Понедельник, 21.07.2025, 01:37
Приветствую Вас Гость | RSS

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկ
Բաժնի ձևը
wad [0]
Վաստակիր գումար
SEO sprint - максимальная раскрутка сайтов!IdCash - Мы работаем - вы зарабатываете!SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Վիճակագրություն
free counters Ընդհանհւր դիտւմների քանակը -->

Блог

Главная » 2011 » Ноябрь » 11 » Փսխում
15:02
Փսխում
Նկարագրություն

Փսխումն իրենից ներկայացնում է բարդ ռեֆլեքսային գործողություն: Այն հաճախ օրգանիզմի պաշտպանահարմարվողական հակազդեցությունն է ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, որն առաջանում է օտար մարմինների, անորակ սննդի, թունավոր նյութերի ընդունումից: Փսխումն օգնում է օրգանիզմը ազատել վնասակար, իսկ երբեմն կյանքի համար վտանգավոր նյութերից:

Պատճառներ

Փսխումը պայմանավորված է երկարավուն ուղեղում գտնվող փսխման կենտրոնի գրգռմամբ: Այն կարող է տեղի ունենալ ստամոքսի գրգռման կամ հիվանդության, ինչպես նաև այլ ներքին օրգանների (ընդերային փսխում), կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման հետևանքով: Հայտնի է նաև արյունածնաթունային փսխում և հղի կանանց փսխում: Փսխում կարող է առաջանալ նաև ստամոքսի վրա ռեֆլեքսային ազդեցության հետևանքով, որը տեղի է ունենում սրտի, լեղապարկի, որդանման ելունի, երիկամների և այլ օրգանների ախտահարման դեպքերում: Այն նաև գլխուղեղի և ուղեղապատյանների բորբոքումների, գլխուղեղի ուռուցքների և վնասվածքների, գլխուղեղային արյան շրջանառության խանգարման ախտանշան է: Երբեմն էլ առաջանում է հուզական խանգարումների հետևանքով` արյուն կամ փսխային զանգվածներ տեսնելիս, որոշ սննդամթերքներից տհաճություն զգալիս: Հղի կանանց փսխումը առավել հաճախ հղիության տոքսիկոզների ախտանշան է:

Պաթոգենեզ

Փսխման ժամանակ ստամոքսի պարունակությունն ակամա դուրս է շպրտվում բերանից: Ստամոքսի որոշ հիվանդությունների (օրինակ` խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ) ժամանակ, որպես կանոն, փսխմանը նախորդում է սրտխառնոցը: Փսխումից հետո հիվանդը սովորաբար թեթևություն է զգում:

Բուժում

Խիստ կարևոր է փսխման ժամանակ հիվանդի (հատկապես ծանր և անգիտակից վիճակում գտնվող) ճիշտ խնամքը, քանի որ այդ դեպքում փսխային զանգվածը կարող է թափանցել շնչուղիներ և առաջացնել թոքաբորբ, իսկ երբեմն` շնչահեղձություն: Փսխման ժամանակ հիվանդին պետք է նստեցնել կամ կողքի պառկեցնել` գլուխը դեպի ցած, իսկ եթե պառկած է շրջել որովայնի վրա և գլուխը դարձյալ դեպի ցած: Փսխումից հետո հիվանդին պետք է ջուր տալ` բերանը ողողելու համար (ծանր վիճակում բերանի խոռոչը մաքրել խոնավ բամբակով): Փսխման զանգվածում արյան առկայության դեպքում որովայնի շրջանին սառույց դնել, հանգիստ պառկեցնել և շտապ բժշկական օգնություն կանչել:
Եթե փսխումը կապված է սննդի կամ դեղորայքի ընդունման հետ, ապա դրանց հետագա օգտագործումը դադարեցնել:
Երեխաների փսխման բոլոր դեպքերում անհապաղ դիմել բժշկի: Միայն բժշկական հետազոտությամբ կարելի է պարզել պատճառը և ստանալ անհրաժեշտ բուժում:
Просмотров: 565 | Добавил: Suren | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Գովազդ
Որոնում
Աշխարհը կայքում
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Գրառումների արխիվ
Գովազդ դեղորայքի
Կայքի ընկերները

Copyright MyCorp © 2025
Создать бесплатный сайт с uCoz