկել այցելուի պաշտպանական մեխանիզմներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձևավորվել և ամրագրվել վարքի նոր, կառուցողական ձևերը։ Այդ առումով դիմադրությունն օգտակար մեղմիչի ֆունկցիա է իրականացնում գործրնթացի վաղ փուլերում: Դիմադրության արժեքավորությունն այն է, որ կոնսուլտանտի համար դիմադրությունը դիագնոստիկայի և կանխատեսումների հիմք է հանդիսանում, ինչպես նաև գործընթացի զարգացման ցուցանիշ է ծառայում։ Այցելուները կոնսուլտանտի նկատմամբ ջերմությունը հաճախ փոխում են հակառակ զգացումների այն դեպքերում, երբ այլես չեն զգում կոնսուլտանտի հետ փոխհարաբերությունների, ասել է թե՝ թերապիայի կարիքն ու անհրաժեշտությունը։ Հետնաբար այդպիսի դրսևորումը կարող է ծառայել որպես գործընթացն ավարտելու անհրաժեշտության ցուցանիշ: Դիմադրության ուժգնությունից է կախված՝ այցելուն կդադարեցնի՞ հանդիպումները, կհրաժարվի՞ գործընթացից, թե՞ կշարունակի այն։ Կոնսուլտանտը պետք է զգուշանա այն բանից, որ անհաջողության դեպքում մեղքն ամբողջովին այցելուի վրա չբարդի։ Նա պետք է կարողանա օբյեկտիվորեն վերլուծել գործընթացը, քանի որ դիմադրության ուժեղացումը, հետևաբար նաև գործրնթացից հրաժարվելր, կարող է պայմանավորված լինել թերապևտիկ տեխնիկաների ոչ ճիշտ գործադրմամբ։ Դիմադրության դրսևորումների ժամանակ կարող է գործադրվել "նկատել, բայց ուշադրություն չդարձնել" հնարքը։ Թույլ կամ չափավոր դիմադրության առկայությունը նորմալ ընթացք է, և դեռևս չի նշանակում, թե այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Դիմադրության այդպիսի դրսևորումները նկատելր կոնսուլտանտին օգնում է զգուշանալ և այդպիսով խուսափել դիմադրության ուժեղացումից։
. |
Просмотров: 737 |
Дата: 30.12.2011
|
|
Զգացումների անդրադարձումը թերապևտիկ կարևորագույն տեխնիկաներից է և լայնորեն կիրառվում է տարբեր ուղղությունների ներկայացուցիչների կողմից։
Ռեֆլեքսիայի շնորհիվ ձեռք է բերվում երկու կարևորագույն նպատակ.
ա) այցելուն զգում է, որ իրեն հասկանում են.
բ) ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն սկսում է հասկանալինքն իրեն։
Ռեֆլեքսիան այնպիսի հնարք է, որի գործադրումը կոնսուլտանտից մեծ վարպետություն և փորձ է պահանջում։ Արտաքուստ բավական պարզ թվացող այս տեխնիկան ունի իր կիրառման դժվարությունները: Ռեֆլեքսիան կոնսուլտանտի այնպիսի պատասխան ռեպլիկն է այցելուի այս կամ այն ասույթին, որի ժամանակ կոնսուլտանտր նոր ձևակերպումներով, այլ բառերով անդրադարձնում է այցելուի խորքային զգացումները կամ դիրքորոշումներր, որոնք չեն գիտակցվում նրա կողմից և մասամբ են ներկայացված լինում այցելուի բառերում։
Ռեֆլեքսիայի նշանակությունը թերապիայում անչափ մեծ է։ Մի որոշ իմաստով ողջ հոգեթերապիան զգացումների անդրադարձում է։ Ռեֆլեքսիան, այցելուի ուշադրությունը բևեռելով նրա զգացումների վրա, թույլ է տալիս իջնել գիտակցվածության մակարդակից ավելի խոր շերտեր, պարզ կերպով հասկանալ սեփական խորքային մտքերն ու զգացումները, իրարամերժ, երբեմն նույնիսկ վախեցնող զգացումներն ու մղումները, հասկանալ իր վարքը պայմանավորող իրական դրդապատճառները և արդյունավետ գործելակերպ մշակել։ Ինչպես ցանկացած այլ գործունեություն յուրացնելիս, մարդու խնդիրը միանգամից պարզվում և հեշտանում է, երբ նա հասկանում է, թե ինչն է իրեն խանգարում։
Ռեֆլեքսիան այցելուին ստիպում է մտածել դրանց մասին ոչ թե որպես օտար և կողմնակի բաների, այլ որպես իր անձի բաղկացուցիչ մասերի։ Սա շատ կարևոր է այնքանով, որ այցելուն իր պրոբլեմների պատճառները արտաքին, այսինքն՝ իր կողմից անվերահսկելի ուժերի և հանգամանքների մեջ տեսնելու փոխարեն սկսում է հասկանալ, որ այդ պատճառներն իր ներսում են, դրանք իր մտքերն են, իր դիրքորոշումներն ու վարքը։ Այստեղից էլ տրամաբանորեն բխում է, որ հարկավոր է փոխել ոչ թե արտաքին հանգամանքներր, այլոց վարքը, այլ՝ իրեն։
Ռեֆլեքսիայի կիրառման ժամանակ կոնսուլտանտր պետք է կարողանա կռահել այցելուի զգացումներր, որոնք ներկայացված չեն նրա բառերում և փորձի անդրադարձնել հենց դրանք։ Փորձառու կոնսուլտանտները կարողանում են ավելի արագ կռահել այցելուի զգացումները և ավելի արդյունավետորեն անդրադարձնել դրանք։
Փորձառու կոնսուլտանտները սկսնակներից տարբերվում են ռեֆլեքսիայի կիրառման վարպետությամբ։ Ռեֆլեքսիան պահանջում է զգայունություն և կենտրոնացում այցելուի զգացումների վրա։ Սա մեկն է այն դժվարություններից, որոնց պատճառով ռեֆլեքսիան առօրյա փոխհարաբերություններում չի հանդիպում, որքան էլ որ հասուն լինեն զրուցակիցները։ Հասկացման այսպիսի հակազդում ապահովելը հոգեթերապիայի մենաշնորհն է, մեկն այն յուրահատկություններից, որոնցով հոգեթերարապիան տարբերվում է առօրյա հարաբերություններից, օգնող վարքի առօրյա տարատեսակներից։
Ռեֆլեքսիան կարող է գործադրվել երեք ձևով.
ա) Անմիջական (անհապաղ)։ Կիրառվում է այցելուի մոտ այս կամ այն կարևոր զգացումը դրսևորվելուց անմիջապես հետո։
բ) Հանրագումարային. Այսպիսի ռեֆլեքսիան ներառում, միավորում է այցելուի մի քանի զգացումներ, որոնք նա դրսևորել է զրույցի նախորդ մի քանի դրվագներում։
գ) Ամփոփիչ (եզրափակող) ռեֆլեքսիան ներառում է ամբողջ զրույցի կարևոր ասպեկտները, հանրագումարի է բերում ողջ հանդիպման կարևոր արդյունքները։
Ռեֆլեքսիայի՝ որպես թերապևտիկ հնարքի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք պատճառներով.
1. Ռեֆլեքսիան հասկացված լինելու զգացում է առաջացնում։ Շատ նևրոտիկներ տառապում են չհասկացված լինելու զգացումից։
2. Ռեֆլեքսիան օգնում է հաղթահարել այսպես կոչվող արատավոր շրջանը (փակ շրջան), որի էությունը հետևյալն է. հաղորդակցման մեջ նախնական դիրքորոշումների առկայությունը հանգեցնում է հաղորդակցման պարտնյորի և նրա վարքի ոչ ադեկվատ ընկալման։ Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդն սկսում է հասկանալ իր և շրջապատողների վարքի իրական դրդապատճառները, դադարում է նրանց իրականում գոյություն չունեցող դիտավորություններ և հատկանիշներ վերագրել։
Մասնավորապես, ռեֆլեքսիայի գործադրման շնորհիվ կարող են վերանալ "չար կամք, չար դիտավորություններ" տիպի ինքնապատճառաբանումները (նախորդ երկու օրինակներր "չար դիտավորությունների" վերագրման տիպական դեպքեր են)։ Ռեֆլեքսիայի շնորհիվ մարդը սկսում է հասկանալ, որ մարդու արարքները պայմանավորված են կոնկրետ իրավիճակներում կոնկրետ դրդապատճառներով, այլ ոչ թե մարդու էությամբ։ Նա սկսում է "վատ մարդ" և "վատ արարք" հասկացությունները տարբերել միմյանցից։
3. Ռեֆլեքսիայի թերևս ամենակարևոր նշանակությունն այն է, որ նրա միջոցով պարզ են դառնում պատճառները։ Ռեֆլեքսիայի միջոցով այցելուն հասկանում է, որ զգացումները վարքի պատճառ են հանդիսանում, և սկսում է ըստ արժանվույն գնահատել դրանք:
4. Երբեմն հույզերն ու զգացումները հախուռն հորձանքով պարուրում են մեզ։ Մենք միախառնված, ոչ պարզ կամ իրարամերժ զգացումներ ենք ունենում։ Դրանք գալիս են անձի խորքերից, անգիտակցական ոլորտից, մշուշոտ են և վախեցնող, քանի որ դրսևորվում են անկառավարելի իմպուլսների ձևով։ Այդպիսի պահերին մարդն զգում է, որ չի կառավարում իրեն։ Եթե որևէ մեկր փորձում է անկեղծորեն հասկանալ մեզ և բացատրել այդ զգացումների իմաստը, ապա մենք բարձր կգնահատենք այդ մարդուն։
Թերապևտիկ զրույցների ժամանակ հաճախ է պատահում, երբ այցելուի մոտ հույզերն ու զգացումներր հանկարծ հախուռն կերպով սկսում են հորդել՝ նրա իսկ կամքից ու ցանկությունից անկախ։ Այդպիսի պահերին այցելուի ներսում ինչ-որ բան "փուլ է գալիս", հուզական ալիքներր ողողում, տիրում են նրան և սկսում են իմպուլսիվ կերպով դուրս հորդել։ Սա միանգամայն նորմալ երևույթ է, նման պահերին կոնսուլտանտը պետք է հանգստություն պահպանի, հնարավորություն տա այցելուին հանգիստ կերպով արտահայտել իր հույզերը, այնուհետև "ուշքի գալ" և կարգի բերել իրեն։ Ոչ պարզ, հախուռն և անկանոն զգացումները պարզեցնելր և ճշգրտելը վերացնում է այցելուի համար դրանց անհասկանալիությունը, անորոշությունը և մշուշը ցրվում են։ Մտածողությունը պարզվում է, այցելուի մտքերը դառնում են ավելի կանոնավոր և նպատակասլաց։ Դա վստահության և իրավիճակր վերահսկելու զգացում է առաջացնում։ Ասպիսով՝ ռեֆլեքսիան պարզեցման ֆունկցիա է իրականացնում։
5. Ճշգրիտ ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ ինքն ընտրության հնարավորություն ունի։
6. Ճիշտ գործադրված ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն հասկանում է, որ մարդկանց վարքի գնահատականները, նորմերն ու չափանիշները համընդհանուր բնույթ չեն կրում և դրսից չեն պարտադրվում իրեն:
Ռեֆլեքսիայի շնորհիվ այցելուն զգում է, որ իր իրավիճակը, իր պրոբլեմները ինչ-որ բացառիկ բան չեն։ Ռեֆլեքսիայի գործադրման ժամանակ կոնսուլտանտը զգացնել է տալիս, որ այցելուն իր պրոբլեմներով միակը չէ, որ նմանատիպ պրոբլեմներ ունեն կոնսուլտացիա դիմող այցելուների մեծամասնությունը, և այդ առումով այցելուն բացառություն չի կազմում։
Ռեֆլեքսիան արդյունավետ է, երբ այն կիրառվում է ճշգրիտ և անհրաժեշտ վարպետությամբ։
. |
Просмотров: 1144 |
Дата: 30.12.2011
|
|
Հոգեբանական հետազոտության ավանդական մեթոդներից մեկը զրույցն է որը սովորաբար մտնում է կոնկրետ ուսումնասիրության նպատակով ստեղծվող մեթոդիկաների մեջ։
Հոգեբանական զրույցը մարդկանց առօրյա զրույցներից տարբերվում է հետազոտական նպատակի հստակ զիտակցմամբ և հետազոտության պլանի առկայությամբ։ Զրույցի ընթացքում ուսումնասիրվողի հետ անմիջական շփման մեջ մտնելով հոգեբանը հնարավորություն ունի դիտելու և գրանցելու ոչ միայն նրա խոսքային պատասխանները, այլև դիմախաղր, ողջ վարքագիծը, ինչպես նաև այն օբյեկտիվ իրադրությունը, որտեղ ընթանում է զրույցը:
Զրույցի ընթացքում առաջադրվող հարցերը պետք է կրեն հստակորեն ու հասկանալի լեզվով ձևակերպված այնպիսի խնդիրների կամ առաջադրանքների բնույթ, որոնք բնական են և թույլ են տալիս բացահայտել ուսումնասիրվող երևույթների հատկությունները: Քանի որ հարցերից յուրաքանչյուրին տրվող պատասխանր ստեղծում է հոգեբանական նոր իրավիճակ, ապա հաջորդ հարցը առաջաղրելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ փոփոխությունը։
Զրույցը պետք է նաև անհատականացված լինի։ Դա նշանակում է, որ պլանը կազմելիս զրույցի ընթացքում պետք է հաշվի առնել այն անձի անհատական առանձնահատկությունները, որին փորձում են ուսումնասիրել այդ մեթոդով։ Այս և նախորդ պահանջները բավարարելու համար հոգեբանը պետք է ունենա լայն գիտելիքներ և վարպետություն։ Միայն առաջին հայացքից է թվում, որ իբր զրույցի մեթոդը կիրառելը հեշտ գործ է։ Սակայն այն իրականում բարդ է:
Հոգեբանական զրույցր նպատակահարմար է կիրառել երկու հիմնական եղանակով։ Այն, ամենից առաջ, ուսումնասիրվող երևույթների մասին նախնական տվյալներ ստանալու միջոց է։ Զրույցին պետք է հետևի լրացուցիչ դիտումների, գիտափորձերի և այլ մեթոդներով կատարվող օբյեկտիվ ուսումնասիրությունը։
Զրույցը շատ օգտակար է ուսումնասիրվող անձի այս կամ այն առանձնահատկության կամ դրանց խմբի զարգացման պատմության, մարդու անցյալի մասին տվյալներ ստանալու համար (հոգեբանական անամնեզ)։
Դրանց վերլուծությունը հաճախ թույլ է տալիս բացատրություններ գտնել նրա այժմյան վարքագծի և հոգեվիճակների որոշ կողմերի համար։
Ինչպե՞ս սկսել զրույցը։ Այցելուների մեծամասնությունը դժվարանում է միանգամից հայտնել իր այցելության նպատակը և շարադրել իր պրոբլեմները։ Դա միանգամայն բնական է և հասկանալի։ Առաջին հանդիպման սկզբում նրանք կոնսուլտանտի հանդեպ տածում են այն նույն զգացումները, ինչ մենք սոովորաբար զգում ենք անծանոթ մարդկանց նկատմամբ (զգուշավորություն, անվստահություն, որոշակի հեռավորության պահպանում, որոշակի կաշկանդվածություն)։
Հոգեբանորեն էլ ավելի դժվար է միանգամայն անծանոթ մարդուն, թեկուզ և նա մասնագետ լինի, միանգամից պատմել իր ցավոտ անձնական խնդիրների մասին։ Այդ պատճառով էլ այցելուներր նախնական, չեզոք թեմաներով փոքրիկ զրույցների և իրավիճակին հարմարվելու կարիք են զգում։ Քանի որ դա կապված է այցելուի ներքին լարվածության հետ, ապա նրան այդպիսի հնարավորություն պետք է տրվի։ Զրույցն սկսելը կարող են նախաձեռնել ինչպես այցելուն, այնպես էլ կոնսուլտանտը։ Եթե սկսելը նախաձեռնում է կոնսուլտանտը, ապա նա նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և պատասխանատվություն է ստանձնում զրույցի հետագա ընթացքի համար։
Նախնական զրույցի թեմաները կարող են լինել տարբեր, օրինակ՝ վերջին թարմ նորությունները, ընդհանուր ծանոթների մասին և այլն։ Բոլոր դեպքերում այդպիսի նախնական զրույցները մի քանի րոպեից ավել չպետք է տևեն։ Ծեծված կամ, ընդհակառակը, նրբացված թեմաներով զրույցները կարող են հանգեցնել ձգձգված հարաբերությունների, որը բնավ ցանկալի չէ։
Դիտումները ցույց են տվել, որ եթե զրույցի առաջին հինգ րոպեների ընթացքում զրուցակիցները որոշակի դիրքեր չեն ընտրում (խոսքը ֆիզիկական դիրքերի մասին չէ), ապա զրույցը դառնում է դժվար կառավարվող և վերահսկվող։
Ցանկալի է խուսափել «պրոբլեմ» կամ նման այլ բառեր գործածելուց։ Դա անհարկի ծանրակշռություն և ձևական-պաշտոնական բնույթ է հաղորդում զրույցին։ Որքան ավելի հասարակ և պարզ բառերով կառուցվի զրույցը (ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում), այնքան ավելի լավ։
Ընդհանրապես հարկավոր է նկատի ունենալ որ թերապևտիկ փոխհարաբերություններին, ինչպես և ցանկացած այլ միջանձնային հարաբերության, բնորոշ է հուզական վիճակների փոխադարձ ինդուկցիան, երբ հաղորդակցման պարտնյորներից մեկի հուզական վիճակը փոխանցվում է մյուսին։
Կոնսուլտանտի հանգիստ, վստահ և գործնական վիճակը փոխանցվում է այցելուին և զգալիորեն հեշտացնում է նրա գործը։
Կոնսուլտանտը պետք է փարատի այցելուի տագնապը հանգիստ պահվածքով, բարյացակամ մթնոլորտ ստեղծելով և աջակցությամբ։ Այդ նպատակով կոնսուլտանտների մեծամասնությունը մշակում է նախնական զրույցների մի քանի թեմաներ, որոնք կիրառվում են անհրաժեշտության դեպքում և նպաստում են փոխհարաբերություններում "կամուրջի" ձևավորմանը։
Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման կարևորագույն պայմաններից մեկն էլ զրույցների երաշխավորված գաղտնիությունն է (կոնֆիդենցիալության)։ Կոնսուլտանտը ոչ մի դեպքում չպետք է տարածի այցելուի անձի և նրա պրոբլեմների մասին իր ունեցած տեղեկությունները։ Գաղտնիության խախտումը մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է, որի համար հոգեբանը կարող է զրկվել աշխատանքից:
Առանց վստահելի փոխհարաբերությունների ձևավորման թերապևտիկ հարաբերությունները զարգանալ չեն կարող։ Վստահելի փոխհարաբերությունների ձևավորման չորս անհրաժեշտ նախապայմաններն են.
ա) հուզական ջերմ տրամադրվածությունը (ապրումակցման առկայությունը, այցելուի դժվարությունների նկատմամբ անտարբեր չլինելը).
բ) ընդհանուր նպատակների հասկացումը,
գ) հարաբերությունների բնականությունր, շինծու, արհեստական չլինեը.
դ) զրույցների գաղտնիության մեջ այցելուի համոզված լինելը։
Թեմայի, զրույցի հատվածի ամփոփումը
Զրույցը կարող է ավարտվել ամփոփիչ ռեֆլեքսիայով։
Կոնսուլտանտի խոսքի տեսակարար կշռի ավելացումը ևս "անջատող" ազդեցություն է գործում և կանխում է այցելուի կողմից իր պրոբլեմների մեջ չափից ավելի խորանալը։
Վերջապես, թեման ամփոփելու համար ուղղակի մեկնաբանում (ինտերպրետացիա) կարող է կիրառվել։ Օրինակ՝ կոնսուլտանտը կարող է ասել. "Ես տեսնում եմ, որ Դուք վշտացաք (հոգնեցիք, տրամադրությունն ընկավ)։ Եկեք առայժմ թողնենք դա և շարունակենք զրուցել Ձեր պլանների մասին"։
Երբեմն այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում հավաստիացնել այցելուին այն բանում, որ այդ թեմային նրանք կանդրադառնան ավելի ուշ, հաջորդ հանդիպումների ընթացքում։
. |
Просмотров: 780 |
Дата: 30.12.2011
|
|
|
|