Понедельник, 21.07.2025, 01:37
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 10 » Գլխացավ
22:29
Գլխացավ
Նկարագրություն

Գլխացավը տարբեր հիվանդությունների ժամանակ հաճախակի հանդիպող ախտանշան է:

Պատճառներ

Գլխացավի առաջաման պատճառը հանդիսանում է գլխի անոթների կամ գլխուղեղի թաղանթների նյարդային վերջույթների գրգռումը: Գլխացավը կարող է առաջանալ նաև գլխի և պարանոցի մկանների գերլարվածության, տեսողության գերլարման, աչքի հիվանդությունների (օրինակ` գլաուկոմա) դեպքերում, աշխատանքի ժամանակ գլխի ոչ ճիշտ դիրքից և այլն: Հաճախ գլխացավը կապված է քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների հետ: Այն կարող է լինել նաև գանգագլխուղեղային վնասվածքի հետևանք:

Պաթոգենեզ

Անոթային հիվանդությունների ժամանակ գլխացավը հաճախ լինում է բաբախող և ուժեղանում է ծխելուց, գերհոգնածությունից, ալկոհոլ օգտագործելուց, ինչպես նաև ուժեղ գրգչիչների ազդեցությունից (աղմուկ, ուժեղ լույս և այլն): Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողներին հաճախ քնից հետո անհանգստացնում են գլխում ծանրության զգացումը և ծոծրակում ճնշող ցավը: Անգարի ժամանակ ցավը լինում է նոպայաձև. ցավում է գլխի կեսը: Եռվորյակ և ծոծրակային նյարդերի նյարդացավերի ժամանակ առաջանում են դեմքի և ծոծրակի այրող ցավեր: Գլխուղեղի բորբոքման և ուղեղապատյանաբորբի դեպքերում գլխացավն ուղեկցվում է փսխումով, գիտակցության մթագնումով և բարձր ջերմությամբ:

Բուժում

Օդափոխված սենյակում քունը հաճախ մեղմացնում է գլխացավը, սակայն համառ գլխացավի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և պարզել պատճառը: Անհրաժեշտ է ժամանակին բուժել հիմնական հիվանդությունը: Ինքնուրույն երկար ժամանակ ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը կարող է չվերացնել գլխացավի չատճառը և ունենալ բացասական հետևանք:
Просмотров: 724 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz