Воскресенье, 20.07.2025, 21:45
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Օտոսկլերոզ
23:05
Օտոսկլերոզ
Նկարագրություն

Օտոսկլերոզ հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է կանանց: Սովորաբար այն առաջանում է սեռական հասունացման շրջանում կամ դրան հաջորդող տարիներին և ունենում է քրոնիկական ընթացք: Հաճախ ծննդաբերությունից հետո հիվանդության առաջացումն արագանում է:

Պատճառներ

Օտոսկլերոզի առաջացման պատճառների վերաբերյալ մի շարք ենթադրություններ են առաջադրվել, բայց դրանցից ոչ մեկը դեռևս լրիվ հաստատված չէ: Հետազոտությունների նորագույն մեթոդների լայնորեն կիրառմամբ մոտավորապես են պարզվում օստեոխոնդրոզի առաջացման պատճառները:

Պաթոգենեզ

Օտոսկլերոզը բնորոշվում է ականջներում աղմուկի զգացումով և լսողության թուլացմամբ` լսողական ոսկրիկների հետևանքով ներքին ականջ ձայնի հաղորդումն ընդհատվելու հետևանքով: Հիվանդության առաջին ախտանշաններն են աղմուկի զգացումը ականջներում և լսողության թուլացումը: Սովորաբար հիվանդությունը դանդաղ է ընթանում: Բնորոշ է ժամանակի ընթացքում լսողության կայուն վատացումը: Ալկոհոլի օգտագործումը, ծխելը, գերհոգնածությունը, աղմուկը և թրթռումը խորացնում են ախտաբանական գործընթացը:

Բուժում

Քանի որ հիվանդության առաջացման պատճառները ստույգ հայտնի չեն, բուժման համար առանձնահատուկ մեթոդներ անհնար է կիրառել: Օգտագործում են դեղորայքային և ֆիզեոթերապևտիկական տարբեր միջոցներ, որոնք հիմնականում ուղղված են ականջներում աղմուկի զգացողության թուլացմանը: Հիվանդության հիմնական ախտանշանը (լսողության թուլացումը) սովորական բուժման մեթոդներով չի հաջողվում: Հետևաբար, բուժման հիմնական մեթոդը մնում է վիրահատությունը, որի նպատակն է վերականգնել ասպանդակի շարժունությունը: Եթե դա չի հաջողվում, ասպանդակը փոխարինում են պրոթեզով: Սակայն վիրաբուժական միջամտությունն արդյունավետ է միայն այն հիվանդների համար, որոնց լսողական նյարդն ախտահարված չէ:
Просмотров: 1485 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz