Воскресенье, 20.07.2025, 21:49
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Ֆիբրոզ լյարդի
23:09
Ֆիբրոզ լյարդի
(Lյարդի բնածին ֆիբրոզ, բիլիար ֆիբրոանգիոմատոզ, լյարդի բշտիկային ֆիբրոադենոմատոզ, ֆիբրոխոլանգիոմատոզ, բիլիար ֆիբրոադենոմատոզ)

Բնածին հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվային տիպով։ Բնորոշվում է լյարդի ֆիբրոզով և լեղածորանների լայնացումով։ Ֆիբրոզ հյուսվածքի աճման հետևանքով զարգանում է դրունքային հիպերտենզիայի ախտանշակոմպլեքս՝ որկորաստամոքսային արյունահոսություններով։



Հիվանդի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է լյարդի մեծացում, որը հաճախ քարանման պնդություն է ունենում և ցիռոզ է հիշեցնում։ Մեծացած է նաև փայծաղը։ Զարգացող հեպատոսպլենոմեգալիան հարաճում է դրունքային կանգի ուժեղացման հետ։ Ինչպես դրունքային հիպերտենզիայի այլ ձևերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում արյան մեջ նկատվում է հիմնային ֆոսֆատազայի ակտիվության որոշ բարձրացում և բրոմսուլֆալեինի ընկճում։ Ֆունկցիոնալ փորձանմուշները քիչ են փոփոխված։ Գրակրկնային (էխոգրաֆիկ) հետազոտությամբ լյարդում խորշիկային պատկեր է հայտնաբերվում, իսկ հյուսվածաբանական հետազոտությամբ՝ կոպիտ շարակցական հյուսվածքի հաշվին լյարդային ուղիների լայնացում։ Լեղածորանները լայնացած են և ձևախախտված։ Ներլյարդային լեղածորանները ծածկված են խորանարդաձև կամ գլանաձև էպիթելով։



Լյարդի անոթային ցանցը ձևախախտված է։ Տարբերակմանն օգնում է բնորոշ հյուսվածաբանական պատկերը։ Ի տարբերություն լյարդի ցիռոզի, ֆիբրոխոլանգիոկիստոզի դեպքում հայտնաբերվում է դռներակի ցողունի և նրա ներլյարդային ճյուղավորումների թերաճ (հիպոպլազիա), ներլյարդային անոթացանցի աղքատացում։



Ֆիբրոխոլանգիոկիստոզի բուժումը հիմնականում ուղղված է վիրաբուժական ճանապարհով դրունքային համակարգի ծանրաբեռնումն իջեցնող բերանակցումների ստեղծման փորձերին։ Սակայն վաղ տարիքի երեխաների մոտ նման վիրահատությունները լայն կիրառություն չեն կարող ունենալ։
Просмотров: 1445 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz