|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 10 » Կատաղություն
|
Նկարագրություն
Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառական մկանների կծկանքով:
Պատճառներ
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են` շները, կատուները, ուղտերը, ձիերը, իսկ վայրի կենդանիներից` գայլը, աղվեսը, շնագայլը, որոնք բնության մեջ կատաղության վիրուսի հիմնական կրողներն են:
Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, ինչպես նաև թուքը վնասված մաշկի , հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա ընկնելիս, այնուհտեև վիրուսը նյարդացողուններով թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ:
Պաթոգենեզ
Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է:
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար): Հիվանդության առաջին ախտանշանները համարյա միշտ դրսևորվում են կծած տեղում. առաջանում է քոր, լինում են մղկտացող, ձգող ցավեր, սպին բորբոքվում է, դառնում ցավոտ: Նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն` բերանում չորության զգացում, ախորժակն ընկնում է, տեսողական և լսողական գրգռիչների (պայծառ լույս, ուժեղ ձայն) նկատմամբ դառնում են գերզգայուն: Այնուհետև առաջանում է անքնություն, հիվանդն ունենում է վախի, տագնապի, թախծի, երբեմն` կրծքում ճնշման զգացողություն, դժվարանում է կլումը: Հիվանդության խորացմանը զուգընթաց դժվարանում է ջուր կուլ տալը, նույնիսկ դրան նայելիս առաջանում է ջղաձգության նոպա: Այս երևույթն անվանում են ջրավախություն: Հիվանդը չի կարողանում նույնիսկ թուքը կուլ տալ:
Բուժում
Բուժումն անարդյունավետ է, հիվանդը մահանում է:
Կանխարգելում
Մարդու կատաղության կանխման միակ միջոցը հակակատաղության վակցինայի պատվաստումն է: Ուստի կենդանիների կծելուց հետո պետք է ամնիջապես դիմել բժշկի` վերքերը մշակելու և անհրաժեշտության դեպքում պատվաստումներ կատարելու համար: Հարկավոր է խստորեն պահպանել որոշակի ռեժիմ. բացառել սպիրտային խմիչքների օգտագործումը, խուսափել ֆիզիկական բեռնվածությունից, գերսառեցումից և գերտաքացումից: Կանխարգելման նպատակով կատարվում է ընտանի կենդանիների պարտադիր գրանցում և պատվաստում:
Պաթոգենեզ
Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է:
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար):
Հիվանդության առաջին ախտանշանները համարյա միշտ դրսևորվում են կծած տեղում. առաջանում է քոր, լինում են մղկտացող, ձգող ցավեր, սպին բորբոքվում է, դառնում ցավոտ: Նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն` բերանում չորության զգացում, ախորժակն ընկնում է, տեսողական և լսողական գրգռիչների (պայծառ լույս, ուժեղ ձայն) նկատմամբ դառնում են գերզգայուն: Այնուհետև առաջանում է անքնություն, հիվանդն ունենում է վախի, տագնապի, թախծի, երբեմն` կրծքում ճնշման զգացողություն, դժվարանում է կլումը: Հիվանդության խորացմանը զուգընթաց դժվարանում է ջուր կուլ տալը, նույնիսկ դրան նայելիս առաջանում է ջղաձգության նոպա: Այս երևույթն անվանում են ջրավախություն: Հիվանդը չի կարողանում նույնիսկ թուքը կուլ տալ:
|
Просмотров: 648 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|