Понедельник, 21.07.2025, 02:05
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Կոշտուկ
23:06
Կոշտուկ
Նկարագրություն

Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշումից կամ շփումից:

Պատճառներ

Կոշտուկը հաճախ առաջանում է ձեռքերի վրա` առանց թաթմանների ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ գործիքներով ճնշվելիս (օրինակ` կոշկակարների մոտ), և ոտքերի վրա` անհարմար, ոչ ճիշտ ընտրած կոշիկներ հագնելիս:

Պաթոգենեզ

Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները հաճախ ցավոտ են և դժվարացնում են քայլելը: Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել կարմիր քամուն բնորոշ բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ:

Բուժում

Կոշտուկը ի հայտ գալիս պետք է վերացնել պատճառը և, եթե անհրաժեշտ է, հեռացնել այն: Կոպտացած մաշկը փափկացնում են ամենօրյա տաք օճառասոդային կամ կալիումի կարբոնատ (պոտաշ) պարունակող տեղային լոգանքներով (1 լ ջրին` 1 թեյի գդալ նատրիումի հիդրոկարբոնատ կամ կալիումի կարբոնատի 10 %-անոց լուծույթ և օճառի շերտիկ): Դրանից հետո կոշտուկի վրա դնում են եղջերային շերտը փափկացնող միջոցներ (կոշտուկային սպեղանի կամ հեղուկ, կենսածառի թուրմ կամ հալվեի տերևի միջուկ): Կոշտուկը շրջապատող առողջ մաշկը չգրգռելու համար կպչուն սպեղանու մի կտորի վրա, որը կպցնում են մաշկին, կոշտուկի չափին համապատասխանող անցք են բացում, այնուհետև կոշտուկի վրա դնում են քսուք կամ կոշտուկային սպեղանի և մաշկի ամբողջ հատվածը ծածկում կպչուն սպեղանու կտորներով: 24 ժամ անց փափկած եղջերաթաղանթն զգուշորեն քերում են սպիրտով կամ օդեկոլոնով նախապես վարակազերծած մկրատով: Հարկավոր է խուսափել մաշկը կտրելուց, որը կարող է հանգեցնել կոշտուկի վարակման. մաշկը կտրելու դեպքում այն մշակում են յոդի սպիրտային լուծույթով կամ ադամանդականաչով: Փափկած կոշտուկը քերելուց հետո խորհուրդ է տրվում սնուցող քսուքներով կոմպրես դնել:

Բուժարարողությունները կրկնում են մի քանի անգամ, մինչև կոշտուկի լրիվ հեռացումը: Ցավոտ կոշտուկի ժամանակ կարելի է օգտագործել թարմ կարտոֆիլի հյութ. թարմ կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել և քերել, ստացված խյուսը քսել մի քանի շերտ թանզիֆի վրա, դնել կոշտուկի վրա և բինտով կապել: Եթե նշված միջոցները չեն օգնում, ինչպես նաև առկա են բազմաթիվ կոշտուկներ, հարկավոր է դիմել բժշկի:

Կանխարգելում

Կոշտուկի կանխարգելման նպատակով հարկավոր է հագնել հարմար կոշիկներ, իսկ ֆիզիկական աշխատանքի ժամանակ` թաթմաններ: Կարևոր է նաև ձեռքերի և ոտքերի մաշկի ճիշտ խնամքը:
Просмотров: 542 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz