|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (գերմինոգեն )
22:30 Ուռուցքներ (գերմինոգեն ) |
-Էպիդեմիոլոգիա: Կազմում են ձվարանների բոլոր ուռուցքների 20-25%-ը,սակայն նրանց ընդամենը 3%-ն է հանդիսանում չարորակ:Մինչև 20 տարեկան հիվանդների մոտ գերմինոգեն ուռուցքները կազմում են ձվարանների ուռուցքների 70%-ը, սակայն այս տարիքային խմբում դրանց 30%-ը հանդիսանում է չարորակ:
-Կլինիկա:Նկատի առնելով արագ աճը գերմինոգեն ուռուցքները սովորաբար դրսևորվում են ոլորման կամ ուռուցքի պատռման սուր սիմպտոմներով:
-Դիագնոստիկա: Հետազոտության ստանդարտ մեթոդների հետ մեկտեղ հավելումների նորագոյացություններով հիվանդների մոտ անհրաժեշտ է որոշել α ֆետոպլատեինի, խորիանալ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ:
-Գերմինոգեն ուռուցքների տեսակները`
1. Դիսգերմինոմա
2. Անհաս տերատոմա
3. Էնդոդերմալ սինուսի ուռուցքներ
4. Էմբրիոնալ կարցինոմա
5. Խորիոն կարցինոմա
6. Խառը գերմինոգեն ուռուցքներ:
- Վիրաբուժական բուժում: Գերմինոգեն ուռուցքների վիրաբուժական բուժման սկզբունքները նման են ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բուժման սկզբունքներին:
- Քիմիաթերապիա: Ամենատարածվածը BEP սխեման է ( բլեոմիցին, էտոպոզիտ, ցիսպլատին):
Բլեոմիցին`15մգ/մ² շաբաթական, 5 շաբաթվա ընթացքում
Էտոպոզիտ`100մգ/մ² ամեն օր,5 օրվա ընթացքում,յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ:
Ցիսպլատին`20մգ/մ²,5օրվա ընթացքում,կամ 100մգ/մ²,1-ին օրը, յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ:
- Ճառագայթային թերապիա: Որոշ գերմինոգեն ուռուցքներ ցուցաբերում են բարձր զգայունություն ճառագայթային թերապիայի նկատմամբ,որն անց է կացվում մետաստազների տեղակայման շրջանում,վերջիններիս առկայության դեպքում:
|
Просмотров: 778 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |