|
Блог
Главная » 2011 » Ноябрь » 11 » Ոջլոտություն
|
Նկարագրություն
Մարդու վարակվածությունը ոջիլներով իրենից ներկայացնում է ոջլոտություն: Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ ջրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։ Մարդուն մակաբուծում են հագուստի, գլխի և ցայլքի ոջիլները։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝
- ձու (անիծ),
- թրթուր,
- հասուն առանձնյակ։
Ձվադրման համար բարենպաստ է 28-30° C ջերմաստիճանը։ էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուիս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։ Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում Է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։
Պատճառներ
Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով։ Ոջլոտությունը սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է։
Պաթոգենեզ
Գլխի մազածածկ մասի ոջլոտության ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել։ Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը և այլն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ և այլն։ Երկարատև ոջլոտության հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում։ Ցայլքի ոջիլն ախտահարում Է ցայլքը և շեքը (վարակվում են սեռական ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները։
Բուժում
Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ Է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրաօճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում Է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։ Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով (կես առ կես) նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։ Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։ Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդի– կային 10 %-անոց քսուք։
Կանխարգելում
Ոջլոտության կանխարգելումը ենթադրում է բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա– լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում։ Անհատական կանխարգելման համար պետք Է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց։
|
Просмотров: 2267 |
Добавил: Suren
| Рейтинг: 5.0/1 |
|
|