Понедельник, 21.07.2025, 01:31
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 22
Էպիդեմիոլոգիա

Թոքի քաղցկեղը լայն տարածում ունեցող հիվանդություն է, որն ըստ հիվանդացության տոկոսի չարորակ հիվանդությունների մեջ գրավում է առաջին տեղը: Տղամարդկանց մոտ այն հանդիպում է մոտ 5 անգամ առավել հաճախ, սակայն վերջին տարիներին կանանց մոտ գրանցվում է հիվանդացության աճ: Առավել հաճախ հիվանդությունը գրանցվում է 50 – 60 տարեկան հասակում:

Էթիոլոգիա

Թոքի քաղցկեղի առաջացման մեջ դեր ունեն ինչպես էկզոգեն, այնպես էլ էնդոգեն գործոնները: Քանի որ թոքի հյուսվածքը, բրոնխների էպիթելը անմիջապես շփման մեջ են գտնվում արտաքին աշխարհի հետ, այդ պատճառով էկզոգեն գործոնները առավել որոշիչ են թոքի քաղցկեղի առաջացման մեջ:

Էթիոլոգիկ գործոններ են հանդիսանում`

1. Ծխելը (բենզպիրեն, բենզանտրացեն, ռադիոակտիվ իզոտոպ պոլոնիում և այլն)

2. Շրջակա միջավայրի աղտոտվածությունը կանցերոգեն և ռադիոակտիվ նյութերով

3. Ռադիոակտիվ բնական իզոտոպներով (օր.` ռադոն գազ) հարուստ վայրերում երկարատև գտնվելը

4. Գենետիկ նախատրամադրված ... Читать дальше »
Просмотров: 1705 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է, կազմում է մեծահասակների բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ հանդիպում է 50-70 տարիքային խմբում, տղամարդիկ մոտ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ:
Ներկայումս հիվանդության էթիոլոգիան հստակ որոշված չէ, սակայն կան էպիդեմիոլոգիական ուսումնասիրություններ, որոնք երիկամաբջջային քաղցկեղը կապում են ծխելու հետ:

Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է անախտանիշ, իսկ տարածված ուռուցքային պրեցեսի ժամանակ որևէ ախտանիշ հանդիպում է մոտավորապես 25% դեպքերում: Ուռուցքը զարգանալով, կարող է տարածվել անմիջապես հարևան հյուսվածքների և օրգանների վրա, ինչպես նաև ավշային և արյունատար անոթներով: Մետաստազավորման հիմնական թիրախներն են` ռեգիոնար ավշահանգույցները, թոքերը, ոսկրերը, մաշկը, լյարդը, գլխուղեղը, մակերիկամը, կոնտրլատերալ երիկամը:

Փոքր չափերի անախտանիշ ուռուցքների ախտորոշումը վերջին տարիներին կտրուկ աճել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների, այդ թվում համակարգչային շերտագրման կիրառման պատճա ... Читать дальше »
Просмотров: 828 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

1. Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա

ա. Հիվանդություն և մահացություն: Զարգացած երկրներում 1950-ական թվականների համեմատ շնորհիվ վաղ հայտնաբերման և ադեկվատ բուժման մահացությունը արգանդի վզիկի քաղցկեղից նվազել է:

բ. Սեռական ակտիվություն : Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական գործոններից մեկն է սեռական կյանքի վաղ սկիզը:Հիվանդությունը նաև բարձր է առաջին հղիության ժամանակ`սեռական զուգընկերների մեծ քանակության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքում` մասնավորապես պապիլոմավիրուսային ինֆեկցիայի դեպքում:

գ.Պապիլոմավիրուսային ինֆեկցիա: Գոյություն ունեն ապացուցված տվյալներ մարդու պապիլոմավիրուսի (HPV-human papilloma virus) և արգանդի վզիկի տափակ բջջային էպիթելի դիսպլազիայի(CIN-cervical inrapithelial neoplasia) փոխկապակցվածության մասին , ինչպես նաև ինվազիվ արգանդի վզիկի քաղցկեղի հետ: Պապիլոմավիրուսի ԴՆԹ-ն հայտնաբերվում է արգանդի վզիկի ինվազիվ ուռուցքների ավելի քան 60% դեպքերում:
HPV տիպերի 60-ից ավելին է իդենտիֆիկացված: 6 և 11 տիպերը առաջաց ... Читать дальше »
Просмотров: 2196 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

1.Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա

Ա. Հիվանդացություն : Զարգացած երկրներում էնդոմետրիումի քաղցկեղը (ԷՔ) հաճախականությամբ զբաղեցնում է առաջին տեղը կանանց գենիտալների պաթոլոգիաների մեջ: Հիվանդացության պիկը համընկնում է կանանց կյանքի 7-8 դեկադների հետ, ընդ որում հիվանդների 80%-ը պոստմետոպաուզալ կանայք են: Պրեմենոպաուզալ կանանց մոտ ,որոնք տառապում են էնդոմետրիումի քաղցկեղով ,հաճախ հանդիպում է ձվարանների պոլիկիստոզի սինդրոմը: 5%-ից քիչ դեպքերում էնդոմետրիումի քաղցկեղը հայտնաբերվում է 40տ.-ից երիտասարդ կանանց մոտ:

Բ. Ռիսկի գործոնները`

1. էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները հիմնականում պայմանավորված են պերսիստենտ էստրոգենիզացիայով: Կանանց մոտ , որոնք ստանում են էկզոգեն էստրոգեններ առանց պրոգեստինների, էնդոմետրիումի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 8 անգամ ավելին է: Տամոքսիֆենի նշանակումը մեծացնում է էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկը 2 անգամ:

2. Պերսիստենտ էստրոգենիայով ուղեկցվող վիճակները`

ա. Ձվարանների պոլիկիստոզի սինդր ... Читать дальше »
Просмотров: 886 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

Առնանդամի քաղցկեղը դասվում է հազվադեպ հանդիպող ուռուցքների թվին: Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում այն կազմում է արական բնակչության մոտ չարորակ նորագոյացությունների 0,4–0,6%-ը և օնկոուրոլոգիական հիվանդությունների 0,6–2,2%-ը: Հիվանդությունը տարբեր աշխարհագրական և էթնիկ շրջաններում հանդիպում է ոչ միանման հաճախականությամբ: Այսպես, Ասիայի մահմեդական երկրներում և Իսրայելում առնանդամի քաղցկեղը գործնականորեն չի հանդիպում, մինչդեռ Հարավ-Արևելյան Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներում այն կազմում է չարորակ նորագոյացությունների 10–20%-ը: Հայաստանի Հանրապետությունում առնանդամի քաղցկեղով առաջնային հիվանդների թիվը տատանվում է տարեկան 6-16-ի սահմաններում: Հիվանդությունը առավելապես հանդիպում է կյանքի վեցերորդ տասնամյակում, չնայած հազվադեպ չէ նաև երիտասարդների մոտ: Առաջնային ուռուցքը տեղակայված է լինում առնանդամի գլխիկի շրջանում 48% դեպքերում, թլիպի շրջանում – 21%, գլխիկի և թլիպի վրա միաժամանակ – 9%, պսակաձև ակոսի շրջանում – 6% և ցողունի մաշկին – 2% դեպքերում: Չնայած առնանդամի քա ... Читать дальше »
Просмотров: 822 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

<< Վերադառնալ ցուցակին

Ամորձու քաղցկեղը կազմում է տղամարդկանց չարորակ ուռուցքների 1-3%-ը և օնկոուրոլոգիական հիվանդությունների մոտ 5%-ը: Հիվանդների մեծամասնությունը կազմում են 40-47 տ տղամարդիկ, ինչը ամորձու քաղցկեղը դարձնում է արդիական խնդիր:
Նախատրամադրող գործոններ են հանդիսանում կրիպտորխիզմը, տրավմաները, օրխիտները, հիպոպլազիան, ատրոֆիան, հորմոնալ դիսբալանսը:
Օրինակ, կրիպտորխիզմի դեպքում ամորձու քաղցկեղով հիվանդանալու հաճախականությունը 15-65 անգամ գերակշռում է առողջ հիվանդացությունը: Ներկայումս ընդունված պաթոգենեզի համաձայն կրիպտորխիզմը, տրավմաները և օրխիտները բերում են ամորձու հիպոպլազիայի և ատրոֆիայի, ինկրետոր ֆունկցիայի ճնշման, որն էլ նպաստում է հորմոնալ դիսբալանսի առաջացմանը և ամորձու բջիջների չարորակ տրանսֆորմացիային:
Ամերձու քաղցկեղով հիվանտերի մեծ մասի մոտ իջած է անդրոգենների, բարձրացած է գոնադոտրոպինների կոնցենտրացիան:
Էքսպերիմենտալ կրիպտորխիզմի դեպքում նկատվում է հիպոֆիզի բազոֆիլ բջիջների հիպերպլազիա: Սեմինոմայի դեպքում դիտվում է ֆոլիկ ... Читать дальше »
Просмотров: 928 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Փայտացումը (պրկախտ, կարկամախտ) վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է փայտացման բակտերիայի թույնով, նյարդային համակարգի ախտահարմամբ, որն ընթանում է տարբեր մկանախմբերի ծանր ջղաձգություններով: Հարուցիչը փայտացման բակտերիան է:

Պատճառներ

Փայտացմամբ հիվանդ կենդանիների արտաթորանքի հետ բակտերիաներն ընկնում են հողի մեջ և սպորների ձևով պահպանվում երկար տարիներ: Մարդը վարակվում է մաշկի վերքերի, քերծվածքների, ճանկռվածքների մեջ բակտերիաների սպորներով վարակված հող ընկնելիս` սուր, ծակող և կտրող առարկաներով, արկի բեկորներով և գնդակով (պատերազմի ժամանակ) վիրավորվելիս, ինչպես նաև արտահիվանդանոցային վիժումների և հակասանիտարական պայմաններում ծննդաբերության ժամանակ:

Պաթոգենեզ

6-14 օրվա (հաճախ մի քանի ժամից մինչև 30 օր) ընթացքում գտնվելով օրգանիզմում` բակտերիաները հիվանդագին ախտանշաններ չեն առաջացնում: Երբեմն նկատվում են փայտացման նախանշաններ` վերքի ձգող ցավեր, մոտակա մկանների ջղաձգություններ:
Հիվանդության առաջին ախտանշան ... Читать дальше »
Просмотров: 531 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

Նկարագրություն

Այրուցքն իրենից ներկայացնում է կերակրափողի երկարությամբ այրման զգացում, ինչն առավել արտահայտիչ է ստորին հատվածում։

Պատճառներ

Այրուցքն առաջանում է ստամոքսի թթու պարունակության` կերակրափող ընկնելու արդյունքում։ Պետք է նաև նշել, որ կարևոր նշանակություն ունեն վերջինիս լորձաթաղանթի բարձրաստիճան զգայունությունը, ինչպես նաև ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլն։

Կանխարգելում/Բուժում

Առավել հաճախ այրուցքը նկատելի է լինում ստամոքսահյութի բարձր թթվայնության, այդ հյութում աղաթթվի տոկոսի անկման, երբեմն էլ բացակայության դեպքում։ Այս ախտանիշն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդություններով, լեղապարկի բորբոքմամբ, ստոծանու ճողվածքի և այլ գործոններով:

Բուժումը պետք է ուղղված լինի առաջին հերթին հիվանդության վերացմանը։ Խիստ կարևոր է նշել հիշել այն փաստը, որ հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել։ Ցանկացած հիմնային միջոցների ընդունման մասին պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Սնն ... Читать дальше »
Просмотров: 409 | Добавил: Suren | Дата: 22.11.2011 | Комментарии (0)

Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz