Понедельник, 21.07.2025, 01:48
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Էպիլեպսիա
22:33
Էպիլեպսիա
Նկարագրություն

<<Էպիլեպսիա>> ( ընկնավորություն, վերնոտություն ) տերմինը 11-րդ դարում առաջին անգամ օգտագործել է Ավիցեննան։ Էպիլեպսիան իրենից ներկայացնում է քրոնիկական հոգեկան հիվանդություն, որը դրսևորվում է գիտակցության նոպայանման խանգարումներով և ցնցումներով։ Այդ ախտանշանների արտահայտվածության աստիճանը տատանվում է գիտակցության լրիվ կորստից մինչև որոշ շշմածություն և ընդհանրացված ցնցումներից մինչև առանձին մկանախմբերի անկառավարելի ինքնաբեր շարժումներ։

Պատճառներ

Էպիլեպսիայի պատճառ է ջղաձգությունների հանդեպ գլխուղեղի բնածին կամ ձեռքբերովի նախատրամադրվածությունը։ Հիվանդության սկսվելուն նպաստում են վնասվածքները, վարակիչ հիվանդությունները և վնասակար այլ գործոններ։ Առանձին դեպքերում պարզվում է, որ հիվանդի հարազատների նախորդ սերունդներում ևս եղել են էպիլեպսիայով տառապողներ։ Հաճախ էպիլեպսիայի պատճառը սաղմնավորման ժամանակ ծնողների ալկոհոլային հարբեցումն է։

Պաթոգենեզ

Էպիլեպսիայի դրսևորումները բազմազան են. առավել բնորոշ է մեծ ցնցումային նոպան՝ գիտակցության հանկարծակի կորստով և լարումային (տոնիկական) ցնցումներով (մարմինը պրկվում է, ձգվում), այնուհետև կլոնիկական ցնցումներով, որոնք ուղեկցվում են վերջույթների և իրանի ծալիչ ու տարածիչ մկանների կծկումներով՝ առաջացնելով ռիթմիկ ցնցումներ։ Մոտավորապես (դեպքերի կեսի ժամանակ) ջղաձգային նոպային նախորդում է նախանշանների կարճատև (2-3-ից մինչև 10 վրկ) շրջանը՝ այսպես կոչված՝ աուրան, որի դրսևորումները բազմազան են. որոշ հիվանդներ զգում են թեթև սառնավուն քամի, մյուսները կարող են ունենալ գլխապտույտ, սարսուռ, ջերմություն, մաշկի վրա <<մրջյունների սողալու>> զգացողություն, սրտագդալի շրջանում տհաճ զգացում, սրտի զարկերի հաճախացում, տեսողական, լսողական և հոտառական զգայախաբություններ։ Երբեմն հիվանդը կատարում է միատեսակ, ինքնաբեր շարժումներ (սանրվում է, հավաքում իր շուրջը թափված իրերը, դոփում տեղում, պտտվում և այլն)։

Տոնիկական ցնցումների ժամանակ ծնոտներն ամուր սեղմվում են, և հիվանդը հաճախ կծում է լեզուն։ Շնչառական մկանունքի կծկման հետևանքով շնչառությունը դադարում է, առաջանում է կապտություն (հատկապես՝ դեմքի), որը դառնում է կապտավուն սև (այստեղից էլ՝ <<սև տկարությունե անվանումը>>)։ Ցնցումների առաջացման հետ միաժամանակ հիվանդը կորցնում է գիտակցությունը և վայր ընկնում (այստեղից՝ <<ընկնավորություն>> անվանումը)։ 20-30 վրկ անց մարմնի ողջ մկանունքի ջղաձգային կծկումները փոխարինվում են ռիթմիկ ցնցումներով (կլոնիկական ցնցումներ), որի ժամանակ հիվանդի գլուխը և մարմինը կարող են վնասվել (այրվածքներ, կոտրվածքներ)։ Կլոնիկական ցնցումները տևում են 1-2 ր, այնուհետև՝ դադարում։ Այդ ժամանակ հիվանդի բերանից հոսում է փրփրանման, հաճախ արյունախառն թուք (լեզուն կծելու հետևանքով)։ Երբեմն լինում են ակամա միզարձակում և կղում։ Ցնցումները դադարելիս գիտակցությունը վերականգնվում է աստիճանաբար։ Սկզբում հիվանդը կարծես խլացած է, չի կողմնորոշվում ժամանակի և տարածության մեջ։ Հաճախ նոպայից հետո առաջանում է խոր քուն (հետնոպային կոմային վիճակ), որը տևում է 2-3 ժամ:

Փոքր ցնցումային նոպան բնորոշվում է գիտակցության հանկարծակի, կարճատև (մի քանի վայրկյան) կորստով (հիվանդը կարող է պահպանել նախկին դիրքը՝ նստել, կանգնել, քայլել)՝ վերջույթների, դեմքի, պարանոցի մկանների ակամա, հաճախ նույնատիպ շարժումներով։ Այդպիսի դեպքերում հիվանդը չի գիտակցում իր հետ կատարվածը, բայց շրջապատողները հասցնում են նկատել <<անջատման>> պահը՝ դեմքի արտահայտության փոփոխությամբ (սառած հայացքը, ցրվածությունը, գունատվելը, մտքի թելը կտրվելը, ձեռքից առարկայի վայր գցելը և այլն)։ Երբեմն հիվանդը կարող է կռահել նոպայի մասին՝ ելնելով իր գործողությունների հետևանքներից կամ ուշագնացություն հիշեցնող յուրահատուկ զգացողությունից։ Գոյություն ունեն, այսպես կոչված, տրանսի (խոր պայծառատեսություն, էքստազ) վիճակներ, որոնք բնորոշվում են առանց գիտակցական հսկողության արտաքուստ կարգավորված գործողություններով, գիտակցությունը վերականգնվելիս հիվանդը չի կարող հիշել՝ ինքը որտեղ է եղել, և իր հետ ինչ է կատարվել։

Տրանսի տարբերակ է գիշերաշրջությունը (լուսնոտություն) կամ քնաշրջությունը (լինում է նաև ոչ էպիլեպտիկ ծագման)։

էպիլեպսիայի ծանր դրսևորումներից են «մթնշաղային վիճակներըե, երբ գիտակցության մթագնման ֆոնի վրա առաջանում են տեսողական և լսողական սարսափազդու զգայախաբություններ, ցնորքներ, զառանցական մտքեր։ Այդպիսի դեպքերում շարժողական ակտիվությունը պահպանվում է, և հիվանդագին ապրումների ազդեցության տակ հնարավոր են հարձակողական գործողություններ։ Շատ հիվանդների մոտ նկատվում է տրամադրության պարբերական անկում կամ բարձրացում (դիսֆորիա), որը բնորոշվում է թախծալի չարությամբ, բծախնդրությամբ, անհանգստությամբ, հարձակողական արարքներով կամ ոգևորությամբ, աշխուժությամբ, անսովոր ուրախությամբ։ Այդ անհամապատասխան (ոչ ադեկվատ) խանդավառության հիվանդագին բնույթն անհանգստացնում է շրջապատողներին։ Գիտակցության <<մթնշաղային վիճակները>> և դիսֆորիաները կարծես փոխարինում են ցնցումային նոպաներին, լիցքաթափում են կուտակված հիվանդագին լարվածությունը, ուստի դրանց անվանում են էպիլեպսիայի հոգեկան համարժեքներ։

Էպիլեպսիայի ընթացքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում նաև ժամանակին սկսած բուժմամբ։ Թեթև ձևերի դեպքում նոպաները հազվադեպ են (տարին 1 անգամ) և միատեսակ։ Ծանր ձևերի դեպքում կարող են լինել ամեն օր՝ 5-10 անգամ՝ նոպաների շարքով (էպիլեպտիկ վիճակ) և ընթանալ տարբեր ձևերով։ Նոպաները երբեմն էլ առաջանում են քնի ժամանակ, հաճախ՝ քնելու կամ արթնանալու պահերին, ընդ որում՝ հիվանդը կարող է դրանց մասին չիմանալ։ Էպիլեպսիայի համար բնորոշ են անձի փոփոխությունները՝ բնավորության այնպիսի գծերի զարգացումը, ինչպիսիք են չափազանց սիրալիրությունը, շողոքորթությունը, որոնք դյուրությամբ փոխարինվում են չարությամբ, մանրախնդրությամբ, բծախնդրությամբ, մաքրասիրությամբ։ Որոշ հիվանդների մոտ նվազում են մտավոր ունակությունները, դանդաղում հոգեկան գործընթացները։

Բուժում

Ժամանակակից բժշկությունը էպիլեպսիայի բուժման բավականաչափ միջոցներ ունի։ Շատ դեպքերում հաջողվում է նկատելիորեն կրճատել նոպաների հաճախությունը և նույնիսկ լրիվ դադարեցնել դրանք, ինչպես նաև կասեցնել հիվանդության մյուս ախտանշանների զարգացումը։ Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ՝ պահպանելով հիմնական պայմանը՝ անընդհատությունը։ Բուժման հանկարծակի ընդհատումն առաջացնում է հիվանդության սրացում։ Անհրաժեշտ է նաև պահպանել ռեժիմը, սահմանափակել աղերի և հեղուկների ընդունումը, լրիվ հրաժարվել ալկոհոլից, խուսափել արևահարությունից, տեսողական և լսողական ուժեղ, ռիթմիկ գրգռիչներից, հեռուստատեսության հաղորդումների դիտումներից։

Կինոկադրերի արագ առկայծումը, տրանսպորտում լուսամուտից դուրս նայելիս բնապատկերների արագ հաջորդումը, ջազային և ռոք երաժշտությունը կարող են առաջացնել նոպա։ էպիլեպսիայով հիվանդը պետք է հետևի, թե ի՞նչն է դրդում նոպայի առաջացմանը և բացառի իր համար վտանգավոր պահերը։ Հիվանդները չպետք է վարեն տրանսպորտի միջոցներ, աշխատեն կրակի, տաք հեղուկների, շարժվող մեխանիզմների հետ, լողան, քանի որ այդ իրադրություններում նոպան վտանգավոր է և՛ իրենց, և՛ շրջապատոդների համար։

Հիվանդների անձի առանձնահատկությունները, բծախնդրությունը, մաքրասիրությունը, սթափությունը գործունեության որոշ բնագավառներում երբեմն նրանց դարձնում են անփոխարինելի աշխատողներ։ Դրա համար էպիլեպսիայով հիվանդը բժշկի խորհրդով երբեմն պետք է փոխի աշխատանքի բնույթը։ Սովորաբար դեղորայք ընդունելիս հարազատների միջամտության կարիքը չի զգացվում։ Նրանց օգնությունն անհրաժեշտ է սննդի, հանգստի ռեժիմը կազմակերպելիս, ինչպես նաև մեծ ջղաձգային նոպայի դեպքում։ Նոպայի ժամանակ, մինչև բժշկի գալը, հարկավոր չէ ատամների արանքը որևէ բան դնել, հարմավոր է միայն հարվածներից խուսափելու համար գլուխը պահել։ Նոպայից հետո հիվանդին պետք է տանել հանգիստ տեղ՝ թողնելով, որ նա ուշքի գա։
Просмотров: 1112 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz