Понедельник, 21.07.2025, 01:29
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11
Ենթաստամոքսագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կազմում է 2-7%: Առավել հաճախ հանդիպում է միջին և տարեց հասակում, տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ:

Մակրոսկոպիկ ձևերը. հանգուցավոր և դիֆուզ:
Ուռուցքի շուրջ միշտ առկա է խրոնիկ բորբոքային սկլերոտիկ պրոցես:

80-90% դեպքերում զարգանում է արտատար ծորանների էպիթելից, ավելի հազվադեպ` գեղձի կղզյակային հյուսվածքից և դեպքերի մեծամասնությունում ունի ադենոկարցինոմայի կառուցվածք:

60-70% տեղակայում է գեղձի գլխիկում, 20-30% դեպքերում` գեղձի մարմնում, 4-5% դեպքերում դիտվում է օրգանի տոտալ ախտահարում:

Ենթաստամոքսագեղձի քաղցկեղը տալիս է վաղ լայնածավալ մետաստազներ. լիմֆոգեն ճանապարհով դեպի ռեգիոնար ավշահանգույցներ (պարապանկրեատիկ, միջընդերային, հարստամոքսային) և հեռավոր մետաստազներ (լյարդ, թոքեր, գլխուղեղ, ոսկրեր, երիկամներ, միջնորմային և պարանոցային ավշահանգույցներ):

Ուռուցքը կարող է տարածվել հարևան օրգաններին և հյուսվածքներին` ստամոքս, տասներկումատնյա ... Читать дальше »
Просмотров: 802 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (1)

Բերանի խոռոչի լորձաթաղանքի քաղցկեղը գլխի և պարանոցի չարորակ ուռուցքների շարքում ըստ տարածվածության գրավում է առաջին տեղը: Բերանի խոռոչի լորձաթաղանքի քաղցկեղը տղամարդկանց մոտ առաջանում է 7-10 անգամ ավելի հաճախ:
Հիվանդանում են հիմնականում 50-70 տարեկան անձիք, սակայն, այն երբեմն հանդիպում է նաև երիտասարդների, իսկ շատ հազվադեպ նաև երեխաների մոտ:
Ավելի քան 50% դեպքերում այն տեղակայվում է լեզվի վրա: Ավելի հազվադեպ այն ախտահարում է բերանի խոռոչի մյուս հատվածները հետևյալ հերթականությամբ` բերանի խոռոչի հատակ, այտեր, վերին ծնոտի այլ վեոլյարեզր, ստորին ծնոտի ալվեոլյարեզր, քիմք:

Էթիոլոգիան

Էթիոլոգիական գործոններին են դասվում ծխելը, ալկոհոլը, տաք ուտեստները, անորակ պրոտեզներով լորձաթաղանթի տրավմատիզացիան և այլն: Բոլոր այս գործոնները նպաստում են այնպիսի նախաքաղցկեղային պաթոլոգիաների զարգացմանը ինչպիսին են` լեյկոպլակիաները, պապիլոմատոզը, քրոնիկ խոցերը, ճաքերը և այլն: Նախաքաղցկեղային հիվանդությունների բուժումը ենթադրում է բերանի խոռոչի սանացիա, վնասակար սովորութ ... Читать дальше »
Просмотров: 860 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Փսխումն իրենից ներկայացնում է բարդ ռեֆլեքսային գործողություն: Այն հաճախ օրգանիզմի պաշտպանահարմարվողական հակազդեցությունն է ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, որն առաջանում է օտար մարմինների, անորակ սննդի, թունավոր նյութերի ընդունումից: Փսխումն օգնում է օրգանիզմը ազատել վնասակար, իսկ երբեմն կյանքի համար վտանգավոր նյութերից:

Պատճառներ

Փսխումը պայմանավորված է երկարավուն ուղեղում գտնվող փսխման կենտրոնի գրգռմամբ: Այն կարող է տեղի ունենալ ստամոքսի գրգռման կամ հիվանդության, ինչպես նաև այլ ներքին օրգանների (ընդերային փսխում), կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման հետևանքով: Հայտնի է նաև արյունածնաթունային փսխում և հղի կանանց փսխում: Փսխում կարող է առաջանալ նաև ստամոքսի վրա ռեֆլեքսային ազդեցության հետևանքով, որը տեղի է ունենում սրտի, լեղապարկի, որդանման ելունի, երիկամների և այլ օրգանների ախտահարման դեպքերում: Այն նաև գլխուղեղի և ուղեղապատյանների բորբոքումների, գլխուղեղի ուռուցքների և վնասվածքների, գլխուղեղային արյան շրջանառո ... Читать дальше »
Просмотров: 564 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Փորկապությունը չափազանց տարածված երևույթ է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տնտեսապես զարգացած երկրներում փորկապությամբ տառապում Է բնակչության 10 %-ից ավելին: Այն իրենից ներկայացնում է կղանքի երկարատև (48 ժամից ավելի) կանգն աղիքներում կամ աղիքների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումը։

Փորկապություն կարող են ունենալ նաև առողջ մարդիկ, օրինակ՝ երկարատև ուղևորությունների, սովորական իրավիճակների փոփոխությունների, կյանքի ռիթմի խանգարումների ժամանակ, որը կարճատև է և, որպես կանոն, անցնում է առանց բուժման:

Պատճառներ

Որոշ դեպքերում փորկապությունն ինքնուրույն հիվանդություն է, որի հիմքում ընկած է աղիքների ամենօրյա դատարկման սովորության խանգարումը։ Պատճառը կղման ցանկության բազմակի ճնշումն է՝ պայմանավորված աշխատանքի առանձնահատկություններով (փորկապությամբ հաճախ տառապում են վարորդները, հարահոսի մոտ աշխատողները), թութքի, հետանցքի ճաքերի ժամանակ ցավերի հանդեպ վախով։ Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաև առավոտյան անկողնում երկար պա ... Читать дальше »
Просмотров: 799 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Դեռևս մ. թ. ա. 27-րդ դարում եգիպտական մումիաների կմախքներում հայտնաբերել են տուբերկուլյոզային ախտահարումների դեպքեր: Իսկ մ. թ. ա. 18-րդ դարում, եթե կինը հիվանդ էր տուբերկուլյոզով, ապա օրենքով թույլատրում էին ամուսնալուծվել: Հիպոկրատը, Մխիթար Հերացին և այլոք իրենց աշխատություններում նկարագրել են տուբերկուլյոզի ախտանշանները: Դեռ այն ժամանակ էլ հայտնի էր, որ հիվանդության առաջացմանը մեծապես նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները: Այնպես որ բնակչության կյանքի նյութական և հիգիենային պայմանների բարելավումը, ինչպես նաև բժշ ... Читать дальше »
Просмотров: 653 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Սրտխառնոցը յուրատեսակ տհաճ զգացողություն է սրտագդալի շրջանում և ըմպանում, որը հաճախ ավարտվում է փսխումով: Առաջանում է հիմնականում սննդային թունավորումների և որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների ժամանակ, հղիության վաղ շրջանում, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումից, սուր վարակիչ և այլ հիվանդություններից: Սրտխառնոցը կարող է լինել անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդության (որդանման ելունի բորբոքում, լեղապարկի բորբոքում) վաղ ախտանշան, վկայել քրոնիկական հիվանդության ընթացքի վատացման և նյութափոխանակության ծանր խանգարումների (օրինակ միզարյունության, շաքարախտի սրացման) մասին:
Սրտխառնոցը հաճախ առաջանում է ուժեղ, մեծ մասամբ բացասական հույզերից, հատկապես սննդից զզվելուց: Նման դեպքում վիճակը թեթևացնելու համար քթին պետք է մոտեցնել անուշադրի սպիրտով թրջած բամբակ, լեզվի տակ դնել վալիդոլի հաբ կամ խմել 10-15 կաթիլ անանուխի թուրմ (1 ճաշի գդալ ջրում նոսրացրած), օգտակար է նաև մաքուր օդը: Համառ սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է ... Читать дальше »
Просмотров: 715 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Սրտային հեղձուկը շնչարգելության նոպա է, որն առաջանում է սրտի հիվանդություններից:

Պատճառներ

Սրտային հեղձուկը կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, սրտի իշեմիկ հիվանդությունից, բնածին և ձեռքբերովի սրտի արատներից, հիպերտոնիկ հիվանդությունից և այլն: Ենթադրվում է, որ սրտային հեղձուկի պատճառը սրտի ձախ փորոքից աորտա արյան վատ մատակարարումն է, որի հետևանքով թոքերում առաջանում են արյան կանգային երևույթներ և գազափոխանակության խանգարում: Արյան մեջ ավելցուկային ածխաթթվից գրգռվում է գլխուղեղի շնչառական կենտրոնը, որի հետևանքով առաջանում է ուժեղ հևոց: Նոպայի առաջացմանը նպաստում են ֆիզիկական և հոգեկան լարումները:

Պաթոգենեզ

Սրտային հեղձուկը ավելի հաճախ առաջանում է գիշերը, հիվանդը հանկարծակի արթնանում է օդի անբավարարության զգացումից և նստում անկողնում: Հևոցը սաստկանում է, ի հայտ են գալիս հազ (թափանցիկ փրփրոտ խորխով), ուժեղ թուլություն, անհանգստություն, սառը, կպչուն քրտինք, մաշկը դառնում է մոխրակապույտ: Ծանր դեպքերում նոպան ա ... Читать дальше »
Просмотров: 609 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ոտնաթաթի սնկախտերի (միկոզներ) հարուցիչը մանրադիտակային սնկիկն է, որն ախտահարում է ոտնաթաթի մաշկը և մատները։

Պատճառներ

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. հարուցիչն արտաքին աշխարհ է ընկնում մաշկի թեփուկների, փշրված եղունգների հետ։ Վարակվում են ավելի հաճախ ընտանիքում, հանրակացարանում՝ ուրիշի (հիվանդի) կիսագուլպաները, գուլպաները, հողաթափերը, ներքնաշորը, ոտքերը լվանալու թասը, ճիլոպը, մկրատը և խնամքի այլ առարկաներ օգտագործելիս։ Հնարավոր է վարակվել բաղնիքում, ցնցուղարանում, լողավազանում, լոգարանում, եթե խախտվում են անձնական և հասարակական հիգիենայի կանոնները։ Նկատվում են վարակման դեպքեր պեդիկյուրի ժամանակ, եթե գործիքներն օգտագործելուց առաջ վարակազերծված չեն։ Նախատրամադրող գործոններ են ոտնաթաթի քրտնոտությունը, հարուկները, մաշկի ամբողջականության խախտումները, ոտքերի երակների հանգուցավոր լայնացումները և այլն։

Պաթոգենեզ

Սնկիկն ավելի հաճախ ներթափանցում է ոտնաթաթի, ներբանի, միջմատնային ծալքերի մաշկի մեջ, և 1-ին ախտանշաններն ... Читать дальше »
Просмотров: 690 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Կարծրախտը օրգանների, անոթների պատերի և հյուսվածքների կարծրացումն է` դրանց յուրահատուկ կառուցվածքային տարրերը (գեղձային բջիջներ, մկաններ և այլն) շարակցական հյուսվածքով փոխարինվելու հետևանքով:

Պատճառներ

Կարծրախտի առաջացման հիմնական պատճառը տարբեր բորբոքային հիվանդություններն են (տուբերկուլոզ, սիֆիլիս, քրոնիկական բորբոքումներ և այլն), ինչպես նաև հյուսվածքների երկարատև թթվածնաքաղցով, ներզատիչ գեղձերի ֆունկցիաների խանգարումներով (և այլ պատճառներով պայմանավորված) նյութափոխանակության խանգարումները: Կարծրախտ կարող է առաջանալ մարդու բոլոր օրգաններում և հյուսվածքներում:

Պաթոգենեզ

Կարծրային փոփոխությունները հանգեցնում են ախտահարված օրգանի ֆունկցիայի աստիճանական նվազեցման, ընդհուպ մինչև դադարեցման: Օրինակ` սրտամկանի կարծրախտից (կարդիոսկլերոզ) խիստ թուլանում է կրծողունակությունը: Թոքերի հյուսվածքների կարծրախտի (պնևմոսկլերոզ) հետևանքով արյունը թթվածնով վատ է մատակարարվում: Զարկերակի պատերի կարծրախտը (աթերոսկլերոզ) հաճախ ... Читать дальше »
Просмотров: 758 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

<<Սթրես>> (գերհույզ) տերմինն առաջարկել է կանադացի գիտնական Հ. Սելյեն։ Նա հայտնաբերել է, որ օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչի ազդեցության դեպքում գլխուղեղի ստորին մակերևույթում տեղադրված հիպոֆիզն ավելացնում է ադրենակեղևահակ հորմոնի արտազատությունը, որը խթանում է մակերիկամների կեղևի գործունեությունը, և արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ կորտիկոստերոիդային հորմոններ։

Սթրես անգլերենից թարկմանաբար նշանակում է լարվածություն,օրգանիզմի ոչ սպեցիֆիկ ռեակցիա արտաքին ուժեղ ազդակներին, լինի դա ֆիզիկական թե հոգեբանական: Բժշկության, ֆիզիոլոգիայի եվ հոգեբանության մեջ գոյություն ունի սթրեսի դրական եվ բացասական ձևերը:

Սթրեսային վիճակի ավելի հակված են՝

- Ցածր ինքնագնահատական ունեցող անձինք

- Նեվրոտիկները

- Ալկոհոլիկները և այլն:

Պատճառներ

Սթրեսային վիճակին առաջացման պաճտառ կարող են հանդիսանալ հետևյալ գործոնները՝

- Անելանելի վիճակները

- Առորեական խնդիրները
< ... Читать дальше »
Просмотров: 754 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո։ Ուռուցքային բջիջնեիի տաիաճումը տեղի է ունենում հատուկ օրենքներով։ Այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Ուռուցքները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա)։ Բուն հյուսվածքը կազմում է նրա հիմնական զանգվածը, որով որոշվում են ուռուցքի աճն ու բնույթը։ Շարակցահյուսվածքային պատյանի մեջ մտնում են ուռուցքները սնող արյան անոթներն ու նյարդերը։

Ուռուցքներն անվանվում են ըստ նրանց հյուսվածքային պատկանելության, «ոմաե մասնիկը, այսինքն՝ «բլաստոմաե բառի վերջավորությունը միանում է այս կամ այն հյուսվածքի անվանը, օրինակ՝ աճառային ուռուցքներ կոչվում են խոնդրոբլաստոմա կամ խոնդրոմա, թելքավոր շարակ ... Читать дальше »
Просмотров: 835 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Մարդու վարակվածությունը ոջիլներով իրենից ներկայացնում է ոջլոտություն: Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ ջրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։
Մարդուն մակաբուծում են հագուստի, գլխի և ցայլքի ոջիլները։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝

- ձու (անիծ),

- թրթուր,

- հասուն առանձնյակ։

Ձվադրման համար բարենպաստ է 28-30° C ջերմաստիճանը։ էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուիս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։ Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում Է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

Պատճառներ

Ոջլոտության տարածվա ... Читать дальше »
Просмотров: 2266 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Շրթնաբորբն իրենից ներկայացնում է շրթունքների մաշկի, լորձաթաղանթի, ինչպես նաև կարմիր երիզի բորբոքում: Տարբերում են սուր և քրոնիկական շրթնաբորբ:

Պատճառներ

Շրթնաբորբը կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի դեպքում, այրվածքների (հատկապես` թթուներով, հիմքերով) հոտևանքով, ինչպես նաև արևի տակ, սառնամանիքի, քամու պայմաններում երկար ժամանակ մնալիս: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս:
Շրթնաբորբը հաճախ առաջանում է ստամոքսաղիքային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների (հատկապես B խմբի) անբավարարության, երբեմն էլ` շրթներկից առաջացող ալերգիայի հետևանքով:

Պաթոգենեզ

Ախտահարվում է շրթունքների մաշկը, լորձաթաղանթը, ինչպես նաև կարմիր երիզը:

Բուժում

Հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի: Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցմա ... Читать дальше »
Просмотров: 663 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Շոկն իրենից ներկայացնում է օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը խիստ ուժեղ, հատկապես ցավային գրգիռների նկատմամբ։ Բնորոշվում է նյարդային և ներզատական համակարգերի կենսական կարևոր ֆունկցիաների, արյան շրջանառության, շնչառության և նյութափոխանակության խանգարմամբ։ Տարբերում են շոկի հետևյալ տեսակները`

- Վնասվածքային շոկ,

- Անաֆիլաքսային շոկ,

- Սրտային շոկ,

- Հուզական շոկ:

Պատճառներ

Վնասվածքային շոկն առավել հաճախ նկատվում է գլխի, կրծքի, որովայնի, կոնքի, վերջույթների բազմակի ծանր վնասվածքների, ինչպես նաև տարածուն այրվածքների (այրվածքային շոկ) դեպքերում։

Անաֆիլաքսային շոկը տարբեր նյութերի, այդ թվում դեղանյութերի ազդեցության նկատմամբ ալերգական հակազդեցության առավել ծանր արտահայտություն է։ Առավել հաճախ նման շոկի պատճառ կարող են լինել առանց բժշկի հսկողության օգտագործվող դեղորայքը, օրինակ՝ պենիցիլինը, ստրեպտոմիցինը, փայտացման դեմ ներարկվող և այլ շիճուկները, վակցինաները և այլն։
... Читать дальше »
Просмотров: 1577 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Պատճառներ

Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռո ... Читать дальше »
Просмотров: 1284 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Նյարդացավը (նեվրալգիա) Նյարդերի ընթացքով տարածվող սուր, այրող կամ մղկտացող բութ նոպայաձև ցավը անվանում են նյարդացավ (նեվրալգիա): Առավել հաճախ նկատվում են եռվորյակ, ծոծրակային և միջկողային նյարդերի նյարդացավեր:

Պատճառներ

Հիվանդության առաջացման պատճառներն են նյարդերի, նյարդահյուսակների, ողնաշարի հիվանդությունները կամ նյարդերին մոտ գտնվող հյուսվածքների ու օրգանների վնասվածքային և վարակիչ բնույթի (օրինակ` գրիպ) ախտահարումները, խիստ մրսածությունը և այլն:
Եռվորյակ նյարդի նյարդացավը կարող է ի հայտ գալ որպես առանձին հիվանդությունների բարդություն կամ ինքնուրույն հիվանդություն: Երբեմն այն առաջանում է ատամների դժվար ծկթման ժամանակ, անհաջող հեռացված ատամի մնացած արմատը բորբոքվելիս, մրսածության կամ վարակի հետևանքով, ինչպես նաև որպես հարատամնաբորբի բարդություն:
Ծոծրակային նյարդացավի պատճառը մեծ մասամբ ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդություններն են կամ ծոծրակային շրջանի վնասվածքները, երբեմն` մրսածությունը:
Միջկողային նյարդե ... Читать дальше »
Просмотров: 793 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Նյարդաթուլությունը (նեվրասթենիա, ասթենիկ նևրոզ) իրենից ներկայացնում է նևրոզի ձև, որն արտահայտվում է բարձր գրգռողականությամբ ու դրդողականությամբ՝ զուգակցված արագ հոգնելիության և հյուծման հետ։ Նյարդաթուլությանը նման են ասթենիկ վիճակները, որոնք մի շարք հիվանդությունների ախտանշան են։

Պատճառներ

Մի շարք դեպքերում նյարդաթուլությունն առաջանում Է մտավոր գերհոգնածության հետևանքով (հյուծման նևրոզ)՝ չնայած հոգեկանը վնասող իրադրությունը նույնպես ունի նշանակություն։ Այլ դեպքերում նյարդաթուլության ախտանշանների ի հայտ գալը պայմանավորված Է 1-ին հերթին հոգեկան վնասվածքով (ռեակտիվ նյարդաթուլություն), որին սովորաբար նախորդում են նյարդերը թուլացնող, այսինքն՝ հյուծող պահերը (հուզական լարվածություն, գերհոգնածություն, անքնություն և այլն)։ Ասթենիկ վիճակներն ի հայտ են գալիս երկարատև թունավորումների (այդ թվում՝ ալկոհոլային), վարակիչ հիվանդությունների, գանգի վնասվածքների, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ներքին օրգանների հիվանդությունների և այլ դեպքերու ... Читать дальше »
Просмотров: 749 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Նյարդաբորբը (նեվրիտ) իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն:

Պատճառներ

Նյարդաբորբի առաջացման պատճառներն են`

- նյարդի անբավարար արյունամատակարարումը,
- նյութափոխանակության խանգարումները,
- վարակիչ հիվանդությունները,
- թունավորումները,
- վնասվածքները և այլն:

Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, ինչպես նաև միջին ականջի բորբոքման հետ:

Լսողական նյարդը բորբոքվում է նյութափոխանակության խանգարումների և նյարդի անբավարար արյունամատակարարման ժամանակ:

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, ինչպես նաև օրգանիզմի թունավորումների ժամանակ:

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների և մրսածության ժամանակ:

Պաթոգենեզ

Նյարդաբորբի դրսևորո ... Читать дальше »
Просмотров: 1451 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Նյարդաբորբը (նեվրիտ) իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն:

Պատճառներ

Նյարդաբորբի առաջացման պատճառներն են`

- նյարդի անբավարար արյունամատակարարումը,
- նյութափոխանակության խանգարումները,
- վարակիչ հիվանդությունները,
- թունավորումները,
- վնասվածքները և այլն:

Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, ինչպես նաև միջին ականջի բորբոքման հետ:

Լսողական նյարդը բորբոքվում է նյութափոխանակության խանգարումների և նյարդի անբավարար արյունամատակարարման ժամանակ:

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, ինչպես նաև օրգանիզմի թունավորումների ժամանակ:

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների և մրսածության ժամանակ:

Պաթոգենեզ

Նյարդաբորբի դրսևորո ... Читать дальше »
Просмотров: 773 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Ներշնչումային հիվանդությունն իրենից ներկայացնում է հոգեծին հիվանդության տարատեսակ: Այն բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, երբ մարդը համոզված է, որ իր մոտ առկա է որևէ հիվանդություն` չնայած որ, իրականում այդպես չէ և հետազոտությունից հետո որևէ հիվանդություն չի հաստատվում: Ներշնչումային հիվանդություններն ավելի շատ բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց:

Պատճառներ

Ներշնչումային հիվանդությունների առաջացման առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը, հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկի խոսքերը սխալ ըմբռնելը` յատրոգենիան, բժշկական թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը և այլն), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ:

Պաթոգենեզ

Ներշնչումային հիվանդություններն առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են: ... Читать дальше »
Просмотров: 592 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Միգրենը հայտնի է մարդկությանն ավելի քան 3000 տարի: Հին եգիպտացիների պապիրուսներում հայտնաբերվել են միգրենոզ նոպաների, ինչպես նաև այդ հիվանդության համար օգտագործվող դեղամիջոցների նմուշների նկարագրություն: Չնայած դրան, մինչև հիմա միգրենի ախտածնության շատ կողմեր գաղտնիք են մնում: Միգրենով տառապող հայտնի մարդկանցից են Կեսարը, Է.Կանտը, Զ.Ֆրեյդը: Միգրենն ըստ հաճախականության լարվածության գլխացավերից հետո երկրորդն է:

Միգրենի ախտորոշման չափորոշիչները տրված են գլխացավն ուսումնասիրող Միջազգային ասոցիացիայի կողմից 1988թ.:

- 4-ից 72 ժամ տևող նոպայաձև գլխացավ;

- Գլխացավն ունի գոնե երկու հետևյալ բնութագրերը` գլխավորապես միակողմանի տեղակայում, կողմերի հաջորդում, հազվադեպ երկկողմանի, պուլսացող բնույթ, միջին կամ զգալի ինտենսիվություն (խանգարում է առօրյա գործունեությունը), ուժեղացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ;

- Գոնե մեկ ուղեկցող ախտանիշի առկայություն` սրտխառնոց, փսխում, լուսավախություն, ֆոնոֆոբիա:

Առանձնացնում են միգրենի երկու ... Читать дальше »
Просмотров: 808 | Добавил: Suren | Дата: 11.11.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz