Понедельник, 21.07.2025, 02:01
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (որկորի)
22:59
Քաղցկեղ (որկորի)
Որկորի քաղցկեղն այս օրգանի ամենահաճախակի հիվանդությունն է: Քաղցկեղը կազմում է որկորի հիվանդությունների 60-80%-ը: Որկորի մյուս չարորակ նորագոյացություններին (սարկոմա, մելանոմա, նևրինոմա և այլն) բաժին է ընկնում մոտ 1%-ը:
Որկորի քաղցկեղը հիմնականում հանդիպում է տարեց հասակում (80% դեպքերում 60 տարեկանից բարձր), հավասարապես ախտահարելով տղամարդկանց և կանանց:

Որկորի քաղցկեղի զարգացման մեջ մեծ դեր են խաղում

- որկորի լորձաթաղանթի խրոնիկ բորբոքումները` մեխանիկական, թերմիկ կամ քիմիական գրգռիչների հողի վրա

- կարդիայի ախալազիան` հատկապես որկորի զգալի լայնացմամբ

-սպիական ստրիկտուրաներ քիմիական այրվածքից հետո

-որկորի խրոնիկ խոցեր, պոլիպներ

-որկորի պապիլոմա - օբլիգատ նախաքաղցկեղ

-Բարրետի որկոր

-սիդերոպենիկ սինդրոմ (Պլամեր-Վինսոնի սինդրոմ)

Չնայած որկորի քաղցկեղը կարող է տեղակայել որկորի երկարությամբ ցանկացած բարձրության վրա, այն առավել հաճախ զարգանում է որոշակի հատվածներում` ֆիզիոլոգիական նեղացումներում` մուտքի մոտ, շնչափողի բիֆուրկացիայի մակարդակին և ստոծանիական նեղացման շրջաններում:

Պետք է հստակ տարանջատել բուն որկորի քաղցկեղը ստամոքսի վերին երրորդականի (կարդիայի) քաղցկեղից, որն իր զարգացման հետ տարածվում է դեպի որկոր (կարդիոէզոֆագեալ քաղցկեղ):
Վերջինս միշտ ունի ադենոկարցինոմայի կառուցվածք:

Մակրոսկոպիկ տարբերում են որկորի քաղցկեղի հանգուցավոր, խոցային և ինֆիլտրատիվ ձևեր:

Հյուսվածաբանական կառուցվածքը – տափակբջջային քաղցկեղ (մոտ 90% դեպքերում), ավելի հազվադեպ` բազալբջջային, կոլոիդ կամ գեղձային քաղցկեղ (որպես կանոն, որկորի ստորին կրծքային հատվածում):

Որկորի քաղցկեղը մետաստազավորում է լիմֆոգեն (պարաէզոֆագեալ, պարանոցային, միջնորմային, ընդերային ցողունի ավշահանգույցներ) և հեմատոգեն (լյարդ, թոքեր, պլևրա, ոսկրեր, գլխուղեղ) ճանապարհներով:
Ուռուցքը տարածվում է նաև որկորի պատով` վեր և վար ուղղություններով:

Որկորի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի

T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար,

T0 - առաջնային ուռուցքը չի որոշվում,

Tis – նախաինվազիվ քաղցկեղ - carcinoma in situ

T1 – ուռուցքը ներաճում է որկորի պատը մինչև ենթալորձային շերտ

T2 – ուռուցքը ներաճում է որկորի պատը մինչև մկանային շերտ

T3 – ուռուցքը ներաճում է որկորի պատը մինչև ադվենտիցիա

T4 – ուռուցքը տարածվում է հարևան կառուցվածքներին

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար

N0 - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման
նշանները

N1 – առկա են մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար

M0 – չկան հեռավոր մետաստազների նշաններ

M1 – առկա են հեռավոր մետաստազներ

Որկորի ստորին-կրծքային հատվածի քաղցկեղի համար

M1a – մետաստազներ ընդերային ավշային հանգույցներում

M1b – առկա են ուրիշ հեռավոր մետաստազներ

Որկորի միջին-կրծքային հատվածի քաղցկեղի համար

M1a – չի կիրառվում

M1b – ոչռեգիոնար ավշահանգույցներ և ուրիշ հեռավոր մետաստազներ

pTNM հետվիրահատական հիստոպաթոլոգիական դասակարգումը

pT, pN և pM կատեգորիաները համապատասխանում են T, N և M կատեգորիաներին:

G հյուսվածաբանական տարբերակման (դիֆերենցման) աստիճանը

Gx – դիֆերենցման աստիճանը չի որոշվել

G1 – դիֆերենցման բարձր աստիճան

G2 – դիֆերենցման միջին աստիճան

G3 – դիֆերենցման ցածր աստիճան

G4 – չդիֆերենցված ուռուցք

Կլինիկական պատկերը

Տարբերում են երեք խումբ ախտանշաններ.

1. որկորի ախտահարման ախտանշաններ

2. ընդհանուր ախտանշաններ

3. որկորի սահմաններից դուրս ներաճման ախտանշաններ:

Դիսֆագիան (կլման դժվարացումը) – հիվանդության ամենահաճախակի (70-98%) և սովորաբար առաջին (20-25%-ի մոտ), բայց հազվադեպ վաղ ախտանշանն է: Որկորի քաղցկեղի ժամանակ այն 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան որկորի մնացած բոլոր հիվանդությունները միասին վերցրած: Դիսֆագիայի առաջացման ժամանակ նշանակություն ունեն մեխանիկական (աճող ուռուցքով օրգանի լուսանցքի հարաժող խցանում) և ռեֆլեկտոր (որկորի վերադիր հատվածների սպազմ) գործոնները:
Դիսֆագիան սկզբում կրում է ոչմշտական բնույթ, քանի որ պայմանավորված է ոչ թե ուռուցքով որկորի նեղացմամբ, այլ սպաստիկ երևույթներով (ինտրամուրալ նյարդային հյուսակի ախտահարում), ուռուցքի աճի հետ դիսֆագիան դառնում է ավելի արտահայտված և մշտական, ընդհուպ մինչև սննդի, հետո նաև հեղուկի լրիվ անանցանելիության զարգացման:

Դիսֆագիան ավելի արտահայտված է էնդոֆիտ և ավելի ուշ է առաջանում ուռուցքի էկզոֆիտ աճի դեպքում:
Ցավեր կրծոսկրի հետևում, բութ բնույթի, առաջանում են սննդի ընդունման ժամանակ, կարող են ճառագայթել մեջք, պարանոց, կրծքավանդակի ձախ կես:
Ռեգուրգիտացիա (որձկում), որկորային փսխում, սրտխառնոց, արյունահոսություն որկորից:
Ուժեղացած թքահոսություն – ռեֆլեկտոր մեխանիզմով:
Ընդհանուր ախտանշաններ – թուլություն, ադինամիա, ախորժակի անկում, դյուրհոգնելիություն:

ՈՒռուցքի ներաճում`

- հետադարձ ներվ – ձայնի խռպոտություն

- սիմպատիկ ներվ – Կլոդ Բեռնար-Հորների սինդրոմ

- թափառող ներվ - բրադիկարդիա, հազի նոպաներ, փսխում

- ստոծանիական ներվ - զկրտոց, ախտահարման կողմում ստոծանու պարալիչ

- շնչափող – հազ, որկոր-շնչափողային խուղակի գոյացման դեպքում` սննդի յորաքանչյուր ընդունման ժամանակ հազի ուժեղ նոպաներ, աբսցեսավորվող թոքաբորբի զարգացում

- խոշոր անոթների մեջ ուռուցքի ներաճման դեպքում կարող է առաջանալ շատ ուժեղ (պրոֆուզ) արյունահոսություն
Կարող է դիտվել նաև ուռուցքի պերֆորացիա միջնորմում (թարախային մեդիաստինիտ), պերիկարդի խոռոչում (թարախային պերիկարդիտ), պլևրալ խոռոչում (թարախային պլևրիտ) կամ որովայնի խոռոչում (թարախային պերիտոնիտ):

Ախտորոշումը.

- ռենտգենաբանական հետազոտություն - որկորի քաղցկեղի հիմնական ռենտգենաբանական ախտանշանն է լցման դեֆեկտը - ասիմետրիկ անհարթ եզրագծերով, լորձաթաղանթի ռելիեֆի և պատի փոփոխությամբ

- էզոֆագոսկոպիա - հայտնաբերվում է հեշտ արյունահոսող բոսորագույն թմբկավոր զանգված խոցոտումով կամ լուսնացքի պինդ սպիտակավուն անշարժ նեղացում – յուրաքանչյուր էնդոսկոպիա պետք է ուղեկցվի բիոպսիայով

- կոմպյուտերային տոմոգրաֆիա

- միջուկառեզոնանսային տոմոգրաֆիա

-ներխոռոչային ուլտրաձայնային հետազոտություն` ուռուցքի չափսերի և տարածվածության գնահատման նպատակով

Տարբերակիչ ախտորոշումը.

- կարդիայի ախալազիա

- որկորի սպիական ստրիկտուրաներ այրվածքներից, տրավմաներից հետո

- պեպտիկ էզոֆագիտ և որկորի խոցեր

- որկորի բարորակ ուռուցքներ

- որկորի տեղաշարժ դրսից` հետին միջնորմի ուռուցքով, ներկրծքային խպիպով, աորտայի անևրիզմայով, մեծացած ավշահանգույցներով

- սկլերոզացնող մեդիաստինիտ

- որկորի տուբերկուլոզ

Բուժումը

Որկորի պարանոցային և վերին-կրծքային հատվածների քաղցկեղի բուժման հիմնական եղանակը դիստանցիոն կամ համակցված ճառագայթային բուժումն է:
Որկորի միջին և ստորին երրորդականների քաղցկեղի I-III փուլերում ցուցված է վիրահատական բուժումը:
Օպտիմալ է համարվում նախավիրահատական ճառագայթաբուժման իրականացումը:
Որկորի ստորին երրորդականի ախտահարման դեպքում (ստորին կրծքային և որովայնային հատվածներ) կատարվում է Գարլոկի վիրահատություն – որկորի ռեզեկցիա ձախակողմյա թորակոաբդոմինալ մուտքով` ձախ պլևրալ խոռոչում որկոր-ստամոքսային անաստոմոզի ձևավորմամբ:

Որկորի միջին երրորդականի ախտահարման դեպքում կատարվում է Լյուիսի վիրահատություն - առաջին փուլում` միջնակ լապարոտոմիա ստամոքսի և որկորի աբդոմինալ հատվածի մոբիլիզացիայով, երկրորդ փուլում` աջակողմյա թորակոտոմիա, որկորի մոբիլիզացիա և ռեզեկցիա, որկոր-ստամոքսային անաստոմոզի ձևավորմամբ:

Անվիրահատելի դեպքերում կատարվում են պալիատիվ և սիմպտոմատիկ վիրահատություններ - գաստրոստոմիա, շրջանցող որկոր-ստամոքսային անաստոմոզի ձևավորում, որկորի լուսանցքի ռեկանալիզացիա էնդոսկոպիկ լազերային կոագուլյացիայի կամ դիաթերմիայի միջոցով, որկորային ստենտերի տեղադրում և այլն:
Որկորի քաղցկեղի դեպքում քիմիոթերապիան քիչ արդյունավետ է, երբեմն հաջողվում է ժամանակավոր ախտադադարի (ռեմիսիայի) հասնել բլեոմիցինի, մետոտրեքսատի կիրառումով:
Просмотров: 867 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz