Понедельник, 21.07.2025, 02:16
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Թունավորում (թմրաբեր ցավազրկող)
22:30
Թունավորում (թմրաբեր ցավազրկող)
(ՄՈՐՖԻՆ, ՕՄՆՈՊՈՆ, ՊԱՆՏՈՊՈՆ, ՊՐՈՄԵԴՈԼ, ՀԵՐՈԻՆ, ԿՈԴԵԻՆ, ՏԵԿՈԴԻՆ, ՖԵՆԱԴՈՆ)

Այս խմբի ղեղորայքները հատկապես թունավոր են կրտսեր տարիքային խմբի երեխաների համար։ Կլինիկական հիմնական աշտանիշների առաջացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի ընկճման, հիստամինի առաջացման և օքսիդացման պրոցեսների թուլացման հետ։ Հիմնական ախտանիշը, որը և որոշում է թունավորման ծանրությունն ու ելքը, շնչառության խանգարումն է։ Զարգանում է տարբեր աստիճանի հիպոքսեմիա, հիպոքսիա և նույնիսկ անոքսիա։ Շնչառությունը հաճախանում է, դառնում մակերեսային, առաջ է գալիս կապտուկ։ Հիստամինի անջատման հետ կապված կարող է զարգանալ բրոնխների սպազմ, որն իր հերթին առաջ է բերում շնչառության խանգարում։ Ծանր թունավորումների դեպքում բավականին հաճախ հանդիպող բարդություն է թոքերի այտուցը։ Նյարդային համակարգի ախտահարման հետևանքով սկիզբ են առնում տեղային և համատարած ցնցումներ։ Զարգանում է կոմային վիճակ, որին սովորաբար նախորդում է դրդումը։ Բբերը նեղացած են, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Լինում է միզակապություն, կղանքի արտաթորման ուշացում։ Մահվան հիմնական պատճառը շնչառության դադարն է։



Բուժումը։ Ստամոքսի լվացում։ Նշանակվում են փսխման միջոցներ։ Տրվում է աղային լուծողական, կատարվում է մաքրող հոգնա։ Կոմային վիճակի դեպքում, մինչև ստամոքսի լվացումը, անհրաժեշտ է հիվանդի մոտ կատարել ներփողարկում (ինտուբացիա)։ Թմրաբեր ցավազրկողների հակազդեցիչներն են նալորֆինը և նալոքսանը, որոնք ներարկվում են ներերակային կամ ենթամաշկային։ Նալորֆինը (անտորֆին) մինչև մեկ տարեկան երեխաներին նշանակվում է 0,1-0,2 մգ, բարձր տարիքի երեխաներին՝ 0,5-1 մգ կյանքի յուրաքանչյուր տարվա հաշվով, 15-16 տարեկաններին՝ 10 մգ դեղաչափերով։ Անհրաժեշտության դեպքում 15-20 րոպե անց նշանակումը կարելի է կրկնել։ Նալոքսանը ներարկվում է կաթիլային ձևով՝ ներերակային, երկարատև՝ մինչև 8-10 ժամ, 0,01 մգ/կգ դեղաչափով։ Նշված դեղորայքը կարելի է փոխարինել էթիմիզոլով։ Ացիդոզի դեմ պայքարելու նպատակով լրացուցիչ տրվում են հիմնային լուծույթներ (նատրիումի հիդրոկարբոնատ) և կալիումի պատրաստուկներ։ Թոքերի այտուցի դեպքում ցուցված են պրեդնիզոլոնը, դեքսամեթազոնը և այլն։ Հակահիստամինային միջոցներից նշանակվում են սուպրաստին կամ դիազոլին։ Անհրաժեշտ է պահպանել օրամեզի քանակությունը։ Այդ նպատակով հիվանդին տրվում են հեղուկի մեծ քանակներ (թոքերի այտուցի բացակայության դեպքում), ֆիզիոլոգիական լուծույթ, գլյուկոզայի լուծույթ և այլն։ Անհրաժեշտության դեպքում մեզը հեռացվում է կաթետերով։ Գրգռվածության կամ ցնցումների դեպքերում նշանակվում են բարբիտուրատներ։ Թունավորված երեխային պետք է տաքացնել, քանի որ հնարավոր է մարմնի ջերմության իջեցում։
Просмотров: 564 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz