Понедельник, 21.07.2025, 02:01
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցք բարորակ (կրծքագեղձի)
22:26
Ուռուցք բարորակ (կրծքագեղձի)
Ֆիբրոադենոման կրծքագեղձի ամենահաճախակի բարորակ ուռուցքն է, հանդիպում է 20-40 տարեկան կանանց և աղջիկների մոտ: Ուռուցքն աճում է շատ դանդաղ, հասնում է 2-5 սմ չափսերի, կարող է լինել եզակի կամ բազմակի, տեղակայել մեկ կամ երկու կրծքագեղձերում, հաճախ ուղեկցվում է մաստոպաթիայով:

Ֆիբրոադենոման շոշափելիս որոշվում է որպես մաշկից և շրջակա հյուսվածքներից հստակ սահմանազատված, պինդ կլորավուն հանգույց հարթ կամ երբեմն թմբկավոր մակերեսով, որն ազատ տեղաշարժվում է գեղձի հյուսվածքներում (ՙլողում է յուղի մեջ):
Տարբերում են ֆիբրոադենոմաների 2 ձևեր` ֆիբրոադենոմա (ուռուցք ֆիբրոզ հյուսվածքի գերիշխմամբ) և ադենոֆիբրոմա (ուռուցք գեղձային հյուսվածքի գերիշխմամբ): Ադենոֆիբրոմային բնորոշ են ավելի հստակ եզրագծերը, շոշափելիս այն ավելի փափուկ է:

Հյուսվածաբանորեն ապացուցված է, որ ֆիբրոադենոման չունի սեփական պատյան: Ֆիբրոադենոմայի համար պատյան է ծառայում ստրոմայի պնդացած թելերի շերտը` հրված աճող ուռուցքային հանգույցով (պերիկանալիկուլյար ֆիբրոադենոմա), կամ կաթնային ծորանի ձգված պատը, որում աճում է ուռուցքը (ինտրականալիկուլյար ֆիբրոադենոմա): Ֆիբրոադենոմայի չարորակ կազմափոխումը դիտվում է 5% դեպքերում :

Ֆիբրոադենոմայի բուժումը վիրահատական է, կատարվում է կրծքագեղձի սեկտորալ մասնահատում շտապ հյուսվածաբանական հետազոտմամբ:
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքը (tumor phylloides J. Mulleri) հազվադեպ հանդիպող նորագոյացություն է, կազմում է կրծքագեղձի ուռուցքների 5% -ը:

Հանդիպում է կանանց տարբեր տարիքային խմբերում, սակայն առավել հաճախ ախտահարում է հորմոնային ակտիվության շրջանում:

Ուռուցքն ունի պինդ կոնսիստենցիա, հստակ եզրագծեր, կտրվածքի վրա մակերեսն ունի կիստոզ խոռոչներ տերևանման ելուստներով: Դիտվում է ստրոմայի արտահայտված լորձեցում (միքսոմատոզ):

Բնորոշ է համարվում կլինիկական ընթացքի երկփուլությունը: Առաջին փուլում դիտվում է ուռուցքի դանդաղ աճ երկար տարիների ընթացքում: Երկրորդ փուլում սկսվում է արագ աճ, ուռուցքն հասնում է մեծ, երբեմն հսկայական չափսերի:
ՈՒռուցքի աճը չի ուղեկցվում շրջակա հյուսվածքների ինֆիլտրացիայով: Երբեմն գրավելով կրծքագեղձի մեծ մասը առաջացնում է վերադիր մաշկի արյան շրջանառության խանգարում (ենթամաշկային երակները լայնանում են, մաշկը դառնում է կապտուկային երանգի):
Ֆիլոիդ ուռուցքի առանձնահատկությունը նրա կենսաբանական անկայունությունն է:
Շնորհիվ բնորոշ հյուսվածաբանական կառուցվածքի, որը ներառում է ինչպես էպիթելային, այնպես էլ շարակցահյուսվածքային բաղադրիչներ, այն օժտված է քաղցկեղի, սարկոմայի և կարցինոսարկոմայի վերածվելու պոտենցիալ հնարավորությամբ:

Ֆիլոիդ ուռուցքների բուժումը վիրահատական է:
Ուռուցքի փոքր չափսերի դեպքում կատարվում է կրծքագեղձի մասնահատում: Մեծ չափսերի դեպքում (երբ տրամագիծը մեծ է 10սմ-ից), հաշվի առնելով հաճախակի կրկնողության հակվածությունը, կատարվում է կրծքագեղձի հասարակ անդամահատում: Չարորակացման էլեմենտների առկայության դեպքում խորհուրդ է տրվում կատարել արմատական մաստէկտոմիա:

Կրծքագեղձի ներծորանային պապիլոման (ՙարյունահոսող կրծքագեղձի Մինցի հիվանդություն) առավել հաճախ հանդիպում է 30-40 տարեկան հասակում, տեղակայում է առավելապես մեկ կողմից: Երբ պապիլոմաները տեղադրված են խոշոր ծորաններում, անմիջապես պտուկից կամ արեոլայից հետ, կրծքագեղձի շոշափման ժամանակ կարելի է հայտնաբերել պնդացում երկարավուն ձգանի կամ կլոր առաձիգ գոյացության ձևով, որի սեղմելիս առաջանում են արյունային կաթիլներ պտուկի վրա` միշտ միևնույն արտատար ծորանից:

Երբ պապիլոմաները զարգանում են կրծքագեղձի խորին հատվածների ծորաններում, հիվանդության միակ կլինիկական արտահայտությունը համարվում է պտուկից արյունային կամ առատ շճային արտադրությունը: Միայն մանրազննին շոշափմամբ կարելի է հայտնաբերել այն հատվածը, որին սեղմելիս առաջանում է արտադրություն:
Որոշ դեպքերում ախտաբանական պրոցեսի տեղակայումը ճշտվում է մամոգրաֆիայի (դուկտոգրաֆիայի) օգնությամբ:
Ներծորանային պապիլոմայի չարորակ կազմափոխումը դիտվում է 2-3% դեպքերում:

Չարորակացման հավանականությունը մեծանում է հատկապես ներծորանային պապիլոմատոզի դեպքում:

Բուժումը վիրահատական է, կատարվում է կրծքագեղձի սեկտորալ մասնահատում շտապ հյուսվածաբանական հետազոտմամբ:
Լիպոման (ճարպուռուցքը) հանդիպում է խիստ հազվադեպ: Կարող է առաջանալ ինչպես գեղձի հյուսվածքի վրա (ենթամաշկային), այնպես էլ գեղձի տակ (ենթակրծքային-ռետրոմամար), բայց երբեմն այն զարգանում է միջբլթակային հյուսվածքից:
Բնորոշ է բավականին դանդաղ աճը, շոշափելիս ունի փափուկ կոնսիստենցիա, բլթակավոր կառուցվածք, հստակ սահմանազատված է շրջակա հյուսվածքներից: Բուժումը վիրահատական է, կատարվում է ուռուցքի հեռացում:
Կրծքագեղձի անգիոմաները հանդիպում են խիստ հազվադեպ:
Չունեն հստակ սահմաններ, շոշափելիս փափուկ են, սեղմելիս փոքրանում են: Մակերեսային տեղակայման դեպքում ունեն բնորոշ երկնագույն կամ բոսորագույն երանգ: Խորին տեղակայման դեպքում անհնար է տարբերակել լիպոմայից:
Բուժումը վիրահատական է, կատարվում է ուռուցքի բացազատում (excisio):
Просмотров: 5039 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz