|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 25 » Ֆարինգիտ
|
Նկարագրություն
Ֆարինգիտը (Ըմպանաբորբ), իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։
Պատճառներ
Մեծամասամբ ըմպանաբորբը լինում է սուր շնչառական հիվանդությունների, գրիպի վարակի և այլ հիվանդությունների հետևանք: Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է առաջանալ ըմպանի լորձաթաղանթի վրա տարբեր գործոնների անմիջական ազդեցությունից: Սա հատկապես պատահում է, որբ բերանով սառը օդ են շնչում, նույն ազդեցությունն է թողնում նաև շատ տաք կամ սառը սնունդը, ծուխը, ալկոհոլը և այլն:
Պաթոգոնեզ
Հիվանդության սուր տիպի ժամանակ կոկորդում ի հայտ է գալիս չորության, քերծման զգացում, ականջներում՝ ծակծկոց ։ Ջերմաստիճանը սովորաբար բնականոն է կամ քիչ է բարձրանում, հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար։ Սակայն հիվանդության ժամանակին կանխարգելման ու բուժման միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նա վերածվում է քրոնիկական տիպի, որի ժամանակ ըմպանում կուտակված մածուցիկ լորձը վերածվում է բարենպաստ պայմանի` մշտական հազի առկայության համար:
Քրոնիկական ըմպանաբորբի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում քրոնիկական հարբուխը, քթի հավելյալ ծոցերի թարախային բորբոքումները, նյութափոխանակության խանգարումը, սրտի, երիկամների հիվանդությունները և այլն։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև մասնագիտական վնասակարությունները: Սրանց թվին կարելի է դասել`
1.օդի չորությունը 2.ջերմաստիճանի կտրուկ տատանումները 3.փոշին
Կանխարգելում/Բուժում
Հիվանդության ախտանիշները ճիշտ ժամանակին ճվերացնելու և բժշկի չդիմելու հետևանքով ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումը բերում է վերջինիս սրացման:
Ըմպանաբորբի կանխարգելմււն համար կարևոր գործոն է հանդիսանւմ նաև օրգանիզմի կոփումը։
|
Просмотров: 1105 |
Добавил: Suren
| Рейтинг: 0.0/0 |
|
|
| | |