Понедельник, 21.07.2025, 02:12
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Քթախոսություն
22:02
Քթախոսություն
Քթախոսությունը (ռնգախոսություն) ձայնի հնչեղության խիստ թուլացումն է, ինչպես նաև ձայնի երանգի փոփոխությունը, որը զուգակցվում է խոսքի հնչյունների աղավաղման հետ: Առաջանում է ձայնառաջացման և արտաբերական գործընթացներում քթի խոռոչի մասնակցության խանգարումների հետևանքով:
Քթախոսությունն առաջանում է քթի և քթըմպանի հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քթային շնչառության խանգարումներով` քթի միջնապատի ծռումներ, քթային խեցիների մեծացում, քթի գեղձանմանների և պոլիպների առկայություն: Նման դեպքերում ձայնը խլանում է, աղավաղվում են << մ >> և << ն >> հնչյունները, արտաբերվում են որպես << բ >> և << դ >>: Քթախոսության պատճառ կարող են լինել նաև փափուկ քիմքի ֆունկցիայի խանգարումը` դրա լուծանքի, բնածին ոչ սերտաճման դեպքում, փափուկ և կարծր քիմքերի վնասումները, ինչպես նաև դիֆթերիայի ժամանակ քթըմպանի ախտահարումը: Նման դեպքերում մի շարք հնչյուններ արտաբերելիս քիմային վարագույրը չի հպվում ըմպանի հետին պատին և բերանաըմպանը չի բաժանում քթըմպանից, որի հետևանքով օդն անցնում է ոչ միայն բերանով, այլև քթով: Այդպիսի քթախոսությունը սովորաբար խիստ արտահայտված է, և խոսքը պարզահունչ չէ: Ժամանակին բժշկի դիմելով` հիվանդության բոլոր ձևերը կարելի է վերացնել: Երեխաների քթախոսությունը հնարավոր է վերացնել լոգոպեդական վարժություններով: Փափուկ և կարծր քիմքի ոչ սերտաճումը շտկվում է պլաստիկ վիրահատությամբ:
Просмотров: 543 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz