Понедельник, 21.07.2025, 01:44
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (ուղիղ աղիքի)
22:59
Քաղցկեղ (ուղիղ աղիքի)
Ուղիղ աղիքի քաղցկեղը ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքների շրջանում առաջատար տեղ է գրավում:
Առավելապես ախտահարում է 50-60 տարեկանում, միանման հաճախ տղամարդկանց և կանանց:
Ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացման մեջ մեծ դեր ունեն նախաքաղցկեղային հիվանդությունները` պոլիպներ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, խրոնիկ պարապրոկտիտ, թութք, ճաքեր և խուղակներ: Որոշակի նշանակություն են տալիս նաև ընդունած սննդի բնույթին (հեշտ յուրացվող սնունդ, որը պարունակում է քիչ խարամներ և մեծ քանակով քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի պահածոյացման ժամանակ):

Ուղիղ աղիքի քաղցկեղը կարող է տեղակայել անալ խողովակում (10%-ի մոտ), ամպուլյար հատվածում (60%-ի մոտ), ռեկտոսիգմոիդալ հատվածում (30%-ի մոտ):
Մակրոսկոպիկ տարբերում են էկզոֆիտ (պոլիպոզ-սնկանման, թավիկավոր-պապիլյար, ափսեանման), էնդոֆիտ (դիֆուզ-ինֆիլտրատիվ, խոցաինֆիլտրատիվ) և խառը ձևեր:
Հյուսվածաբանական կառուցվածքը. ադենոկարցինոմա (90%), լորձային (5%), սոլիդ (2%), տափակբջջային (կատարային գծից ներքև տեղակայման դեպքում):

Ուղիղ աղիքի քաղցկեղի տարածումը.

- տեղային - բոլոր կողմեր ուռուցքի աճի հաշվին, ուռուցքի ուղղակի աճը աղիքի պատով տեղի է ունենում առավելապես լայնական ուղղությամբ (բացատրվում է արյունատար և ավշային անոթների սեգմենտար դասավորությամբ):

- լիմֆոգեն մետաստազավորում – հարուղիղաղիքային, հետորովայնամզային, պարաաորտալ, աճուկային, զստային ավշահանգույցներ:

- հեմատոգեն մետաստազավորում – լյարդ (40-45%), թոքեր (10-15%), ոսկրեր:

-իմպլանտացիոն մետաստազավորում - դիսեմինացիա որովայնամզով:

Ուղիղ աղիքի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի


T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար

T0 - առաջնային ուռուցքը չի որոշվում

Tis – նախաինվազիվ քաղցկեղ - carcinoma in situ

T1 – ուռուցքը ներաճում է աղիքի պատը մինչև ենթալորձային շերտ, անալ խողովակի քաղցկեղի դեպքում` ուռուցքը մինչև 2սմ ամենամեծ չափսով

T2 – ուռուցքը ներաճում է աղիքի պատի մկանային շերտը, անալ խողովակի քաղցկեղի դեպքում` ուռուցքը մինչև 5սմ ամենամեծ չափսով

T3 – ուռուցքը ներաճում է աղիքի պատը մինչև շճաթաղանթ, անալ խողովակի քաղցկեղի դեպքում` ուռուցքը 5սմ-ից ավելի ամենամեծ չափսով

T4 – ուռուցքը տարածվում է առպատային որովայնամզին կամ հարևան օրգաններին և կառուցվածքներին

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար

N0 - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման նշանները

N1 – 1-3 մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում

N2 – 4 և ավելի մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար

M0 – չկան հեռավոր մետաստազների նշաններ

M1 – առկա են հեռավոր մետաստազներ

pTNM հետվիրահատական հիստոպաթոլոգիական դասակարգումը

pT, pN և pM կատեգորիաները համապատասխանում են T, N և M կատեգորիաներին:

G հյուսվածաբանական տարբերակման (դիֆերենցման) աստիճանը

Gx – դիֆերենցման աստիճանը չի որոշվել

G1 – դիֆերենցման բարձր աստիճան

G2 – դիֆերենցման միջին աստիճան

G3 – դիֆերենցման ցածր աստիճան

G4 – չդիֆերենցված ուռուցք

Խմբավորումը ըստ փուլերի ըստ Dukes-ի

A փուլ - աղիքի պատի տարբեր շերտերի ախտահարում

B փուլ – ներաճում աղիքի պատի սահմաններից դուրս շրջակա հյուսվածքների մեջ

C փուլ – մետաստազներ ավշային հանգույցներում

D փուլ – հեռավոր մետաստազներ

Կլինիկական պատկերը.

Տարբերում են 4 խումբ ախտանշաններ.

1. ախտաբանական արտադրություններ` արյուն, լորձ, հազվադեպ թարախ

2. աղիքի ֆունկցիայի խանգարում` փորկապություն, փորլույծ, տենեզմներ, աղիքային անանցանելիության ախտանշաններ

3. ցավային և անդուր զգացումներ

4. ընդհանուր ախտանշաններ` ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ախորժակի անկում, անեմիա, հիպերթերմիա:

Անալ խողովակի քաղցկեղին բնորոշ է.

- բութ բնույթի, մշտական ցավ հետանցքի շրջանում, որն ուժեղանում է դեֆեկացիայի ժամանակ - գերիշխող և բավականին վաղ ախտանշան է (այս գոտին բավականին հարուստ է նյարդային վերջույթներով)

- ուռուցքի խոցոտման հետևանքով միանում է բորբոքային պրոցեսը և առաջանում է կղանքում ախտաբանական խառնուրդներ` արյուն, լորձ, թարախ, ցավերի ուժեղացում, խուղակների գոյացում

- անալ սֆինկտերին ուռուցքի ներաճման հետևանքով առաջանում է գազերի և կղանքի անպահելիություն

- ուռուցքով ուղիղ աղիքի ամենանեղ հատվածի նեղացումն արագ բերում է աղիքային անանցանելիության զարգացման

- մետաստազներ աճուկային ավշային հանգույցներում:

Ամպուլյար հատվածի քաղցկեղի դեպքում սիմպտոմատիկան աղքատիկ է.

- առաջին ախտանշանը` ախտաբանական խառնուրդներ կղանքում

- միաժամանակ կամ մի փոքր ավելի ուշ` աղիքի գործունեության խանգարումներ

- աղիքի պատի սահմաններից դուրս ուռուցքի տարածման և շրջակա օրգանների ու հյուսվածքների ախտահարման դեպքում առաջանում են ցավեր

- աղիքային անանցանելիությունը զարգանում է հազվադեպ (ամպուլան ուղիղ աղիքի ամենալայն հատվածն է):

Ուղիղ աղիքի ռեկտոսիգմոիդալ հատվածի քաղցկեղն արտահայտվում է հարաճող փորկապությամբ` հետագա լրիվ անանցանելիության զարգացմամբ:

Ուղիղ աղիքի քաղցկեղի բարդությունները.

Հիվանդության զարգացման ավելի ուշ շրջաններում առաջանում են տարբեր օրինաչափ բարդություններ, ինչպիսիք են.

- մետաստազներ ռեգիոնար ավշահանգույցներում և հեռավոր օրգաններում

- ներաճում հարևան օրգանների մեջ

- սրբոսկր

- կանանց մոտ` հեշտոցի հետին պատ, ռեկտովագինալ խուղակի ձևավորման դեպքում դիտվում է հեշտոցից կղանքի արտադրություն

- տղամարդկանց մոտ` շագանակագեղձ և միզապարկի հետին պատ - դիզուրիա, պոլակիուրիա, լեյկոցիտուրիա, բութ ցավեր գոտկաշրջանում; ռեկտովեզիկալ խուղակի ձևավորման դեպքում դիտվում է կղանքի ու գազերի արտադրություն միզարձակման ժամանակ (ֆեկալուրիա, պնևմատուրիա)

- ուռուցքի անցում բարակ աղիք, սիգմայի միջընդերք

- միզածորանի և կոնքային երակների ճնշում – հիդրոնեֆրոզ, ստորին վերջույթ(ներ)ի այտուց

- խոշոր ներվացողունների ճնշում կամ ներաճում – ներվարմատային բնույթի ցավեր;

- ուղիղ աղիքի քաղցկեղը հաճախ բարդանում է ինֆեկցիոն բարդություններով,
պարապրոկտալ աբսցեսի (ֆլոգմոնայի), իսկ սուպրաամպուլյար քաղցկեղի դեպքում նույնիսկ պերիտոնիտի զարգացմամբ

- աղիքային անանցանելիություն

- աղիքի թափածակում (պերֆորացիա)

- աղիքային արյունահոսություն:

Ախտորոշումը.

- ուղիղ աղիքի մատնային հետազոտություն (per rectum) – նպատակն է որոշել ուռուցքի առկայությունը, տեղակայումը (հեռավորությունը սֆինկտերից), երկարությունը, շարժունությունը, խոցոտման առկայությունը, աղիքի լուսանցքի նեղացման աստիճանը, աղիքից արտադրության բնույթը; կանանց մոտ կատարվում է նաև per vaginam հետազոտություն

- կոլոնոսկոպիա, ռեկտոռոմանոսկոպիա և ուռուցքի բիոպսիա

- ռենտգենաբանական հետազոտություններ – իրիգոսկոպիա (հնարավոր են հաստ աղիքի առաջնային բազմակի ուռուցքներ)

- ուլտրաձայնային հետազոտություն, տրանսռեկտալ ՈՒՁՀ

- կոմյուտերային/միջուկառեզոնանսային տոմոգրաֆիա

- լապարոսկոպիա:

Տարբերակիչ ախտորոշումը.

- թութք

- ուղիղ աղիքի պոլիպ

- ուղիղ աղիքի տուբերկուլոզ, սիֆիլիս:

Բուժումը.

Բուժման հիմնական եղանակը համարվում է վիրահատական բուժումը: Բարդությունների և հեռավոր մետաստազների բացակայության դեպքում կատարվում են արմատական (ռադիկալ) վիրահատություններ` աղիքի ախտահարված մասի հեռացում միջընդերքի և ռեգիոնար ավշային հանգույցների հետ:

Արմատական վիրահատություններն են.

- Քենյու-Մայլսի վիրահատություն – ուղիղ աղիքի որովայնաշեքային էքստիրպացիա - հետանցքից (անոկուտան գծից – linea anocutanea) ուռուցքի 6-7սմ-ից պակաս հեռավորության դեպքում – կատարվում է ուղիղ աղիքի էքստիրպացիա բջջանքի, կոնքի ավշահանգույցների ու սֆինկտերի հետ շեքային մուտքով և միացողուն հետանցքի ձևովորում ձախ զստաճուկային շրջանում տրանսաբդոմինալ մուտքով:

- ուղիղ աղիքի որովայնա-անալ էքստիրպացիա` սիգմայաձև (կամ լայնական) աղիքի դեպի շեք իջեցումով – կատարվում է հետանցքից (անոկուտան գծից) ուռուցքի 7-12սմ հեռավորության դեպքում:

- ուղիղ աղիքի առաջային ռեզեկցիա միջաղիքային անաստոմոզի ձևավորմամբ (Դիքսոնի վիրահատություն) – կատարվում է հետանցքից (անոկուտան գծից) ուռուցքի 12սմ-ից ավել հեռավորության դեպքում; ներկայումս այս վիրահատության արմատական բնույթը համարվում է վիճարկելի, նախապատվությունը տրվում է ուղիղ աղիքի ամբողջ միջընդերքի հեռացման վիրահատություններին` տոտալ մեզոռեկտումէկտոմիաներին:

- Հարտմանի վիրահատություն (օբստրուկտիվ ռեզեկցիա) – կատարվում է հետանցքից (անոկուտան գծից) ուռուցքի 12սմ-ից ավելի հեռավորության դեպքում, առաջնային անաստոմոզի ձևավորման անհնարինություն դեպքում (օրինակ, աղիքային անանցանելիության ժամանակ):

- կոնքի էվիսցերացիա (կոնքի օրգանների էկզենտերացիա) – կատարվում է ուղիղ աղիքի բարձիթողի տեղային-տարածված կամ կրկնվող ուռուցքների դեպքերում, ճառագայթային և/կամ քիմիոթերապիայի անարդյունավետության դեպքում:

Պալիատիվ վիրահատությունները (կոլոստոմիա) կատարվում են արմատական վիրահատությունների հակացուցումների դեպքում:

Ճառագայթային բուժումը կարող է կիրառվել նախա և հետվիրահատական շրջաններում` վիրահատության արմատականության բարձրացման նպատակով: Ուռուցքային պրոցեսի II և III փւլրում ադյուվանտ ճառագայթային բուժումը համակցում են քիմիոթերապիայի հետ (5-ֆտորուրացիլ): Ճառագայթային բուժումն որպես ինքնուրույն բուժման եղանակ կամ քիմիոթերապիայի հետ համակցված կարող է կիրառվել ուղիղ աղիքի անվիրահատելի տեղային-տարածված քաղցկեղի բուժման ժամանակ:

Անալ խողովակի տափակբջջային քաղցկեղի դեպքում բուժման ստանդարտ է համարվում քիմիոճառագայթային բուժումը, վիրահատությունը կատարվում է կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում (ուղիղ աղիքի որովայնաշեքային էքստիրպացիա):
Աճուկային ավշահանգույցների ախտահարման դեպքում կատարվում է նաև աճուկային կամ աճուկազդրային լիմֆադենէկտոմիա:
Просмотров: 3220 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz