Понедельник, 21.07.2025, 01:44
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (ստամոքսի)
23:00
Քաղցկեղ (ստամոքսի)
Վիճակագրական հաշվարկներով երկրագնդի վրա տարեկան ստամոքսի քաղցկեղից մահանում է 500 000 մարդ: Ստամոքսի քաղցկեղի առավել բարձր հիվանդացությամբ երկրներին են պատկանում Ճապոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան:
Ստամոքսի քաղցկեղը դիտվում է առավելապես միջին և տարեց հասակում` 40-60 տարեկանում: Տղամարդիկ մոտ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք:

Նախաքաղցկեղային վիճակներ.

- ստամոքսի պոլիպներ և պոլիպոզ

- խրոնիկ գաստրիտ (ատրոֆիկ և հիպերտրոֆիկ)

- ստամոքսի խրոնիկ խոց

- Մենետրիեյի հիվանդություն, որպես հիպերտրոֆիկ գաստրիտի տարատեսակ

- պենիցիոզ անեմիա (B12-դեֆիցիտային անեմիան կարող է լինել ստամոքսի չարորակ ուռուցքի ախտանշաններից մեկը, միևնույն ժամանակ Ադիսոն-Բիրմերի հիվանդության դեպքում ստամոքսի քաղցկեղը մոտ 8 անգամ ավելի հաճախ է զարգանում, քան առողջ մարդկանց մոտ):

Ժառանգականության նշանակությունը ևս բացառված չէ:

Ստամոքսի քաղցկեղի հաճախակի տեղակայումը համարվում է անտրալ հատվածը (ստամոքսի քաղցկեղի դեպքերի 60-70%-ը), 10-15% դեպքերում տեղակայում է փոքր կորության, 8-10%` ստամոքսամուտքի, 2-5%` առաջային և հետին պատերի, 1%` ստամոքսի մեծ կորության, 1%` ստամոքսի հատակի շրջանում, 3-5% դիտվում է ստամոքսի տոտալ ախտահարում:

Տարբերում են ստամոքսի քաղցկեղի 4 անատոմիական ձևեր (Բորման-Կոնեչնոյի դասակարգում)`

1. պոլիպոզ ուռուցքներ (սնկանման, 6-10%),

2. ափսեանման-խոցային քաղցկեղ (15-20%),

3. խոցա-ինֆիլտրատիվ քաղցկեղ (60%)

4. դիֆուզ քաղցկեղ (5-10%):

Ստամոքսի քաղցկեղի հյուսվածաբանական դասակարգումը

1. ադենոկարցինոմա

- պապիլյար

- տուբուլյար

- մուցինոզ

- մատանեաձևբջջային

2. չդիֆերենցված քաղցկեղ

3. ադենոկանկրոիդ

4. տափակբջջային քաղցկեղ

5. չդասակարգվող քաղցկեղ

Տարբերում են ստամոքսի քաղցկեղի տարածման 3 ձևեր

1. ստամոքսի պատերով (տեղային տարածում),

2. լիմֆոգեն` ավշային անոթներով և հանգույցներով (առավելապես),

3. հեմատոգեն` արյունատար անոթներով:

Ստամոքսի քաղցկեղի ներօրգանային տարածումը ընթանում է ինֆիլտրացիայի տիպով, առավելապես դեպի կարդիա ուղղությամբ, ուր և ուղղված է ավշի հիմնական հոսքը: Թափանցելով ստամոքսի պատերի բոլոր շերտերը ուռուցքը ներաճում է հարևան օրգաններին և հյուսվածքներին (ենթաստամոքսագեղձ, լյարդի ձախ բիլթ, լայնական հաստ աղիք և նրա միջընդերք):

Մետաստազավորումը ավշային ուղիներով դիտվում է առավել հաճախ և հիմնականում ախտահարվում են ավշահանգույցների հետևյալ խմբերը`

1. ռետրոպիլորիկ ավշահանգույցներ,

2. փոքր ճարպոնի ավշահանգույցներ` a.gastrica sinistra-ի շրջանում,

3. մեծ ճարպոնի ավշահանգույցներ,

4. փայծաղի դրունքի ավշահանգույցներ:

Հեռավոր մետաստազներից կլինիցիստի համար նշանակություն ունեն`

1. Վիրխովի հանգույց (Virchow’s node կամ Troiser’s node) – մետաստազ ձախ վերանրակային շրջանում, կրծքային ծորանով քաղցկեղային բջիջների տարածման հետևանքով;

2. Մետաստազներ ձվարաններում (Կրուկենբերգի մետաստազ), որոնք պայմանավորված են ստամոքսից ուռուցքային բջիջների տեղափոխումով հետորովայնամզային ավշային ուղիներով` ռետրոգրադ հոսքով (որոշ հեղինակներ այս մետաստազների առաջացումը բացատրում են իմպլանտացիոն ճանապարհով), հաճախ երկկողմանի են և երբեմն կարող են ընդունվել որպես ձվարանների առաջնային ուռուցքներ;

3. Շնիցլերի մետաստազ (Blumer’s shelf) - իմպլանտացիոն բնույթի մետաստազ տղամարդկանց մոտ որովայնամզի ռեկտովեզիկալ, կանաց մոտ` ռեկտովագինալ փոսությունում;

4. մետաստազ պորտում (Sister Mary Joseph node) – ռետրոգրադ մետաստազ, ուռուցքային բջիջները թափանցում են լյարդի կլոր կապանի միջոցով:

Հեմատոգեն մետաստազները առաջանում են լյարդում (մոտ 30% դեպքերում), ենթաստամոքսագեղձում, թոքերում, ոսկրերում, երիկամներում, մակերիկամներում, ԿՆՀ-ում:
Ուռուցքի ելքը որովայնամզի շճաթաղանթային մակերես բացում է իմպլանտացիոն մետաստազավորման ուղի` բջիջները հարևան օրգանների տեղափոխելու ճանապարհով, առաջանում է որովայնամզի կարցինոմատոզ` մանրթմբիկավոր ցանավորման ձևով, որը բերում է ասցիտի զարգացման:

Ստամոքսի քաղցկեղի դասակարգումը ըստ TNM համակարգի

T- առաջնային ուռուցք.

Tx – տվյալներն անբավարար են առաջնային ուռուցքի գնահատման համար,

T0 - առաջնային ուռուցքը չի որոշվում,

Tis – նախաինվազիվ քաղցկեղ - carcinoma in situ

T1 – ուռուցքը ներաճում է ստամոքսի պատը մինչև ենթալորձային շերտ

T2 – ուռուցքը ներաճում է ստամոքսի պատի մկանային շերտը

T3 – ուռուցքը ներաճում է ստամոքսի պատը շճաթաղանթին` առանց հարևան օրգանների ինվազիայի

T4 – ուռուցքը տարածվում է հարևան կառուցվածքներին

N – ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx – տվյալներն անբավարար են ռեգիոնար ավշային հանգույցների գնահատման համար

N0 - բացակայում են ռեգիոնար ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարման նշանները

N1 – առկա են մետաստազներ 1-6 ռեգիոնար ավշային հանգույցներում

N2 – առկա են մետաստազներ 7-15 ռեգիոնար ավշային հանգույցներում

N3 – առկա են մետաստազներ 15-ից ավել ռեգիոնար ավշային հանգույցներում

M – հեռավոր մետաստազներ

Mx – տվյալներն անբավարար են հեռավոր մետաստազների գնահատման համար

M0 – չկան հեռավոր մետաստազների նշաններ

M1 – առկա են հեռավոր մետաստազներ

pTNM հետվիրահատական հիստոպաթոլոգիական դասակարգումը

pT, pN և pM կատեգորիաները համապատասխանում են T, N և M կատեգորիաներին:

G հյուսվածաբանական տարբերակման (դիֆերենցման) աստիճանը

Gx – դիֆերենցման աստիճանը չի որոշվել

G1 – դիֆերենցման բարձր աստիճան

G2 – դիֆերենցման միջին աստիճան

G3 – դիֆերենցման ցածր աստիճան

G4 – չդիֆերենցված ուռուցք

Կլինիկական պատկերը

Ստամոքսի քաղցկեղի տեղային բնույթի ախտանշաններն են ցավը և դիսպեպտիկ խանգարումները:
Ցավը հիմնականում տեղակայում է էպիգաստրալ շրջանում և չունի բնորոշ ճառագայթում, սակայն բարձիթողի դեպքերում (օրինակ, ենթաստամոքսագեղձին, լյարդին ներաճման դեպքում) կարող է ճառագայթել գոտկային, մեջքի շրջաններ: Ցավի բնույթը տարբեր է, այն կարող է առաջանալ ուտելուց անմիջապես հետո կամ 2-3 ժամ անց: Բացակայում է ցավի պարբերականությունը:

Դիսպեպտիկ համախտանիշը արտահայտվում է սրտխառնոցով, ուտելուց հետո էպիգաստրալ շրջանում ծանրության զգացումով, գղտոցով, փսխումով (կերած սննդի կամ կանգային պարունակությամբ, արյունային): Փսխումը կարող է լինել ստամոքսի քաղցկեղի բոլոր տեղակայումների դեպքում, բայց առանձնապես համառ և մշտական բնույթի այն լինում է ստամոքսաելքի քաղցկեղի ժամանակ:
Որովայնի շոշափման ժամանակ հնարավոր է նաև ուռուցքի շոշափում էպիգաստրալ շրջանում:
Ընդհանուր ախտանշաններից կարող է լինել ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, նիհարում և այլն:

Ախտորոշումը.

- ռենտգենաբանական հետազոտություն – "լցման դեֆեկտ" անհարթ եզրագծերով, լորձաթաղանթի ծալքերի ընդհատումով "լորձաթաղանթի չարորակ ռելիեֆ",

- ուլտրաձայնային հետազոտություն,

- ֆիբրոէզոֆագոգաստրոսկոպիա - հնարավորություն է տալիս հայտնաբերել 0.5սմ-ից փոքր տրամագծով ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունները և կատարել բիոպսիա` ախտորոշման վերիֆիկացիայի նպատակով

գաստրոսկոպիայի ժամանակ հայտնաբերում են

- էկզոֆիտ ուռուցք,

- պնդացած խոց` բարձիկանման եզրերով և անհարթ մակերեսով,

- լորձաթաղանթի ինֆիլտրացված գորշասպիտակ ռիգիդ հատված;

- որովայնի խոռոչի օրգանների կոմպյուտերային տոմոգրաֆիա,

- լապարոսկոպիա (պերիտոնեոսկոպիա):

Տարբերակիչ ախտորոշումը.

- ստամոքսի խոցային հիվանդություն

- գաստրիտներ

- ստամոքսի բարորակ ուռուցքներ (պոլիպներ)

- ստամոքսի տուբերկուլոզ և սիֆիլիս

Ստամոքսի քաղցկեղի բարդությունները.

1. արյունահոսություն (8-10%) - առավել ահեղ բարդություններից մեկն է;

2. ստամոքսի պատի թափածակում (պերֆորացիա), որը բերում է տարածուն թարախային պերիտոնիտի զարգացման;

3. ուռուցքի ներաճում հարևան օրգանների մեջ – կարող է առաջացնել ցավեր, դեղնուկ, հաստ աղիքի մեջ ներաճման հետևանքով առաջանում է ստամոքս-հաստ աղիքային խուղակ;

4. ստամոքսաելքի և ստամոքսամուտքի ստենոզներ:

Բուժումը.

Ստամոքսի քաղցկեղի արմատական բուժամն հիմնական տեսակը համարվում է վիրահատական եղանակը: Ստամոքսի քաղցկեղը վիրահատության բացարձակ ցուցում է:

Վիրահատության արմատականությունը նախատեսում է.

1. ստամոքսի, տասներկումատնյա աղիքի և որկորի հատում առողջ հյուսվածքների սահմաններում

2. ստամոքսի հետ մեկ բլոկով հեռացվում են ավշահանգույցների այն խմբերը (D1 և D2), որոնք կարող են ախտահարված լինել քաղցկեղի տվյալ տեղակայման դեպքում;

3. աբլաստիկ վիրահատում` այսինքն կիրառվում է հնարքների կոմպլեքս, ուղղված այսպես կոչված մանիպուլյացիոն դիսեմինացիայի հնարավորության նվազեցմանը:

Ստամոքսի պիլորոանտրալ շրջանի էկզոֆիտ քաղցկեղների դեպքում, որոնք պրոքսիմալ ուղղությամբ չեն տարածվում ստամոքսի անկյան մակարդակից վեր, կատարվում է ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատում:

Ստամոքսի կարդիալ հատվածի էկզոֆիտ աճող ուռուցքի (որը չի տարածվում ստամոքսի փոքր կորության վերին երրորդականի սահմանից դիստալ), ստամոքսի հատակի և մեծ կորության վերին երրորդականի էկզոֆիտ ուռուցքների դեպքում կատարվում է ստամոքսի պրոքսիմալ սուբտոտալ մասնահատում:

Ստամոքսի մարմնի էկզոֆիտ ուռուցքի, տոտալ ախտահարման կամ ցանկացած տեղակայման ինֆիլտրատիվ ուռուցքի դեպքում ցուցված է գաստրէկտոմիա:
Հարևան օրգաններին (լայնական հաստ աղիք, ենթաստամոքսագեղձ, փայծաղ, լյարդի ձախ բիլթ) ուռուցքի ներաճման և հեռավոր մետաստազների բացակայության պարագայում կատարվում են կոմբինացված վիրահատություններ` ստամոքսի սուբտոտալ ռեզեկցիա կամ գաստրէկտոմիա հարևան օրգանի մասի հեռացումով կամ ռեզեկցիայով` մեկ բլոկով:

Պալիատիվ վիրահատությունները ստորաբաժանվում են 3 խմբերի.

1. ստամոքսի պալիատիվ ռեզեկցիաներ,

2. շրջանցող անաստոմոզներ (գաստրոէնտերո-, էզոֆագոյեյունո-, էզոֆագոֆունդոանատոմոզներ),

3. սնուցող խուղակներ (գաստրոստոմիա, յեյունոստոմիա):

Ստամոքսի քաղցկեղի դեղորայքային բուժումը (5-ֆտորուրացիլ, ֆտորաֆուր) հիմնականում կատարվում է ադյուվանտ նպատակով:
Просмотров: 2195 | Добавил: Suren | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz