Понедельник, 21.07.2025, 01:33
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Շոկ
12:03
Շոկ
Նկարագրություն

Շոկն իրենից ներկայացնում է օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը խիստ ուժեղ, հատկապես ցավային գրգիռների նկատմամբ։ Բնորոշվում է նյարդային և ներզատական համակարգերի կենսական կարևոր ֆունկցիաների, արյան շրջանառության, շնչառության և նյութափոխանակության խանգարմամբ։ Տարբերում են շոկի հետևյալ տեսակները`

- Վնասվածքային շոկ,

- Անաֆիլաքսային շոկ,

- Սրտային շոկ,

- Հուզական շոկ:

Պատճառներ

Վնասվածքային շոկն առավել հաճախ նկատվում է գլխի, կրծքի, որովայնի, կոնքի, վերջույթների բազմակի ծանր վնասվածքների, ինչպես նաև տարածուն այրվածքների (այրվածքային շոկ) դեպքերում։

Անաֆիլաքսային շոկը տարբեր նյութերի, այդ թվում դեղանյութերի ազդեցության նկատմամբ ալերգական հակազդեցության առավել ծանր արտահայտություն է։ Առավել հաճախ նման շոկի պատճառ կարող են լինել առանց բժշկի հսկողության օգտագործվող դեղորայքը, օրինակ՝ պենիցիլինը, ստրեպտոմիցինը, փայտացման դեմ ներարկվող և այլ շիճուկները, վակցինաները և այլն։

Սրտային (կարդիոգեն) շոկը սրտամկանի ինֆարկտի առավել վտանգավոր բարդություն է։ Այն կարող է առաջանալ սրտի շրջանի ուժեղ ցավերից։

Հուզական շոկն առաջանում է կյանքին վտանգ սպառնացող հանկարծակի և շատ ուժեղ հոգեկան խանգարումից։ Այն հաճախ դիտվում Է ջրհեղեղի, ճանապարհային աղետների, երկրաշարժի, հրդեհի ժամանակ, հանկարծակի հաղորդվող ցնցող լուրերից։

Պաթոգենեզ

Վնասվածքային շոկի սկզբնական փուլում հիվանդը գրգռված է, գունատ, անհանգիստ հայացքով, երբեմն նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը։ Նկատվում է նաև շարժողական դրդվածություն, հիվանդը վեր է թռչում տեղից, նրան հանգստացնելը երբեմն դժվարանում է։ Հետագայում, գիտակցության պահպանման դեպքում, դիտվում է ճնշված վիճակ, շրջապատի նկատմամբ՝ կատարյալ անտարբերություն, հիվանդը ցավային գրգիռներին չի պատասխանում կամ շատ թույլ է պատասխանում։ Դեմքը գունատ Է, դիմագծերը՝ սրված, ջերմաստիճանը ցածր է, մաշկը սառն է՝ կպչուն քրտինքով պատված, շնչառությունը մակերեսային է, հաճախացած։ Հիվանդը ծարավում Է, երբեմն՝ փսխում։ Վնասվածքային Շ. առաջանում է ախտահարումից մի քանի ր անց կամ 24 ժ ընթացքում և ավելի է բարդացնում տուժածի խիստ ծանր վիճակը։ Շոկը շատ ծանր է ընթանում հատկապես այրվածքների ժամանակ։

Անաֆիլաքսային շոկին (անկախ առաջացնող նյութից) բնորոշ են սրտխառնոցը, փսխումը, արյան ճնշման կտրուկ անկումը, անոթազարկի հաճախացումը, մակերեսային և հաճախացած շնչառությունը, երբեմն՝ գիտակցության կորուստը։ Հաճախ մաշկի վրա առաջանում Է եղնջացան, երբեմն այտուցվում են դեմքը, պարանոցը, մարմինը (դեղանյութի ներարկման տեղում)։ Առանձին դեպքերում այտուցվում են ձայնալարերը, որը կարող է հանգեցնել մահվան:

Սրտային շոկը բնորոշվում է խիստ թուլությամբ, գունատությամբ, շրթունքների կապտությամբ, ձեռքերի և ոտքերի սառնությամբ, սառը, կպչուն քրտինքով, հաճախ գիտակցության կորստով։

Հուզական շոկը կարող Է դրսևորվել 2 ձևով։ 1-ին դեպքում հանկարծակի վրա է հասնում անշարժության վիճակը, մարդը չի կարողանում շարժվել, որևէ բառ արտասանել («սարսափից քարանում է»), նման վիճակը տևում է մի քանի ր-ից մի քանի ժ:
2-րդ ձևի ժամանակ հանկարծակի վրա է հասնում քաոսային շարժողական անհանգստությունը, որն արտահայտվում է ճիչերով, անիմաստ վազելով։ Հաճախ նկատվում է անհաղթահարելի վախ, խուճապ, այսպես կոչված, սարսափի պսիխոզ։ Երբեմն դրդումը փոխարինվում է արգելակմամբ։ Մարդը կանգնում է սարսափահար, հիասթափություն արտահայտող դեմքով։
Հուզական շոկի երկու դեպքերում էլ առաջանում են վեգետատիվ խանգարումներ՝ սրտխփոց, մաշկի կտրուկ գունատություն կամ կարմրություն, քրտնոտություն, լուծ։ Շրջապատողները նման հիվանդին հիվանդանոց հասցնելու համար, առանց բռնության և սպառնալիքի պետք է ձեռնարկեն արտակարգ միջոցներ։

Բուժում / Կանխարգելում

Վնասվածքների ժամանակ շոկը կանխելու նպատակով անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ շտապ բժշկական օգնություն կանչել, իսկ մինչև բժշկի գալը տուժածին ցույց տալ առաջին օգնություն, հեռացնել վնասվածք առաջացնող գործոնը (օրինակ՝ անմիջապես հանգցնել այրվող հագուստը, ազատել փլատակից), դադարեցնել արտաքին արյունահոսությունը, վերջույթների վնասման դեպքում իրականացնել ժամանակավոր անշարժացում, բերանի խոռոչը մաքրել արյան մակարդուկից, փսխման զանգվածի մնացորդներից և անհրաժեշտության դեպքում տալ արհեստական շնչառություն։ Անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո տուժածին պետք է անհապաղ, շատ զգույշ հասցնել հիվանդանոց, որտեղ կձեռնարկվեն հակաշոկային միջոցներ։

Անաֆիլաքսային շոկի կանխարգելման համար չի կարելի առանց բժշկի, թույլտվության որևէ դեղանյութ օգտագործել։ Եթե հիվանդը հիշում է, որ նախկինում որևէ շիճուկ, վակցինա, հակաբիոտիկ կամ այլ դեղանյութ ինքը վատ է տարել, ապա անպայման պետք է հայտնի բժշկին։

Փսխելիս, որպեսզի փսխման զանգվածի մասնիկները շնչառական ուղիներ չընկնեն, հիվանդին պետք Է պառկեցնել փորի վրա, գլուխը թեքել կողքի։
Անհրաժեշտության դեպքում՝ արհեստական շնչառություն։
Просмотров: 1578 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz