Понедельник, 21.07.2025, 01:57
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (տափակաբջջային)
23:04
Քաղցկեղ (տափակաբջջային)
Տափակաբջջային քաղցկեղ (սպինոցելուլար էպիթելիոմա)։ Հանդիպում է բազալիոմայից ավելի պակաս, բայց աչքի է ընկնում մեծ չարորակությամբ, որն արտահայտվում է, մասնավորապես, շրջանային ավշային հանգույցների արագ ախտահարումով ու ավելի հեռավոր մետաստազներով։ Կարող է զարգանալ մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում, բայց ամենից հաճախ՝ բնական անցքերի մոտ (ստորին շրթունք, սեռական օրգաններ), ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա (լեզու):

Ոչ հազվադեպ ծագում է այրվածքներից, ճառագայթային մաշկաբորբից, տուբերկուլոզային գայլախտից հետո գոյացած սպիների վրա։ Դիտվում է տարեց, ավելի պակաս՝ միջին տարիքի անձանց մոտ, տղամարդկանց մոտ ավելի հաճախ, քան կանանց։

Զարգացման սկզբում արտահայտվում է մաշկի մեջ վերջինիս մակարդակից վեր բարձրացող, խիստ սահմանագծված պինդ հանգույցիկի կամ թիթեղի առաջացումով, որոնց կենտրոնական մասը ծածկված է ամուր եղջերային զանգվածներով։

Քայքայումն սկսվում է համեմատաբար վաղ, և գոյանում է ամուր, շրջված եզրերով, անհարթ, մոխրագույն փալով ծածկված ու քիչ արյունահոսող հատակով խոց։ Երբեմն խոցի հատակում երևում են սպիտակավուն հատիկներ (եղջերային մարգարիտներ)։ Խոցը հակված է ծայրամասային, խոր կերպով ինֆիլտրացնող աճի: Թողնվելով առանց բուժման, կարող է հասնել զգալի մեծության: Համեմատաբար վաղ ախտահարվում են շրջանային ավշային հանգույցները:

Հյուսվածաբանորեն՝ բուն մաշկի ներաճում էպիթելային զանգվածներով, բաղկացած վերնամաշկի տարբերակված և չտարբերակված բջիջներից։ Չտարբերակված, ատիպիկ բջիջները աչքի են ընկնում տարբեր, մեծությամբ ու ձևով, կամրջիկների բացակայությամբ, ավելի խոշոր ու մուգ ներկվող կորիզով։ Ոչ հազվադեպ նշվում է փշաձև բջիջների եղջերացում՝ "եղջերային մարգարիտների" գոյացումով։ Որքան ավելի շատ են ատիպիկ բջիջները, այնքան ավելի չարորակ է տափակաբջջային քաղցկեղը։ Ստրոմայում, որը շրջապատված է էպիթելային զանգվածներով՝ զգալի բորբոքային ինֆիլտրատ։

Բուժումը։ Մակերեսային հիմաբջջային էպիթելիոմաների բուժման լավագույն մեթոդը ներկայումս համարվում է մոտիկ ֆոկուսային ռենտգենաբուժումը։ Ցուցված է նաև վիրաբուժական կամ էլեկտրավիրաբուժական բացահատումը։ Խորացած ձևերի դեպքում ցուցված է բուժումը ռադիումով։

Տափակաբջջային քաղցկեղի դեպքում ցուցված է էլեկտրաբուժական կամ վիրաբուժական բացահատում (խոցերի մեծ չափերի դեպքում՝ հետագա մաշկապատվաստում) կամ ռադիումային բուժում։ Միաժամանակ կատարվում է ախտահարված ավշային հանգույցների հեռացում։
Просмотров: 736 | Добавил: Suren | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz