Воскресенье, 20.07.2025, 21:50
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Ֆիմոզ
23:11
Ֆիմոզ
Նկարագրություն

Ֆիմոզն իրենից ներկայացնում է առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում, որի պատճառով էլ այն նաև անվանում են թլիպանեղացում: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի:

Պատճառներ

Նորածինների ֆիմոզը ֆիզիոլոգիական երևույթ է. սովորաբար 2-3 տարում առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև փուխր կպումները քայքայվում են, և դրա օղը լայնանում է: Այս գործընթացի խանգարումը հանգեցնում է ֆիմոզի առաջացման, որի ժամանակ մեզը միզուկի արտաքին բացվածքով հոսում է ծայրային թլիպի պարկի մեջ և այն ուռչում է օդապարիկի նման:
Ձեռքբերովի ֆիմոզն առաջանում է քրոնիկական թլիպածեփուկաբորբի ժամանակ առաջացած ծայրային թլիպի սպիական փոփոխությունների հետևանքով:

Պաթոգենեզ

Ֆիմոզի ժամանակ առնանդամի ծայրային թլիպը խիստ նեղանում է և անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը:
Առնանդամի գլխիկի մշտական գրգռումը կարող է հանգեցնել թլիպածեփուկաբորբի, որն ավելի է խորացնում ծայրային թլիպի նեղացումը: Երեխաների ֆիմոզը կարող է գիշերային անմիզապահության պատճառ դառնալ: Արտահայտված ֆիմոզը դժվարացնում է միզապարկի դատարկումը, հանգեցնում գերձգման, միզաքարերի առաջացման, ինչպես նաև երիկամների ու միզուղիների բորբոքային հիվանդությունների միանալուն: Առնանադամի գլխիկն ուժով մերկացնելիս կարող է առաջանալ ծայրային թլիպի օղով դրա ճնշում (պարաֆիմոզ): Հասում մարդկանս ֆիմոզը դժվարացնում է սեռական կյանքը:

Բուժում

Ծայրային թլիպի նեղացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Բուժումը վիրահատական է: Վիրահատությունը վտանգավոր չէ և գրեթե միշտ արդյունավետ է. միզարձակումն ու սեռական կյանքը դառնում են բնականոն:
Просмотров: 1188 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Hayk  
0
Hargeli bjishk, vor xndrem kaseiq anrajesht virahatutyan arjeq@, ev virahatutyunic heto qani or petq e mnal hivandanocum?

Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz