Понедельник, 21.07.2025, 01:53
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Քաղցկեղ (հեշտոցի)
22:55
Քաղցկեղ (հեշտոցի)
1.Էթիոլոգիան և էպիդեմիոլոգիան

Ա. Հիվանդացությունը: Հեշտոցի առաջնային քաղցկեղը կազմում է 1-2 % օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում: Հեշտոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ բուժված կանանց մոտ: Հեշտոցի չարորակ ուռուցքների մոտ 80% -ը մետաստազներ են այլ լոկալիզացիայի ուռուցքներից:

Բ.Պապիլոմավիրուսային ինֆեկցիա: Մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ) նպաստում է հեշտոցային էպիթելի դիսպլազիայի զարգացմանը (VIN) ,որի մալիգնիզացիայի հաճախականությունը կազմում է 3-5%:

2. Պաթոգենեզ

Ա . Հիստոստրակտուրա: Հեշտոցի ուռուցքների մոտ 85%-ը իրենցից ներկայացնում են տափակբջջային քաղցկեղ: Հազվադեպ հանդիպում են ադենոկարցիոմաներ,մելանոմաներ, սարկոմաններ :

Բ. Լոկալիզացիա: Առավել հաճախ հանդիպող լոկալիզացիան է հեշտոցի հետին պատի պրոքսիմալ 1/3-ը:

Գ. Մետաստազավորում`

- Տեղային ինֆիլտրատիվ աճ

- Լիմֆոգեն մետաստազավորում (կոնքային և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ)

- Հեմատոգեն մետաստազավորում (տեղի է ունենում բարձիթողի փուլերում`թոքեր, լյարդ):

3. Ախտորոշում

- Սիմպտոմիկա: Արյունահոսություն կամ արտադրություն սեռական ճանապարհներից

- Հետազոտման մեթոդներ`

ա. Զննում հայելիներով

բ. Հեշտոցից քսուկների բջջաբանական հետազոտություն

գ. Կոլպոսկոպիա / բիոպսիա

4. Փուլերը և պրոգնոզը (5 տարվա ապրելիություն)


0. Cainsitu-100

I. Ուռուցքը սահմանափակված է հեշտոցով-70

II. Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ,բայց չի հասնում մինչև կոնքի պատ-50

III. Ինվազիան հասնում է մինչևկոնքի պատ-20

IV. Ոռուցքը տարածվում է կոնքից դուրս կամ ներաճում է միզապարկ կամ ուղիղ աղի-<10

Ուռուցքի տեղակայման դեպքում հեշտոցի պրոքսիմալ հատվածներում հիվանդությոան պրոգնոզը համեմատ բարենպաստ է :

5. Բուժումը

Ա. Վաղ փուլեր

1. Վիրաբուժական բուժում `

- Cainsitu – հեշտոցի լորձաթաղանթի ախտահարված հատվածի էքսցիզիա

- Առաջին փուլ – արմատական հիստերէկտոմիա

- Երկրորդ փուլ- կոնքային էկզէնտերացիա

2. Ճառագայթային թերապիա: Որպես ինքնուրույն մեթոդ օգտագործվում է, եթե կան հակացուցումներ վիրաբուժական բուժմանը:

Բ. Ուշացած դեպքեր: Բուժումը անց է կացվում ինչպես արգանդի վզիկի քաղցկեղի բարձիթողի դեպքերում:
Просмотров: 558 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz