Понедельник, 21.07.2025, 01:52
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Սրտային հեղձուկ
12:34
Սրտային հեղձուկ
Նկարագրություն

Սրտային հեղձուկը շնչարգելության նոպա է, որն առաջանում է սրտի հիվանդություններից:

Պատճառներ

Սրտային հեղձուկը կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, սրտի իշեմիկ հիվանդությունից, բնածին և ձեռքբերովի սրտի արատներից, հիպերտոնիկ հիվանդությունից և այլն: Ենթադրվում է, որ սրտային հեղձուկի պատճառը սրտի ձախ փորոքից աորտա արյան վատ մատակարարումն է, որի հետևանքով թոքերում առաջանում են արյան կանգային երևույթներ և գազափոխանակության խանգարում: Արյան մեջ ավելցուկային ածխաթթվից գրգռվում է գլխուղեղի շնչառական կենտրոնը, որի հետևանքով առաջանում է ուժեղ հևոց: Նոպայի առաջացմանը նպաստում են ֆիզիկական և հոգեկան լարումները:

Պաթոգենեզ

Սրտային հեղձուկը ավելի հաճախ առաջանում է գիշերը, հիվանդը հանկարծակի արթնանում է օդի անբավարարության զգացումից և նստում անկողնում: Հևոցը սաստկանում է, ի հայտ են գալիս հազ (թափանցիկ փրփրոտ խորխով), ուժեղ թուլություն, անհանգստություն, սառը, կպչուն քրտինք, մաշկը դառնում է մոխրակապույտ: Ծանր դեպքերում նոպան ավարտվում է թոքերի այտուցով:

Բուժում

Քանի որ սրտային հեղձուկը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, ուստի անհապաղ պետք է բուժվել: Հիվանդին պետք է հարմար նստեցնել (ոտքերը կախ գցած), սենյակն օդափոխել, հնարավորության դեպքում թթվածին տալ (թթվածնային բարձիկով) և շտապ բժշկական օգնություն կանչել: Ժամանակին բուժման դեպքում հիվանդության ելքը մեծ մասամբ բարեհաջող է:

Կանխարգելում

Պետք է հիվանդությունը ժամանակին և կանոնավոր բուժել, քանզի այն կարող է վերածվել սուր սրտային անբավարարության:
Просмотров: 610 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz