Понедельник, 21.07.2025, 02:00
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (մանկական )
22:32
Ուռուցքներ (մանկական )
Ընդամենը 40 տարի է, ինչ մանկական ուռուցքաբանությունը իր տեղն է զբաղեցրել բժշկության մեջ, որպես առանձին գիտություն պրակտիկ ճյուղ: Մանկական պոպուլյացիայում ուռուցքային հիվանդություննորը բավականին հազվադեպ են հանդիպում:
Մանկական օնկոլոգիայի առաջին գիրքը լույս է տեսել 1997թ-ին:
Բուժման ժամանակակից պրոտոկոլների և ճառագայթային բուժման կոմպլեքսային կիրառումը թույլ են տալիս լիարժեք բուժել հիվանդացած երեխաների գրեթե 80%:
Բժշկության բնագավառը բավականին արագ է զարգանում և վառ օրինակն է օնկոլոգիայի ասպարոզում ունեցած հաջողությունների վերջին 2 տասնամյակի ընթացքում:
20-րդ դարի 60-ական թվականներին սկսեցին ձևավորվել առաջին մանկական օնկոլոգիական բաժանմունքները: Մինչ այդ օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաները բուժվում էին ընդհանուր մանկաբուժական բաժանմունքներում: Ճառագայթային բուժման առաջին փորձերը կատարվել են 1915թվ. A. Friendlender-ի կողմից:
1954թվ. ապացուցվել է հորմոնալ պրեպարատներոի էֆեկտիվությունը մանկական մի շարք ուռուցքների բուժման ժամանակ:

էպիդեմիոլոգիան

Արդեն ասվել է, որ մանկական տարիքում ուռուցքները հանդիպում են բավականին հազվադեպ: Օրինակ` ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի դիտվում է մոտ 8000 առանձին դեպք, եվրոպական երկրներում մոտ 21000մ Հայաստանում ամեն տարի հիվանդանում է մոտ 35-50 երեխա: A.Miller-ի կողմից խորապես ուսումնասիրվել է ուռուցքների էպիդեմիոլոգիան, և նա հանգել է այն եզրակացությանը, որ մանուկների ուռուցքները շատ հաճախ զուգակցվում են դպրոցական այլ արատների հետ: Miller-ը մանկական ուռուցքները պայմանականորեն բաժանում է 3 խմբերի:

Այսպիսով, առաջին խմբի մեջ են մտնում լեյկոզները, նեֆրոբլաստոման, լյարդի և մակերիկամների ուռուցքները: Այս ուռուցքները հաճախ զուգորդվում են Դաունի հիվանդությամբ, անիրիդիայով (ծիածանաթաղանթի բնածին բացակայություն), երկրորդ խումբը կազմում են ուղեղի ուռուցքներ, որոնք հաճախ ուղեկցվում են ԿՆՀ-ի զարգացման արատներով:

Երրորդ խումբը կազմում են սեռական օրգանների ուռուցքները, որոնք զուգորդվում են ագամմագլոբուլինեմիայով:
Հայտնի է, որ տղաները ավելի հաճախ են հիվանդանում քան աղջիկները: Ուռուցքների աշխարհագրության ուսումնասիրությունները բացահայտել են, որ Ճապոնիայում ավելի հաճախ հանդիպում են Աֆրիկյան կոնտինենտում (առավելապես լիմֆոմայով):

Էպիթելիալ ծագման ուռուցքները, որոնք մեծահասակների մոտ կազմում են մեծամասնություն, երեխաների մոտ կազմում են 5-6%:
Այս տարիքում գրեթե 84% կազմում են էմբրիոնալ ծագում ունեցող ուռուցքները:
Հեմոբլաստոզները կազմում են բոլոր ուռուցքների 50%: Դրանք լեյկեմիաներն ու լիմֆոմաներն են:
Հաջորդը ըստ տարածվածության ԿՆՀ-ի ուռուցքներն են: Բավականին հաճախ հանդիպում են երիկամների, ոսկրերի ուռուցքները (հատկապես դեռահասների շրջանում):

Էթիոլոգիա

Առկա են մի քանի հիպոթեզներ, որոնք կիրառվում են մանկական ուռուցքների առաջացումը բացահայտելու համար:
Կոնհեյմի հիպոթեզի համաձայն մանկական ուռուցքները առաջանում են ներարգանդային կյանքում տեղի ունեցած դիսէմբրիոգենեզի արդյունքում:
Այսպիսով, զարգացման խանգարման արդյունքում էկտոպիկ տեղաշարժված հյուսվածքը ենթարկվում է մալիգնիզացիայի (ներքին և արտաքին դրդապատճառներով): Դրանով է բացատրում Կոնհեյմը ուռուցքների զուգակցումը զարգացման այլ արատների հետ, ինչպես նաև այս ուռուցքների ի հայտ գալը առավելապես մինչև 4 տարեկան հասակում:

Կարևոր դեր ունի մանկական ուռուցքների առաջացման մեջ այսպես կոչված տրանսպլացենտար բլաստոմոգենեզը, որի համաձայն դեղորայքը, ծխախոտը և ալկոհոկը որոնք օգտագործվում են հղիության ընթացքում մոր կողմից, հանդիսանում են կանցերոգեն պտղի համար: Այսպիսով ծխող կանանց երեխաները 2 անգամ ավելիհաճախ են հիվանդանում ուռուցքներով:

Այսպիսով, մանկական ուռւուցքների էթիոպաթոգենեզը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ`

1. բնածին ուռուցքներ վաղ մանկական տարիքում

2. ուռւուցքների զուգակցում զարգացման այլ արատների հետ

3. ժառանգական գործոն

4. ոչ կոմպետենտ իմմունոլոգիական ստատուս

5. տրանսպլացենտար բլաստոմոգենեզ

6. հղիության ընթացքում կնոջ ճառագայթում (անցումը R-գրաֆիան մեծացնում է ուռուցքով հիվանդանալու ռիսկը)

7. մոր տարիքը (ապացուցվել է,վոր 62% հիվանդեր երեխաների մայրերը ունեցել են 30-ից բարձր տարիք): Որոշակի դեր ունի նաև հոր տարիքը

Պրակտիկ բժշկի համար շատ կարևոր է համարվում մանկական ուռուցքների դիագնոստիկ և բուժական առանձնահատկությունները:

Դրանք են`

1. Դժվարություններ են առաջանում անամնեզը հավաքելուց, քանի որ երեխաները շատ հաճախ չեն կարողանում ճիշտ ներկայացնել իրենց գանգատները: Ավելի մեծ տարիքի երեխաները ձգտում են թաքցնել իրենց գանգատները, ելնելով վախից բժշկական միջոցառումների և մանիպուլյացիաների հանդեպ: Այս դեպքում բժշկի համար շատ կարևոր է դառնում երեխայի վարքային փոփոխությունները տրամադրության անկում (քնի խանգարում, ակտիվության իջեցում, ախորժակի անկում) և արտաքին տեսքը (գունատություն, այտուցներ և այլն):

2. Մանկական տարիքում ուռուցքները հաճախ տաղակայվում են դժվարամատչելի հատվածներում (գլխուղեղ,միջնորմ, ռետռէպերիտոնեալ հատված): Այդպիսի տեղակայմամբ ուռուցքները երկարատև կարող են ունենալ ասիմպտոմ ընթացք և միայն հասնելով շատ մեծ չափերի առաջացնել օբյեկտիվ ախտանիշներ:

3. Երեխաների ուռուցքները հաճախ ընթանում են այսպես կոչված «դիմակներով»: Օրինակ` փորլուծությամբ կամ ռեսպիրատոր ինֆեկցիայով, կամ որոշ ֆիզիոլոգիական պրոցեսներով (ատամների ծկլթում, սեռական հասունացում): Այս ամենը քողարկում է դիագնոզը և բժշկին ավելի հեռացնում իրական պրոբլեմից, դիագնոզելով պեդիատրիկ պրակտիկայում ավելի հաճախ հանդիպող հիվանդություն:

4. Երեխաների բուժումը նույնպես ունի իր առանձնահատկությունները: Վաղ մանկական տարիքում, երբ դեռևս չի ավարտվել օրգան-համակարգերի ճիշտ փոխհարաբերությունները, չի ամրացել ոսկրա-մկանային և կապանային համակարգերը, չափազանց փուխր է և էլաստիկ ճարպաբջջային շերտը, ուռուցքները իրենց աճման ընթացքում կարող են առաջացնել օրգանների ատիպիկ լոկալիզացիա: Օրինակ` երիկամը կարող է հայտնվել փոքր կոնքում, առողջ երիկամը կարող է սեղմվել նեֆրոբլաստոմայով և հայտնվել հակառակ կողմում, լյարդը կարող է տեղակայվել աինքան բարձր, որ բարձրացնելով դիաֆրագման, ստեղծել տպավորություն, որ գտնվում է կրծքավանդակում: Երբեմն առաջանում են այնպիսի տոպոգրաֆիկ խախտումներ, որ վիրաբույժին շատ դժվար է լինում կատարել ռադիկալ վիրահատություն և ընդհանրապես որոշել նորագոյացության լոկալիզացիան:

5. Շատ հաճախ վիրահատության ընթացքը կարող է բարդանալ առկա բնածին արատների պատճառով: Երբեմն վիրաբույժը ստիպված է լինում ուռուցքի հեռացման հետ մեկտեղ կատարել արատների կոռեկցիա:

6. Մարմնի փոքր չափերի պատճառով ուռուցքները ախտահարում են հարևան օրգանները և վիրաբույժը ստիպված է լինում հեռացնել, օրինակ` երիկամի ուռուցքըև փայծաղը կամ մակերիկամը, երբեմն աղիները:

7. ճառագայթային բուժում իրականացնելիս բժիշկը նույնպես պետք է հաշվի առնի մանկական օրգանիզմի առանձնահատկությունները: Օրինակ այն, որ մանկական ուռուցքները շատ զգայուն են ճառագայթման հանդեպ: Առավել կարևոր է այն, որ երեխաները գտնվեւմ են աճման ինտենսիվ փուլումև, եթե ճառագայթվում են ոսկրորի աճման զոնաները, դա հանգեցնում է վերջույթների դեֆորմացիայի կամ նրանց աճի դադարեցման, մկանների ատրոֆիայի, սկոլիոզի, մարմնի ասիմետրիայի, կրծքագեղձերի ատրոֆիայի:

8. Դեղորայքային բուժումը բավականին էֆեկտիվ է մանուկների մոտ և հնարավոր է ստանալ լիակատար առողջացում: Սակայն պետք է իմանալ նաև, որ ցիտոստատիկները շատ արագ առաջացնում են անկանխատեսելի և անդարձելի փոփոխություններ: Ուստի, կարևոր նշանակություն ունի գրագետ զուգորդող բուժումը:

9. Կարևոր է երեխաներին մատուցվող մանկավարժական և հոգեբանական օգնությունը, որը թույլ է տալիս շրջապատից երկար ժամանակով կտրված երեխային արագ և էֆեկտիվ վերադարձնել կոլեկտիվ:

10. Ուռուցքով հիվանդացած երեխան գտնվում է օնկոլոգի հսկողության տակ 5 տարվա ընթացքում: Ռիսկային են համարվում առաջին 2 տարիները: 6% երեխաների մոտ (բուժված օնկոհիվանդություններից) որոշ ժամանակ անց առաջանում են երկրորդային ուռուցքներ (ճառագայթման, ցիտոստատիկների կամ գենետիկ մուտացիաների հետևանքով):

Այսպիսով` ձեզ ներկայացրեցինք մանկական ուռուցքաբանության առավել կարևոր առանձնահատկությունները: Կարևոր ենք համարում բժշկության բոլոր բնագավառներում աշխատող մասնագետների մոտ օնկոլոգիական զգոնությունը, որը կօգնի ճիշտ և ժամանակին դիագնոզել ուռուցքային հիվանդությունը:
Просмотров: 690 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz