Понедельник, 21.07.2025, 02:02
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Թունավորում (ամինազին)
22:23
Թունավորում (ամինազին)
(ՔԼՈՐՊՐՈՄԱԳԻՆ, ՊԼԵԳՈՄԱԶԻՆ և ՖԵՆՈԹԻԱԶԻՆԻ ԱՅԼ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ)

Թունավոր են համարվում ամինազինի մոտ 1 մգ/կգդեղաչափերը, մահացու՝ 15մգ/կգ–ը։ Երեխաները շատ զգայուն են այս խմբի դեղորայքի նկատմամբ։ Ամինազինը լավ լուծվում է ջրում և ճարպային հեղուկներում, արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղում։ Երեխաները թունավորվում են հիմնականում դեղահաբերի պատահական ընդունումից։ Թունավորումները կապված դեղորայքի գերդեղաչափերից շատ հազվադեպ են հանդիպում։



Թունավորման երևույթների զարգացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թողած ազդեցությունից։ Դեղորայքի մեծ դեղաչափերի ընդունման դեպքում, բացի հիմնական հանգստացնող (սեդատիվ) ներգործությունից, զարգանում են նաև հիպոտենզիվ և թերջերմային երևույթներ, ընկճվում է շնչական կենտրոնի ֆունկցիան։



Թեթև աստիճանի թունավորման դեպքում զարգանում է թուլություն, գլխապտույտ։ Ընկնում է մկանային լարվածությունը, առաջ է գալիս քնկոտություն։ Նկատվում էմաշկի և լորձաթաղանթների չորություն, հաճախասրտություն, երբեմն որովայնային ցավեր, լուծ։ Միջին ծանրության թունավորման դեպքում ընկճվում է նյարդային համակարգը։ Խանգարվում է քայլվածքը, նկատվում է մկանունքի լարվածության թուլացում, լինում է խիստ գրգռվածություն։ Երեխաները սկսում են ճչալ, լաց լինել, ծամածռություններ կատարել։ Այնուհետև զարգանում է խորը քուն։ Մաշկը և լորձաթաղանթները գունատ են, չոր։ Ռեֆլեքսները թուլացած են, սակայն հաճախ գերռեֆլեքսություն է նկատվում։ Հնարավոր է մկանային կարկամվածության առաջացում, վերջույթների կծկում, աթետոզ տիպի ցնցումներ։ Զարկերակային ճնշումը չափավոր իջած է։ Շնչառությունը մակերեսային է, նկատվում է հևոց։ Որպես կանոն, միզակապություն է զարգանում։ Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոպենիա, շաքարի և կալիումի պարունակության չափավոր բարձրացում, մեզում՝ սպիտակուցներ, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, շաքար։



Ծանր թունավորումների դեպքում զարգանում է կոմա։ Շնչառությունը մակերեսային է, խռմփոցով։ Մաշկը գունատ է, կապտուկային։ Ռեֆլեքսներն աստիճանաբար վերանում են։ Անհետանում է լույսի նկատմամբ բբերի ռեակցիան։ Պուլսը հաճախացած է, թույլ լարվածությամբ ու լեցումով։ Զարկերակային ճնշումն ընկնում է։ հայտնվում են կլոնիկ, տոնիկ ցնցումներ, երբեմն ետպրկման (օպիստոտոնուս) ձևով։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչական կենտրոնի պարալիզից կամ հարաճող սրտային անբավարարությունից։



Թունավորման բարդություններից են ալերգիկ ռեակցիաները (հոդերի շրջանում ենթամաշկային բջջանքի այտուցներ), թոքերի այտուցը, ուղեղի այտուցը, նեֆրոպաթիան, լյարդի դիստրոֆիան և այլն։ Երեխայի մահվան պատճառ կարող է լինել թոքաբորբը։



Բուժումը։ Թունավորման առաջին 6 ժամերի ընթացքում կատարվում է ստամոքսի լվացում, այնուհետև ներմուծվում է աղային լուծողական և ակտիվացրած ածուխ։ Բոլոր հիվանդներին նպատակահարմար է նշանակել թիամին, պիրիդոքսին ցիանակոբալամին։ Ներերակային կամ միջմկանային ներարկվում է կոկարթոքսիլազա։ Ալերգիկ այտուցների բուժման նպատակով տրվում է դիմեդրոլ (ներքին ընդունման ձևով կամ ենթամաշկային)։ Ամինազինային հակազդիչներ են ֆենամինը, պերվիտինը, պիրիդրոլը (կենտրոնական սիմպաթիկալուծիչներ), ինչպես նաև կոֆեինը։ Ներերակային ներարկվում է գլյուկոզայի 5% լուծույթ ասկորբինսւթթվով և գլյուկորտիկոիդներով։

Միզարտադրությունն արագացվում է մանիտոլով կամ այլ միզամուղ միջոցներով։ Թթվածնային անբավարարության դեպքում նշանակվում է թթվածնաթերապիա։ Շնչական կենտրոնի խիստ ընկճման դեպքում կատարվում է թոքերի արհեստական օդափոխություն միոռելաքսանտների օգտագործումով։ Ցնցումների ժամանակ ներերակային ներարկվում է նատրիումի օքսիբուտիրատ կամ նշանակվում է քլորալ հիդրատային հոգնա։ Սեդուքսենի և բարբիտուրատների կիրառումը նպատակահարմար չէ։ Սրտի գործունեության թուլացման դեպքում՝ սրտային գլիկոզիդներ, կամֆորա։ Արտահայտված հիպոտոնիայի դեպքում կաթիլային եղանակով ներերակային ներարկվում է մեզատոն կամ նորադրենալին։ Արդյունքի բացակայության դեպքում կարելի է ներարկել անգիոտենզին կամ պիտուիտրին (ադրենալինը և էֆեդրինը հակացուցված են)։



Առանձնահատուկ ծանր դեպքերում կատարվում է արյան փոխարինական ներարկում, որովայնամզային դիալիզ, հեմոսորբցիա և արհեստական երիկամի կիրառում։
Просмотров: 581 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz