Понедельник, 21.07.2025, 01:43
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Բորբոքում
22:23
Բորբոքում
Նկարագրություն

Բորբոքումն իրենից ներկայացնում է օրգանիզմի պաշտպանահարմարվողական տեղային հակազդեցությունը վնասակար տարբեր ազդակների նկատմամբ։ Բորբոքային հակազդեցությունն ամբողջ օրգանիզմից սահմանազատում է վնասակար օջախը, դեպի ուր շարժվում են ֆագոցիտոզի երևույթն իրականացնող արյան սպիտակ մարմնիկները՝ լեյկոցիտները, որոնք լափում, կլանում են օրգանիզմ ներթափանցած օտարածին նյութերը, մանրէները և այլն։ Դրա հետ մեկտեղ հակամարմիններ առաջացնող արյան լեյկոցիտների և հատուկ բջիջների բազմացումը հանգեցնում է տեղային և ընդհանուր իմունիտետի բարձրացման։

Առավել հաճախ հանդիպում է էքսուդատիվ բորբոքում, երբ բորբոքային օջախում արյան անոթները փոփոխվում են, և դրանց պատերի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով շրջակա միջավայր են անցնում արյան պլազման, էրիթրոցիտները, լեյկոցիտները, սպիտակուցները և այլն, որոնք միասին կազմում են արտաքիրտը (էքսուդատ)։ Եթե արտաքիրտը համարյա թափանցիկ է և պարունակում է մինչև 8% սպիտակուց, բորբոքումը կոչվում է շճային, իսկ եթե մեծ քանակությամբ հատուկ սպիտակուց՝ ֆիբրինոգեն է պարունակում՝ ֆիբրինոզ բորբոքում։ Թաիախային բորբոքման ժամանակ արտաքիրտում առկա են մեծ քանակությամբ մահացած լեյկոցիտներ։ Լորձաթաղանթներում, օրինակ՝ շնչուղիներում, բորբոքային գործընթացը կոչվում է լորձենաբորբային (կատառային)։

Պատճառներ

Ալտերատիվ բորբոքումն առաջանում է ներքին օրգաններում վարակիչ հիվանդությունների, որոշ ալերգիական հակազդեցությունների դեպքերում, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի (օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ՝ տոքսինի) ազդեցությունից։

Պրոլիֆերատիվ բորբոքումը լինում է սիֆիլիսի, տուբերկուլոզի, բծավոր տիֆի և այլ դեպքերում։

Պաթոգենեզ

Բորբոքումն ընթանում է 3 կարևոր փուլերով`

- ալտերացիա՝ բջիջների և հյուսվածքների վնասում,

- էքսուդացիա՝ անոթներից արյան հեղուկի և բջիջների արտահոսք, քորից հյուսվածքներն այտուցվում են,

- պրոլիֆերացիա՝ բջիջների բազմացում և հյուսվածքների աճ։

Բորբոքային հակազդեցությունների ժամանակ նշված փուլերը պարտադիր ընթանում են, սակայն կարոդ են տարբեր ձևերով դրսևորվել։ Կախված փուլերից որևէ մեկի գերակայումրց՝ տարբերում են.

- Ալտերատիվ բորբոքում,

- Էքսուդատիվ բորբոքում,

- Պրոլիֆերատիվ բորբոքում։

Պրոլիֆերատիվ բորբոքմանը բնորոշ է հիմնականում շարակցական հյուսվածքի բջջային տարրերի բազմացումը, որը դրսևորվում է հյուսվածքներում հանգույցների, հաստացումների առաջացմամբ։

Արտաքին օրգանների սուր բորբոքմանը բնորոշ են այտուցը, կարմրությունը, տենդը, ցավը և ֆունկցիաների խանգարումը։ Ներքին օրգանների բորբոքման դեպքում որոշ ախտանշաններ կարոդ են բացակայել։ Սովորոբար բորբոքման ժամանակ նկատվում է նաև օրգանիզմի ընդհանուր հակազդեցություն՝ տենդ, արյան լեյկոցիտների թվի ավելացում (լեյկոցիտոզ), նյութափոխանակության խանգարում, ծանր դեպքերում (դիֆթերիա, թոքաբորբ և այլն) առաջանում է ընդհանուր ինքնաթունավորում: Երբեմն բորբոքումը կարող է ավարտվել կենսական կարևոր հյուսվածքների վնասմամբ։ Ներքին օրգանների (օրինակ՝ որդանման ելունի) բորբոքման ժամանակ կարող են կպումներ առաջանալ։

Քրոնիկական բորբոքման հետևանքով երբեմն առաջանում են կարծրախտային փոփոխություններ և մասնակիորեն սահմանափակվում է տվյալ օրգանի ֆունկցիան:
Просмотров: 430 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz