Понедельник, 21.07.2025, 01:56
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Հազ
23:11
Հազ
Նկարագրություն

Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է:Հազը տարբերում են` 1. ըստ տևողության` նոպայանման (կապույտ հազի դեպքում), պարբերական (բրոնխաբորբի ժամանակ), անընդհատ, կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում), 2. ըստ ձայներանգի` <<հաչոցանման>> (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ), խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ):

Պատճառներ

Պատճառը կարող է լինել շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի և կրծքամզի նյարդերի զգացող վերջույթների (ընկալիչներ) անմիջական գրգռումը: Հազվադեպ նկատվում է ռոֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս: Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից:

Պաթոգենեզ

Հազալիս սկզբում տեղի է ունենում խոր շնչառում, այնուհետև լարվում են շնչառական մկանները, ձայնաճեղքը փակվում է, կրծքավանդակում ստեղծվում է բարձր ճնշում: Դրանից հետո կատարվում է սեղմված ձայնաճեղքով բարձր ճնշման տակ օդի ուժեղ շիթով հրոցանման կրկնակի արտաշնչում, որի դեպքում օդի շիթը թոքից հեռացնում է խորխը կամ օտար մարմինը:

Հազը լինում է թաց` խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում) և չոր` առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում):

Բուժում

Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:
Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր: Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա: Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով: Հազը վերացնելու համար, բժշկի նշանակմամբ, կրծքավանդակին դնում են մանանեխի ծեփուկներ, բժշկական բաժակներ, տաքացնող կոմպրեսներ, կատարում ոտքերի մանանեխային լոգանքներ և այլն:
Просмотров: 973 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz