Воскресенье, 20.07.2025, 21:42
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Օդային էմբոլիա
23:01
Օդային էմբոլիա
Առաջանում է փոխներարկման ժամանակ անոթային հունի մեջ օդի որոշակի քանակի (2 սմ3 և ավելի) թափանցման հետևանքով: Երակներ ներխուժած օդը մղվում է աջ սիրտ, իսկ այնտեղից՝ թոքային զարկերակ և թոքերի մանր անոթներ, առաջացնելով մեխանիկական արգելք արյան շրջանառության համար:

Օդային էմբոլիան կարող է առաջանալ փոխներարկման սկզբում կամ վերջում: Հիվանդները նշում են ցավ և ճնշման զգացում կրծոսկրի ետևում, դժվարաշնչություն: Նկատվում է դեմքի ցիանոզ, հաճախասրտություն: Ասեղից օդի թափանցման պահին միշտ լսվում է բնորոշ սուլոց: Եթե օդի քանակը շատ չէ, ապա շնչառության և սրտային գործունեության խանգարումները կարճատև են: 2 սմ3 և ավելի օդի քանակի ներթափանցումը հիվանդի անոթային հունի մեջ ուղեկցվում է հիվանդի կարճատև անհանգստությամբ, որին հետևում է պուլսի բացակայությունը և կլինիկական մահը:

Բուժումը

Այս բարդությունը պահանջում է անհետաձգելի վերակենդանացման գործողություններ՝ սրտի անուղակի մերսում, թոքերի արհեստական շնչառություն, սրտային պատրաստուկների ներարկում: Օդի հեռացման նպատակով արդարացված է նաև թոքային զարկերակի կետածակումը:
Այս բարդության կանխարգելման համար պահանջվում է փոխներարկման համար նախատեսված պլաստիկե համակարգերի օգտագործման կանոնների խիստ պահպանում: Անհրաժեշտ է հետևել, որ պլաստիկե համակարգի բոլոր խողովակները լցված լինեն փոխներարկվող միջավայրով և դրանց մեջ բացակայեն օդի բշտերը:

Խստիվ արգելվում է ցանկացած մղիչ սարքերի օգտագործումն արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ: Հիվանդը պետք է գտնվի մշտական հսկողության տակ մինչև փոխներարկման ավարտը:

Ըստ զարգացման ժամկետների տարբերում են՝

-վաղ ռեակցիաներ, որոնք առաջանում են փոխներարկման ընթացքում կամ փոխներարկումից 1-2 ժամ անց

-ուշացած ռեակցիաներ, որոնք առաջանում են փոխներարկումից հետո մի քանի օրից մինչև մի քանի ամիս և, նույնիսկ, տարի անց:

Սիդերոպենիկ համախտանիշը պայմանավորված է հյուսվածքային երկաթի պակասով և արտահայտվում է.

- աղավաղված համի զգացում (Pica chlorotica)՝ կավիճ, ավազ, ատամի մածուկ, սառույց և այլն, ինչպես նաև հում միս, խմոր ուտելու ցանկություն. այս համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է երեխաների, դեռահասների և կանանց մոտ,

- հակում աղի, թթու, կծու սննդի հանդեպ,

- հոտառության աղավաղում՝ հակում բենզինի, նավթի, ացետոնի, ներկերի և այլ հոտերի հանդեպ,

- արտահայտված մկանային թուլություն, ներառյալ միզապարկի սֆինկտերի, կարող է լինել չզսպված միզարձակություն լացի, ծիծաղի, հազի ժամանակ, հոգնածության զգացում, մկանային ուժի իջեցում, ինչը պայմանավորված է միոգլոբինի և հյուսվածքային շնչառության ֆերմենտների պակասով,

- մաշկի և դրա հավելումների սնուցախանգարման (դիստրոֆիկ) փոփոխություններ՝ չորություն, թեփոտում, մազաթափություն, խամրություն, վաղաժամ ճերմակություն, կոյլոնիխիա՝ գդալաձև եղունգներ, դրանց շերտավորում, լեյկոնիխիա՝ սպիտակ բծերի առաջացում,

- անկյունային ստոմատիտ, պարադոնտոզ, ատամների փթախտ,

- գլոսիտ՝ լեզվի ցավ, լեզվի ծայրի կարմրություն,

- ստամոքսի և աղիների լորձաթաղանթի ապաճում (ատրոֆիա) և թերներծծման համախտանիշ,

- հակում սուր ռեսպիրատոր և այլ վարակաբորբոքային հիվանդությունների նկատմամբ,

Ախտորոշումը

Երկաթ պակասորդային սակավարյունությունը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները

-արյան ընդհանուր քննություն, որում առկա են էրիթրոցիտների հիպոքրոմիա, միկրոցիտոզ, ռետիկուլոցիտների քանակը հիմնականում նորմալ է (եթե հիվանդի մոտ առկա է արյունահոսություն կամ նա ստացել է երկաթի պատրաստուկներ, ռետիկուլոցիտների քանակը կարող է բարձրանալ),

-ֆերիտինի որոշում՝ շիճուկային ֆերիտինի քանակը իջած է,

-երկաթի որոշում՝ շիճուկային երկաթի քանակը իջած է,

-շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկություն` արտացոլում է տրանաֆերինի քանակը (այս ցուցանիշը բարձրացած է),

-Տրանսֆերինի հագեցվածություն` այս ցուցանիշն իջած է:

Բուժումը

Երկաթի պակաս առաջացնող հիմնական պատճառները (ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր, ուռուցքներ) պետք է համապատասխանորեն բուժվեն: Երկաթի պակասի ամենաարդյունավետ լրացումն ապահովում են երկաթի պատրաստուկները, որոնք տրվում են հիմնականում խմելու ձևով: Ներկայումս կան երկարժեք երկաթի (Fe2+) աղերի տարբեր պատրաստուկներ: Մեծահասակների օրական դեղաչափը պետք է կազմի պարզագույն երկաթի 200 մգ: Երեխաներին պատ-րաստուկները նշանակվում են ըստ տարիքի: Սրսկման ձևով երկաթի պատրաստուկները նշանակվում են միայն այն դեպքում, երբ օրգանիզմը չի ընդունում խմելու ձևով տրված երկաթի պատրաստուկները:

Միջմկանային ներարկումներն իրականացվում են Z տեխնիկայով (Z-track technique): Ներարկման համար մաշկը դրսային ուղղությամբ մի կողմ է քաշվում՝ մաշկի վրա հետքերից խուսափելու համար: Երբ մաշկը բաց են թողնում, այն վերադառնում է իր տեղը, որի հետևանքով ներարկված պատրաստուկը Z-ի նման բաշխվում է մաշկի տակ: Օրվա դեղաչափը կազմում է 2 մլ (100 մգ երկաթ): Բուժման սկզբում տրվում է 0.5 մլ փորձնական քանակ և, եթե դրանից 1 ժամ հետո ռեակցիաներ չեն լինում, ապա կարելի է տալ ամբողջ դեղաչափը: Միջմկանային ներարկումների կողմնակի ազդեցություններից են ցավը ներարկման վայրում և մաշկի գույնի փոփոխությունը: Երկաթի ներարկումներից կարող են առաջանալ վաղ և ուշացած ռեակցիաներ:

Վաղ ռեակցիաներից են ալերգիկ և անաֆիլակտիկ ռեակցիաները, ճնշման իջեցումը, գլխացավը, փսխումը: Ուշացած ռեակցիաներից են ջերմության բարձրացումը, մկանային և հոդային ցավերը, լիմֆադենոպաթիան:
Просмотров: 1276 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz