Понедельник, 21.07.2025, 02:05
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 24 » Ուռուցքներ (ձվարանների )
22:32
Ուռուցքներ (ձվարանների )
1.Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա

Ա. Հիվանդացություն : Ձվարանների քաղցկեղը հաճախականությամբ 4-րդն է վիսցերալ ուռուցքների մեջ և 1-ին տեղում է ըստ մահացության գինեկոլոգիական ուռուցքների մեջ: Վերջին 30 տարվա ընթացքում տվյալ պաթոլոգիայի ժամանակ չի նշվում ցուցանիշների էական լավացում:

Բ. Ռիսկի գործոնները`

-Ինդուստրիալ երկրներ,
-Ժառանգականություն
-Սնօվուլյացիա

2. Դիագնոստիկա

Ա. Սիմպտոմատիկա : Ձվարանների քաղցկեղի սկզբնական փուլերը որպես օրենք ընթանում են` անսիմպտոմ:

Բ. Կլինիկական տվյալներ: Գինեկոլոգիական հետազոտության ժամանակ շոշափվում է հավելումների ուռուցքային գոյացություն:

Վիրահատությունը ցուցված է `

- Եթե կա գոյացություն 8 սմ և ավելի,
- Պրեմենոպաուզալ կանանց 2 ամսվա հսկողության ընթացքում ձվարանի 8սմ-ից պակաս կիստայի առկայության դեպքում ,
- Պրեմենոպաուզալ կանանց մոտ հավելումների 8սմ-ից փոքր սոլիդ գոյացության առկայություն :

Օնկոմարկերներ (CA125;CEA; β քորիոնիկ գոնադոտրոպին , α ֆետոպրոտոին) օգտագործվում են բուժման էֆեկտիվության մոնիտորինգի համար:

3.Պրոֆիլակտիկա և վաղ հայտնաբերում

Ձվարանի քաղցկեղի զարգացման ռիսկը ծանրաբեռնված ժառանգականությամբ կանանց մոտ ( ձվարանների քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ) 2 անգամ գերազանցում է այդ ցուցանիշը պոպուլյացիայում: BRCA-1 և BRCA-2 գեների մուտացիայով կանայք կազմում են ձվարանի քաղցկեղի հիվանդների 10-15%-ը:
Ձվարանի քաղցկեղի զարգացման ռիսկը այդ կանանց մոտ կազմում է 10 % և 27% համապատասխանաբար:
Նշված ռիսկի խմբի կանանց ցուցված է գենետիկ կոնսուլտացիա և պրոֆիլակտիկ օվարիէկտոմիա գեներատիվ ֆունկցիայի ավարտից հետո: Ընդ որում պետք է նկատի ունենալ , որ տվյալ խմբի հիվանդների մոտ առանձին դեպքերում անգամ օվստիէկտոմիայից հետո հետագայում կարող է զարգանալ որովայնամզի առաջնային կանցերմատոզ:

4.Փուլերը (FIGO ,TNM, նկարագրում )


1 փուլ 1a T1a NoMo Ախտահարված է մեկ ձվարանը , 1b T1bNoMo ախտահարված են երկու ձվարանները , 1c T1c NoMo ուռուցքի կապսուլայի ախտահարում կամ ասցիտի առկայություն

2 փուլ 2a T2a NoMo Արգանդի և արգանդային փողերի ախտահարում, 2b T2b NoMo տարածում փոքր կոնքի այլ ստրուկտուրաներ, 2c T2c NoMo ասցիտ կամ քաղցկեղի բջիջների առկայություն լվացման ջրերում

3 փուլ 3a T3a NoMo Մակրոսկոպիկ պերիտոնեալ մետաստազներ, 3b T3b NoMo մակրոսկոպիկ պերիտոնեալ մետաստազներ մինչև 2սմ, 3c T3c NoMo միկրոսկոպիկ պերիտոնեալ մետաստազներ 2սմ-ից ավելի, ասցիտ, ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարում

4 փուլ 4 T1-3N1Mo , T1-3N1Mo հեռավոր մետաստազներ և/կամ մետաստատիկ պլևրիտ

5. Ձվարանների էպիթելիալ ուռուցքների բուժումը

Ա. Փուլերի վիրաբուժական դասակարգում : Կատարվում է վաղ փուլերում (մինչև 1c փուլ ) և սահմանային ուռուցքների ժամանակ և ներառում է `

-Ուռուցքի հեռացում առանց ամբողջականության խախտման

-Որովայնի խոռոչի ազատ հեղուկի բջջաբանական հետազոտություն դրա առկայության դեպքում , իսկ բացակայության դեպքում դուգլասյան գրպանի, կողմնային խողովակների և ենթաստոծանեական տարածության լվացման ջրերի բջջաբանական հետազոտություն

-Դուգլասյան տարածության ,կողմնային խողովակների և ստոծանու որովայնամզի բիոպսիա(ստոծանեական որովայնամզից կարելի է նաև վերցնել սկարիֆիկատներ բջջաբանական հետազոտության համար)

-Բոլոր կպումների և կասկածելի հատվածների բիոպսիա

-Օմենտէկտոմիա

-Համակարգային կամ սելեկտիվ կոնքային և պարաաորտալ լիմֆադենէկտոմիա:

Բ. Ցիտոռեդուկտիվ վիրահատություններ: Կատարվում են ձվարանների էպիթելիալ քաղցկեղի 2-րդ,3-րդ և 4-րդ ստադիաներում` ներառելով առաջնային ուռուցքի և նրա մակրոսկոպիկորեն տեսանելի բոլոր օջախների հեռացումը : Այդ դեպքում կարող են կատարվել`

I. Կոնքային որովայնամզի հեռացում

II. Կողմնային խողովակների և ստոծանու որովայնամզի հեռացում

III. Վեր-հաստ աղիքային օմենտէկտոմիա

IV. Բազմաօրգանային ռեզեկցիաներ (հաստ և բարակ աղիների , լեղապարկի, փայծախի, լյարդի ռեզեկցիա, ստոծանու ռեզեկցիա):

V. Կոնքային և պարաաորտալ լիմֆադենէկտոմիա

Օպտիմալ ցիտոռեդուկցիա: Ուռուցքի տեսանելի օջախների բացակայությունը որովայնի խոռոչում վիրահատությունից հետո:

Սուբօպտիմալ ցիտոռեդուկցիա: Ռեզիդուալ ուռուցքի չափը չի գերազանցում 2սմ-ը:

Ոչ օպտիմալ ցիտոռեդուկցիա: Ռեզիդուալ ուռուցքի չափը վիրահատությունը ավարտելիս գերազանցում է 2սմ-ը: Ապացուցված է,որ ոչ օպտիմալ ցիտոռեդուկցիայի ժամանակ վիրահատական միջամտությունը չի ազդում ապրելիության վրա:

Գ. Քիմիաթերապիա: Ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բուժման մեջ բազային պրեպարատներ են հանդիսանում պլատինի ածանցյալները: Ստանդարտ է համարվում պակլիտաքսելի և կարբոպլատինի համակցությամբ սխեման: Որպես կանոն անց է կացվում 6 կուրս 21 օր ինտերվալով:

Պակսիդաքսել 135-175 մգ/մ²
Կարբոպլատին AUC 5-6(կամ ցիսպլատին 75մգ/մ²)

6.Ռեցիդիվների բուժումը: Ուշ ստադիաներում ձվարանի քաղցկեղի ռեցիդիվ լինում է հիվանդներից 80%-ի մոտ: Ուստի ռեցիդիվների բուժումը ունի սկզբունքային նշանակություն:

Ա. Ցիտոտոքսիկ պրեպարատներ: Եթե հիվանդության ռեցիդիվը լինում է առաջնային բուժման ավարտից ոչ շուտ քան 12 ամիս հետո, ապա հակառեցիդիվային բուժումը անց է կացվում նույն սխեմայով (պակլիտաքսել և կարբոպլատին): Եթե դիտվում է ուռուցքի պրոգրեսիա տվյալ բուժման ֆոնի վրա ռեցիդիվ 12 ամսից շուտ , ապա նշանակում է 2-րդ շարքի պրեպարատներ , տոպոտեկան,գեմցիտաբին, վինոռելբին , լիպոսոմային կամ պեգիլացված դոկսոռուբիցին,իզոֆոսֆամիդ:

Բ. Բարձրադեղաչափային քիմիաթերապիա: Հետազոտությունները ցույց են տվել բարձրադեղաչափային քիմիաթերապիայի հավաստի արդյունավետության բացակայությունը ստանդարտ սխեմաների համեմատությամբ:

Գ. Երկրորդային ցիտոռեդուկտիվ վիրահատություններ

1. Ցուցված են քիմիաթերապիայի նկատմամբ զգայուն ուռուցքների առաջնային բուժումից հետո վիրահատելի մնացորդային ուռուցքային զանգվածների առկայության դեպքում ,կամ էլ ռեմիսիայի հասնելուց հետո հիվանդության ռեցիդիվի դեպքում: Ռեցիդիվային ուռուցքի տարածվածության աստիճանը ռեզեկտաբելությունը ճշտելու համար ոչ ինվազիվ հետազոտությունների (ՀՇ,ՄՌՇ,ՊՀՇ) հետ մեկտեղ լայնորեն կիրառվում է լապարասկոպիան:

2.Երկրորդային ցիտոռեդուկտիվ վիրահատությունները արդյունավետ չեն քիմիաթերապիայի նկատմամբ ոչ զգայուն և դիսսեմինացված ուռուցքների դեպքում:

Դ. Պալիազիվ վիրահատություններ : Ցուցված են սահմանափակ թվով դեպքերում` ուռուցքային զանգվածներով աղիքի ճնշմամբ պայմանավորված աղիքային անանցանելիության երևույթների չեզոքացման նպատակով: Պալիատիվ միջամտություններից ստացված արդյունքը տևում է 3-6 ամսից ոչ ավել:
Просмотров: 951 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz