Пятница, 23.01.2026, 07:21
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Բոտուլիզմ
22:22
Բոտուլիզմ
Նկարագրություն

Բոտուլիզմն իրենից ներկայացնում է սննդային թունավորում: Հատսապես վտանգավոր են սխալ ջերմամշակված և տնային պայմաններում պահածոյացված մթերքները` սունկը, բանջարեղենը, միրգը և այլն: Վտանգավոր է նաև ապխտած ձուկը:

Պատճառներ

Բոտուլիզմի մանրէները, որոնք թույն են արտադրում, շատ տարածված են բնության մեջ: Այդ մանրէների թույն պարունակող սննդամթերք օգտագործելուց թույնը ներծծվում է աղիքներ, արյան միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում` ախտահարելով տարբեր օրգաններ: Առաջին հերթին ախտահարվում է նյարդային համակարգը:

Պաթոգենեզ

Որպես կանոն, հիվանդությունը սկսվում է հանկարծակի` վարակված մթերք գործածելուց մի քանի ժամ անց: Նկատվում է փորկապություն և որովայնի փքվածություն: Առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, անքնություն, բերանի չորություն և ծարավի զգացողություն: Մի քանի ժամից կամ 1-2 օրից խանգարվում է տեսողությունը: Աչքերի առջև << վանդակներ >> են հայտնվում, առարկաները երևում են մշուշում, հաճախ` երկակի, բիբերը լայնանում են, իսկ կոպերը` իջնում: Խանգարվում է կլումը, խոսքը դառնում է անհասկանալի, շնչառությունը դժվարանում է: Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ:

Բուժում

Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս հիվանդը պետք է անմիջապես հոսպիտալացվի: Կյանքի փրկությունը կախված է հակաբոտուլիային շիճուկի ներարկման ժամանակից:
Просмотров: 527 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2026
Создать бесплатный сайт с uCoz