Понедельник, 21.07.2025, 02:09
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Թունավորում (բենզին)
22:25
Թունավորում (բենզին)
(ԲԵՆԶԻՆ, ՆԱՎԹ, ՍԿԻՊԻԴԱՐ)



Ընդունած նյութի ընդհանուր չափի, օրգանիզմ թափանցման ճանապարհի և նյութի որակի հետ կապված զարգանում են թեթև, միջին ծանրության ևծանր ձևերի թունավորումներ։ Սկիպիդարային թունավորումներ հազվադեպ են հանդիպում։



Բենզինի կլման ժամանակ, առաջին հերթին, առաջ է գալիս ստամոքսի, հազվադեպ աղիքների լորձաթաղանթների գրգռում: Բենզինի, նավթի գոլորշիների ներշնչումն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան պատահական կուլ տալը, որովհետև ներշնչման ճանապարհով օրգանիզմ թափանցելու դեպքում նրանց թունականությունԸ 100-140 անգամ ավելի բարձր է լինում, քան խմելիս։ Բենզինի կամ նավթի գոլորշիներն առաջացնում են բրոնխների էպիթելի վնասում, բորբոքային, անգամ մեռուկային փոփոխություններ։ Զարգանում են բորբոքային մանր օջախներ, որոնք հետագայում կարող են մեծանալ, ձուլվել միմյանց և ընդգրկել թոքի բիլթը կամ նույնիսկ ամբողջ թոքը։ Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ատելեկտազներ, թոքերի հեմոռագիկ այտուց՝ վարակի հետագա միակցումով։ Բենզինի կամ նավթի կուլ տալն առաջացնում է սրտխառնոցի երևույթներ, փսխում:



Թունավորումը կլինիկորեն արտահայտվում է շնչական ուղիների ախտահարման նշաններով՝ հևոցով, կապտուկով, արյունային խորխով, ծանր դեպքերում՝ թոքերի այտուցով, կոմայով ևավարտվում է մահով։ Թունավորումից մի քանի ժամ անց նկատվում է նաև ջերմության բարձրացում։ Վարակի միացման դեպքում թոքերում կարող են զարգանալ թարախային փոփոխություններ, որոնք խիստ վատթարացնում են հիվանդի վիճակը։



Սկիպիդարային թունավորման դեպքում կերակրափողում և որովայնում առաջանում են ուժեղ ցավեր, արյան խառնուրդով փսխումներ, լուծ, խիստ թուլություն, գլխապտույտ։ Հնարավոր է հոգեշարժ դրդում, զառանցանք, ցնցումներ, գիտակցության կորուստ, մեխանիկական շնչահեղձության տիպի շնչառության խանգարումներ։ Սկիպիդարը ընտրողական նեֆրոտոքսիկ ազդեցություն է ունենում։ Այդ պատճառով հիվանդների մոտ լինում է արյունամիզություն, ալբումինամիզություն։ Ծանր դեպքերում կարող է զարգանալ անուրիա, ուռեմիա։



Բուժումը։ Ստամոքսի լվացում, որից առաջ երեխային պետք է խմեցնել կամ զոնդով ստամոքս ներմուծել վազելինային յուղ (3 մլ/կգ զանգվածի հաշվով)՝ բենզինի, նավթի կամ սկիպիդարի լուծման նպատակով։ Առաջարկվում է զոնդը մտցնել քթից, որը նվազեցնում է փսխման վտանգը և թոքային բարդությունների առաջացումը։ Ստամոքսի լվացումից հետո ներմուծվում է ակտիվացրած ածուխ և աղային լուծողական։ Փսխման միջոցների նշանակում չի թույլատրում։ Թոքային բարդությունների կանխարգելման նպատակով երեխային անհրաժեշտ է պառկեցնել անկողնում, նշանակել պրեդնիզոլոն, կալցիումի քլորիդ, թթվածնաբուժում, ասկոռուտին և այլն։ Կանխարգելման նպատակով ցանկալի է հակաբիոտիկների կիրառումը։ Զարկերակային ճնշման անկման դեպքում կատարվում են պլազմային փոխարինող հեղուկների, մեզատոնի լուծույթի կաթիլային ներարկումներ։ Գրգռման և ցնցումների ժամանակ նշանակվում են դիազեպամ, սեդուքսեն։ Սրտի գործունեության թուլության դեպքում՝ սրտախթանող միջոցներ։
Просмотров: 543 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz