Понедельник, 21.07.2025, 01:37
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցք բարորակ (ենթաստամոքսագեղձի)
22:25
Ուռուցք բարորակ (ենթաստամոքսագեղձի)
Ենթաստամոքսագեղձի բարորակ ուռուցքները ծագում են գեղձի հասուն հյուսվածքից և հանդիպում են շատ հազվադեպ:
Տարբերում են էպիթելային (ադենոմաներ, ցիստադենոմաներ), շարակցահյուսվածքային (ֆիբրոմա, լիպոմա), մկանային (լեյոմիոմա), անոթային (հեմագիոմաներ, լիմֆանգիոմաներ) և նևրոգեն (նևրինոմա, գանգլիոնևրոմա) ուռուցքներ: Լինում են նաև դիզօնտոգենետիկ ուռուցքներ կամ տերատոմաներ:

Բարորակ ուռուցքները կարող են տեղակայել գեղձի բոլոր հատվածներում, լինում են եզակի և բազմակի, հասնում են տարբեր չափսերի:
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ չկան: Հիվանդները հաճախ գանգատվում են որովայնում բութ, ոչմշտական ցավերից, դիսպեպտիկ խանգարումներից, մեծ չափսերի դեպքում ուռուցքները կարող են շոշափվել: Ախտորոշման ժամանակ առավել տեղեկատվական են կոմպյուտերային տոմոգրաֆիայի տվյալները` հարթ եզրագծերվ գոյացություն ենթաստամոքսագեղձի հյուսվածքում:

Ենթաստամոքսագեղձի բարորակ ուռուցքներին են դասվում նաև կղզյակային ապարատի բջիջներից ծագող հորմոնակտիվ ուռուցքները:
Բետաբջջային ադենոմաները (ինսուլինոմաները) արտազատում են ինսուլին և կլինիկորեն արտահայտվում են հիպոգլիկեմիայի սինդրոմով:

Բնորոշ է ախտանշանների եռյակը (Ուիպլի տրիադա)`

1. հիպոգլիկեմիայի ծանր նոպա, ընդհուպ մինչև կոմայի զարգացում` քաղցի կամ ֆիզիկական ծանրաբեռնման ֆոնի վրա,

2. արյան գլյուկոզայի խիստ իջեցում (0.5 գ/Լ-ից ցածր),

3. հիպոգլիկեմիայի բոլոր ախտանշանների անհետացում գլյուկոզայի ներերակային ներմուծումից հետո:

Ինսուլոմայի ախտորոշման հիմնական մեթոդը համարվում է սելեկտիվ ցելիակոգրաֆիան:

Բուժումը. վիրահատական` ադենոմայի հեռացում կապսուլայի հետ միասին; ենթաստամոքսագեղձի պոչի և մարմնի բազմակի ադենոմաների դեպքում, ինչպես նաև չարորակացման նշանների առկայության դեպքում կատարվում է գեղձի մասնահատում:

Ուլցերոգեն ադենոմայի (գաստրինոմայի) բջիջներն արտազատում են գաստրին, որը հորմոնալ ճանապարհով ներգործում է ստամոքսի լորձաթաղանթի գեղձերի վրա: Հիվանդների 60%-ի մոտ գաստրինոմաները կարող են լինել չարորակ և տալիս են մետաստազներ ռեգիոնար ավշահանգույցներում, լյարդում, թոքերում, որովայնամզում, մաշկում: Հիվանդների 50%-ի մոտ գաստրինոմաները համակցվում են ուրիշ ներզատիչ գեղձերի ադենոմատոզի հետ:

Zollinger-Ellison-ի սինդրոմը բնութագրվում է ախտանշանների տրիադայով`

1. ենթաստամոքսագեղձի լանգերհանսյան կղզյակների ՙոչ բետաբջջային՚ ադենոմա,

2. վիրահատական բուժմամբ չապաքինվող, հաճախակի կրկնվող խոց` յուրահատուկ տեղակայմամբ (զստաղիքի վերին հատված, տասներկումատնյա աղիքի վայրէջ կամ ստորին հորիզոնական հատվածներ, երբեմն միաժամանակ նաև ստամոքսում)

3. ստամոքսային հիպերսեկրեցիա (օրեկան մի քանի լիտր)` ազատ աղաթթվի բարձր պարունակությամբ:
Просмотров: 627 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz