Понедельник, 21.07.2025, 02:10
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Հարբուխ
23:12
Հարբուխ
Նկարագրություն

Հարբուխը, որը նաև կոչում են քթաբորբ կամ ռինիտ, իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում: Այն հաճախ վարակիչ հիվանդությունների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ և այլն) ախտանշան է:

Պատճառներ

Սովորաբար հարբուխը առաջանում է տարբեր մանրէներով և վիրուսներով ախտահարվելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:

Պաթոգենեզ

Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքովքթի խոռոչում կամ կոկորդումառաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած (37-37,5˚ C), այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը: Երբեմն, աչքի լորձաթաղանթի բորբոքման հետևանքով լինում է արցունքահոսություն, թուլանում է հոտառությունը: Հատկապես ծանր է ընթանում կրծքի երեխաների հարբուխը: Նրանց քթանցքերը շատ նեղ են, և դրա համար լորձաթաղանթի նույնիսկ չնչին ուռածությունը հանգեցնում է ոչ միայն քթային շնչառության հետ կապված փոփոխությունների (գերգռգռվածություն, քնի խանգարում և այլն), այլ հաճախ նաև հյուծման, քանի որ երեխան չի կարողանում կուրծքը ծծել: Երբեմն բորբոքումը տարածվում է քթըմպանի և եվստախյան (լսողական) խողովակի լորձաթաղանթի, բրոնխների և նույնիսկ թոքերի վրա:
Մանրէներով ախտահարումից առաջացած հարբուխից բացի հաճախ նկատվում է, այսպես կոչված, անոթաշարժական (վազիմոտոր) հարբուխ (հատկապես ունենում են վեգետատիվ խանգարումներով մարդիկ): Տարբերում են նաև ալերգական հարբուխ, որն ունենում են ծաղկափոշու, տնային, գրադարանային, արտադրական փոշու հանդեպ բարձր զգայնությամբ անձինք:
Սուր հարբուխը, հատկապես, եթե այն հաճախ է կրկնվում կարող է դառնալ քրոնիկական, մշտական: Դա կարող է հանգեցնել քթի խոռոչի լորձաթաղանթի գերաճման և, հետևաբար շնչառության դժվարացման կամ ընդհակառակը, դրա հետաճման (լորձաթաղանթի բարակում): Այդ դեպքում շատ դժվար է լինում վերականգնել լորձաթաղանթի ֆունկցիան ու հոտառությունը: Ահա թե ինչու է կարևոր քրոնիկական հարբուխի կանխումը:

Բուժում

Հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը: Շատ կարևոր է քիթը ճիշտ մաքրելը (առանց լարվածության և յուրաքանչյուչ քթանցքը հաջորդաբար), որպեսզի մանրէները չթափանցեն միջին ականջ: Բորբոքային գործընթացը քրոնիկականի չվերածվելու համար հարկավոր է խստորեն կատարել բժշկի նշանակումները:Անոթաշարժական և ալերգական հարբուխի դեպքերում բուժումը իրականացնում է բժիշկը:

Կանխարգելում

Շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Այդպիսի կոփումը հնարավոր է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ: Կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
Просмотров: 740 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz