Понедельник, 21.07.2025, 01:47
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Մենինգիտ
23:26
Մենինգիտ
Նկարագրություն

Մենինգիտը (ուղեղապատյանաբորբ) գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս երեխաներին: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից: Բուժվելուց հետո մարդը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է մինչեւ հիվանդանալը` ոչ մի օրգան կամ օրգան-համակարգ չեն տուժում:

Պատճառներ

Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաեւ մարդիկ, ովքեր կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն: Իսկ ընդհանրապես կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից` խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս: Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների լորձենաբորբով (կատառ) հիվանդ անձինք: Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավելյալ ծոցերի, ինչպես նաև որոշ վարակիչ հիվանդությունների բարդություն:

Պաթոգենեզ

Հիվանդությունն սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ, դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Հիվանդը, սնունդ ընդունելուց անկախ, հաճախակի փսխում է: Մեծ տարիքի երեխաները գանգատվում են գլխացավից, ավելի փոքրերը ցավից ճչում են, դառնում անհանգիստ և գիտակցությունը մթագնում է: Հիվանդներին նյարդայնացնում է ուժեղ լույսը, բարձր ձայնը, աղմուկը և այլն: Պարանոցի, մեջքի և որովայնի մկանները խիստ լարված են, և հիվանդը չի կարողանում գլուխը խոնարհել: Մաշկը գունատ է, շրթունքները` կապտած, իսկ շնչառությունը` հաճախացած: Երեխաները հրաժարվում են սննդից, բայց խմում են հաճախ և մեծ քանակությամբ:
Հիվանդությունը ոչ միշտ է սկսվում և ընթանում այդպես բուռն: Երկրորդային մենենգիտի ժամանակ հիվանդի ընդհանուր վիճակն աստիճանաբար է վատանում: Վարակիչ հիվանդություններով բարդանալիս միայն ընդհանուր վիճակն է վատանում, և եթե հիվանդն անհրաժեշտ բուժում չի ստանում, ի հայտ են գալիս նշված ախտանշանները:

Երբեմն հիվանդության ընթացքը ձգձգվում է և առաջանում են բարդություններ` գլխացավ, շլություն, խլություն, ջղաձգային նոպաներ, ինչպեց նաև գլխուղեղի ջրակալում:
Հիվանդությունից հետո 2-3 ամսվա ընթացքում ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը և աշխատունակության անկումը կարող են շարունակվել: Այդ ընթացքում երեխաները դժվարանում են դասերը սովորել և չեն կարողանում մասնակցել աղմկոտ խաղերի:

Ծանր վարակիչ հիվանդությունների ժամանակ թունավորման հետևանքով թուլացած երեխաներն ունենում են մենինգիտի նման երևույթներ` ուղեղապատյանների գրգռման ախտանշաններ (մենինգիզմ), սակայն դա մենինգիտ չէ և ուղեղողնուղեղային հեղուկի կազմի փոփոխություններ չեն հայտնաբերվում:

Հիվանդ նորածինները դժվար են բռնում կուրծքը, հաճախակի փսխում են և նրանց ջերմաստիճանը բարձրանում է: Մեծ մասամբ առաջանում են նաև ցնցումներ:

Բուժում

Մենինգիտը պետք չէ փորձել բուժել տնային պայմաններում:Հիվանդին անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել: Հիվանդանոցում անպայման հետազոտում են ուղեղողնուղեղային հեղուկը: Հետազոտման նպատակով կատարում են գոտկային ընդծակում (պունկցիա): Բուժում են հակաբիոտիկներով ու հակավիրուսային պրեպարատներով: Ծանր դեպքերի ժամանակ հնարավոր են վերակենդանացման պրոցեդուրաներ: Ժամանակին բժշկի դիմելու դեպքում հիվանդությունը բուժվում է անհետեւանք:

Կանխարգելում

Մենինգիտի տարածումը կանխելու նպատակով հիվանդներին հարկավոր է անհապաղ հոսպիտալացնել, իսկ բակտերիակիրներին հարկավոր է մեկուսացնել: Քանի դեռ վարակակրությունը չի վերացել, երեխաներին արգելվում է հաճախել մանկապարտեղ կամ դպրոց: Երկրորդային մենենգիտի կանխարգելման համար քրոնիկական ականջաբորբով, քթի հավելյալ ծոցերի բորբոքումով, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդները պետք է բուժվեն մինչև լրիվ առողջանալը: Մեծ նշանակություն ունի նաև օրգանիզմի կոփումը, քանզի մենինգիտի առաջացմանը նպաստում է նաև վերին շնչուղիների լորձենաբորբը:
Просмотров: 699 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz