Понедельник, 21.07.2025, 01:56
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 25 » Թունավորում (բելոիդ)
22:25
Թունավորում (բելոիդ)
(ԲԵԼԱՍՊՈՆ, ԲԵԼԱՏԱՄԻՆԱԼ)

Բելոիդի կազմության մեջ են մտնում բաոբիտուրատները, էրգոտամինը, ատրոպինը։ Թունավոր ազդեցությունը կախված է դեղամիջոցի 3 բաղադրամասերի գումարային ներգործությունից։ Որպես կանոն, զուգակցված դեղամիջոցներով թունավորումները ծանր ընթացք են ունենում։ Թունավորման եզրափակիչ փուլում նշված 3 նյութերը հանդես են գալիս որպես սիներգիստներ (համագործիչներ)։ Պոտենցելով և լրացնելով մեկը մյուսին, նրանք առաջացնում են ուղեղի բոլոր ֆունկցիաների լրիվ ընկճում, շնչառության և արյան շրջանառության ծանր խանգարումներ։

Տարբերում են բելատամինալային թունավորման ծանրության 4 աստիճան։

Թեթև աստիճանի թունավորումը զարգանում է դեղանյութի 2-5 դրաժեի ընդունումից։ Նկատվում է թուլություն, քնկոտություն։ Առաջանում է գլխապտույտ, շարժումների համադասեցման որոշ խանգարումներ։ Բբերը նորմալ են։

Միջին ծանրության թունավորում զարգանում է 6-15 դրաժեի ընդունումից։ 10-15 րոպե հետո հայտնվում է քնկոտություն, 1,5-2 ժամ հետո՝ խոր քուն։ Կարող է լինել փսխում։ Այնուհետև զարգանում է գրգռվածություն ատրոպինային հոգեախտի (պսիխոզի) տիպով և հալուցինացիաներով (զառանցանք, փախուստի փորձեր, ոչ ադեկվատ գրգռվածություն, շարժումների համադասության խանգարում և այլն): Երեխան աստիճանաբար հանգստանում է և քնում։ Քունը կարող է տևել 10-12 ժամ։ Լինում է լորձաթաղանթների չորություն, դեմքի և իրանի գերարյունություն։ Բբերը չափավոր լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ որոշակի թուլացած։ Շնչառությունը հաճախացած է, մակերեսային, նշվում է հաճախասրտություն, սրտի տոները խլացած են, զարկերակային ճնշումն իջած։ Ջերմությունը սովորաբար բարձր է։ Մեզում սպիտակուցի հետքեր են հայտնաբերվում, տեսադաշտում՝ մինչև15 լեյկոցիտներ։



Ծանր թունավորումը զարգանում է 16-30 դրաժեի ընդունումից։ Նման դեպքերում գրգռվածությունը երկարատև չէ, բայց ուժեղ է։ Կարող են լինել տոնիկ կամ կլոնիկ ցնցումներ, փսխում, հաճախակի և ջրիկ կղանք։ 0,5-1,5 ժամ հետո զարգանում է գիտակցության մթագնում և ռեֆլեքսների թուլացում։ Բբերը խիստ լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ գրեթե բացակայում է։ Նկատվում է տախիկարդիա, հևոց, զարկերակային ճնշումն իջած է, թոքերում լսվում են չոր և թաց խզզոցներ։ Արյան մեջ՝ լեյկոցիտոզ, ացիդոզ, էրիթրոցիտների նստեցման արագության մեծացում։

Ծայրահեղ ծանր թունավորում զարգանում է 30-ից ավելի դրաժեի ընդունումից։ Թունավորման այս ձևի դեպքում քնկոտությունն արագ վերածվում է քնի և կոմայի։ Բբերը լայնացած են առավելագույն ձևով, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Ռեֆլեքսները լիովին վերանում են: Թունավորման հենց սկզբում զարգանում է գունատություն, որը վերածվում է կապտուկի։ Շնչառությունը մակերեսային է, առիթմիկ։ Թոքերում՝ առատ թաց խզզոցներ։ Զարգանում է թոքերի այտուց, ջերմությունը բարձրանում է մինչև 41°, այնուհետև իջնում, հասնելով նույնիսկ նորմայից ցածր թվերի։



Բուժումը։ Հիմնական միջոցառումները պետք է ուղղված լինեն օրգանիզմից թույնի հեռացմանը։ Անհրաժեշտ է կատարել ստամոքսի մանրակրկիտ լվացում (զոնդը պարտադիր պետք է առատ քսված լինի վազելինով), այնուհետև ստամոքս է ներմուծվում ակտիվացրած ածուխ և աղային լուծողական։ Ստամոքսի լվացում կատարվում է նատրիումի հիդրոկարբոնատի 1-2%-անոց լուծույթով։ Միզարտադրությունն ուժեղացվում է ֆուրոսեմիդի կամ մանիտոլի օգտագործումով։ Հակաթույներից, որոնք կիրառվում են ատրոպինային թունավորման ժամանակ, 2-3 ժամից հետո նշանակվում է գալանթամին` կրկնակի դեղաչափով։ Արյան մեջ եղած բարբիտուրատների կապման համար նպատակահարմար է պլազմայի կամ պլազմային փոխարինող հեղուկների մեծ քանակների ներարկումներ։ Գրգռվածության դեմ պայքարելու նպատակով հիվանդին անհրաժեշտ է պառկեցնել մութ և անաղմուկ սենյակում։ Ջերմության դեպքում միջմկանային ներարկվում է անալգին։ Հաճախասրտության դեպքում, որը չի վերանում գալանթամինից, նորմալ զարկերակային ճնշման առկայության դեպքում, կարելի է ներարկել պրոզերինի 0,05%-անոց լուծույթ՝ 0,1 մլ կյանքի յուրաքանչյուր տարվա հաշվով, օրը 3 անգամ։ Սրտի գործունեության թուլացման ժամանակ կատարվում են ստրոֆանթինի, կորգլիկոնի և այլ սրտային գլիկոզիդների ներերակային սրսկումներ։ Հիպոկալեմիայի վերացման համար, արյան էլեկտրոլիտների պարունակության որոշման հսկողության պայմաններում, նպատակահարմար է ներարկել կալիումի քլորիդի լուծույթ։ Շնչական կենտրոնի ընկճման դեպքում նշանակվում են էթիմիզոլ, բեմեգրիդ, օքսիգենոթերապիա։ Շնչառության խիստ թուլացման դեպքում՝ թոքերի արհեստական օդափոխություն։ Զարկերակային ճնշման իջեցման դեպքում առաջարկվում է նորադրենալինի կամ մեզատոնի ներերակային կաթիլային ներարկումներ մակերիկամի կեղևի հորմոնալ պատրաստուկների զուգակցումով։ Արդյունքի բացակայության դեպքում ներարկվում է անգիոտենզին (ադրենալինի կիրառումը հակացուցված է)։ Առանձնահատուկ ծանր դեպքերում առաջարկվում է արյան փոխարինական ներարկում, որովայնամզային հեմոդիալիզ, արհեստական երիկամի կիրառում։
Просмотров: 669 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz