Понедельник, 21.07.2025, 01:50
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Ատամի պուլպիտ
22:20
Ատամի պուլպիտ
Նկարագրություն

Կակղենու բորբոքումը առավել հաճախ ատամների ոսկրափուտի բարդություն է: Սովորաբար այն առաջանում է որպես սուր հիվանդություն:

Պատճառներ

Կակղենու բորբոքման պատճառ կարող են դառնալ ատամը սնող անոթների վնասվածքները, ատամի պսակի մի մասի պոկվելը, ատամի կոտրվածքը և այլն:

Պաթոգենեզ

Հիմնական ախտանշանը ցավի նոպաներն են, որոնք սկսվում են հատկապես երեկոյան և գիշերը, ինքնուրույն են, կապված չեն ծամելու, տաք և սառը գրգռիչների հետ: Երբեմն ցավն ունի <<կտրատող>> բնույթ, տարածվում է դեպի ծոծրակը, ականջը, քունքերը, հարևան ատամները: Ուժեղ, սուր ցավերը պայմանավորված են կակղենու բորբոքմամբ և նրա հյուսվածքների այտուցմամբ, որն առաջանում է ատամի կարծր հյուսվածքներով շրջապատված խոռոչում և կակղենու մեջ գտնվող նյարդերի ճնշմամբ:

Որպես կանոն` բորբոքման հետևանքով առաջանում է կակղենու մեռուկացում, ցավերն աստիճանաբար մեղմանում են, բայց չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում մանրէները մեռուկացած կակղենուց ատամի խողովակի միջով թափանցում են ատամի արմատը շրջապատող հյուսվածքների մեջ և հանգեցնում հարատամնաբորբի:

Երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է շատ արագ, ուստի կակղենու բորբոքումը սկսվում է անսպասելիորեն և արագ վերածվում թարախայինի: Քանի որ երեխաների ատամների արմատները լինում են կամ թերզարգացած, կամ արդեն ներծծվում են, ուստի բորբոքային գործնթացը շատ արագ տարածվում է շրջապատող հյուսվածքների վրա և կարող է հանգեցնել մնայուն ատամների սաղմերի ոչնչացման:

Բուժում

Բուժում է ատամնաբույժը:
Եթե հնարավոր չէ անմիջապես բժշկի դիմել (գիշերը կամ ճանապարհին), ապա հարկավոր է ընդունել ցավամոքիչ դեղանյութ (օրինակ` անալգին): Երբեմն ցավն անցնում է սառը ջրից: Որպես առաջին օգնություն` ուժեղ ցավերի ժամանակ հարկավոր է ամիդոպիրինի 2 %-անոց լուծույթ կաթեցնել ոսկրափուտային խոռոչի մեջ: Դա անվնաս է բերանի լորձաթաղանթի համար, բայց ցավամոքիչ ազդեցությունը խիստ կարճատև է: Ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկի:
Просмотров: 489 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz